Թրամփը, եթե հաղթի, կկանգնեցնի ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, այդ թվում՝ Ուկրաինա և Վրաստան. Politico
ՄիջազգայինԹրամփը, եթե հաղթի նախագահական ընտրություններում, կկանգնեցնի ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, այդ թվում՝ Ուկրաինա և Վրաստան: Այս մասին գրում է Politico-ն:
«Որպես նախկինում չզեկուցված ուկրաինական պլանի մաս՝ հանրապետական կուսակցության թեկնածուն քննարկում է մի համաձայնագիր, որով ՆԱՏՕ-ն պարտավորվում է չընդլայնել դեպի արևելք, մասնավորապես՝ Ուկրաինա և Վրաստան, և բանակցություններ է վարում Պուտինի հետ՝ Ուկրաինայի տարածքի որքան մասով Ռուսաստանը կարող է պահել, ասում են ազգային անվտանգության երկու փորձագետներ, որոնք աջակցում են Թրամփին»,- գրում է հրատարակությունը։
Խոսքն առայժմ նախագծի, այլ ոչ թե պատրաստի լուծման մասին է։
Նախկինում Թրամփի նախկին խորհրդականները նրան առաջարկել էին Ուկրաինայում պատերազմը սառեցնելու և Կիևին ու Մոսկվային բանակցելու մղելու ծրագիր։ Անհայտ է նաեւ Թրամփի արձագանքը սրան։