Իսպանիայի հավաքականը հաղթանակ կորզեց լրացուցիչ ժամանակում՝ 2-1:
Իսպանիայի հավաքականը հանդիպման 8-րդ րոպեին կորցրեց կիսապաշտպան Պեդրիին, որի նկատմամբ կանոնները կոպիտ խախտել էր Կրոսը, արդյունքում իսպանացի ֆուտբոլիստը ծնկի վնասվածք ստացավ փոխարինվեց, խաղադաշտ դուրս եկավ գերմանական «Լայպցիգի» վինգեր Դանի Օլմոն:
51-րդ րոպեին Օլմոն գրավեց Մանուել Նոյերի դարպասը:
Գերմանիայի հավաքականը 89-րդ րոպեին խփեց պատասխան գոլը: Միթելշտադտ-Կիմիխ-Վիրց եռաքայլ կոմբինացիան գոլի վերածվեց:
Լրացուցիչ ժամանակում` 119-րդ րոպեին Օլմոյի եզրից կատարած փոխանցումից հետո Միկել Մերինոն տուգանային հրապարակում գլխի հարվածով գնդակն ուղարկեց Նոյերի դարպասը՝ 2-1:
Այսպիսով, Գերմանիայի հավաքականը տնային Եվրո-ում պայքարն ավարտում է քառորդ եզրափակիչում:
Իսպանացիներն էլ հուլիսի 9-ին Եվրո-2024-ի կիսաեզրափակիչի առաջին դիմակայությունում կհանդիպեն Պորտուգալիա - Ֆրանսիա զույգի հաղթողին:
Իսպանիա - Գերմանիա՝ 2-1 (տեսանյութ)