Արայիկ Հարությունյանը Փարիզում ներկա է գտնվել Հայկական տան բացմանը Հնդկաստանն ու Չինաստանը պայմանավորվել են հնարավորինս արագ լուծել իրենց սահմանային խնդիրները Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին․ ՌԴ նախագահի օգնական 100 օր` անազատության մեջ Ecopsychology: 10 րոպեանոց զբոսանքները բնության գրկում թեթևացնում են անհանգստությունն ու դեպրեսիան Աշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ Բրիտանիայում Մելանյա Թրամփի հուշերը կհրապարակվեն այս աշնանը. ABC News Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Հանքային ջուրը կարող է վնասակար լինել երիկամների ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում․ բժիշկ Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում

Ընկեր Փանջունին խորհրդարանում  

Թեմա

Արտակ Զաքարյանը գրում է

Ինձ ստիպեցի լսել երեկ խորհրդարանում անցկացված լսումները՝ «Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:

Լսումների մասնակիցների ելույթներից պարզ երևում էր, որ այդ մարդիկ տարրական պատկերացումներ չունեն Եվրոպական Միության և նրա անդամ երկրների իրական քաղաքականության վերաբերյալ:

Այն, որ Հայաստանը և հայ ժողովուրդն ընդհանուր առմամբ արևելաեվրոպական քրիստոնեական քաղաքակրթության մաս են՝ դա փաստ է: Այն, որ ԵՄ անդամ և ոչ անդամ երկրների հետ Հայաստանը միշտ ունեցել և ունենալու է տարբեր մակարդակի հարաբերություններ՝ դա ևս այդպես է: Բայց ԵՄ անդամության հայտ ներկայացնելն այսօրվա նսեմացած, պարտված, քայքայված ինքնիշխանությամբ ու պարտքերի մեջ թաղված Հայաստանի համար՝ մեղմ ասած երազախաբություն է:

Ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանի համար ԵՄ-ի հետ հարաբերությունների ամենապրոդուկտիվ և գործնականում ամենաաշխույժ ժամանակահատվածը եղել է Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այն էական խթան է եղել  ՀՀ բոլոր առաջնահերթությունների և պետական շահերի ռեալիզացման համար: Արցախի հարցը, ժողովրդավարական բարեփոխումները,  Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, տնտեսությունից մինչև կրթա-մշակութային ոլորտները նշանակալի զարգացում են ապրել նաև ԵՄ հետ բալանսավորված համագործակցության շնորհիվ:

Թե Նիկոլն ինչ ավերածությունների ու արտաքին քաղաքական ձախողումների է հասցրել մեր երկիրը՝ ակնհայտ է: 

Եթե լրիվ անկեղծ լիենք՝ Արցախը ադրբեջանին հանձնելուց հետո, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին այսօրվա  Հայաստանը պետք է միայն մեկ բանի համար. թշնամացնել Ռուսաստանի հետ և մտցնել Թուրքիայի ազդեցության տակ: Այդ կերպ հետագայում կարող են խոչընդոտներ ստեղծել նաև ԲՐԻԿՍ- ի ընդլայնման և ռեգիոնալ կոմունիկացիաների վերահսկման համար: 

Ես լրիվ հասկանում եմ հավաքական շահերից բխող ԵՄ այս քաղաքականությունը: Պատահական չէր նաև, որ երեկվա լսումների ընթացքում, փանջունիներն ավելի շատ քննադատում էին ՌԴ-ին, քան խոսում էին ԵՄ անդամության հայտից ակնկալվող դրական և բացասական հետևանքներից: 

Բազմաթիվ հարցերից միայն երկուսը տամ, մենք պատրա՞ստ ենք արդյոք անցնել այն ճանապարհով, ինչ ճանապարհով հիմա անցնում է Ուկրաինան:

Իսկ ԵՄ-ն պատրա՞ստ է արդյոք ընդունել  անդամության հայտ ներկայացրած և բանակցություններ սկսած Ուկրաինային, Վրաստանին ու Մոլդովային: Կարծում եմ, որ ո՛չ: Մեր մասին նույնիսկ անիմաստ է հարցնել:

Պետք չէ շատ ոգևորվել աշխարհաքաղաքական բարդ խաղերով և անձնական գրանտային նախասիրություններով: Հայաստանը, թե՛ Նիկոլի աղետաբեր կառավարման ընթացքում, թե՛ դրանից հետո, դուրս չի գալու ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, նույնիսկ ԱՊՀ-ից: ՀՀ  իշխանափոխությունից հետո այդ կառույցները կրկին աշխատելու են հոգուտ Հայաստանի, այնպես ինչպես նախկինում էր:

Եթե ավելի անկեղծ լինենք՝ ԵՄ ապագան ևս դեռևս պարզ չէ: Իսկ Վրաստանի այսօրվա ինքնիշխան քաղաքականությունը ցույց է տալիս, թե ապագայում ինչպիսի զարգացումներ կարող են լինել Հարավային Կովկասում:

Իսկ արևմտամետների առաջարկած հանրաքվեն հնարավորինս շուտ անցկացնելու պահանջն ունի թաքնված այլ նպատակներ, որի մասին կխոսենք առաջիկայում:

 






Արայիկ Հարությունյանը Փարիզում ներկա է գտնվել Հայկական տան բացմանըՀնդկաստանն ու Չինաստանը պայմանավորվել են հնարավորինս արագ լուծել իրենց սահմանային խնդիրներըՄոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին․ ՌԴ նախագահի օգնական100 օր` անազատության մեջEcopsychology: 10 րոպեանոց զբոսանքները բնության գրկում թեթևացնում են անհանգստությունն ու դեպրեսիանԱշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ ԲրիտանիայումՄելանյա Թրամփի հուշերը կհրապարակվեն այս աշնանը. ABC NewsՅունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Հանքային ջուրը կարող է վնասակար լինել երիկամների ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում․ բժիշկEuromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» ՀայաստանումԵկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը. ԱՄՆ դեսպանատունը՝ Բոնոյի այցի մասին Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնըՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՖՆ հետ համագործակցային քննարկումներինՌանոսը գոլի հեղինակ է դարձել հոլանդական ակումբի դեմ խաղում(տեսանյութ)«Ես երկար մազերով տիկնիկ էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է, կարճ մազերովը գնեցին». ՇպռոտԱդրբեջանի կողմից ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ ԱԳՆՈւկրաինական խմբավորումը հայտնվել է «կաթսայում» Պրոգրեսի հատվածում. ուկրաինական ռեսուրսՏաք սուրճն ավելի արդյունավետորեն է նվազեցնում բորբոքումն օրգանիզմում. Daily MailԹրամփը նշել է իր վրա մահափորձի հնարավոր պատճառըՇՏԱՊ. Սպանության փորձ՝ Երևանում․ կրակել են «Հոնդա»-ի ուղղությամբՏիգրան Ասատրյանի թոռնիկը 40 օրական է. Ասատրյանների հրապարակումը`այս առիթով.starnews.amԶգուշացնում ենք ՀՀ-ին և հովանավորներին՝ զերծ մնացեք պատերազմի նոր օջախ ստեղծելուց․ Ադրբեջանի ՊՆԽաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակԱՄՆ ՀԴԲ տնօրենը կասկածի տակ է դրել այն, Թրամփի դեմ մահափորձի ժամանակ փամփուշտը դիպել է նրա ականջինՀայոց ցեղասպանության թանգարանը վերջին տարիներին ավելի քան 4000 բացառիկ նյութեր է ստացելԲաքվից հայտարարում են, թե ՀՀ ԶՈՒ-ի կվադրոկոպտերը իբր փորձել է հետախուզական թռիչքներ իրականացնելՀայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը․ պատգամավորը գրություն կուղղի ՍԱՏՄ-ինՍերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնումՀայաստանն ԱՊՀ երկրների շարքում անվանական աշխատավարձի մեծությամբ 6-րդ տեղում է՝ 1908 դոլար ցուցանիշովԹրամփն անհանգստություն կպատճառի Թուրքիային. փորձագետԽաղաղության պայմանագրի՝ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակԱյսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամՀաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն. ՆեթանյահուԱդրբեջանը Գեղարքունիքում օկուպացրած տարածքներ ունի, որից պիտի դուրս գա․ Գեղարքունիքի մարզպետՄինսկի խումբը չի կարող լուծարվել առանց պաշտոնական Երևանի համաձայնությանԹուրքիան սիրիացի վարձկաններ է հավաքագրում. ԶԼՄՄինչև 40 տարեկան կանայք կարող են պետության աջակցությամբ երեխա ունենալ. նախարար (տեսանյութ)Ջուր չի լինի Երևանի և որոշ մարզերի բազում հասցեներում200 մլն ԱՄՆ դոլարի չափով նոր վարկ կունենա Հայաստանը․ հարցը կառավարության օրակարգում էԵթե 1991-ի քարտեզների հիման վրա չշարունակեն, ապա Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ասել, որ իր գրաված բարձունքները չի վերադարձնումԻրանի և Հայաստանի միջև 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման գործարքի մասին լուրը կեղծ էԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել իր ողջ աշխարհաքաղաքականությունը. Իրանցի քաղաքագետըփակագծեր է բացումՀետազոտողները տնային ռոբոտներին սովորեցնում են iPhone-ի սկանավորման վրա հիմնված մոդելավորում«Գժի թղթով» պետությունըԱյս պարզ գործիքը կարող է բացահայտել դեպրեսիայի զարգացման ռիսկըԲուֆոնը` Իտալիայի հավաքականի մարզական տնօրենԻրանի և Հայաստանի միջև 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման գործարքի մասին լուրը կեղծ էՄոսկվայում ընթանում է Պուտին-Ասադ հանդիպումը (տեսանյութ)Մասկը ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությանը հակասեմական է անվանելԾեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարանում․ տեսանյութ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода