ԵՎՐՈ-2024. Իսպանիայի հավաքականը հաղթեց իտալացիներին և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր
Սպորտ
Գերմանիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության B խմբի երկրորդ տուրի խաղում Իսպանիայի հավաքականը մրցեց Իտալիայի ընտրանու հետ եւ հաղթեց 1:0 հաշվով։ Իսպանացիները դարձան Եվրո-2024-ի փլեյ-օֆֆի երկրորդ մասնակիցը, Գերմանիայի հավաքականը եւս նվաճել է ուղեգիր։
Իսպանացիներին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին, երբ Նիկո Ուիլյամսի՝ եզրից կատարած փոխանցումից հետո Դոնարուման դժվարությամբ հեռացրեց գնդակը, որը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց Ռիկարդո Կալաֆիորին:
Իսպանացիները, 1-0 հաշվով հաղթելով, 6 միավորով խմբում ապահովեցին առաջին տեղը: Իտալիայի հավաքականը երեք միավորով երկրորդն է, Ալբանիան և Խորվաթիան մեկական միավորով բաժանում են 3-4-րդ տեղերը:
Իսպանիա - Իտալիա՝ 1-0 (տեսանյութ)