Փարիզը` Օլիմպիական խաղերից 26 օր առաջ. Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ են, խոսում են քաղաքացիական պատերազմի մասին (Տեսանյութ)
ՄիջազգայինՕլիմպիական խաղերից 26 օր առաջ Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ են սկսվել ընտրություններում աջերի հաջողությունից հետո: Ձախակողմյան ակտիվիստները ջարդեր են կազմակերպում, այրում շուկաները և բարիկադներ կանգնեցնում։
Ֆրանսիայի շատ քաղաքներում սկսվել են ինքնաբուխ բողոքի ցույցեր՝ երկրի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներից դժգոհները դուրս են եկել փողոց։ Վերընտրության ժամանակ, որը նախաձեռնել է պարտված Մակրոնը, աջակողմյան կուսակցությունը, որը հանդես է գալիս գլխավորապես երկրի ներքին խնդիրների լուծման օգտին, առաջատար է։ Փարիզի արվարձաններից մեկում ձախերը այրել են շուկան: Լիոնում ցուցարարները սկսել են բարիկադներ կանգնեցնել, անվտանգության ուժերը շարժվում են դեպի բողոքի ցույցերի վայրեր։ Անժերում արմատականները արգելափակել են երթեւեկությունը: Մինչ տեղի սրճարանների և խանութների սեփականատերերը փակում են իրենց վաճառակետերը, դժգոհ մարդիկ ծխային ռումբեր և հրավառություն են անում։
Առաջատար «Ազգային միավորում» կուսակցության ղեկավար Մարին Լը Պենը, հայտնի է ներգաղթի և եվրոսկեպտիցիզմի նկատմամբ իր կոշտ դիրքորոշմամբ: Դատելով քվեարկության արդյունքներից՝ ֆրանսիացիները հոգնել են երկրի ինքնաոչնչացնող ներկա ընթացքից։ Ընտրությունների երկրորդ տեղում ձախակողմյան Նոր ժողովրդական ճակատն է, երրորդում՝ Մակրոնի կոալիցիան։
Ի դեպ, Փարիզի Օլիմպիական խաղերի բացմանը մնացել է 26 օր՝ հայտնի չէ, թե ինչպես են դրանք անցկացնելու քաղաքական գզվռտոցներ ապրող երկիրը։