«Իրավունք»֊ը ՌԴ ՏԱՍՍ գործակալությունում Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանի հետ Լույս չի լինի Շոլցը ժամանել է Կիև՝ բանակցելու Զելենսկիի հետ Աննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺ Ասադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Սիրիայում լարվածության ֆոնին. Türkiye Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում Ի՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել․ Տիգրան Աբրահամյան Հայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը

Շապիտո-կրկեսն Ազգային ժողովում

Վերլուծություն

Տպավորություն է, որ խորհրդարանական ընդդիմությունը վերածվել է շրջիկ կրկեսի` մեկ երեւանյան փողոցներով էքսկուրսիաներ է անցկացնում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների համար, մեկ` մարզեր տանում, հետո ոտքով քայլեցնելով հետ բերում, մեկ էլ` Ազգային ժողովում է տեսարաններով ու «ֆոկուսներով» ապահովում: Դե ֆոկուս չէ, բա ի՞նչ է, երբ մեկ պարզվում է ունեն համապատասխան ձայներ անվստահության գործընթաց սկսելու Նիկոլ Փաշինյանի դեմ, մեկ` անհետանում են մի քանի ստորագրողներ:

Ըստ էության, մեկ ամսից ավել երեւանյան փողոցներում ցույցեր ու ակցիաներ անող, ծեծվող ու բերման ենթարկվող ժողովրդին, որը միամտաբար ակնկալում էր, թե հիմա-հիմա խորհրդարանական ընդդիմությունն անվստահության գործընթաց է սկսելու Նիկոլ Փաշինյանի դեմ կամ` չհաջողելու դեպքում մանդատներն է վայր դնելու, պառլամենտական թիվ մեկ ընդդիմությունը տալիս է ցնցող պատասխան: Մասնավորապես` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանն անկեղծանում է, որ իր ֆիզիկական ներկայությամբ ակտիվ չի մասնակցել Բագրատ սրբազանի շարժման ցույցերին ու պատճառաբանում է, թե` որպեսզի իշխանության ներկայացուցիչներն իրենց ֆեյք էջերով չշահարկեն: Այն, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին էր շահարկվում ու փորձ էր արվում վարկաբեկել, փաստորեն` ոչի՞նչ, ՀՀ երկրորդ նախագահի որդուն վախեցրել են իշխանական ֆեյքե՞րը:

ԻՆՉ ՀԱՐՑ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ

Իսկ թե ինչու էին ՀՅԴ-ականները գերակտիվ Բագրատ սրբազանի շարժման մեջ, իսկ բուն քոչարյանականները` պասիվ, սա թերեւս ավելի շատ պետք է հետաքրքրի «Հայաստան» դաշինքի անդամներին` հասկանալու` ով ում բարեկամն է: Բայց ժողովուրդը, այդուհանդերձ, ցանկանում է ստանալ գլխավոր հարցի պատասխանը, թե ինչու արդեն չարաբաստիկ դարձած մանդատները վայր չի դնում խորհրդարանական ընդդիմությունը: Եվ ահա պատասխանն ըստ Լեւոն Քոչարյանի, հետեւյալն է. «Ամենահեշտ բանը մանդատը վայր դնելն ու շառից փորձանքից հեռու գնալն է, բայց դրանով քաղաքական առումով ի՞նչ հարց ենք լուծելու»: Այո՛, ամենայն լրջությամբ` Լ. Քոչարյանը համոզված է, որ դիպուկ պատասխան է տվել, բայց հարցին մոտենանք այլ դիտանկյունից` որ պահել եք մանդատները, քաղաքական առումով ի՞նչ հարց եք լուծում: Արդարացնել մանդատները պահելը միայն նրանով, որ հարկ եղած դեպքում ոստիկանական բաժանմունքներ են այցելում` ընդդիմադիր ակտիվիստների հետեւից գնալով, ուղղակի, զավեշտալի է, մանավանդ, որ այդ մարդկանց իրականում իրենք էլ «փուռն են տալիս»: Մարդիկ դեռ վստահելով այդ ընդդիմությանը, որ հեսա Ազգային ժողովում սարեր են շուռ տալու, ակտիվություն են դրսեւորում փողոցում, ապա հայտնվում անազատության մեջ: Բայց եթե անգամ անկեղծորեն ընդդիմադիր պատգամավորներն այդքան կարեւորում են բերման ենթարկվածներին այցելելը` ուղղակի կարող էին իրավապաշտպան աշխատել, ինչպես մանդատը վայր դրեց եւ իր գործին վերադարձավ նույն դաշինքի անդամ Արամ Վարդեւանյանը:

Որքան էլ պնդեն ընդդիմադիր պատգամավորները, թե մանդատը վայր դնելով հարց չի լուծվում` միեւնույնն է, առնվազն երեք հարց լուծում է. նախ առաջանում է` եթե անգամ ոչ խորհրդարանական, ապա քաղաքական ճգնաժամ, երկրորդ` աշխարհին այլեւս որեւէ փաթեթավորմամբ հնարավոր չէ ներկայացնել, որ այս իշխանությունը լեգիտիմ է ու առավել եւս` ժողովրդավար: Եվ երրորդ ամենակարեւորը` խորհրդարանական ընդդիմությունը չի կիսում այս իշխանության հետ երկրի հանդեպ տեղի ունեցող հանցագործությունների իր բաժին մեղքը: Չէ որ խորհրդարանն իր ամբողջության մեջ օրենսդիր իշխանություն է` իր երկու թեւերով` ընդդիմադիր եւ իշխանական: Ու անկախ նրանից` դեմ կքվեարկի ընդդիմությունը, թե` կողմ, կբոյկոտի, թե հուզիչ ելույթ կունենա, կծեծվի, թե կարհամարհվի իշխանական պատգամավորների կողմից, միեւնույնն է, իր ներկայությամբ, էլ չասենք` ժամերով հարցուպատասխանի մասնակցելով եւ քննարկումներ ապահովելով` լեգիտիմացնում է այն ամենը, ինչ կատարվում է այսօր Ազգային ժողովում: Ավելին` քաղաքագետ Արա Պողոսյանի գնահատմամբ` խորհրդարանական ճգնաժամը վաղուց նկատելի է եւ, այսպես կոչված, իմպիչմենթի ուղերձի ընդունման վերաբերյալ նիստի տապալումից հետո` հերթական ու ամենավերջին հանգրվանին հասավ. «Խորհրդարանական ճգնաժամը կա, միայն դրա փաստաթղթավորումը չկա։ Սակայն փաստաթղթավորման համար, որը հենց մանդատները վայր դնելն է, անհրաժեշտ է, որպեսզի լավ հաշվարկվեն հետագա դրական ու բացասական զարգացման հետեւանքները։ Եվ մի բան էլ` սահմանազատման եւ սահմանագծման հարցով խորհրդարան փաստաթուղթ բերելու պարագայում, անկախ այն բանից, ընդդիմությունը կքվեարկի կողմ թե դեմ, միեւնույնն է, կիսելու է պատասխանատվություն։ Հետեւաբար, այս բոլորը հաշվի առնելով պետք է կայացվի ռազմավարական որոշում մանդատները պահելու կամ վայր դնելու մասով»:

Քաղաքագետի կարծիքով` մի խնդիր էլ կա` արդյո՞ք ընդդիմությունը այս ընթացքում կարողացել է բավարար աշխատանք կատարել հանրության հետ, որպեսզի հավանական արտահերթ ընտրությունների պարագայում կարողանա կատարել իշխանափոխություն ընտրական գործընթացի միջոցով։

«ԻԶՄԵՐ» ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐՆ ՈՒ ՎԵԿՏՈՐ ՉՈՒՆԵՑՈՂՆԵՐԸ

Ստացվում է, որ խորհրդարանական ընդդիմությունն ուզում էր փոխել միայն Նիկոլ Փաշինյանին, թեկուզեւ Բագրատ սրբազանով, բայց պահպանել այս խորհրդարանը մինչեւ հաջորդ ընտրություն: Հենց սրանով էր պայմանավորված, որ ամեն անգամ Բագրատ սրբազանը պնդում էր, որ կձեւավորվի անցումային կառավարություն, որը կնախապատրաստի արտահերթ կամ հերթական ընտրություն: Այսինքն` ի սկզբանե էլ պարզ էր, որ ընդդիմադիր օրենսդիրները բաժանվել մանդատներից չեն պատրաստվում, այս դեպքում` ինչպե՞ս էին փոխելու խորհրդարանական երկրում ներքին ու արտաքին քաղաքականությունը, երբ Ազգային ժողովը, որտեղ մեծամասնություն են ՔՊ-ականները, պետք է հաստատի կառավարության ծրագիրը: Մի ծրագիր, որն այդպես էլ հայտնի չդարձավ: «Իրավունք»-ի հետ զրույցում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանն աջակցող Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը, ով շարժման հարթակից ներկայացնում էր արտաքին քաղաքականության տեսլականը, ուղղակի, ընդգծեց. «Այս շարժումը վեկտոր չունի»: Բագրատ սրբազանն էլ սա բանաձեւում է` որպես առանց հակաների քաղաքականություն: Իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանը դեռ 2018 թվականին, երբ ընտրվում էր վարչապետ: Ի պատասխան այն ժամանակ պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանի հարցին` ասում էր, թե իրենք «իզմեր» չունեն: Դրա հետեւանքը հայ ժողովուրդն ըմբոշխնում է արդեն վեց տարի: Ըստ էության, մինչեւ այս պահը Բագրատ սրբազանի շարժման արտաքին քաղաքականության վերաբերյալ հայտնի է այն, որ նրանք չեն դատապարտել ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Բելառուսի հետ հարաբերությունները վատթարացնելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, չեն ողջունել Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը` խոստանալով, որ Հայաստանում եւս կընդունվի, դրանով հանդերձ` կարգելվի նաեւ ԼԳԲՏ քարոզն ու աղանդավորների գործունեությունը: Իսկ դրան հակառակ, ըստ շարժման ջահակիր ԱԺԲ-ի համահիմնադիր, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանի. «Բագրատ սրբազանը հասկանում է Արեւմուտքի կարեւորությունը, հասկանում է նաեւ այսօր աշխարհում տեղի ունեցող երեւույթները»: Դե մի բան գիտի, որ ասում է Պապյանը, հատկապես, որ Բագրատ սրբազանն ամենաշատը հենց ԱԺԲ-ականների հետ է տալիս ու առնում: Այս հարցին անդրադարձել է նաեւ անձամբ ինքը` Բագրատ սրբազանը. «Գաղտնիք չէ որ առաջին օրից ինձ կապել են երկրորդ նախագահի եւ ռուսական կողմի հետ. ասեմ, թե սա որտեղից է գալիս, սոցիոլոգիական հարցում են արել եւ փորձել են պարզել` ով ունի անտիռեյտինգ, ընդ որում, այդ շարքում եղել է նաեւ ստախոսը, ուրեմն` հակառեյտինգ են ստացել տվյալով Ռուսաստանն և երկրորդ նախագահը ու սկսել են մարդկանց այդ ուղղությամբ թունավորել: Ձեզ վստահեցնում եմ` այս շարժումը ոչ մեկի հետ կապ չունի` ո՛չ հյուսիսի, ո՛չ հարավի, ո՛չ արեւելքի, ո՛չ արեւմուտքի հետ: Իրենց հանցագործության պատճառով է ստեղծվել այս շարժումը»: Ինչ է ստացվում, Բագրատ սրբազանի առանց հակաների քաղաքականությունը բոլորին դեմ լինելն ու հանցավորության մեջ մեղադրե՞լն է: Կամ հակառակ կողմից հարցին մոտենանք` առանց հակաների քաղաքականությունը վերաբերում է նաեւ Թուրքիային ու Ադրբեջանի՞ն: Եթե` այո, ապա ինչո՞վ է այս շարժումը տարբերվում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից: Չէ, իրոք, քաղաքականությունը սրբազանինը չէ, ինչպես ՔՊ-ականներինը Աստվածաշունչ մեկնաբանելը:

ՈՎՔԵՐ ԵՆ ԿԱՆԳՆԱԾ ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ ԿՈՂՔԻՆ

Ի դեպ, ոչ միայն զարմացնում է սրբազանի առանց հակաների արտաքին քաղաքականությունից խոսելն ու հյուսիսին, հարավին, արեւելքին ու արեւմուտքին հանցավորության մեջ մեղադրելը, այլ նաեւ համերաշխությունից խոսելը եւ տարբեր ուժերին ու մարդկանց «լատենտ նիկոլական» պիտակավորելը: Նա ասում է. «Պատգամավորներից ոչ ոք կախված չէ մանդատներից, դրանց վայր դնելու ժամանակն էլ կգա, բայց հիմա մեզ արդյունքն է հետաքրքրում, իսկ այն կուսակցությունները, կազմակերպությունները, արվեստի գործիչներն ու ընդհանրապես բոլորը, որոնք լուռ մնացին հունիսի 12-ին, լատենտ նիկոլականներ են»: Իհարկե, սրբազանն այս հարցում ճիշտ է, որ իրապես պարտավոր էին քաղաքական ուժերը տալ գնահատական եւ դատապարտել ոստիկանության ոչ համաչափ գործողությունները` խաղաղ քաղաքացիների նկատմամբ: Բայց «լատենտ նիկոլականներ» անվանելը ոչ մի կերպ չի տեղավորվում իր կողմից առաջ քաշված համերաշխության թեզին: Մանավանդ այն դեպքում, երբ իրական լատենտ նիկոլականները վաղուց տեղավորվել են սրբազանի շուրջն ու նրա առաջնորդած շարժման գիրկը: Հիշեք, թե ով որտեղ էր 2018-ին ու 2021-ին, ինչով էր զբաղված, լրիվ կհավաքվի ամբողջ փազլը: Եվ ընդհանրապես` հարց է ծագում, թե ինչու է Արցախն ու Աղավնոն, ապա Կիրանցը հանձնվում միշտ նույն մարդկանց անմիջական մասնակցությամբ եւ ուղեկցությամբ: Ինչու են նույն մարդիկ հայտնվում այնտեղ, որը վաղն առանց մի կրակոցի հանձնվում է թշնամուն («Հայաքվե»-ով ու սերտիֆիկատներով Արցախ փրկելուն հավատացողների ականջն էլ կանչի):

Անդրադառնալով շարժման դեմքերին` հիշենք շարժման առաջնորդներից մեկը ներկայացող «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանին ու իր առեղծվածային անհետանալը: Հունիսի 12-ին անհետացած, հետո` հայտնված Սուրեն Պետրոսյանն, ըստ սոցցանցերում շրջանառվող լուրերի, հիմա Եվրոպայում է, հանդիպումներ է ունեցել Սորոսի հիմնադրամում, Մալթայի միաբանության, ամերիկյան, անգլիական եւ ֆրանսիական ներկայացուցիչների հետ։ Ի՞նչ է կատարվում, Բագրատ սրբազանն ակնհայտորեն խուսափում է հստակ պատասխանից. «Անմիջապես հաջորդ օրը, երբ իր հետ խոսել եմ, ասել է՝ սեւ մեքենա է եղել, ներկայացել են ԱԱԾ-ից։ Ցերեկը հեռաձայնած են եղել իրեն, որ հրավիրեն ինչ-որ հատուկ հանդիպմանՀրավիրել են։ Հետո երեկոյան եկել են հանրահավաքիձեռքերից բռնել են, մեքենան դրել ու  գնացել Հրազդանի կողմԵրեւի հարցնեն, թե ես ի՞նչ գործունեությամբ եմ զբաղվում, շարժումի մասինՍուրենը հիմա երկրում չէ, ասաց, որ երկու օրով բացակայելու է »:

Ճշտող հարցին՝ Սուրեն Պետրոսյանի մեկնումն անձնակա՞ն բնույթի է, սրբազանը ո՛չ ավել, ո՛չ պակաս ասում է, թե` չի հարցրել․«Երեւի։ Կյանքում հիշեք՝ ես մարդկանց կյանքի մանրամասնություններով, որեւէ մեկի, կյանքում հետաքրքրված չեմ եղել ու չեմ լինի։ Դիմացս կանգնած մարդը, որը 100 տոկոսով գիտեմ, որ պիտի ինձ վնաս տա, նորից չեմ իմանա՝ ով է։ Այնպես որ, հանգիստ եղեք։ Ինձ այդ թեմաներով․․․ինչ որ ասում են՝ դա է: Ես ոչ դավադրության տեսություն եմ զարգացնում իմ մտքի մեջ, ոչ որեւէ զգուշավորություն, ոչ ինչ-որ բան, ես հավատում եմ այն բանին, ինչ որ մարդիկ ասում են»: Իսկ ՀՀ ԱԱԾ-ից պնդում են, թե հունիսի 12-ին Սուրեն Պետրոսյանն իրենց մոտ չի եղել։ Այսքանից հետո` դեռ մարդ կա՞, որ հավատում է, թե անձնական հարցերով Սուրեն Պետրոսյանը կարող էր մեկնել Եվրոպա` շարժման ամենապիկ պահին, երբ իշխանափոխությանն արդեն ոչ թե 96 ժամ, այլ` 5 էր պակաս: Ու սա դեռ սրբազանին ամենամոտ կանգնածներից մեկն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Իրավունք»֊ը ՌԴ ՏԱՍՍ գործակալությունում Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Իրանի ԱԳ նախարարն Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանի հետԼույս չի լինիՇոլցը ժամանել է Կիև՝ բանակցելու Զելենսկիի հետԱննա Հակոբյանի ազգականն ինքնաառաջադրվել է որպես Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար․ ՀԺԱսադը սկսել է կապեր փնտրել Թուրքիայի հետ Սիրիայում լարվածության ֆոնին. TürkiyeՆոր նշանակում Երևանի քաղաքապետարանումԻ՞նչ է կառուցում փաշինյանական իշխանությունը, որը 6-7 տարիներին որևէ տեսանելի արդյունք չի ապահովել․ Տիգրան ԱբրահամյանՀայտնի է, թե երբ կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերըՌուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօրԱյսօր մարշալ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան օրն էԱյսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ․ Աստղագուշակ՝ դեկտեմբերի 2-ի համարՈրոշ հասցեներում ջուր չի լինիԱրտաշես Գեղամյանն այսօր կդառնար 75 տարեկանՀայաստանում սպասվում են թույլ տեղումներԿարեն Սարուխանյանը կառաջադրվի Գյումրիի քաղաքապետի թեկնածուՈւկրաինայում կռվող վրացի զինյալները որոշել են վերադառնալ Վրաստան. քաղաքացիական պետերազմի ծրագրերն ակտիվ են4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտքԳիշերը Թբիլիսիում նետված «Մոլոտովի կոկտեյլից» ոստիկան է հրկիզվել է (Տեսանյութ)Հալեպում ահաբեկչական խմբերն իրար են կոտորել. տասնյակ զոհեր կանՄիշտ պետք է վառ պահենք այն գաղափարը, որ Արցախի հողը ոչ թե հավերժ ենք կորցրել, այլ ժամանակավոր. Հայկ Բաբուխանյան (Aravot.am)Սիրիայում ռուսական ուժերի հրամանատար է նշանակվել գեներալ Ալեքսանդր Չայկոն, ով 2017թ.-ին ղեկավարել է Հալեպի գրավման օպերացիանՌուսական ավիացիայի կողմից Սիրիայում գրոհայինների ուղղությամբ հարվածների կադրերըԲայդենը ներում է շնորհել 17 տարվա ազատազրկման դատապարտված սեփական որդունՈւկրաինացիներն այլ նախագահ են ուզում. The TimesԽարկովի սահմանամերձ շրջանում ռուսական բանակը զանգվածաբար ոչնչացրել է ուկրաինական զրահատեխնիկան եւ հետեւակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Եվրաչինովնիկության դեգրադացիան հասավ ծայրահեղությանՌուսական ավիացիան ոչնչացրել է «Ջաբհաթ ան Նուսրայի» հրամանատարական կետը և կառավարման կենտրոնը (Տեսանյութ)Ինքնաառաջադրվել եմ Փաշինյանի փրայմերիզին` որպես Գյումրու ղեկավարի ԺՊ թեկնածու․ ՍարուխանյանՀովհաննես Գալաջյանն այսօր կդառնար 61 տարեկանԱրցախի հարցը փակված չէ, չպետք է լռենք. Վահրամ ՄկրտչյանՀայաստանի հետ Արցախի վերամիավորման օրը պետք է դառնա ազգային միասնության տոն. Հրայր ԿարապետյանԱյս ցավը կանգնել է մեր կոկորդին, բոլորս պետք է պայքարենք. Գայանե ՆերսիսյանՍրանք խաչել են Արցախը, մեզանում Պոնտացի Պիղատոսը մի էժան լրագրող դուրս եկավ. Սերգեյ ՇաքարյանցՓեզեշքիանը կոչ է անում իսլամական աշխարհին քայլեր ձեռնարկել Սիրիայի հարցում5 տեսանյութ մեկ օրում. ի՞նչ է կատարվում Փաշինյանի ընտանիքումԹբիլիսիում ցուցարարները վնասել են խորհրդարանի 48 սենյակՌուսները ստանձնել են սիրիական բանակի հրամանատարությունը և պատրաստվում են հակահարձակման. Արաբական լրատվամիջոցներՉեմ կարող լռել... Ալլա ՀակոբյանԱգրեսիան անգամ չճանաչված պետության դեմ, հանցագործություն է. Լարիսա ԱլավերդյանԿոբախիձեն բացահայտել է, թե Արեւմուտքն ինչ է պահանջել Վրաստանից (Տեսանյութ)Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնումՏիգրան Բարսեղյանի գոլը նպաստեց «Սլովանի» հաղթանակին(տեսանյութ)Աշխարհի ակումբային առաջնության բոլոր մասնակիցները հայտնի են. ՖԻՖԱԴեկտեմբեր ամսվա աստղագուշակ․ 2024 թ․Սիրիական բանակը ռուսների աջակցությամբ հետ է գրավել Համա նահանգի Մաարդաս քաղաքը (Տեսանյութ)Արաղչին մեկնել է ՍիրիաԵկեք սթափվե՛ք, որ Դեդոն ու Բաբոն կարոտ չդառնան, պատից կախված նկար չդառնան. Աշխեն Սումբուլյան«Իսկանդերը» ոչնչացրել է ուկրաինական «Հարավ» հատուկ գործողությունների կենտրոնի դաշտային շտաբը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top