Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի Զատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասին Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձը Ամեն օր ես արթնանում եմ այն գիտակցությամբ, որ պարտք ունեմ Արցախի առաջ. Ավետիք Չալաբյան Կիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ. ArmLur.am Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Շահագրգիռ դերակատարներից ակնկալում ենք քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում. ԱԳՆ-ի հայտարարությունը

Նիկոլը, Նիկոլի իշխանական ոհմակն աղետ են հայերիս եւ Հայաստանի համար

Վերլուծություն

Եվ այդ աղետի նորանոր հետեւանքները դեռ առջեւում են…

Դուք պատկերացնո՞ւմ եք այն բժշկի եւ բուժքրոջ վիճակը, որոնք ամիսներով աշխատավարձ չեն ստացել… Նրա՛նց, ովքեր աշխատանքի են գալիս թերսնված կամ պատշաճ չսնված, մաշված կոշիկներով ու հագուստներով, հոսանքի, գազի, ջրի, համացանցի դիմաց վճարումներն ուշացրած, ուսանող երեխաների ուսման վարձը վճարելու անընդունակ, ավելին՝ եթե երեխան դպրոցահասակ է, նույնիսկ դպրոցականի հետ կապված ծախսերը կատարելու անկարող, ընտանիքում սոցիալական բազմաթիվ այլ խնդիրներ ունեցող…

Գալիս են աշխատանքի՝ ոմանք նյարդայնացած, անհանգիստ, ուշքն ու միտքն իրենց, իրենց ընտանիքի վերը նշված ու չնշված խնդիրները, ոմանք զայրացած, ոմանք չարացած, հոգնած ու զզված այս կյանքից, եւ ինձ, ձեզ, մյուսներին բժշկական ծառայություններ են մատուցում: Եվ այս ամենից հետո պատկերացնո՞ւմ եք նրանց մատուցած ծառայությունների որակը, բժշկական սխալի հավանականությունը՝ սկսած ախտորոշումից, խորհրդատվությունից, մինչեւ, ասենք, դեղորայքային բուժում, վիրահատություն, հետվիրահատական վերականգնողական բուժում…

«Ազգային ժողով» կոչվածում 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հանրությանը հայտնի դարձավ, որ մեզանից խլված ու կեղծ այս պետությունը բուժհաստատություններին պետպատվերի դիմաց մոտ 3 մլրդ դրամ պարտք ունի, ինչի հետեւանքով է նաեւ, որ մի շարք բուժհաստատություններ ժամանակին ի վիճակի չեն եղել վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը, արձակուրդայինները:

Չեն վճարել, որովհետեւ չեն ֆինանսավորվել, համենայնդեպս, բուժհաստատությունների տնօրինությունները դա են պատճառաբանել: Այն պարագայում, երբ բուժհաստատությունն անհրաժեշտ ամբողջ գումարը չի ստացել, ղեկավարությունը նախընտրել է հարմարվել եւ, օրենքի խախտմամբ, չի վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը, այսինքն՝ իր ֆինանսական պարտավորությունները չկատարելու առումով ամենահարմարը կամ միակ հնարավոր տարբերակը համարել է դա:

Նորմալ երկրում բուժհաստատության ղեկավարությունը, կարծում ենք, պետք է բուժհաստատության գույքի մի մասը գրավադներ բանկում, վերցներ անհրաժեշտ գումարի վարկ, վճարեր աշխատավարձերը, կատարեր ընթացիկ բանկային վճարումները (մայր գումարի եւ տոկոսների ամենամսյա վճարումները), միաժամանակ անմիջապես դատի տար կառավարությանը, առողջապահության կամ ֆինանսների նախարարությանը, պահանջեր չվճարված գումարը՝ գումարած բանկային տոկոսները, եւ այդ գումարը ստանալով, ի վերջո, կատարեր բանկի հանդեպ իր ֆինանսական բոլոր պարտավորությունները:

Բայց վերոնշյալը՝ միայն նորմալ երկրում, մինչդեռ Հայաստանում որտեղ օրենքը չի գործում, դատական համակարգում էլ, բացառությունները չհաշված, արդարություն չկա, ավելին դատավարությունը կարող է տարիներով ձգձգվել, բուժհաստատության ղեկավարի կամ սեփականատիրոջ համար նման ռիսկի գնալը 99,9 տոկոսով կնշանակեր գրավադրված ողջ գույքը կորցնել ու փակել բուժհաստատությունը, եթե այն մասնավոր է:

Իսկ ինչո՞ւ բուժհաստատությունները չեն վճարվել պետպատվերի դիմաց… Ըստ «Ժողովուրդ» թերթի հրապարակման` «…չեն ֆինանսավորվել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու Անահիտ Ավանեսյանը, հանուն սեփական PR-ի, որոշել են պետպատվերի ծրագրում փոփոխություններ կատարել՝ առանց հնարավորություններն ու ռիսկերը հաշվի առնելու»։

Իսկ գուցե հենց միտումնավո՞ր են այդպես վարվել, որպեսզի բուժհաստատություններում անտանելի իրավիճակ ստեղծեն, հատկապես որակյալ բուժաշխատողներին հարկադրեն մտածել կրճատվելու եւ արտերկիր տեղափոխվելու մասին, ուր նրանց աշխատանքը պահանջարկված է… Չգիտենք, համենայնդեպս, սա վարկած է, որը գոյության իրավունք ունի:

Աշխատավարձերի չվճարման պատճառը եւ դրա հետ կապված իրավիճակը «Ազգային ժողով» կոչվածում ներկայացրել է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին ուղղած իր խոսքում. «բժշկական հաստատությունները չեն վճարել աշխատավարձերը ժամանակին, որովհետեւ չեն ֆինանսավորվել։ Անցյալ տարի էլ է որոշ տեղերում նման իրավիճակ եղել, մի երկու-երեք ամիս ուշացում է եղել, հետո տնօրենները տեսչական մարմինների կողմից տուգանվել են շատ մեծ թվերով. տնօրեններն անձամբ տուգանվել են աշխատավարձ չտալու համար, թեեւ չէին կարող տալ, որովհետեւ չէին ֆինանսավորվել»:

Վահե Հովհաննիսյանն էլ հայտարարելով, թե ռիսկերի մասին իրենք տեղեկացրել են, սակայն, պարզվում է, Ֆինանսների նախարարության նախազգուշացումներին որեւէ մեկը «բանի տեղ չի դրել», ասել է.

«Թույլատրելի շեղումներ են, բայց մենք պետք է նայենք մեր հնարավորությունների տեսանկյունից՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է այս համակարգը գործի, որ հավելյալ անսպասելի ֆինանսական պարտականություններ չառաջանան մեզ համար»:

Ի՞նչ, թույլատրելի շեղումնե՞ր… Ահա այսպիսի մտածելակերպի, թույլատրելի համարելու հետեւանքն են ճաշակում բուժհաստատությունները եւ նրանցից օգտվողները, ամենայն հավանականությամբ, առողջապահության նախարարն էլ է թույլատրելի շեղում համարել:

«Անահիտ Ավանեսյան նախարարի ձախողումների մասին բազմիցս ենք խոսել, փաստեր ներկայացրել. սա նրա հերթական ձախողումն է, երբ անգամ ֆինանսների նախարարության գործընկերների նախազգուշացումները հաշվի չեն առել, ու արդյունքում ահռելի պարտք է կուտակվել,- գրել է «Ժողովուրդը»: Բուժհաստատությունները ֆինանսավորում չեն ստացել, ինչի արդյունքում չեն կարողացել վճարել աշխատավարձեր։ Անահիտ Ավանեսյանն էլ, ստացվում է, ոլորտից գլուխ չի հանում եւ մտնում է մի ծրագրի տակ, որը ռիսկային է։ Կամ էլ, միգուցե, ոլորտից գլուխ հանում է, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի PR-ի համար պետք են պոպուլիստական ծրագրեր, այդքան կամք կամ ցանկություն չունի՝ հակադրվելու եւ խնդիրների մասին խոսելու։ Ամեն դեպքում նախարարի պաշտոնում Ավանեսյանի «երկարակեցության» գաղտնիքը Փաշինյանին ոչ մի դեպքում չառարկելն ու նրան անվերապահորեն ծառայելը, ակտիվ կուսակցական լինելն է՝ շատերի կարծիքով։

Իսկ արդյունքում՝ տուժում է պետությունը, տուժում է առողջապահական ոլորտը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են աննախադեպ երեւալ, ձեւացնել, թե մարդկանց ծառայում են, բայց իրականում՝ խնդիրներ ստեղծում»։

Քանի որ անդրադարձանք բուժաշխատողների աշխատավարձերի չվճարմանը, ներկայացնենք որոշակի օրինակ, որը, սակայն, կապված չէ պետպատվերի դիմաց պետության կողմից չվճարված գումարների հետ: Խոսքը «Քանաքեռ-Զեյթուն Ծննդատուն» ՓԲԸ կողմից իր մի քանի տասնյակ աշխատակիցներին տարիներ շարունակ չվճարված աշխատավարձերի ահռելի գումարի հասնող պարտքերի մասին է:

Բազմաթիվ բժիշկների, բուժքույրերի աշխատավարձեր չեն տրվել դեռ 2020 թվականից սկսած: Ընթերցողը կարող է զարմանալ ու չհավատալ՝ բա որ չեն տվել, մարդիկ ինչպե՞ս են տարիներ շարունակ, առանց աշխատավարձի, աշխատել: Բացատրենք՝ մի ամիս տվել են այս կամ այն աշխատողի աշխատավարձը, մի ամիս չեն տվել, մի քանի ամիս տվել են, մի քանի ամիս չեն տվել, խորամանկորեն խաբել են՝ այսօր, վաղը, աշխատողների գլխի տակ փափուկ բարձ են դրել, հուսադրել, որ նրանք շարունակեն աշխատել, զանգվածաբար գործից դուրս չգան, կաթվածահար չանեն ծննդատան գործունեությունը, չդիմեն բողոքի կտրուկ գործողությունների…

Այսուհանդերձ, անցած ժամանակաընթացքում, հատկապես այս տարվա ընթացքում եղել են բողոքներ պետական տարբեր մարմինների (ի դեպ, գրեթե բոլորն էլ ձայն բարբառո անապատի…), իսկ աշխատողներից մի քանիսը նույնիսկ դատարան են դիմել, օրինակ` աշխատանքից օրերս հարկադրված ազատված Լաուրա Զոզանյանի հայցի հիման վրա առաջիկայում լինելու է դատավարություն:

Մեր ձեռքի տակ է Հայաստանի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի 22.04.2024թ. թիվ 0094 կարգադրագիրը «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ- ին առաջադրանք տալու մասին: Նշված կարգադրագրով նախ արձանագրվել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ «աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում եւ աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:

Օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը»:

Ինչպես նշված է հիշյալ կարգադրագրում, «Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով եւ վերլուծելով ներկայացված դիմումը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը եւ վարչական լսման ընթացքում արված հայտարարությունները, Տեսչական մարմինն արձանագրում է, որ Ընկերությունում խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ եւ 130-րդ հոդվածների պահանջները…»:

Թիվ 0094 կարգադրագրով Հայաստանի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը կարգադրել ու պարտավորեցրել է «Քանաքեռ-Զեյթուն Ծննդատուն» ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրեն Մկրտիչ Մկրտչյանի (ի դեպ, օրերս արդեն նախկին…).

«Սույն կարգադրագիրը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ, ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ, 130- րդ հոդվածների եւ 198-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջները», այսինքն՝ պահանջների կատարումը, վճարել աշխատողների աշխատավարձերը, որոնց անուն ազգանունները, վճարվելիք աշխատավարձերը, ըստ տարեթվերի եւ ամիսների, աշխատավարձերի չափերը կարգադրագրում մեկ առ մեկ նշված են: Կարգադրագրի մեկ այլ կետով ընկերությանը պարտավորեցված է վճարել նաեւ օրենսգրքով սահմանված տուժանքը, «իրականացված միջոցառումների վերաբերյալ 5- օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին»:

Եվ թեեւ սույն վարչական ակտն ուժի մեջ է մտել վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից, որն, առանց ձգձգման, կատարվել է, իսկ հիշյալ կարգադրագրի ստորագրումից անցել է արդեն գրեթե 3 ամիս, սակայն հիշյալ ընկերությունն իր տասնյակ աշխատողների հանդեպ ունեցած աշխատավարձերի պարտքերն առ այսօր չի վճարել: Թե ինչու չի կատարվել կարգադրագիրը, պետք է պարզաբանի հիշյալ տեսչական մարմինը, որին արդեն բանավոր ընթացակարգով դիմել ենք, անհրաժեշտության դեպքում կդիմենք նաեւ գրավոր:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվիԶատուլինը խոսել է Փաշինյանի «փռշտոցի» մասինՉեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Հավատալ և գործել, սա է բանաձևը վերադարձի և ազգային նոր ձեռքբերումների․ Արցախի թեմի առաջնորդի ուղերձըԱմեն օր ես արթնանում եմ այն գիտակցությամբ, որ պարտք ունեմ Արցախի առաջ. Ավետիք ՉալաբյանԿիևյան փողոցից մարդ են առևանգել. կան ձերբակալվածներ. ArmLur.amՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօրՎրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա ԱբրամիձեինՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՇահագրգիռ դերակատարներից ակնկալում ենք քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում. ԱԳՆ-ի հայտարարությունըԿառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ)Արցախցիների դեմ Հայաստանում տեղեկատվական տեռոր է. ՇահրամանյանԻրանը հերքել է լուրերը, թե Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու արդյունքումՆոր «մինի լուսինը» երկու ամսով կպտտվի մեր մոլորակի շուրջըՈղջ օրը բարդ կլինի․ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համարՆարեկ Մալյանն ազատ արձակվեցՇՏԱՊ. Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ իշխանությունը մտածում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Սամվել Շահրամանյան (տեսանյութ)Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. ԶԼՄԵրևանում և 8 մարզերում լույս չի լինելու«Հրապարակ». Նարեկ Բաբայանի մտերիմը գնաց՝ չվերադառնալու պայմանով. հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ«Ժողովուրդ». Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը«Փաստ». Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը ԱդրբեջանինԱպոֆիս աստղակերպը կարող է ոչնչացնել Երկիրը 2029 թվականինՈւկրաինայի զինված ուժերի բեկումը Գլուշկովո ավարտվել է արյունալի ձախողումով (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)«Հրապարակ». Ինչ է ասում Բագրատ Սրբազանը նեղ շրջապատում«Ժողովուրդ». Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով«Փաստ». Հեծանիվացավը հասավ դպրո՞ց«Հրապարակ». Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ«Փաստ». Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը«Ժողովուրդ». Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվելՎլադիսլավ, ի՞նչ ես անում. Բակալչուկը՝ ամուսնուն՝ Wildberries-ի գրասենյակում կրակոցից հետո (տեսանյութ)ՌԴ-ից վերադառնալով պետք է գրավեին Կառավարության, ԱԺ շենքերը. հեղաշրջման փորձի մանրամասներըԻսրայելյան կառավարական կաբինետը Նեթանհայույին թույլ է տվել պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմԿուրսկում Ռուսական բանակն գրավեց եւս երկու բնակավայր (Քարտեզ)Իսրայելը հայտարարեց պատերազմի նոր փուլի մեկնարկի մասինՉեմպիոնների լիգա. «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին, «Սլովանը» խոշոր հաշվով պարտվեց, օրվա այլ արդյունքներ(տեսանյութ)Հայաստանը կդադարի միջուկային երկիր լինելուց, ատոմակայանը կփակվիԻրանը հասավ իր նպատակին. Բաքուն պարտադրված է հրաժարվել միջանցքից. ինչու է Շոյգուն մեկնել ԻրանԹրամփի երկրորդ մահափորձը կարող են Զելենսկու «գլխին կախել»Ինչ է շշնջացել ԱՄՆ-ի աչքի գրող դարձած Կոբախիձեն Նիկոլի ականջինՉեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր», «Սելթիկ»-«Սլովան». Մեկնարկային կազմեր Այս պահին հիմնական եւ գերկայուն խնդիրն իշխանափոխությունն է. Արամ ՀարությունյանԴու չկաս, ու էլ չկա արև… Լիլուն երեխաների հետ այցելել է սկեսրայրի գերեզմանին. հուզիչ կադրեր.StarNews.amՌուսական բանակը Կուրսկում հետեւողականորեն ոչնչացնում է արեւմտյան զրահատեխնիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Լիբանանում արդեն պայթում են ավտոմեքենաներն ու խոհանոցային տեխնիկան (Տեսանյութ)Զվարթ Ասատրյանն ու մաhացած եղբոր հարսը հանդիպել են Երևանում. լուսանկարներԶապորոժեում ռուսներն անցնում են հարձակմա՞ն (Քարտեզ)Անհնար է Ռուսաստանին արգելափակել համաշխարհային ասպարեզում. Աղվան Պողոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода