Տնական լահմաջո պատրաստելու՝ ամենից հեշտ և արագ բաղադրատոմսը
ՀասարակությունԱյսօր Ձեզ կներկայացնենք՝ տնական լահմաջո պատրաստելու համար հիանալի մեթոդ։ Այդ ամենի համար անհրաժեշտ են լինելու մի քանի մթերքներ։
Պատրաստման եղանակը․
Խմորի համար ՝
700-800 գրամ ալյուր, 1 թեյի գդալ խմորիչ, 0,5 թեյի գդալ շաքարավազ, 100-150 մլ գոլ ջուր, Միջուկի համար ՝ 0,5 կգ տավարի միս 1 մեծ պճեղ սխտոր, 2 հատ միջին չափի լոլիկ, 1 գլուխ սոխ, 4 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 հ. աղացած կանաչ պղպեղ 1/2 բ. մաղադանոս 1/2 բ. թարմ անանուխի տերևներ 1/2 թ.գ. աղացած չաման 2 ճ.գ. կարագ աղ, սև և կարմիր պղպեղ 3 ճ.գ. բուսայուղ
Պատրաստման եղանակը
Պատրաստենք խմորը։ Խմորիչն ու շաքարավազը խառնեք, ավելացրեք մի քիչ գոլ ջուր, խառնեք և դրեք տաք տեղ մոտ 20 րոպեով: Այնուհետև ավելացրեք մնացած գոլ ջուրը, ալյուրը, ձեռքով խառնեք: Պետք է ստացվի փափուկ խմոր: Խմորի վրա բուսայուղ քսեք, ծածկեք և դրեք տաք տեղ: Թողեքլ 1 ժամ հանգստանա:
Բացելուց հետո խմորը պետք է 2 անգամ մեծացած լինի: Խմորը կտրատեք փոքր գնդերի։ Սեղանի վրա ալյուր ցանեք, շարեք գնդերը, ծածկել սրբիչով: Միջուկը պատրաստելու համար հարկավոր է սոխը և սխտորը աղալ: Տապակի մեջ հալեցնել կարագը և 2-3 ր. տապակել սոխի և սխտորի խառնուրդը:
Կանաչին (մաղադանոսն ու անանուխը) լվանալ, մանր կտրտել: տարայի մեջ խառնել միսը, աղը և պղպեղները, չամանը, կիտրոնի հյութը, լոլիկը, աղացած կանաչ պղպեղը, սոխի ու սխտորի խառնուրդը և կանաչին: Գնդերը գրտնակով բացել 5-8 մմ, վրան բուսայուղ քսել: Դնել ջեռոցի տապակի վրա:
Ձեռքով կամ գդալի օգնությամբ տարածել մսի խառնուրդը և դնել նախապես տաքացրած ջեռոցը: