Խայտառակ ցուցանիշ. Համակարգչային հափշտակության` 3057 դեպքերից բացահայտվել է ընդամենը 101֊ը
ԹեմաFriend ընկերության տնօրեն, տեղակատվական անվտանգության փորձագետ ԱՐՍԵՆ ԼԵՎՈՎՆՅԱՆԸ օրերս դիմել էր ՀՀ ՆԳ նախարարություն տեղեկանալու վերջին 3 տարվա կիբերհանցագործությունների թիվը, եթե կան դեպքեր, որ չեն բացհայատվել` ինչն է պատճառը, կամ եթե գործերը կարճվել է ինչն է խնդիրը։
Հարցերին ի պատասխան ստացվել է հետևյալ պատասխանները.
ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հասցեագրած Ձեր դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից 2021-ից 2023 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործության 3057 դեպք, մասնավորապես' համակարգչային համակարգի և համակարգչային տվյալների անվտանգության դեմ ուղղված հանցագործության' 190 դեպք, էլեկտրոնային խարդախութան' 1602 դեպք, համակարգչային հափշտակության' 1265 դեպք: Նշված դեպքերից բացահայտվել է 101֊ը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է խարդախությունը, սակայն չի մասնավորեցնում դրա կատարման եղանակները, այդ իսկ պատճառով վիճակագրության մեջ ներառված չէ էլեկտրոնային խարդախությունների բացահայտված դեպքերի քանակը:
« ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտացված ստորաբաժանումը արձանագրված կիբեռհանցագործությունների դեպքերը կանխելուն, նախականխելուն և դրանց բացահայտմանն ուղղված աշխատանքների ընթացքում առաջնորդվում է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ քրեական, քրեական դատավարության օրենսգրքերով, ՀՀ ՆԳՆ ոստիկանության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, այլ հարակից օրենքներով, ՀՀ միջազգային պայմանագրերով, ակտիվ համագործակցում է միջազգային իրավապահ մարմինների' կիթեռհանցագործոթյունների գծով մասնագիտացված ստորաբաժանումների հետ, ձեռնարկում է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, թվային ապացույցների հավաքագրում և վերլուծություն, վնասաբեր ծրագրերի ուսումնասիրություն, ինչպես նաև օրենքով վերապահված այլ գործառույթներ:
Կիբեռհանցավորությունն անդրազգային բնույթ է կրում, ինչն էլ բարդացնում է դրա բացահայտման գործընթացը: Հաշվի առնելով այս հանգամանքը' գրեթե բոլոր քրեական վարույթների բազմակողմանի և օբյեկտիվ քննության համար միջազգային համագործակցության շրջանակներում անհրաժեշտ է լինում տարբեր երկրներից ձեռք բերել գործի համար էական նշանակություն ունեցող տվյալներ, և շատ դեպքերում տվյալների լիարժեք ստացումը տարբեր պատճառներով հնարավոր չի լինում կամ ընդհանրապես որևէ տեղեկատվություն չի տրամադրվում: Բացի այդ, վերջին տարիներին հանցավորների կողմից թվային տեխնոլոգիաների միջոցով հանցագործություն կատարելու համար կիրառվում են այնպիսի նորարարական տեխնոլոգիաներ, որոնց օգտագործումը արդյունավետ քննություն իրականացնելու համար բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում:
Թվային տեխնոլոգիաների միջոցով հանցագործություն կատարելու համար առավելապես օգտագործվում են բուքմեյքերական ընկերությունները, էլկտրոնային դրամապանակների ծառայությունները, օնլայն բանկինգ մատուցող ընկերությունները, իսկ առավել տարածված մեթոդներն են' սոցիալական ինժեներիայի, ֆիշինգային կեղծ հղումների, վայշինգի /կեղծ հեռախոսազանգեր/, սմիշինգի /կեղծ հաղորդագրություններ/ օգտագործումը, անձնական տվյալների հափշտակումն ու այլ անձի անունից հանդես գալը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածը սահմանում է, թե ինչ է խարդախությունը, սակայն չի մասնավորեցնում դրա կատարման եղանակները, այդ իսկ պատճառով վիճակագրության մեջ ներառված չէ էլեկտրոնային խարդախությունների բացահայտված դեպքերի քանակը:
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը, ինչպես նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտացված ստորաբաժանման աշխատակիցները տեղեկատվական տեխնոլոգիաների, այդ թվում' համացանցի կիրառմամբ հանցագործությունների պոտենցիալ զոհ դառնալու սպառնալիքների մասին հանրության իրազեկումն ապահովելու և նմանօրինակ հանցագործությունները կանխարգելելու նպատակով համագործակցում են ԶԼՍ՜-ների հետ, մասնակցում են տեղեկատվական արշավների, բանավեճերի, էլեկտրոնային' մասնավորապես ներդրումային խարդախությունների վերաբերյալ պատրաստվել և հեռուսատեսությամբ, համացանցով, ՀՀ ՆԳՆ' սոցիալական ցանցերի պաշտոնական էջերով տարածվել են անիմացիոն կարճամետրաժ տեռանյութեր և հրապարակումներ, ինչպես նաև կիբեռհանցագործության զոհ դարձած քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրելու, դեպքերին արագ արձագանքելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության -ԲՈԳՎ մասնագիտացված ստորաբաժանման կազմում գործում է Թեժ գիծ ծառայություն:
ՀԳ. Դե ինչ, կարծում ենք ինքներդ հասկացաք, որ 3 տարում ընդամենը 101 դեպք բացահայտելը պարզապես խայտառակ ցուցանիշ է, այն անգամ չի կազմում բացահայտումների 5%։ Ավելին, փաստաթղթում նշված է, որ` կիբեռհանցավորությունն անդրազգային բնույթ է կրում, ինչն էլ բարդացնում է դրա բացահայտման գործընթացը և նմանատիպ այլ պատճառաբանություններ։ Այս դեպքում եվս մի բան պարզ է, որ Նիկոլի իշխանության օրոք բոլորը մեղավոր են բացի իրենցից։ Այդ դեպքում կամ իրազեկումը շատացրեք, կամ առավել պրոֆեսիոնալներ ներգրավեք աշխատանքում։