Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա Գաբրիելյանը Ինչու է քրեական հեղինակության որդին հաշվեհարդար սկսել Սևանի ավագանու անդամի դեմ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը․ ուշագրավ մանրամասներ. Armlur.am Ու՞մ է պատկանում 250 հեկտար տարածքով Ֆրանսիական թաղամասը 409 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ին Բագրատ Սրբազանին աջակցություն հայտնելու պատճառով ՀՀ իշխանությունները Վիրահայոց թեմին զրկել են կարմիր պետհամարանիշներից․ մանրամասներ. Armlur.am Աշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվում Հնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Երբ եւ ինչու է լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստանը նշանակվել. Օկուպացված Արցախի նախագահի փաստաբանը փակագծեր է բացում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է 2-րդ հոդվածից հետո ՔԿ-ն վերջապես կստուգի՝ արդյոք Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի արդյունահանման բիզնեսը

Անգամ աչքի առաջ կրկնվող պատմությունից դաս քաղել չկարողացանք

Վերլուծություն

­Հեր­թա­կան ազ­դա­կը ե­կավ Վ­րաս­տա­նից, որ նո­րից ու նո­րից խո­սում է այն մա­սին, թե ի­րա­կա­նում ինչ խայ­տա­ռակ, կոր­ծա­նա­րար կուր­սի մեջ են Հա­յաս­տա­նի ներ­կա վայ իշ­խա­նութ­յուն­նե­րը: Այս­պես, թքած ու­նե­նա­լով ա­րեւմտ­յան կար­ծի­քի եւ սպառ­նա­լիք­նե­րի վրա, Վ­րաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը շպիոն­նե­րի գոր­ծու­նեութ­յա­նը միտ­ված հայտ­նի օ­րեն­քը կյան­քի կո­չե­լով, ան­ցել են այլ օ­րենք­նե­րի, ո­րոնց պատ­ճա­ռով ա­րեւմտ­յան հեր­թա­կան հիս­տե­րիան ան­խու­սա­փե­լի է: Այս ան­գամ հար­վածն ուղղ­ված է Ա­րեւ­մուտ­քի «սրբութ­յան սրբո­ցին»:

ՎՐԱՍՏԱՆԻ  ՕՐԻՆԱԿԸ

Այս­պես, Վ­րաս­տա­նում կար­գել­վի ԼԳԲՏ-նե­րի հան­րա­յին քա­րոզ­չութ­յու­նը, իսկ սե­ռա­փո­խութ­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կդառ­նան քրեա­կան հան­ցա­գոր­ծութ­յուն։ Խոս­քը մո­տա­վո­րա­պես այն օ­րենք­նե­րի մա­սին է, ո­րը վեր­ջերս ըն­դու­նել էր ՌԴ-ն: Եվ, բնա­կա­նա­բար, Վ­րաս­տա­նի այս քայ­լը հի­մա Արեւ­մուտ­քից կներ­կա­յաց­նեն` որ­պես ռու­սա­կան կուր­սի ան­ցում:

Ի­րա­կա­նում սա ռու­սա­կան վեկ­տո­րի ան­ցում է, թե` ոչ, վի­ճա­լի հարց է. շատ հար­ցե­րում պաշ­տո­նա­կան Թ­բի­լի­սին շա­րու­նա­կում է եր­բեմ­նի կոշտ հա­կազ­դե­ցու­թյու­նը Մոսկ­վա­յի հետ: Սա­կայն մեկ բան հաս­տատ է. նման օ­րենք­նե­րով Վ­րաս­տա­նը հետ է քաշ­վում Ա­րեւ­մուտ­քից` փոր­ձե­լով դուրս գալ արեւմտ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նից: Ընդ ո­րում, շատ լավ գի­տակ­ցե­լով, որ այս­պի­սով վերջ­նա­կա­նա­պես կփակ­վի Վ­րաս­տա­նի ճա­նա­պար­հը դե­պի ԵՄ: Ու այս­տեղ է, որ կա­րե­լի է տես­նել հե­տեւ­յալ պարզ ճշմար­տութ­յու­նը. Թ­բի­լի­սին այս­պի­սով ֆիք­սում է, որ հաս­կա­ցել է այն, ին­չն ի­րոք չեն հաս­կա­նում կամ, մի­գու­ցե, ի­րենց է­շի տեղ դնե­լով` «չեն հաս­կա­նում» հա­յաս­տան­յան շատ «գոր­ծիչ­ներ»: Այն է. եվ­րո­պա­կան կուր­սի արդ­յուն­քում Վ­րաս­տա­նը ոչն­չաց­ման շե­մին հասց­րեց այն ա­մեն ազ­գա­յի­նը (եւ ոչ միայն), ին­չը վրա­ցուն թույլ էր տա­լիս լի­նել վրա­ցի: Արդ­յուն­քում, այդ եվ­րո­պա­կան կուր­սի պաշ­տո­նա­կան մեկ­նար­կից ան­ցել է 20 տա­րի, եւ ԵՄ-ն­ այ­սօր էլ Վ­րաս­տա­նի հա­մար նույն­քան փակ է, որ­քան 20 տա­րի ա­ռաջ: Ճիշտ է, մի քա­նի բան ստա­ցան. ա­զատ վի­զա եւ այլն: Ու շատ ա­րագ էլ հաս­կա­ցան, որ դա ըն­դա­մե­նը եր­կի­րը վրա­ցա­թա­փե­լու ուղ­ղութ­յուն է, ոչ ա­վել: Իսկ ա­հա, օ­րի­նակ, վրա­ցա­կան գի­նին կամ ման­դա­րի­նը, ինչ­պես 20 տա­րի ա­ռաջ ԵՄ-ում տեղ չէր գտնում, այն­պես էլ հի­մա չի գտնում: Հա, մի քիչ փող տվե­ցին, մի քա­նի ճա­նա­պարհ սար­քե­ցին, եւ վերջ, ոչ մի ռեալ, մասշ­տա­բա­յին ներդ­րում վրա­ցա­կան տնտե­սութ­յու­նում. ու ին­չո՞ւ պետք է տա­յին, որ վրա­ցա­կան գի­նին կա­րո­ղա­նար մրցակ­ցել ֆրան­սիա­կա­նի հե՞տ:

­Կարճ ա­սած, ի­րո­ղութ­յու­նը սա է. Վ­րաս­տա­նը ԵՄ ուղ­ղութ­յու­նից ստա­ցավ «ոչ մի բան», եւ հե­տո էլ պարզ­վեց, որ հա­նուն այդ «ոչ մի բա­նի» պետք է երկ­րորդ ան­գամ պա­տե­րազ­մի մեջ մտնեն Ռու­սաս­տա­նի հետ: Ա­վե­լին, պար­տա­վոր են մտնել պա­տե­րազմի մեջ, ինչ­քան էլ որ դրա վերջ­նարդ­յուն­քը տրոր­վելն է: Այ­լա­պես «լավ դե­մոկ­րատ» չեն լի­նի:

Եվ ա­հա, ա­մե­նացն­ցո­ղը. երբ այն­պի­սի կա­տա­ղի ա­րեւմ­տա­մետ­ներ, ինչ­պի­սիք են վրա­ցի­նե­րը, սկսել են բա­ցա­հայտ քայ­լեր ա­նել գլո­բալ կուր­սի փո­փո­խութ­յան ուղ­ղութ­յամբ, մեր հա­յաս­տան­յան «խել­քի պու­տուկ­նե­րը» նոր միայն «ա­րեւմտ­յան կուր­սից» են խո­սում:

Ի­րա­կա­նում, ան­գամ այս փաս­տե­րը չեն, որ ազ­դել են պաշ­տո­նա­կան Թ­բի­լի­սիի ներ­կա կուր­սի վրա: Ա­ռաջ­նե­րում նշե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք եւ եւս մեկ ան­գամ ընդգ­ծենք. Վ­րաս­տա­նը միշտ էլ ե­ղել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը զգա­ցող փայ­լուն բա­րո­մետր: Վեր­ջին օ­րի­նա­կը ԽՍՀՄ-ի փլուզ­ման փուլն էր, երբ խորհր­դա­յին ա­մե­նաա­պա­հով­ված հան­րա­պե­տութ­յու­նը` Վ­րաս­տա­նը, հա­մար­յա բո­լո­րից ա­ռաջ բռնեց ԽՍՀՄ-ից դուրս գա­լու ու­ղին: Ճիշտ է, ա­րեւմտ­յան շպիոն Շե­ւար­նա­ձեն «կա­ման­դը» սխալ պա­հի տվեց, եւ Վ­րաս­տա­նը կորց­րեց Աբ­խա­զիան եւ Հվ. Օ­սե­թիան: Բայց մեկ է, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­րո­մետ­րի գոր­ծոնն աշ­խա­տեց: Նույնն էր 100 տա­րի ա­ռաջ, երբ ա­րեւմտ­յան կուրս վերց­րած Վ­րաս­տա­նը շատ ա­րագ ան­ցավ ռու­սա­կան կուր­սի եւ այդ դեպ­քում շա­հեց հո­ղե­րի տես­քով:

­Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում, ինչ­պես միշտ, հա­կա­ռակն է. Ա­րեւ­մուտքն ակն­հայ­տո­րեն իր խնդիր­նե­րի ծան­րութ­յան տակ չգի­տի ինչ­պես դի­մա­նա: ԵՄ տասն­յա­կից ա­վել երկր­նե­րի ներ­քին պատ­ժա­մի­ջոց­ներ են սպա­սվում` թույ­լատր­վա­ծից ա­վել դե­ֆի­ցիտ (մին­չեւ 3 տո­կոս) եւ պե­տա­կան պարտք (ա­ռա­վե­լա­գույ­նը ՀՆԱ-ի 60 տո­կոս) ու­նե­նա­լու հա­մար: Ֆ­րան­սիա­յի հա­մար այդ թվերն ան­ցած տա­րի կազ­մել են 5,5 եւ 111 տո­կոս: Մինչ­դեռ, երբ աշ­խար­հը զանգ­վա­ծա­բար հրա­ժար­վում է դո­լա­րից եւ եվ­րո­յից, այն է` շատ շու­տով ստիպ­ված կլի­նեն կանգ­նեց­նել եվ­րո­յի տպագր­ման հաս­տո­ցը, այդ թվե­րը կնշա­նա­կեն մեկ բան` պե­տա­կան դե­ֆոլտ: Ու մեր «խել­քի պու­տուկ­ներն» ի՞նչ է, մտա­ծում են, թե Փա­րիզն ի­րենց փող կտա ու կպա­հի՞, որ այդ փո­ղը մեջ-մեջ ա­նեն ու լա­փեն: Իսկ ի՞նչ են ա­նե­լու, ե­թե ազ­գայ­նա­կան ու­ժե­րը գան իշ­խա­նութ­յան`­Մակ­րո­նին աղ­բա­նոց նե­տե­լով: Իսկ դա շատ հա­վա­նա­կան է. ի վեր­ջո, Ֆ­րան­սիա­յում բա­նը հա­սել է նրան, որ ան­գամ մա­սոն­ներն են, թո­ղած ի­րենց գաղտ­նի խա­ղե­րը, փո­ղո­ցա­յին ցույ­ցի դուրս ե­կել, թե լավ չէ, ազ­գայ­նա­կան­նե­րի դիր­քե­րը շատ է ամ­րա­ցել:

100 տա­րի ա­ռաջ Ա­րեւ­մուտքն ա­վե­լի մասշ­տա­բա­յին էր մտա­ծում, Հա­յաս­տա­նին Սեւր էր խոս­տա­նում, թե` «ԱՆՏԱՆՏԻ պե­տութ­յուն­նե­րը ձեզ մե­նակ չեն թող­նի բոլ­շե­ւիկ­յան վտան­գի ա­ռաջ»: Դ­րա­նով ըն­դա­մե­նը հրահ­րե­ցին Թուր­քիա­յի ներ­խու­ժում, Ա­լեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նագ­րով եր­կի­րը սար­քե­ցին 16 հա­զա­րա­նոց վի­լա­յեթ, ու միայն «բոլ­շե­ւիկ­յան վտան­գը» այդ թի­վը գո­նե կրկնա­պատ­կեց:

«ՕՄԵԳԱՆ» ՀԱՊԿ ՉԻ ԳՆԱ

Եվ ա­հա, նույն ըն­թաց­քի մեջ ենք այս պա­հին, այն տար­բե­րութ­յամբ, որ Ա­րեւ­մուտքն ան­գամ չի բա­րե­հա­ճում խոս­տում­ներ տալ. Բր­յու­սե­լի խայ­տա­ռակ հան­դի­պու­մը վկա: Մինչ­դեռ, թարմ օ­րի­նա­կը, Միր­զո­յան «Օ­մե­գան» հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ա­րե­ւմտ­յան կուր­սի մեջ է` ցու­ցադ­րա­բար հայ­տա­րա­րե­լով, որ ՀԱՊԿ-ի հեր­թա­կան մի­ջո­ցառ­մա­նը եւս չի գնա: Ու նույն պա­հին Բաք­վից ե­կան հեր­թա­կան պա­հանջ­նե­րը` պետք է փո­խեք Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յունն ու օ­րենք­նե­րը: Սե­փա­կան ժո­ղովր­դին ոս­տի­կա­նա­կան հոր­դա­նե­րով հե­րո­սա­բար ջար­դուփ­շուր ա­նող Նի­կոլն էլ, հայտ­նի բան է, որ Ա­լիե­ւի ա­մեն խոս­քից հե­տո «կուռ­կու­ռի ձագ» դար­ձած`շտա­պում է կա­տա­րել:

Ա­սենք, Նի­կո­լին էլ կա­րե­լի է հաս­կա­նալ. Ա­րեւ­մուտ­քի «թանկ խա­թեր հա­մար» զրո­յա­կան մա­կար­դա­կի է հասց­րել դաշ­նա­կից­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը` նվնվո­ցը դնե­լով, թե դաշ­նա­կից­նե­րը «մեզ գցե­ցին» (նախ ինքնդ «չգցեիր», նման ռեակ­ցիա չէիր ստա­նա):

Չ­նա­յած` Ա­րոն ճիշտ է ա­նում, այդ «կեղ­տոտ ռուս­նե­րին» պետք է ի­րենց տե­ղը ցույց տալ: Միայն թե այդ «բա­րո­յա­կան հաղ­թա­նա­կից» հե­տո հայտ­նի հին հարցն է` Հա­յաս­տանն ու­նի՞ պաշտ­պա­նութ­յան մեկ այլ «հո­վա­նոց»: Հա, Ֆ­րան­սիան «Ցե­զար»-ներ է տա­լու: Վատ հա­մա­կար­գեր չեն, ռուս­ներն ան­գամ դրա կրկնօ­րի­նա­կը ստեղ­ծե­ցին: Միայն թե բե­րում են 155մմ­-ա­նոց ՆԱՏՕ-ա­կան ստան­դար­տի զի­նա­տե­սակ­ներ, այն դեպ­քում, երբ աշ­խար­հում 155մմ­-ա­նոց ար­կե­րի հա­մար «ի­րար փոր են թա­փում». վ­կա է Ուկ­րաի­նա­ն: Լավ, ա­սենք ար­կե­րը կան, ինչ­պե՞ս են բե­րե­լու, երբ Վ­րաս­տա­նի հի­շա­տակ­ված կուր­սի արդ­յուն­քում Հա­յաս­տա­նը, ինչ­պես շատ ա­վե­լի վաղ էր դա տե­սա­նե­լի, ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից մնում է խո­րը շրջա­պատ­ման մեջ` ա­րեւ­մուտ­քից մա­տա­կա­րա­րում­նե­րի ա­ռու­մով: Արդ­յուն­քում, այդ «Ցե­զար­նե­րը» շատ ա­րագ կա­րող են մե­տա­ղի ջար­դո­նից այն կողմ չանց­նել:

­Կարճ ա­սած, Ա­րեւ­մուտ­քից անվ­տան­գա­յին օգ­նութ­յու­նը ե­ղել եւ մնում է զրո­յա­կան` կապ­ված նաեւ մի շարք խոր­քա­յին պայ­ման­նե­րի հետ: Իսկ Նի­կո­լը, չմո­ռա­նանք, ա­նընդ­հատ աղմ­կում է, թե այս հեր­թա­կան տա­րած­քը չտանք, պա­տե­րազմ է, այս Սահ­մա­նադ­րութ­յունը չփո­խենք, պա­տե­րազմ է, «ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րին» հետ չըն­դու­նենք, պա­տե­րազմ է, ե­րե­ւի վաղն էլ` Է­րի­վա­նը չտանք, պա­տե­րազմ է: Պա­տե­րազ­մից ի­րա­կա­նում վա­խե­ցո­ղը մի գլուխ «չի թքի» միակ դաշ­նակ­ցի վրա: Ու երբ այդ­պես են վար­վում, հաշ­ված թվով բա­ցատ­րութ­յու­ններ կա­րող են լի­նել, որ­տեղ ա­ռանձ­նա­հա­տուկ դե­րում է երկ­րի դի­տա­վոր­յալ ոչն­չա­ցու­մը:

ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ

­Մի­գու­ցե Նի­կո­լի ա­սա­ծով ­Բաք­վի ագ­րե­սիան ինչ-որ կերպ կա­րող է կա­սեց­նել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»: Բայց այս­տեղ ար­դեն ան­գամ քննար­կե­լու բան չկա` այդ պայ­մա­նա­գի­րը չի ստո­րագր­վում, եւ միան­գա­մայն ա­նո­րոշ է, թե երբ կստո­րագր­վի, որ­քան էլ Նի­կո­լը պատ­րաս­տա­կա­մութ­յու­նից է խո­սում:

Ո­րոշ հա­յաս­տան­յան գոր­ծիչ­ներ, օ­րի­նակ` Սու­րեն Սու­րեն­յան­ցը մեկ­նա­բա­նում է. «Ար­դեն ակն­հայտ է, որ Բա­քուն Հա­յաս­տա­նի հետ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու որ­եւէ ցան­կութ­յուն չու­նի եւ մ­տա­դիր է հար­կադ­րան­քի եւ շան­տա­ժի մի­ջո­ցով ստա­նալ ա­ռա­վե­լա­գույ­նը…»: Չի հաս­կա­նում, կամ դի­տա­վո­րութ­յամբ է պատ­կե­րը նեն­գա­փո­խում: Ի­րա­կա­նում Ա­լիե­ւը, քա­նիցս ենք պնդել, պատ­րաստ է պայ­մա­նա­գիրը ստո­րագ­րել ցան­կա­ցած պա­հի: Ա­ռա­վե­լա­գույ­նին, ո­րը կա­րող էր ստա­նալ բա­նակ­ցա­յին-սպառ­նա­լի­քա­յին դաշ­տում, նա ար­դեն հա­սել է. լու­ծել է սահ­մա­նա­յին (անկ­լավ­նե­րի) հար­ցը` իր հա­մար ձեռն­տու բա­նա­ձե­ւով (մեկ-եր­կու քանդ­ված գյու­ղը շատ էա­կան չէ), Ար­ցա­խը դա­տար­կել է (սա, սա­կայն, Հեյ­դա­րո­վի­չի հա­մար դեռ ռիս­կա­յին է, Մոսկ­վա­յի հա­մար «դա­տարկ Ար­ցա­խը» մնում է ան­ցան­կա­լի): Ինչ վե­րա­բե­րում է Սահ­մա­նադ­րութ­յուն օ­րենք­ներ փո­խե­լուն, դա, հա­վա­տա­ցեք, Ա­լիե­ւի հա­մար էա­կան չէ: Նախ, միջ­պե­տա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» գե­րիշ­խող է ներ­քին օ­րենսդ­րութ­յան հա­մար: Երկ­րոր­դը, ե­թե Հա­յաս­տանն այ­սօր Սահ­մա­նադ­րութ­յունն այս­պես փո­խի, ա­պա վա­ղը կա­րող է հա­կա­ռա­կը վե­րա­փո­խել: Վեր­ջա­պես, ե­թե ու­զում է Ս­յու­նիք ստա­նալ, դա ար­դեն բա­նակ­ցա­յին սպառ­նա­լի­քա­յին դաշ­տում չէ. ե­թե կա­րող ես, պետք է հար­ձակ­վես եւ գրա­վես: Եվ այն, որ Ադր­բե­ջանն այդ­պես էլ այդ քայ­լին չի գնում, մեկ բան է նշա­նա­կում`չի կա­րող: Ընդ ո­րում, խան­գա­րո­ղը հա­յաս­տան­յան թույլ բա­նա­կը չէ եւ ոչ էլ, ա­ռա­վել եւս, սահ­ման­նե­րին գտնվող եվ­րաշ­պիոն­նե­րը. խան­գա­րո­ղը Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հայտ­նի «կար­միր գծերն» են:

Այս ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, Ա­լիե­ւին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» պետք է. տա­րա­ծաշր­ջա­նը կապ­ված է տնտե­սա­կան-կո­մու­նի­կա­ցիոն մե­գանա­խագ­ծե­րի հետ, ո­րից ե­կա­մուտ­նե­րը բազ­մա­պա­տիկ ան­գամ մեծ կլի­նին, ե­թե հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը գտնվի կա­յուն վի­ճա­կում: Ամ­բողջ հար­ցը ե­ղել եւ մնում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման, հա Ա­լիե­ւի հայտ­նի պայ­մա­նը, եւ ե­թե Նի­կո­լը դրա հետ հա­մա­ձայն­վի, հաս­տատ նրա ա­սած մեկ ամ­սում պայ­մա­նա­գի­րը կկնքվի:

Ա­հա այդ հարցն է, որ այդ­պես էլ լու­ծում չի ստա­նում, ե­կավ ա­մե­րի­կա­ցի Օ Բ­րա­յե­նը, եւ հի­մա Հա­յաս­տա­նից ան­գամ ակ­նարկ­ներ են լսվում, թե կա­րող ենք Մեղ­րիի գծի կա­ռա­վա­րու­մը տալ այս-այս եվ­րո­պա­կան ըն­կե­րութ­յա­նը: Լո՞ւրջ: Ե­րե­ւի մո­ռա­ցե՞լ են, որ խոս­քը նախ`ճա­նա­պարհ­նե­րի անվ­տան­գութ­յան մա­սին է, այդ հար­ցում Ա­լիե­ւը, ինչ­պես քա­նիցս ա­սել է, վստա­հում է միայն ռուս­նե­րին: Մինչ­դեռ եվ­րո­պա­կան ցան­կա­ցած միջ­նորդ-ըն­կե­րութ­յուն ռազ­մա­կան կա­ռույց չէ, որ անվ­տան­գութ­յուն ա­պա­հո­վի: Հա­ջոր­դը, խոս­քը ոչ թե պար­զա­պես Հա­յաս­տա­նի, այլ նաեւ ԵԱՏՄ-ի սահ­մա­նի մասին է, եւ այս­տեղ եվ­րո­պա­կան ըն­կե­րութ­յուն քարշ տա­լը մեկ բան կնշա­նա­կի` Հա­յաս­տա­նը դուրս է գա­լիս նաեւ ԵԱՏՄ-ից: Դե տես­նենք, Նի­կոլն այդ քայ­լին կգնա՞:

­Կարճ ա­սած, լու­ծու­մը ե­ղել եւ մնում է նի­կո­լա­կան դաշ­տում. կըն­դու­նի՞ իր իսկ ստո­րագ­րա­ծով կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման տար­բե­րա­կը, կլի­նի նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Կ­շա­րու­նա­կի ձգե՞լ. բայց ներ­կա գե­րակ­տիվ փո­փո­խութ­յուն­նե­րի պայ­ման­նե­րում դեռ ինչ­քա՞ն է ձգե­լու: Չ­նա­յած, շա­տերն են այ­սօր ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րին սպա­սում, ե­րե­ւի Նի­կոլն էլ` նման­նե­րի հետ:

 



Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա ԳաբրիելյանըtestԻնչու է քրեական հեղինակության որդին հաշվեհարդար սկսել Սևանի ավագանու անդամի դեմ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը․ ուշագրավ մանրամասներ. Armlur.am ԵՎՐՈ-2024. Լավագույն գոլը հայտնի է(տեսանյութ)Մեսսիին ներողություն խնդրելու կոչ անելու համար փոխնախարարին ազատել են աշխատանքից ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկըՈւ՞մ է պատկանում 250 հեկտար տարածքով Ֆրանսիական թաղամասը409 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ինՄխիթարյանի նոր լուսանկարները` նոր մրցաշրջանին ընդառաջ(ֆոտո)Բագրատ Սրբազանին աջակցություն հայտնելու պատճառով ՀՀ իշխանությունները Վիրահայոց թեմին զրկել են կարմիր պետհամարանիշներից․ մանրամասներ. Armlur.amԱշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվումՀնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում էԵրբ եւ ինչու է լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստանը նշանակվել. Օկուպացված Արցախի նախագահի փաստաբանը փակագծեր է բացումՀայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է2-րդ հոդվածից հետո ՔԿ-ն վերջապես կստուգի՝ արդյոք Սերգեյ Բագրատյանի կնոջ ՍՊԸ-ն ընդլայնել է ավազի արդյունահանման բիզնեսըՓաշինյանը չի պատասխանել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հարցին, իսկ Ալիևը բութ մատն է վերև պարզելԴԱԺԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ. Երեք երեխա ուներ, նրանցից մեկի աչքի առաջ էլ իրեն uպանել են․ ինչ են պատմում ավագանու անդամի uպանության մասինՓաշինյանն ու Ալիևը ժամանել են Բլենհեյմ պալատՈվ է իրականում «նշանառության» տակ` որդի՞ն, թե՞ հայրըՀայաստանը, Եվրամիություն մտնելով, կկորցնի ինքնիշխանությունը. այդպես են խաղի կանոնները. ԱյվազյանԱդրբեջանը սպառազինության մեծածավալ գնում է կատարում, հիմնական առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ է. Տիգրան ԱբրահամյանՓելոսին կարծում է, որ Բայդենը չի կարողանա հաղթել նախագահական ընտրություններում. CNNՏարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբՀերթը Հայաստանի ու հայ ժողովրդի հավաքական ապագայինն էՍԱՍ սուպերմարկետը Եհովայի վկաների պաշտոնական մատակարա՞ր ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Ոնց պաշտպանել բանկային քարտը, որ գումարը ողջ չգողանան վրայիցՈՒՂԻՂ․ Կառավարության նիստՋուր չի լինելուԼավրովը նշել է, թե որ դեպքում կավարտվի ռուս-ուկրաինական հակամարտությունը Զվարթնոցում սարսափելի հերթ է, մարդիկ ժամերով սպասում են, որ անցնեն անձնագրային ստուգումըՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալԱդրբեջանը սպառազինության մեծածավալ գնում է կատարում, հիմնական առևտրաշրջանառությունն Իսրայելի հետ էԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱստղագուշակ՝ հուլիսի 18-ի համարՌոսսելխոզնադզորն արգելել է հայկական պտուղ-բանջարեղենի ներմուծումը ՌուսաստանՕրվա խորհուրդ. հուլիսի 18«Փաստ». Ինչո՞ւ մերժվեցին պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները«Հրապարակ». «Նիսյայով բուժում»՝ հիվանդանոցների հաշվին«Փաստ». Իշխանավորները վայելքների մեջ են«Ժողովուրդ». Նախկինում նախագահ Արմեն Սարգսյանի օգնականը` ԿԳՄՍՆ-ի հետ 1,8 մլրդ դրամ արժողությամբ պայմանագրի կողմ«Հրապարակ». Իշխանության վարկանիշը բարձրացնելու փոքրիկ շանսը«Փաստ». Իշխանություններն սկսելու են Ռուսաստանին սիրաշահե՞լ«Ժողովուրդ». Պատգամավորի կինը ոչ միայն հանքն է ընդլայնում, այլև միաժամանակ դասավանդում է 5 բուհերումՌուսական գրոհային խմբերը նորից մտել են Սումիի մարզի տարածքԹրամփի դեմ մահափորձի տարօրինակությունները«Հրապարակ». Բաքուն և Երեւանը դիվանագիտական հարաբերություններ կհաստատե՞ն«Փաստ». Հայաստանցիները երկու օրում մոտ 60 մլն դոլարի անշարժ գույք են գնել Դուբայում. ովքե՞ր են գնորդները«Ժողովուրդ». Ինչու՞ է Արարատ Միրզոյանի քենին Սյունիք այցի ընթացքում ուղեկցել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԲայդենը սադրեց ռուսներին եւ հասցրել է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. ելույթ Հանրապետական ​​կուսակցության համագումարի ամբիոնից (Տեսանյութ)ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.«Ասկորբինաթթու գլյուկոզով» դեղի շրջանառությունը ՀՀ-ում դադարեցնելու վերաբերյալ կարգադրագիր է տրվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода