Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Զատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը Ամեն օր ես արթնանում եմ այն գիտակցությամբ, որ պարտք ունեմ Արցախի առաջ. Ավետիք Չալաբյան Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ. ArmLur.am Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Շահագրգիռ դերակատարներից ակնկալում ենք քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում. ԱԳՆ-ի հայտարարությունը

Տեսնես ինչ կարծիքի է Նիկոլն իր ԱԽՔ-ի «փորած նոր փոսի» մասին

Վերլուծություն

«Իսկ արդ­յոք բա­րո­յա­կա՞ն մարդ էր հան­գուց­յա­լը»: Հայտ­նի ստեղ­ծա­գոր­ծութ­յան այս հար­ցադ­րու­մը, ի­հար­կե, կա­րե­լի է հղել նաեւ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի ան­վանը, հի­շել նրա անց­յա­լը, հատ­կա­պես` նրա հետ կապ­ված հայտ­նի է­պի­զո­դը: Ա­պա գալ-հաս­նել օ­տա­րերկր­յա հե­տա­խու­զա­կան գոր­ծա­կա­լութ­յուն­ներ ու հատ­կա­պես` բրի­տա­նա­կան MI6-ի հետ նրա կա­պե­րին եւ այդ­պես շա­րու­նակ:

ՉԳԻՏԵ՞Ք ԱԽՔ ԱՐՄԵՆԸ ՈՎ Է, ՀԱՐՑՐԵՔ MI6-ԻՆ

­Բայց չենք կար­ծում, թե «արդ­յոք բա­րո­յա­կա՞ն մարդ էր հան­գուց­յա­լը» հռե­տո­րա­կան հար­ցադ­րումն ի­մաստ ու­նի ԱԽՔ Ար­մե­նին հղել. թվարկ­ված եւ բա­զում այլ պատ­մութ­յուն­ներ պար­զա­պես ա­նի­մաստ են դարձ­նում դա, պա­տաս­խանն ակն­հայտ է: Ուս­տիեւ նրա վեր­ջին «խա­ղե­րի» ի­մաս­տը հաս­կա­նա­լու հա­մար բա­րո­յա­կա­նութ­յու­նը մի կողմ թող­նենք:

Եվ ա­հա, սույն ԱԽՔ-ը պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րեց. «Երբ Հա­յաս­տանն ամ­բող­ջութ­յամբ կախ­ված էր Ռու­սաս­տա­նից, պա­տե­րազմ չե՞նք ու­նե­ցել՝ ու­նե­ցել ենք։ Ե­կեք ար­ձա­նագ­րենք, որ մինչեւ այս գո­յութ­յուն ու­նե­ցող ի­րա­վի­ճա­կի պատ­ճա­ռով ենք մենք հայտն­վել պա­տե­րազ­մում… Իսկ ա­հա Ռու­սաս­տա­նը «ե­կել, մեր ձեռ­քից վերց­րել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, վե­րա­դարձ­րել է Ադր­բե­ջա­նին, հե­տո հետ գնա­ցել, սա է ամ­բողջ ի­րա­կա­նութ­յու­նը։ Ես պնդում եմ՝ Ռու­սաս­տա­նը վերց­րել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը»: Բա­րո­յա­կա­նութ­յու­նից զատ, տվյալ դեպ­քում պատ­մութ­յանն անդ­րա­դառ­նա­լը եւս ա­նի­մաստ է: Թե ինչ­պես է Նի­կո­լը ե­կել իշ­խա­նութ­յան`հե­տը բե­րե­լով սույն ԱԽՔ-ին, ինչ­պես հրահ­րե­ցին 44-օր­յա պա­տե­րազ­մը, ինչ­պես դի­տա­վոր­յալ տա­նուլ տվե­ցին, ինչ­պես ԱԽՔ-ի մեր­ձա­վո­րի «թե­թեւ ձեռ­քով» բաց­վեց Շու­շիի ճա­նա­պար­հը, ինչ­պես պար­տութ­յու­նից հե­տո հանձ­նե­ցին ան­գամ այն տա­րածք­նե­րը, ո­րոնք հայ­կա­կան զոր­քե­րը հե­րո­սա­կան պայ­քա­րով վե­րահս­կո­ղութ­յան տակ էին պա­հել եւ այս­պես շա­րու­նակ: Այս ա­մե­նի հա­մար պա­տաս­խան տա­լու օ­րը թող ԱԽՔ-ն­ ի­րեն ա­պա­հով չզգա, գա­լու է, միան­շա­նակ, բայց այս ա­մե­նի մա­սին եւս մեկ ան­գամ խո­սելն ա­նի­մաստ է. ԱԽՔ-ի հայ­տա­րա­րութ­յու­նը, կրկնենք, բա­րո­յա­կա­նութ­յան կամ պատ­մա­կան դաշ­տում չէ, որ այդ տե­սանկ­յու­նից մո­տե­նանք: Պար­զա­պես, մեկ նյո­ւան­սի կա­րե­լի է անդ­րա­դառ­նալ, թե` «մեր ձեռ­քից վերց­րել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը, վե­րա­դարձ­րել է Ադր­բե­ջա­նին»: Ի՞նչ ա­սել է` «մեր ձեռ­քից», երբ Ար­ցա­խը վերջ­նա­կա­նա­պես ա­զե­րի­նե­րի ձեռքն անց­նե­լուց մեկ տա­րի ա­ռաջ էր Նի­կո­լը Պ­րա­հա­յում այն ճա­նա­չել, որ­պես Ադր­բե­ջան, եւ այդ մասշ­տա­բա­յին աֆ­յո­րա­յի մեջ ԱԽՔ-ն­ իր ու­րույն դերն ու­ներ: Ինչ­պես ա­սում են` «լկտիութ­յու­նը երկ­րորդ եր­ջան­կութ­յունն է». ԱԽՔ-ի «հայ­րե­նի» MI6-ի սար­քած խա­ղե­րի արդ­յուն­քում Նի­կո­լին տա­նում են Եվ­րո­պա, հա­մո­զում կամ պար­տադ­րում, թե կստո­րագ­րես, որ «Ղա­րա­բաղն Ադր­բե­ջան է, եւ` վերջ», նստած հան­գիստ նա­յում են, թե ինչ­պես են ա­զե­րի­նե­րը վերց­նում Ար­ցա­խը, ար­ցա­խա­հա­յե­րի սար­քո­վի գաղ­թին, ու հի­մա այդ «մա­քուր» լի­բե­րաս­տա­կան խա­ղը ռուս­նե­րի «ջե՞բն են գցում». մա­լա­դեց Ար­մեն:

­Ռուս­ները, ի­հար­կե, չհա­պա­ղե­ցին պա­տաս­խա­նել եւ, է­լի հին սխալ­նե­րը կրկնե­լով,  է­մո­ցիո­նալ կամ պատ­մա­կան վե­ճի մեջ մտնե­լով: Զա­խա­րո­վան «քյու­ֆուր-քյա­ֆա­րա­յին» ո­ճի մեջ էր, թե` «Ես կար­ծում եմ, որ կան բա­ներ, ո­րոնք հնա­րա­վոր չէ մեկ­նա­բա­նել՝ չու­նե­նա­լով բժշկա­կան կրթութ­յուն»` հաս­նե­լով այն մտքին, թե` «Դուք հի­մա լուրջ կար­դո՞ւմ եք թղթից։ Նա նման բան է հայ­տա­րա­րե՞լ։ Ո՞ր թվա­կա­նին է դա տե­ղի ու­նե­ցել։ Ինչ­պե՞ս է կոչ­վում այդ մար­դը։ Ցան­կա­նում եմ վե­րա­դարձ­նել այն թե­զը, ո­րը մտած­վել էր այն կող­մից. գու­ցե խոս­քը մի ինչ-որ քար­տու­ղա­րու­հու մա­սին է»։

Ու սա կո­պիտ սխալ է. ի՞նչ ա­սել է` ով է այդ «քար­տու­ղա­րու­հին»: Ինչ­պես ա­սում են` «Գ­նա­ցեք Լոն­դոն եւ հարց­րեք», ե­թե մին­չեւ հի­մա պարզ չէ, թե Հա­յաս­տա­նում կոնկ­րետ ում հետ գործ ու­նեք: Իսկ ե­թե չեք ու­զե­ցել մինչ այժմ ի­մա­նալ, նաեւ դրա հա­մար է, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը հա­սել են այս վի­ճա­կին: Բայց ա­մե­նաէա­կա­նը. քար­տու­ղա­րու­հի է, թե` ինչ, բայց հայ­տա­րա­րութ­յուն­ներն ար­ված են Հա­յաս­տա­նի ա­նու­նից. բայց սրան դեռ կվե­րա­դառ­նանք:

­Զա­խա­րո­վան շա­րու­նա­կում է նույն սխալ ուղ­ղութ­յամբ. «Որ­պես իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ՝ նման գոր­ծիչ­նե­րը ստո­րաց­նում են սե­փա­կան ժո­ղովր­դին։ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րը պաշտ­պա­նե­ցին ի­րենց տա­րած­քը, տվե­ցին ի­րենց կյան­քը եւ սա հա­մա­րե­ցին պատ­մա­կան կար­եւո­րութ­յուն։ Հա­յաս­տա­նի՝ որ­պես պե­տութ­յան գա­ղա­փա­րա­խո­սութ­յու­նը եր­կար տա­րի­ներ կա­ռուց­վել է հենց այս թե­զե­րի վրա։ Ն­րանք գի­տեին, թե ին­չու են գնում մար­տի, ին­չու են զո­հա­բե­րում ի­րենց բա­րե­կե­ցութ­յու­նը, ի­րենց կա­նանց ու ե­րե­խա­նե­րին դա­տա­պար­տում այ­րիութ­յան ու որ­բութ­յան։ Եվ ինչ­պես կա­րե­լի է նրանց հի­շա­տա­կը դա­վա­ճա­նել այդ­քան ցի­նիկ կեր­պով՝ զրո­յաց­նել այն, ինչ նախ­կի­նում եւ, կար­ծում եմ, հի­մա Հա­յաս­տա­նում սխրա­գոր­ծութ­յուն էին ան­վա­նում»: Ս­րա­նով ի՞նչ է, փոր­ձում է ԱԽՔ Ար­մե­նի բա­րո­յա­կան կո՞ղ­մը խթա­նել. լավ է­լի:

Գ­րի­գո­րի Կա­րա­սինն էլ փոր­ձել է հերք­ման ուղ­ղութ­յամբ գնալ, թե` «Սա բա­ցար­ձա­կա­պես ճիշտ չէ։ Պետք է անդ­րա­դառ­նալ հայ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, այդ թվում՝ բարձ­րա­գույն ղե­կա­վա­րութ­յան գրա­ռում­նե­րին ու ե­լույթ­նե­րին։ Այս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը պա­րու­նակ­վում են այն­տեղ։ Այս գրա­ռում­նե­րը հայտ­նի են, թող կար­դա»: Ու ի՞նչ, կար­ծում է, թե ԱԽՔ Ար­մե­նը չգի­տի՞, թե ի­րա­կա­նում ով է ծա­խել Ար­ցա­խը, ո­ւ հի­մա պետք է կար­դա-լու­սա­վոր­վի՞:

­Մո­տա­վո­րա­պես նույն ո­ճի մեջ է ռու­սա­կան քա­ղա­քա­գի­տա-լրատ­վա­կան դաշ­տը. պա­տաս­խան հայ­հո­յանք­ներ: Դ­րանք կա­րո՞ղ են նպաս­տել, որ հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի դի­նա­մի­կան փոխ­վի. ո´չ: Այն, ին­չին ու­զում է հաս­նել նույն ԱԽՔ-ը:

ՀԱՐՑԸ` «ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՆ» ՉԷ

­Սա­կայն այս պատ­մութ­յա­նը մեկ այլ կող­մից է պետք մո­տե­նալ: Այն, որ «քար­տու­ղա­րու­հի է», թե` ինչ, բայց հայ­տա­րա­րութ­յունն ար­ված է Հա­յաս­տա­նի ա­նու­նից, դա փաստ է: Թե ին­չու հենց այս պա­հին, դա էլ կա­րե­լի է հաս­կա­նալ. դրսի տե­րե­րին այդ­պես է պետք: Ամ­բողջ հարցն այն է, թե ի­րա­կա­նում ԱԽՔ-ն­ այս հայ­տա­րա­րութ­յու­նը նաեւ Նի­կո­լի ա­նու­նի՞ց է ա­նում, թե՞ նո­րից նրա գլխից թռնե­լով:

Այս­պես, նախ հի­շեց­նենք, որ ԱԽՔ-ը ո­րոշ այլ հայ­տա­րա­րութ­յու­ններ եւս հնչեց­րեց`սկսած թուր­քա­կան ուղ­ղութ­յամբ ջան-ջի­գա­րութ­յու­նից, վեր­ջաց­րած` «սահ­մա­նա­զատ­ման» գո­վեր­գում­նե­րով: Սա­կայն այս ա­մե­նով հան­դերձ, թե­րեւս Ար­մենն էլ է հաս­կա­նում, որ վի­ճա­կը, մեղմ ա­սած, փա­կու­ղա­յին է: «Ամ­բող­ջա­կան կա­յու­նութ­յան հա­մար, բնա­կա­նա­բար, խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր է պետք։ Պետք է լի­նի խա­ղա­ղութ­յուն, որ ամ­բող­ջո­վին հա­մոզ­ված լի­նենք՝ էս­կա­լա­ցիա չի լի­նի: Սա է հիմ­նա­կան ե­րաշ­խի­քը»:

Ի­հար­կե, խոս­քի վեր­ջում ԱԽՔ-ը կեղ­ծի­քի է դի­մում. ո­րե­ւէ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» եր­բե­ւէ ե­րաշ­խիք չի կա­րող լի­նել, որ «էս­կա­լա­ցիա չի լի­նի»: Ա­ռա­վել եւս` թյուր­քա­կան դի­վա­նա­գի­տութ­յան պա­րա­գա­յում. կան պատ­մա­կան հար­յու­րա­վոր օ­րի­նակ­ներ, որ պայ­մա­նագ­րից հրա­ժար­վել են այն պա­հին, երբ կար­ծիք են ու­նե­ցել, որ կա­րող են կոնկ­րետ հար­ցում ի­րենց օգ­տին ու­ժա­յին լու­ծում ա­պա­հո­վել: Բայց սա էլ մի կողմ. հի­մա ԱԽՔ-ին շտապ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» է պետք: Ին­չո՞ւ. միայն ա­րեւմտ­յան մո­դե­լով նման պայ­մա­նագ­րի դեպ­քում Ա­րեւ­մուտ­քը կա­րող է մին­չեւ վերջ «սեղ­մել» Նի­կո­լին` լիո­վին տե­ղա­փոխ­վել հա­կա­ռու­սա­կան տի­րույթ: Մի բան, որն ԱԽՔ Ար­մե­նի հիմ­նա­կան ա­ռա­քե­լութ­յուն­նե­րից մեկն է: Միայն թե Ա­լիեւն այդ­պես էլ այդ ուղ­ղութ­յամբ չի գնում:

ԱԽՔ-Ի ՃԱՌԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷՐ

­Թե­րեւս, ԱԽՔ-ի այս ե­լույ­թի օ­րը եւս պա­տա­հա­կան չէր: Բանն այն է, որ դրա հա­ջորդ օ­րը, այն է` հու­նի­սի 27-ին ծրագր­ված էր ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ՛Բ­րա­յե­նի այ­ցը Բա­քու: Ըստ պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րութ­յան. «Բաք­վում պետ­քար­տու­ղա­րի օգ­նա­կան Օ'Բ­րա­յե­նը կհան­դի­պի Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րութ­յան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի, դրանց թվում՝ Ադր­բե­ջա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լի­եւի եւ­ արտ­գործ­նա­խա­րար Ջեյ­հուն Բայ­րա­մո­վի հետ՝ ընդգ­ծե­լու հա­մար ԱՄՆ-ի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ երկ­կողմ հա­րա­բե­րութ­յուն­նե­րում ա­ռա­ջըն­թա­ցը եւ Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի միջեւ խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րին ԱՄՆ ա­ջակ­ցութ­յու­նը»: Այն է` եւս մեկ ան­գամ փոր­ձե­լու են Ա­լիե­ւին հա­մո­զել` ըն­դու­նել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­մե­րիկ­յան մո­դե­լը: Ա­վե­լի կոնկ­րետ` կո­մու­նի­կա­ցիա­նե­րի հետ կապ­ված չար­չարկ­ված դրույ­թը:

Ինչ­քա­նո՞վ այս ան­գամ կհա­ջող­վի ա­մե­րի­կա­ցի­նե­րին, կտես­նենք: Սա­կայն մեկ բան մնում է միան­շա­նակ. դրա­նով Ա­լիե­ւը պետք է խո­րը հա­կա­սութ­յան մեջ մտնի Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ: Ու նո­րից հին հարցն է` իսկ դա Ա­լիե­ւի ին­չի՞ն է պետք  եւ ներ­կա ի­րա­վի­ճա­կում: Ընդ ո­րում, ընդ­հա­նուր տա­րա­ծաշր­ջա­նա­յին մթնո­լոր­տը գնում է սպա­սե­լի ուղ­ղութ­յամբ: Մոսկ­վան հաս­տա­տեց, որ պատ­րաստ է գնալ Վ­րաս­տա­նի հետ դի­վա­նա­գի­տա­կան ​​հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վե­րա­կանգն­ման ճա­նա­պար­հով, ին­չի մա­սին վեր­ջին ժա­մա­նակ­ներս շատ խոս­վեց: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ճիշտ է, «մո­ռա­ցել» են վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րին պատ­ժե­լու ծրագ­րե­րի մա­սին, ան­գամ հրա­վի­րում են ՆԱՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի: Բայց որ Թ­բի­լի­սին դի­նա­միկ տեմպ է հա­ղոր­դել Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րին, ան­գամ խո­սակ­ցութ­յու­ններ են ծա­վալ­վում ԵԱՏՄ-ին ան­դա­մակ­ցութ­յան հայտ ներ­կա­յաց­նե­լու ծրագ­րե­րի մա­սին, դա եւս փաստ է: Ինչ վե­րա­բե­րում է Բաք­վին, ա­պա վեր­ջի­նս, վստահ ենք, ան­գամ ՀԱՊԿ ան­դա­մակ­ցութ­յան հայտ կներ­կա­յաց­նի այն պա­հին, երբ Հա­յաս­տա­նը հայ­տա­րա­րի դրա­նից դուրս գա­լու մա­սին: Ա­սենք, ան­գամ դուրս չգա­լու դեպ­քում ռու­սա­կան ին­տեգ­րա­ցիոն հա­մա­կար­գում Ադր­բե­ջա­նի ներգ­րավ­ման հա­վա­նա­կա­նութ­յունն այս պա­հին ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ­ներն ան­գամ գնա­հա­տում են շատ բարձր:

Արդ­յուն­քում` ա­սել, թե նույ­նիսկ Օ՛Բ­րա­յե­նի այ­ցը Նի­կո­լի մոտ կմե­ծաց­նեն հույ­սե­րը, թե` Ա­լիե­ւը հան­կարծ կհա­մա­ձայն­վի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» ա­մե­րիկ­յան սցե­նա­րին, միամ­տութ­յուն է թվում: Իսկ այդ դեպ­քում միայն մե­ծա­նում է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ նա կա­րող է ինչ-որ պահի դուրս գալ ա­մե­րիկ­յան ճնշում­նե­րի գո­տուց` գնա­լով «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» այն տար­բե­րա­կին, ո­րին Ա­լիե­ւը հա­մա­ձայն է: Հաշ­վի առ­նե­լով նաեւ այն հսկա­յա­կան ճնշում­նե­րը, ո­րոնք ա­ռաջ են գա­լիս Ար­ցա­խի նա­խա­գահ­նե­րի Բաք­վում մեկ­նար­կող դա­տա­վա­րութ­յու­նից:

Իսկ այն, որ ԱԽՔ Ար­մե­նը գնում է Ռու­սաս­տա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վատ­թա­րաց­ման եւս մեկ այս­քան ցու­ցադ­րա­կան քայ­լի, դա կար­ծես թե լավ տե­ղա­վոր­վում է նկա­րագր­ված ընդ­հան­րա­կան ի­րա­վի­ճա­կի տրա­մա­բա­նութ­յան մեջ: Նի­կո­լը կա­րող է նույ­նիսկ դրա­նից ծայ­րա­հեղ դժգոհ լի­նել, բայց նաեւ Ար­մե­նին պատ­ժե­լու հնա­րա­վո­րութ­յուն չու­նի:






Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվիԶատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասինՉեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձըԱմեն օր ես արթնանում եմ այն գիտակցությամբ, որ պարտք ունեմ Արցախի առաջ. Ավետիք ՉալաբյանԿիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ. ArmLur.amՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՎրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա ԱբրամիձեինՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՇահագրգիռ դերակատարներից ակնկալում ենք քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում. ԱԳՆ-ի հայտարարությունըԿառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ)Արցախցիների դեմ Հայաստանում տեղեկատվական տեռոր է. ՇահրամանյանԻրանը հերքել է լուրերը, թե Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու արդյունքումՆոր «մինի լուսինը» երկու ամսով կպտտվի մեր մոլորակի շուրջըՈղջ օրը բարդ կլինի․ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համարՆարեկ Մալյանն ազատ արձակվեցՇՏԱՊ. Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ իշխանությունը մտածում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Սամվել Շահրամանյան (տեսանյութ)Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. ԶԼՄԵրևանում և 8 մարզերում լույս չի լինելու«Հրապարակ». Նարեկ Բաբայանի մտերիմը գնաց՝ չվերադառնալու պայմանով. հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ«Ժողովուրդ». Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը«Փաստ». Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը ԱդրբեջանինԱպոֆիս աստղակերպը կարող է ոչնչացնել Երկիրը 2029 թվականինՈւկրաինայի զինված ուժերի բեկումը Գլուշկովո ավարտվել է արյունալի ձախողումով (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)«Հրապարակ». Ինչ է ասում Բագրատ Սրբազանը նեղ շրջապատում«Ժողովուրդ». Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով«Փաստ». Հեծանիվացավը հասավ դպրո՞ց«Հրապարակ». Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ«Փաստ». Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը«Ժողովուրդ». Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվելՎլադիսլավ, ի՞նչ ես անում. Բակալչուկը՝ ամուսնուն՝ Wildberries-ի գրասենյակում կրակոցից հետո (տեսանյութ)ՌԴ-ից վերադառնալով պետք է գրավեին Կառավարության, ԱԺ շենքերը. հեղաշրջման փորձի մանրամասներըԻսրայելյան կառավարական կաբինետը Նեթանհայույին թույլ է տվել պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմԿուրսկում Ռուսական բանակն գրավեց եւս երկու բնակավայր (Քարտեզ)Իսրայելը հայտարարեց պատերազմի նոր փուլի մեկնարկի մասինՉեմպիոնների լիգա. «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին, «Սլովանը» խոշոր հաշվով պարտվեց, օրվա այլ արդյունքներ(տեսանյութ)Հայաստանը կդադարի միջուկային երկիր լինելուց, ատոմակայանը կփակվիԻրանը հասավ իր նպատակին. Բաքուն պարտադրված է հրաժարվել միջանցքից. ինչու է Շոյգուն մեկնել ԻրանԹրամփի երկրորդ մահափորձը կարող են Զելենսկու «գլխին կախել»Ինչ է շշնջացել ԱՄՆ-ի աչքի գրող դարձած Կոբախիձեն Նիկոլի ականջինՉեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր», «Սելթիկ»-«Սլովան». Մեկնարկային կազմեր Այս պահին հիմնական եւ գերկայուն խնդիրն իշխանափոխությունն է. Արամ ՀարությունյանԴու չկաս, ու էլ չկա արև… Լիլուն երեխաների հետ այցելել է սկեսրայրի գերեզմանին. հուզիչ կադրեր.StarNews.amՌուսական բանակը Կուրսկում հետեւողականորեն ոչնչացնում է արեւմտյան զրահատեխնիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Լիբանանում արդեն պայթում են ավտոմեքենաներն ու խոհանոցային տեխնիկան (Տեսանյութ)Զվարթ Ասատրյանն ու մաhացած եղբոր հարսը հանդիպել են Երևանում. լուսանկարներԶապորոժեում ռուսներն անցնում են հարձակմա՞ն (Քարտեզ)Անհնար է Ռուսաստանին արգելափակել համաշխարհային ասպարեզում. Աղվան Պողոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода