Պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին. ԱՄՆ դեսպանատուն Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց Google-ի բանակցությունները Wiz-ի գնման վերաբերյալ և բացը AI-ի ծախսերի և AI-ի եկամուտների միջև Դեմոկրատները սկսել են հասկանալ, որ այս ընտրություններում իրենք արդեն պարտվել են. Բալասանյան Եվրամիությունը բանակցություններ է սկսել Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազի մատակարարման շուրջ. Bloomberg Ուժեղ երկրաշարժ՝ Վրաստանում. Տավուշում այն զգացվել է 5-6 բալ, Լոռիում՝ 4 բալ ուժգնությամբ Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը շարունակում են կրճատվել․ 168.am Պատրաստված է Google-ի կողմից 2024 թվականին. Pixel 9, նոր ծալովի սմարթֆոն Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ՀՀ պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը. Արթուր Խաչատրյան

Դիվերսանտներ Գուլիևն ու Ասգերովը՝ Բաքվի հայասպան քաղաքականության կենդանի վկաներ

Հասարակություն

Ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը, որի անդամներն էին Դիլգամ Ասգերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը, 2014 թվականի ամռանը ներխուժել էր Արցախի Քարվաճառի շրջան, սպանել 17-ամյա Սմբատ Ցականյանին, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին, վիրավորել նրա կնոջը՝ Կարինե Դավթյանին: Դիվերսիոն խմբի ձերբակալման ժամանակ Հասան Հասանովը դիմադրություն էր ցույց տվել և սպանվել էր: Դատավարության արդյունքում Ասգերովը դատապարտվել էր ցմահ, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։

«Հանցագործների ձերբակալումից հետո Բաքուն հորինեց կեղծ պատմություն այն մասին, թե ադրբեջանցիները Քարվաճառ էին գնացել «իրենց պապերի գերեզմաններին այցելելու և գերեվարվել են հայկական կողմից»: Ասգերովին ու Գուլիևին հայ ռազմագերիների հետ փոխանակելուց հետո (2020 թ․) «պապենական գերեզմաններ այցելելու» այդ միֆը հօդս ցնդեց, երբ դիվերսանտներից Շահբազ Գուլիևը 2022 թ. մայիսին Xural TV-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրենց Քարվաճառ է ուղարկել այն ժամանակվա փոխվարչապետ, «Փախստականների կոմիտեի» նախագահ Ալի Հասանովը:

«Մենք Քելբաջար (Քարվաճառ) ճանապարհ ենք ընկել Ալի Հասանովի աշխատասենյակից։ Ձեռքներս զենք, նռնակ տվեցին ու ճանապարհեցին: Մինչ այդ` ես հրաշալի կյանք եմ ունեցել, խանի նման եմ ապրել: Ինձ զանգեցին, ասացին՝ «դու պետք ես պետությանը» ու ուղարկեցին: Ինձ մենակ էին ցանկանում ուղարկել: Ասացի՝ Դիլգամն այդ տեղերը լավ է ճանաչում: Այդ ժամանակ Դիլգամը բռնված էր. Շամքորում ոստիկանություն էր ընկել և բանտում էր: Նրան բերեցին՝ որպես ուղեկից: Հասան Հասանովն էլ մեզ հետ եկավ»,-ասել է նա:

Գուլիևը նաև պատմել է, որ 1992 թվականից ի վեր իրենք պարբերաբար, Ադրբեջանի պաշտպանության նախարարության գիտությամբ, դիվերսիոն գործողություններ են իրականացրել հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Գուլիևի այս աղմկահարույց հայտարարություններից հետո Ալի Հասանովը միանգամից հերքել էր իր առնչությունը՝ դիվերսիայի կազմակերպմանը։

«Զանգեք Դիլգամ Ասգերովին, նրանից հարցրեք, նա կասի. Շահբազ անունով մարդու չեմ ճանաչում, երբևէ նրա դեմքը չեմ էլ տեսել: Նրա հետ ոչ մի կապ չունեմ»,- հայտարարել էր Հասանովը:

Զավեշտալին այն է, որ «Շահբազ Գուլիևին չճանաչող» Հասանովը հենց ինքն էր զբաղվում Գուլիևին ու Ասգերովին Ադրբեջան վերադարձնելու հարցերով: Ավելին՝ երկիր վերադառնալուց հետո Ասգերովը նաև հանդիպել է Հասանովի հետ: Ըստ էության՝ նրանց միջև շփումները շարունակվել են, և արդյունքում Ասգերովը շատ արագ արձագանքել է Հասանովի կոչին՝ Շահբազ Գուլիևին մեղադրելով հայերի լրտեսը լինելու մեջ, իսկ Հասանովին՝ անվանելով «հայրենասեր ու պարկեշտ մարդ»: «Ալի Հասանովը զենք, նռնակ ունի՞: Զենքերը՝ ինքնաձիգը, նռնակը, հրացանը, իմն են: Ադրբեջանի լրագրողների առջև կարող եմ ապացուցել, թե որտեղից եմ ձեռք բերել. փաստեր ունեմ»,- տեսաուղերձով Հասանովին էր պաշտպանել Ասգերովը:

Ընդ որում՝ սա Ասգերովի կողմից Գուլիևին թիրախավորող առաջին հայտարարությունը չէ: Այս երկու հանցագործները սկսել են միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել, տարբեր վարկածներ պատմել երրորդ հանցագործի՝ Հասան Հասանովի մահվան առնչությամբ: Ասգերովն անգամ հայտարարել էր, որ Շահբազ Գուլիևը Հասանովին սպանելու մտադրություն է ունեցել։ «20 անգամ Ղարաբաղ եմ գնացել: Մի անգամ Շահբազին տարա, մեզ ծախեց, Հասանին էլ սպանեց»,-հարցազրույցի ընթացքում նշել էր Ասգերովը՝ խոսոտովանելով, որ բազմիցս դիվերսիաներ է իրականցնել:

Այս առնչությամբ հարցազրույցներից մեկում մանրամասներ է ներկայացրել նաև Դիլգամ Ասգերովի որդին՝ Քուրդօղլու Ասգերովը՝ նշելով․ «1999 թվականին մեր բարեկամ Ռաֆիի հետ է մեկնել Ղարաբաղ. 2005-ին մեկ անգամ Շահբազ Գուլիևին է տարել Ղարաբաղ: 2007 թ. հունիսին նա միայնակ է գնացել մեր բռնազավթված տարածքներ: Նույն տարվա սեպտեմբերին երկու հոգու է իր հետ տարել: Այդ այցից ողջ-առողջ հետ են վերադարձել: 2009-2010 թթ․ էլ են գնացել: 2010 թ. Մուբարիզ Իբրահիմովը նահատակվեց: Հայրս երկու խմբով գնաց բռնազավթված Ղարաբաղ: Մի խումբը հայրս էր ղեկավարում, մյուսը՝ նահատակ Ֆարիդ Ահմեդովը: Նրանց նպատակը կենդանի մարդ բերելն էր՝ Մուբարիզ Իբրահիմովի դիակի հետ փոխանակելու համար։ Ափսոս Ֆարիդ Ահմեդովի խումբը շրջափակման մեջ ընկավ[1]: Հորս գլխավորած խումբն էլ ողջ-առողջ հետ վերադարձավ: 2014-ին գնալիս էլ գերի է ընկել: Առաջինը Շահբազին են բռնել, նա էլ ամեն ինչ պատմել է, ասել է, որ Դիլգամ Ասգերովն ու Հասան Հասանովն էլ են այնտեղ»։

Ըստ էության՝ Ադրբեջան վերադառնալուց հետո հանցագործները իրենց դիվերսիայի ձախողման համար սկսել են արդարացումներ փնտրել, մեկը մյուսին մեղադրել՝ միաժամանակ բացահայտելով ճշմարտությունը: Մյուս կողմից՝ դիվերսանտները բազմիցս դժգոհել են, որ իրենց ստացած գումարը ոչ մի կարիք չի հոգում: Այս առումով՝ Շահբազ Գուլիևը նաև բողոքի ակցիա է անցկացրել: «Պարտքերս շատ են, փակել չեմ կարողանում, քանի որ ոչ մի տեղից եկամուտ չունեմ»,- բողոքել է Գուլիևը, որը ցանկանում է, որ պետությունն իրեն վետերանի ու հաշմանդամի կարգավիճակ տա, բայց՝ ապարդյուն:

Պետական աջակցությունից զրկված լինելու արդյունքում Գուլիևը պատմում է այն գաղտնիքները, որը Բաքուն համառորեն թաքցնում էր: Այս համատեքստում Գուլիևն ու Ասգերովը Բաքվի իշխանությունների համար գլխացավանք են: Ադրբեջանին ավելի ձեռնտու կլիներ, որ նրանք մահացած լինեին, այդ դեպքում գործի կդրվեր զոհի ու հերոսի կերպարներ կերտելու մեխանիզմը, իսկ այս պարագայում՝ նրանք Բաքվի հայասպան քաղաքականության կենդանի ու անցանկալի վկաներ են»,-նշված է հոդվածում:






Պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին. ԱՄՆ դեսպանատուն Էրիկ Գասպարյանը` կայծակնային շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԽաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց Google-ի բանակցությունները Wiz-ի գնման վերաբերյալ և բացը AI-ի ծախսերի և AI-ի եկամուտների միջևԴեմոկրատները սկսել են հասկանալ, որ այս ընտրություններում իրենք արդեն պարտվել են. ԲալասանյանԵվրամիությունը բանակցություններ է սկսել Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազի մատակարարման շուրջ. Bloomberg Ուժեղ երկրաշարժ՝ Վրաստանում. Տավուշում այն զգացվել է 5-6 բալ, Լոռիում՝ 4 բալ ուժգնությամբ Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը շարունակում են կրճատվել․ 168.amՊատրաստված է Google-ի կողմից 2024 թվականին. Pixel 9, նոր ծալովի սմարթֆոն Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարներինՀՀ պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը. Արթուր ԽաչատրյանՉարենցավանի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել․ ինչն է պատճառըՀայաստանի համար սեպտեմբերից դեկտեմբերը ճակատագրական բարդ շրջան է լինելու. քաղաքագետԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են 8 տրանսպորտային միջոց. կա 3 զոհ, 1 վիրավորՀայտարարությունից հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք Բայդենն ինքն է որոշել դուրս գալ ընտրապայքարից․ ՌԴ ԱԳՆՎերջ, Բայդեն, Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» նպատակները կիրագործվեն. ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հուլիսի 22-ինՀՀ-ի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառիԿրեմլում մեկնաբանել են նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի որոշումըՈրոշ հասցեներում ջուր չի լինիԱդրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովինՀայաստանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով. ՀաջիևՍևանի ավագանուն կյանքից զրկելու գործով կալանավորվեց քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին. մանրամասներ.ArmLur.amՎեոլիա Ջուրը լավ չի կազմակերպում հեղեղատար համակարգերի մաքրումը․ ընկերության հետ պայմանագիրը վերանայելու առաջարկ է ներկայացվելՀոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների. հուլիսի 22-ի աստղագուշակՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտՀրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենաԱննա Հակոբյանը կադրեր է հրապարակել Լոնդոնից․ դստեր հետ է եղել (տեսանյութ) Կա հասարակության մի ստվար զանգված, որը դեմ է դեպի ԵՄ ընթացքին. Արթուր ՀովհաննիսյանԹուրքերի մեծ հոսք է սպասվում, ոտքի՛ կանգնիր, փրկիր քո Հայաստանը. ՀՀ վաստակավոր արտիստՔամալա Հարիս` ԱՄՆ դեմոկրատների նախագահի նոր թեկնածու 1 կգ.ալյուրի մեջ գտել են 15 հազար ռուպի. Հնդիկ բարեգործի բացահայտումըՇաբաթվա հաջողակները․ Ահա՝ ովքեր են նրանքՔոչարյանի երբեմնի «քաղաքական դաշնակից» Վահե Հակոբյանը «Հայաստան» դաշինքը լքելուց զատ լքել է նաև իր ստեղծած «Վերածնվող Հայաստան»-ի նախագահի պաշտոնըԿամալան ավելի լիբերալ է և ավելի քիչ կոմպետենտ, քան Ջոն. Դոնալդ Թրամփ կրտսերՍարսափազդու մանրամասներ Գյումրիից. Սպանել է, ապա մարմինը փորձել պահել ճամփորդական պայուսակի մեջՀարիսին փորձում են ներկուսակցական ընտրությունները շրջանցելով, սարքել նախագահի թեկնածուՌուսներն առաջ են շարժվել Նյու Յորքում և հարավային Տորեցկի ուղղությամբ. Deep StateՊեսկովը մեկնաբանել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարվելու լուրըԵթե ​​Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. ԲոլթոնԻ՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինքՔլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածուԱլիևի ելույթը Շուշիում․ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ«Միջուկային կոճակն ոչ ադեկտվատի ձեռքին է». Հանրաետականները Բայդենից պահանջում են անհապաղ հրաժարական տալՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում էԴոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններիցԻնչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալԱմենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են. Նազենի ՀովհաննիսյանԵրբ Ագրարային համալսարանը ծառերի դիակներով է շրջապատված, շուտով առհասարակ դիմորդ չի ունենա. Երևանի ավագանու անդամՀոլլի Բերին հրաժարվել է Քիմ Քարդաշյանի հետ նկարահանվել «Ամեն ինչ արդար է» սերիալում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода