Բելառուսը կարող է միջուկային զենք օգտագործել «եթե նրա անկախությունը վտանգվի». ԳՇ պետ
ՄիջազգայինԲելառուսը կարող է միջուկային զենք օգտագործել «եթե նրա անկախությունը վտանգի ենթարկվի», բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Բելառուսի բանակի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն։
«Վերջին փաստարկներից ու թեզերից մեկը, որը զսպող գործոն է, ոչ ռազմավարական միջուկային զենքի վերադարձն է մեր երկրի տարածք։ Մենք սովորել ենք այդ զենքերը վարել, գիտենք՝ ինչպես օգտագործել դրանք վստահորեն, մենք ունակ ենք դա անել։
Վստահ եղեք, որ մենք դա կանենք, եթե մեր երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը վտանգի ենթարկվի»,- ասել է Մուրավեյկոն։
Միաժամանակ նա պնդում է, որ ԵՄ երկրների հետ հանրապետության սահմանի մոտ կա ՆԱՏՕ-ի 10 գումարտակային մարտավարական խմբավորում՝ մոտ 20 հազար մարդ ընդհանուր թվով։
Նշենք, որ Բելառուսը չունի սեփական միջուկային զենք։ Անցյալ տարի ռուսական մարտավարական միջուկային զենք է տեղակայվել հանրապետության տարածքում։