Վրաստանն ակտիվորեն հեռանում է Արևմուտքից. երկրում կարգելվի ԼԳԲՏ-ների հանրային քարոզչությունը
ՄիջազգայինՎրաստանը դուրս է գալիս արևմտյան վերահսկողությունից: Երկրում կարգելվի ԼԳԲՏ-ների հանրային քարոզչությունը, իսկ սեռափոխության գործողությունները կդառնան քրեական հանցագործություն։ Խոսքը մոտավորապես այն օրենքների մասին է, որը վերջերս ընդունել էր ՌԴ-ն: Եվ, բնականաբար, Վրաստանի այս քայլը հիմա արեւմուտքից կներկայացնեն, որպես ռուսական կուրսի անցում:
Նման նորմերն ուժի մեջ կմտնեն «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Փոփոխություններ են կատարվելու երկրի Քրեական օրենսգրքում և Սահմանադրության մեջ:
Սեռը փոխելու վիրահատությունը կամ բժշկական պրոցեդուրաները պատժվում են մեկից չորս տարի ազատազրկմամբ:
Մինչ այս երկիրն ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք, որը հարուցել էր Եվրամիության և ԱՄՆ-ի կոշտ հայտարարությունները, իսկ արևմտամետ ընդդիմությունը օրենքը անվանել էր «ռուսամետ»։