ԱՀԱԶԱՆԳ. Առաջին դասարանցիների օնլայն հերթագրման գործընթացը շարունակում է նորանոր խնդիրներ առաջացնել. Ինչ է կատարվում 108 դպրոցում
ԹեմաԱռաջին դասարանցիների օնլայն հերթագրման գործընթացը շարունակում է մեծ դժգոհություն է առաջացրել մի շարք ծնողների մոտ: Ճիշտ է համակարգի ներդրման գործում մարդկային գործոնը հանվել է, որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չլինեն (ինչ խոսք, ողջունելի նախաձեռնություն է), բայց նման դեպքերում պետք է չմոռանանք, որ գործ ունենք երեխաների հետ, եւ պետք չէ նրանց ճակատագրերի հետ խաղալ: Ի վերջո, առաջին դասարանցու համար դպրոցը այլ միջավայր է. նրան ժամանակ է պետք, որպեսզի համակերպվի, հարմարվի այդ միջավայրին, իսկ եղբայրն ու քույրը բնականաբար մեծ աջակցություն են փոքրիկի համար: Մինչեւ ծրագիրը գործարկելը նախարարությունը վստահեցնում էր, որ առավելություն կտրվի այն ծնողներին, որոնք ունեն դպրոցում սովորող երեխա եւ ցանկանում են, որ մյուս երեխան եւս նույն դպրոց հաճախի: Այսինքն` համակարգը նախ պետք է բացվեր այդ ծնողների համար, ինչից հետո այն հասանելի պետք է դառնար մնացած բոլորին հավասար պայմաններով: Եթե դպրոցական երեխա ունեցող ծնողը սահմանված ժամկետում չի հերթագրի իր մյուս երեխային, կզրկվի այդ արտոնությունից:
Նման խնդրի առաջ են կանգնալ Սիլիկյան թաղամասի (3-րդ գյուղ) մի շարք առաջին դասարանցիների ծնողները, որոնց երեխաները պարզվում է օնլայն հերթագրման արդյունքում դուրս են մնացել իրենց հայրիկների, տատիկ-պապիկների սովորած դպրոցներում ուսանելուց, քանի որ հերթագրումից հետո պարզվել է, որ համակարգը այլեւս տվյալ դպրոցում` առաջին դասարանիների ընդունելությունը տեղերի սահմանափակ լինելու պատճառով չի կարող ընդունել: «Շուրջ քսան ծնող կանգնել ենք նման խնդրի առաջ, երխաները ստիպված պետք է գնան այնպիսի դպրոցներ, որտեղ հասցնելու համար տեւական ժամանակ է պահանջվելու, տրանսպորտ, ժամանակ, էլ րենք խոսում, որ առաջին դասարանին պետք է առավոտ 7-30 պետք է դուրս գա տանից , որ 8-30 հասնի իր բնակությունից ահագին հեռու գտնվող դպրոց: Սա նորմալ չի ո՛չ երեխայի, ո՛չ ծնողի համար: Ավելին ասեմ, կան երեխաներ, որոնց քույրերն ու եղբայրները տվյալ դպրոցում են, բայց համակարգը մյուս քույրիկին կամ եղբորը չի ընդունել նույն դպրոց, այն դեպքում, երբ դրա համար նշում էին, որ արվում են հատուկ բացառություններ»,-վրդովված «Իրավունքի» հետ զրույցում ահազանգեց Սիլիկյան թաղամասի բնակիչ Սամվելը, ում փոքրիկը սեպտեմբերին պետք է առաջին քայլերը անի դեպի դպրոցական կյանք: