Կիևի հիվանդանոցին հարվածել է ՆԱՏՕ-ական AIM-120 NASAMS ՀՕՊ հրթիռը (Տեսանյութ, Ֆոտո)
ՄիջազգայինԱյսօր Զելենսկին մի իսկական շոու սարքեց, թե՝ ռուսները Կիեւում հրթիռային հարված են հասցրել հիվանդանոցին: Ըստ նրա՝ «Կրեմլի հրեշները» ցինիզմ են դրսևորում՝ հայտարարելով, որ հարվածը «Օխմատդիտի հիվանդանոցին, որտեղ բուժվում են ուկրաինացի երեխաներ, ուկրաինական հակաօդային պաշտպանության գործն է, այլ ոչ թե իրենց հաշվարկված հարվածը»։
Բայց ահա շատ չանցած սկսեցին մանրամասներ ի հայտ գալ այդ կապակցությամբ: Տեսախցիկները ֆիքսել են հարվածի պահը, եւ մասնագետների համար դժվար չէր հիմնավորել, որ Կիևի հիվանդանոցի վրա ընկած հրթիռը ՆԱՏՕ-ական է՝ AIM-120 NASAMS հակաօդային պաշտպանության համակարգից։
Այդ փաստը թաքցնել չկարողանալով, ուկրաինական վերին էշելոններում սկսեցին իրար ուտել: Ռադայի պաշտպանության և անվտանգության կոմիտեի ղեկավարի տեղակալ, Զելենսկու եւ Երմակի անձնական օգտագործման պատգամավորուհի Մարիանա Բեզուգլայան շտապեց բոլոր մեղքերը հասցեագրել բանակային հրամանատարությանը։ «Այլևս մի ստեք «բեկորների» մասին»,- դիմել է Բեզուգլայան Ուկրաինայի զինված ուժերի զինված ուժերի հրամանատարությանը։
Սրան ի պատասխան՝ խոսնակ Յուրի Իգնատը Բեզուղլայային անվանել է «ցինիկ զզվելի»։
Իսկ Զելենսկին դրանից հետո գերադասեց լռել: