Ուկրաինայի Զինված ուժերի համար շուտով կարող են լինել լայնածավալ ձախողումներ պաշտպանությունում. Ուկրաինական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինական աղբյուրը գրում է.
«Մեր աղբյուրը հայտնում է, որ քչերն են գիտակցում, և առավել ևս քչերն են ասում, որ ՌԴ ԶՈւ-ի հարձակումն այժմ հետ է մղվում հսկայական կենդանի ուժ և ռեզերվներ ներարկելով։
Փաստորեն, թիկունքի զինվորականները հանգցնում են «կրակը» զինվորների կյանքով։ Ոչ ոք չի գնահատում զինվորների կյանքը:
Այժմ ռազմաճակատի շատ հատվածներում իրավիճակը բարդ է Ուկրաինայի Զինված ուժերի համար, եւ շուտով կարող են լինել լայնածավալ ձախողումներ պաշտպանությունում, ինչպես եղավ Օչերետինոյի դեպքում: Բայց այժմ հետևանքները կարող են շատ ավելի ուժեղ լինել, քան այն ժամանակ։
Ամենացավալին այն է, որ գլխավոր շտաբը, պաշտպանության նախարարությունը, նախագահի աշխատակազմն այս ամբողջ ընթացքում ոչ մի եզրակացություն չեն արել»։