ԱՄՆ-ը կատաղած ի Ռուսաստանի հասին Հնդկաստանի դիրքորոշումից. Business Insider (Տեսանյութ)
ՄիջազգայինՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան, ամենայն հավանականությամբ, կկատաղեցնի ամերիկացի առաջնորդներին, գրում է լրագրող Հուիլենգ Թանը Business Insider-ի համար հոդվածում։
«Երկուշաբթի օրը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իր առաջին երկկողմ այցն է կատարում՝ ընտրություններում իր հաղթանակից հետո։ Այցը Ռուսաստան է, որը ընդգծված դիրքորոշում է, եւ սա, ամենայն հավանականությամբ, կկատաղեցնի ԱՄՆ-ին»,- ասվում է հոդվածում:
Ինչպես նշել է Հյուլենգը, Մոդիի Մոսկվա կատարած այցը խոսում է երկկողմանի շատ ամուր կապերի մասին։ Բացի այդ, սա ցույց է տալիս ողջ աշխարհին, որ Նյու Դելին չի վախենում պաշտպանել սեփական օրակարգը, ընդգծել է լրագրողը։
«Ինչպես Պուտինի այցը […] Կորեա եւ Վիետնամ, Հնդկաստանի փոխգործակցությունը Ռուսաստանի հետ լավ բան չի խոստանում Միացյալ Նահանգներին, քանի որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Վաշինգտոնը փորձում է մեկուսացնել Պուտինին»,- եզրափակեց նա:
Մոդին Ռուսաստանի մայրաքաղաք է ժամանել երկուշաբթի օրը, քաղաքական գործչի այցը կտևի մինչև հուլիսի 9-ը։ Մեկնելուց առաջ վարչապետն ասել է, որ անհամբեր սպասում է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը՝ նրան ընկեր անվանելով։ Նա նշել է, որ Հնդկաստանի և Ռուսաստանի միջև հատուկ և արտոնյալ ռազմավարական գործընկերությունը առաջընթաց է ապրել վերջին տասը տարիների ընթացքում։ Մոդիին ցուցաբերված Պուտինի ընդունելությունը եւս միանգամայն ջերմ էր (Տեսանյութում):