Ադրբեջանական ԶԼՄ-երը աղմուկ են բարձրացրել այն կապակցությամբ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական նամակներում Արայիկ Հարությունյանին դիմում էին, որպես «ԼՂՀ նախագահ» Ֆոն դեր Լեյենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության Արթուր Վանեցյանը ՄՈՆՈԼԻՏ Է քաղաքական օլիմպում, դուք ճշտեք Ձեր տեղը՝ ապագա Ձեր կամերում.... Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա Գաբրիելյանը Ինչու է քրեական հեղինակության որդին հաշվեհարդար սկսել Սևանի ավագանու անդամի դեմ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը․ ուշագրավ մանրամասներ. Armlur.am Ու՞մ է պատկանում 250 հեկտար տարածքով Ֆրանսիական թաղամասը 409 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ին Բագրատ Սրբազանին աջակցություն հայտնելու պատճառով ՀՀ իշխանությունները Վիրահայոց թեմին զրկել են կարմիր պետհամարանիշներից․ մանրամասներ. Armlur.am Աշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվում Հնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է

«Не смешите мои тапочки». Շարժումը մարեց այն ժամանակ, երբ հայտարարվեց, որ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար. Բաբայան

Ներքաղաքական

Այն կետից սկսած, երբ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար, շարժումն ավարտվեց հենց այդ պահին, դրա համար սպասելիքներ չկային: Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց «Ռեֆորմիստական կուսակցության» ղեկավար Վահան Բաբայանը: 

«Ես այն բացառիկ մարդկանցից եմ, որ Շարժման առաջին օրվանից էլ սպասելիքներ չեմ ունեցել և դրա մասին նույնիսկ հրապարակային գրել եմ ֆեյսբուքյան իմ էջում: Բոլորն էլ ուզում էին փոփոխություն, բոլորն էլ ձգտում էին այն գաղափարների իրականացմանը, որոնք առաջ էին քաշվում, բայց տեսաք, որ եթե չկա քաղաքական օրակարգ, չկա փորձառու քաղաքական առաջնորդ և չկա համաժողովրդական աջակցություն, չի կարող լինել նախանշված ծրագրերի իրականացումը: Այն կետից սկսած, երբ հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանին տրվում է մեկ ժամ ժամանակ հեռանալու համար, այդ շարժումը ավարտվեց հենց այդ պահին, դրա համար սպասելիքներ չկային: Այո, կար մեծ քանակի մարդկանց դժգոհության մոբիլիզացիա, բայց դա դեռ համաժողովրդական շարժում կամ ընդվզում չէր»,- ասաց Բաբայանը:

Հարցին, թե ինչ է պետք քաղաքական թիմերին անել, որպեսզի այս շարժումը, կամ որևէ այլ շարժում բերի հաջողության, Բաբայանն ասաց. «Լավ բան ասեցիք` «քաղաքական թիմ»-ին: Հոգևորական կյանքով ապրող մարդը ո՞նց կարող է քաղաքական առաջնորդ լինել: Օրինակ` պատկերացնո՞ւմ եք, ես գնամ ԵՊՀ, ասեմ` հարգելի դասախոսներ, դուք մի կողմ անցեք, հիմա ես դասախոսություն եմ կարդալու, ես քաղաքական գործիչ եմ, դասախոս չեմ, ինձանից չպահանջեք դասախոսական ինչ-որ բաներ, ես դասախոս չեմ, բայց եկել եմ դասախոսություն կարդամ: Բայց դուք մի' խանգարեք, 40 տարվա պրոֆեսորներ, դոկտորներ, մի կողմ անցեք, ես ձեզանից ավելի լավ դասախոսություն կկարդամ, ես ձեզանից ավելի լավ գիտնական եմ: Ո՞նց եք կարծում` այդ աուդիտորիան ինձ լուրջ կընկալի՞: Կարող է պահի տակ մարդիկ ոգևորվեն, ասեն` վայ, ավելի լավ դասախոս է»,- ասաց մեր զրուցակիցը: 

Լսելով Բաբայանի համեմատությունը` հարցրինք, թե կարո՞ղ ենք արձանագրել, որ նրա համար Բագրատ Սրբազանի վարչապետության թեկնածությունն անլուրջ էր, մեր զրուցակիցը դրական պատասխան տվեց. «Այո, իհարկե, անլուրջ էր: Եթե մարդ գիտի, որ իր թեկնածությունը Սահմանադրությամբ է անհնար առաջադրել և շարունակում է պնդել այդ գաղափարը, իհարկե, անլուրջ է: Երկրորդը` կրկնում եմ, մարդը քաղաքական գործիչ չէ»:  

Դիտարկմանը, թե նախկինում փողոցային շարժումները քաղաքական գործիչներ են առաջնորդել, և դրանք ևս տապալվել են, Բաբայանն ասաց. «Իհարկե, տեսել ենք, բայց դա չի նշանակում, որ 2-3 քաղաքական գործիչ ինչ-որ պրոցեսներ տապալել է, մնացած բոլորը նույնն են, դա չի նշանակում, որ որևէ մեկը վարկաբեկվում է, մնացած բոլորը նույնն են, դա չի նշանակում, որ եթե քաղաքական գործիչները չեն կարողանում հարց լուծել ինչ-որ իքս ժամանակում, ուրեմն պետք է բերել ոչ քաղաքական գործչին և պատասխանատվություն տալ երկրի կառավարման համար»: 

Ինչ վերաբերում է խնդիրներին, որոնց պատճառով շարժումն ավելի լայն թափ չի ստանում, ապա Բաբայանի կարծիքով, դրանք շատ-շատ են` սկսած գեոքաղաքական շահերից` վերջացրած պատմական պահով. «Եթե ուսումնասիրեք տարբեր երկրներում հեղափոխությունների պատմությունը, ապա կտեսնեք, որ բոլոր հեղափոխությունները եղել են այն ժամանակ, երբ որ դա եղել է պատմական պահը: Եթե չկա պատմական պահը, նույնիսկ բոլոր գործիքակազմերի ճիշտ օգտագործման ժամանակ այդ պրոցեսները հնարավոր է չիրականանան: Այս պարագայում, թվում էր, թե կա պատմական պահ, բայց այնտեղ կան պրոցեսներ, որտեղ պետք էր ավելի շատ գեներացվեին: Օրինակ` վերցնենք հետևյալ կետը. որտե՞ղ եք տեսել իշխանափոխություն, որ իշխանափոխություն անող գործիչների թեզերում որևէ սոցիալական արդարության, կամ սոցիալական կյանքին վերաբերող որևէ կետ չկա: Երբեք չեք տեսնի այդպիսի բան»: 

Հիշեցրինք, որ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքներում հնչել են այդպիսիք, ինչին Բաբայանն արձագանքեց, որ դրանք եղել են «շատ քիչ և աննշան»:

«Միայն ասել, որ բարին հաղթելու է չարին, դրանով իշխանափոխություն անելը ծիծաղելի է: Ռուսները լավ խոսք ունեն` «не смешите мои тапочки»»,- ասաց քաղաքական գործիչը:

Անդրադառնալով կուսակցությունների, քաղաքական ուժերի միջև առկա խնդիրներին, մեր զրուցակիցը նորմալ համարեց: «Ես չեմ ցանկանա մեկնաբանել տարբեր կուսակցություններիի փոխհարաբերությունների հարցերը: Ի սկզբանե, երբ որ կոչ արվեց, որ բոլորը պետք է համախմբվեն բոլորի շուրջ, ես ասացի, որ բոլորի շուրջ չի կարելի համախմբվել, դա քաղաքական նոնսենս է, նույնիսկ քաղաքագիտական նոնսենս: Նույնիսկ եթե իրար հակադիր բևեռներ, կարող են ինչ-որ պահի համախմբվել, դա մեր հայաստանյան քաղաքական կյանքին չվերաբերող է, ֆանտաստիկայի ժանրից է: Ձևական անել` հնարավոր է. մեկ ժամանոց կոնսենսուս ունենալ ինչ-որ դահլիճում: Եթե դու հավաքում ես 100 հազար մարդ և չունես ասելիք, վերջը լինում է այսպես: Քաղաքական ասելիք պետք է ունենաս, մեխանիզմները ցույց տաս»: 

Հետաքրքրվեցինք, թե, Բաբայանի կարծիքով, այսքանից հետո հանրությունը կկանգնի՞ որևէ մեկի կողքին, կհավատա՞ ինչ-որ քաղաքական ուժի, Բաբայանը դրական պատասխան տվեց. ««Հայրենիքի փրկության շարժումը» երբ ավարտվեց, մարդիկ ասում էին` վերջ, ամեն ինչ կործանված է, մարդիկ ոչնչի չեն հավատա: Հետո եկան 2021-ի ընտրությունները, մարդիկ հավատացին, գնացին, ձայն տվեցին, հետո եկավ 2022 թվականը` «Դիմադրության շարժումը»: «Դիմադրության շարժման անփառունակ ավարտից հետո նույնպես ասում էին` վերջ, ուրեմն՝ Հայաստանում ոչինչ չի լինի: Հիմա եկավ Սրբազան շարժումը: Վաղը կգա մի ուրիշ շարժում: Այնքան ժամանակ այս ամեն ինչը կլինի, մինչև որ կգա պատմական պահը և պատմական անձը, ով կկարողանա թեկուզ փոքրիկ հաղթանակ տանել, որից հետո նոր մեծ հաղթանակներ կբացվեն»: 

Ճշգրտող հարցին, թե շարժումը կարո՞ղ էր հաջողել, եթե վարչապետի թեկնածուն չլիներ Բագրատ Սրբազանը, Ռեֆորմիստական կուսակցության ղեկավարն ասաց. «Ոչ: Էս պարագայում, էս մեթոդներով` չեմ կարծում, որ հաջողություն կգրանցվեր: Բայց, իհարկե, անհատի դերը շատ ավելի կարևոր է: Այստեղ ոչ միայն անհատի հարցն է: Անհատը կարող է շատ լավ լինել, շատ հայրենասեր լինել, շատ մաքուր մարդ լինել: Խնդիրն անհատի մեջ չի: Խնդիրն այն է, թե այդ անհատն ինչ է տրանսլյացիա անում, այդ անհատն ինչ է ուզում: Ինձ դժվար են ընկալում, ես շատ դաժան բան եմ ասում, բայց դա իրականությունն է, դրա ապացույցը տապալված շարժումներն են, որ մեր հասարակությանը հուզող այլ հարցեր էլ կան, շատ ավելի հուզող հարցեր կան, որոնց մասին չի խոսվում, ավելին` քան, օրինակ, Արցախի կորուստը, տարածքային խնդիրները և այլն: Դուք չեք կարող վերադաստիարակել մարդկանց, ովքեր ասում են, որ ինչ եք ուզում մեզանից, մենք ուզում ենք մեր Հայաստանում հանգիստ ապրել, մեզ ո'չ Արցախն է պետք, ո'չ էլ, մենք պրոբլեմ չունենանք: Այդ մարդկանց ուշ է վերադաստիարակելը, այդ մարդիկ արդեն այդպիսին դարձել են: Եթե ուզում եք փոխել իրավիճակը, ուրեմն հասկացեք` այդ մարդիկ ինչ են ուզում, որովհետև մենք ուրիշ ընտրողներ չենք ունենալու: Ուրիշ երկրներից չեն մեզ ընտրենք, մենք պետք է կոմունիկացիան գտնենք մեր ընտրողների հետ, հասկանանք` մեզ միշտ ընտրելու է հրապարակում հավաքվա՞ծ քանակը, թե՞ ավել»,- ասաց NEWSPRESS.am-ի զրուցակիցը: 

Եզրափակելով` Բաբայանը նշեց, որ հուլիսի 6-ին տեղի է ունենալու «Ռեֆորմիստական կուսակցության» համագումարը, որտեղ իր ելույթում բոլոր հարցերին կանդրադառնա:

Աղբյուրը՝ newspress.am



Ադրբեջանական ԶԼՄ-երը աղմուկ են բարձրացրել այն կապակցությամբ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական նամակներում Արայիկ Հարությունյանին դիմում էին, որպես «ԼՂՀ նախագահ»Ֆոն դեր Լեյենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միությանԱրթուր Վանեցյանը ՄՈՆՈԼԻՏ Է քաղաքական օլիմպում, դուք ճշտեք Ձեր տեղը՝ ապագա Ձեր կամերում....Մամարդաշվիլին` աշխարհի ամենաթանկ դարպասապահ.TransfermarktՍիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա ԳաբրիելյանըtestԻնչու է քրեական հեղինակության որդին հաշվեհարդար սկսել Սևանի ավագանու անդամի դեմ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը․ ուշագրավ մանրամասներ. Armlur.am ԵՎՐՈ-2024. Լավագույն գոլը հայտնի է(տեսանյութ)Մեսսիին ներողություն խնդրելու կոչ անելու համար փոխնախարարին ազատել են աշխատանքից ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկըՈւ՞մ է պատկանում 250 հեկտար տարածքով Ֆրանսիական թաղամասը409 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ինՄխիթարյանի նոր լուսանկարները` նոր մրցաշրջանին ընդառաջ(ֆոտո)Բագրատ Սրբազանին աջակցություն հայտնելու պատճառով ՀՀ իշխանությունները Վիրահայոց թեմին զրկել են կարմիր պետհամարանիշներից․ մանրամասներ. Armlur.amԱշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվումՀնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում էԵրբ եւ ինչու է լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստանը նշանակվել. Օկուպացված Արցախի նախագահի փաստաբանը փակագծեր է բացումՀայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է2-րդ հոդվածից հետո ՔԿ-ն վերջապես կստուգի՝ արդյոք Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի արդյունահանման բիզնեսըՓաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզելԴԱԺԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Երեք երեխա ուներ, նրանցից մեկի աչքի առաջ էլ իրեն uպանել են․ ինչ են պատմում ավագանու անդամի uպանության մասինՓաշինյանն ու Ալիևը ժամանել են Բլենհեյմ պալատՈվ է իրականում «նշանառության» տակ` որդի՞ն, թե՞ հայրըՀայաստանը, Եվրամիություն մտնելով, կկորցնի ինքնիշխանությունը. այդպես են խաղի կանոնները. ԱյվազյանԱդրբեջանը սպառազինության մեծածավալ գնում է կատարում, հիմնական առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ է. Տիգրան ԱբրահամյանՓելոսին կարծում է, որ Բայդենը չի կարողանա հաղթել նախագահական ընտրություններում. CNNՏարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբՀերթը Հայաստանի ու հայ ժողովրդի հավաքական ապագայինն էՍԱՍ սուպերմարկետը Եհովայի վկաների պաշտոնական մատակարա՞ր ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ոնց պաշտպանել բանկային քարտը, որ գումարը ողջ չգողանան վրայիցՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՋուր չի լինելուԼավրովը նշել է, թե որ դեպքում կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը Զվարթնոցում սարսափելի հերթ է, մարդիկ ժամերով սպասում են, որ անցնեն անձնագրային ստուգումըՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԱդրբեջանը սպառազինության մեծածավալ գնում է կատարում, հիմնական առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ էԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱստղագուշակ՝ հուլիսի 18-ի համարՌոսսելխոզնադզորն արգելել է հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը ՌուսաստանՕրվա խորհուրդ. հուլիսի 18«Փաստ». Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները«Հրապարակ». «Նիսյայով բուժում»՝ հիվանդանոցների հաշվին«Փաստ». Իշխանավորները վայելքների մեջ են«Ժողովուրդ». Նախկինում նախագահ Արմեն Սարգսյանի օգնականը` ԿԳՄՍՆ-ի հետ 1,8 մլրդ դրամ արժողությամբ պայմանագրի կողմ«Հրապարակ». Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ«Ժողովուրդ». Պատգամավորի կինը ոչ միայն հանքն է ընդլայնում, այլև միաժամանակ դասավանդում է 5 բուհերումՌուսական գրոհային խմբերը նորից մտել են Սումիի մարզի տարածքԹրամփի դեմ մահափորձի տարօրինակությունները«Հրապարակ». Բաքուն և Երեւանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода