Բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացն սկսվել է ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելն հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ Դանիելյան Եվրամիությանն անդամակցումը սուտ է, չի՛ լինելու. Անաստաս Իսրայելյան Երևանում փողոցներն աղբի մեջ են. ավագանու անդամ Կա պայմանավորվածություն՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված. Գառնիկ Դավթյան Պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին. ԱՄՆ դեսպանատուն Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց Google-ի բանակցությունները Wiz-ի գնման վերաբերյալ և բացը AI-ի ծախսերի և AI-ի եկամուտների միջև Դեմոկրատները սկսել են հասկանալ, որ այս ընտրություններում իրենք արդեն պարտվել են. Բալասանյան

Իրականում ինչու իմպիչմենթը ձախողվեց, ուղերձն էլ` վրադիր

Վերլուծություն

Ինչ կատարվեց վերջին մեկ ամսում` հայաստանյան ներքաղաքական կյանքում, որքան էլ այն փաթեթավորվի գեղեցիկ խոսքերի ներքո` արդեն ամեն ինչ պարզ է ու ակնհայտ: Նախ տապալվեց Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու` այսպես ասած` իմպիչմենթի գործընթացը, թեպետ դրա համար Բագրատ սրբազանը` իր առաջնորդած շարժումով տվել էր 96 ժամ, ապա ձախողվեց անգամ անվստահություն հայտնելու մասին ուղերձի նախագիծը ԱԺ նիստում քննարկելը: ՔՊ-ական պատգամավորները երեկ, պարզապես, չներկայացան արտահերթ նիստին, եւ այն չկայացավ: Իսկ շուրջ մեկ ամիս Հանրապետության հրապարակում կանգեցված բեմն ապամոնտաժվեց` մերձնիկոլականների սոցցանցային հեգնանքների ներքո: Ըստ էության, խնդիրը հետեւյալն էր` Նիկոլ Փաշինյանին ամերիկացիները հասկացրին` կա՛մ շիկացնում ես քո հակառուսական գործողությունները, կա՛մ մենք քեզ փոխում ենք, որովհետեւ դրսում կանգնած են հազարավոր մարդիկ, որոնք քեզ ատում են եւ ընդհանրապես` ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է քեզ ատում: Իսկ Նիկոլ Փաշինյանը շատ արագ հասկացավ, որ իրեն փոխելը մի վայրկյանի գործ է, եթե իրեն չպահեն նույն այն ուժերը, ովքեր իրեն բերեցին 2018 թվականին իշխանության: Այո՛, ժողովրդական արդար բողոքի ալիքի ֆոնին` քաղաքական կուլիսներում տեղի ունեցավ շանտաժ: Ինչպես «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն է արձանագրում «Իրավունք TV»-ի եթերում` այս խորհրդարանն ԱՄՆ-ի ձեռքում է. «Ընդ որում` Միացյալ Նահանգները պատրաստվում էին ոչ թե Նիկոլ Փաշինյանին փոխել Բագրատ սրբազանով, ինչի համար պետք է Սահմանադրություն փոխել եւ այլն, այլ կդնեին, օրինակ, Ալեն Սիմոնյանին: Այն, որ ԱՄՆ դեսպանը եկավ խորհրդարան թեժ պահին` դրանով ընդգծեց, որ իրենք Ալենին են տեսնում` որպես փոխարինող: Նիկոլը հասկացավ` ինչ է կատարվելու` իրեն հանելու են, ամերիկացիներն էլ չեն պահելու, իր յուրայիններն էլ, բնականաբար, ուրախ կլինեին Նիկոլին ներկայացնել` որպես քավության նոխազ ու հայ ժողովրդի վեց տարիների դժբախտությունը ջարդվելու էր իր գլխին»: Ահա թե ինչու, առանց առիթ` Նիկոլ Փաշինյանը սկսեց ԱԺ ամբիոնից «փուչիկ» անվանել ՀԱՊԿ-ին, հայտարարեց այդ կառույցից դուրս գալու մասին` երկու օր շարունակ խորհրդարանում խոսելով դրա մասին: Նպատակը մեկն էր` ցույց տալ իր տերերին, թե տեսեք` ձերն եմ, մի փոխեք ինձ, փրկեք ու պահեք, եթե պետք է կասեմ` ՀԱՊԿ-ն էլ է վատը, ՀԱՊԿ անդամ Բելառուսի վրա էլ կհոխորտամ: Ի դեպ, Բելառուսի թեման լրիվ կուրիոզ է: Հունիսի 1-ին Բելառուսի նախագահ Լուկաշենկոն շնորհավորում է Փաշինյանի տարեդարձը, հարաբերությունների որեւէ սրվածության նշաններ երկուստեք չեն նկատվում, բայց հանկարծ մեկ ամիս անց Նիկոլը հիշում է, որ Լուկաշենկոն հանդիպել է Ալիեւին եւ ինչ-ինչ արտահայտություններ իրեն թույլ տվել: Օրինակ, ինչո՞ւ հունիսի 1-ին Նիկոլ Փաշինյանը չասաց, որ չի ընդունում Լուկաշենկոյի շնորհավորանքները, որովհետեւ նա Ալիեւի ձեռքն է սեղմել: Չնայած` ինչպես ասեր, եթե անձամբ իր համար Ալիեւը կիրթ ու կառուցողական է: Այսպիսով` Նիկոլ Փաշինյանը գնում է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին արդարացրած Հունգարիայի հետ վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները, ինչը սառեցվել էր ՀՀ երրրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք, իսկ Բելառուսի հետ այն կարգի է հարաբերությունները փչացնում, որ Լուկաշենկոն Ուկրաինայի նախագահ Զելենսկիից հետո Փաշինյանին կնքում է «Եվս մի ոջիլ» անունով:

ԿԻՐԱՌԵՑԻՆ ՆՈՒՅՆ «ՊՐԻՈՄԸ», ԻՆՉ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Նիկոլ Փաշինյանի հակաՀԱՊԿական ջղաձգումների հետ ամեն ինչ այլեւս հասկանալի է, այս դեպքում` հարց է ծագում, թե որն էր Բագրատ սրբազանի շարժման դերակատարությունը: Ի վերջո, որքան էլ նա ասում է, որ քաղաքական մարդ չէ, իսկ փողոցում իր ներկայությունն «անհասկանալի է, ինչ-որ տեղ՝ անընդունելի, սա եղել է աղաղակ ու ճիչ», բայց, այդուհանդերձ, չէ՞ որ նա քաղաքական հայտ է ներկայացնում` ստանալով նաեւ մի շարք քաղաքական ուժերի աջակցությունը ու, բնականաբար, ուներ իր հաշվարկները: Այս առումով ուշագրավ դիտարկում է անում Հայկ Բաբուխանյանը. «Ամերիկացիները, ովքեր տիրապետում են ե՛ւ Նիկոլին, ե՛ւ խորդարանին եւ շատ քաղաքական գործընթացներին ու Բագրատ սրբազանի կողքին կանգնած մի շարք քաղաքական գործիչներին ու քաղաքական ուժերին, արեցին այն, ինչ արել են արդեն մի քանի անգամ: Հիշո՞ւմ եք, նախորդ շարժման ժամանակ էլ Վազգեն Մանուկյանն էր կանգնած կառավարության շենքի դիմաց: Նա պահանջում էր, որ արցախցիները տեղահանվեն ու տեղափոխվեն Հայաստան (ի դեպ, Նիկոլն օրերս դա հիշեց) եւ ունենում էր հակառուսական ելույթներ: Նիկոլին այն ժամանակ էլ բացատրեցին` կա՛մ դու հիմա կհայտարարես, որ խզում ես հարաբերությունները ռուսների հետ եւ դուրս ես գալիս ՀԱՊԿ-ից, կա՛մ քո դռան առջեւ կանգնած մի քանի հազար մարդ կա, իրենք կգան իշխանության, որոնց առաջնորդները պատրաստ են էլ ավելի հակառուսական ելույթներ ունենալ, քան` դու: Եվ Նիկոլը միանգամից մտավ ուղիղ եթեր ու սկսեց նոր հակառուսական թեզեր առաջ բերել` դրանով ցույց տալով իր ամերիկյան տերերին, որ ձերն եմ, խնդրեմ ապացույցը` իմ հակառուսական դիրքորոշումը: Արդյունքում այդ ժամանակ նրան թողեցին իր աթոռին, իսկ ընդդիմությունը ասաց` գնացեք տներով»: Ստացվում է, որ հիմա էլ ամերիկացիները կիրառեցին արդեն փորձված տեխնոլոգիան, ասենք, մարդկանց ականջին ասացին, որ կան 18 ՔՊ-ական պատգամավոր, ովքեր կմիանան Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին, եւ այն տեղի կունենա: Ամենայն հավանականությամբ` դրանով էր պայմանավորված, որ Բագրատ սրբազանը վստահաբար պնդում էր, թե 96 ժամվա ընթացքում պատգամավորները հավաքելու են անհրաժեշտ ստորագրությունները, սկսվելու է իմպիչմենթի գործընթաց, ու Նիկոլ Փաշինյանը հեռանալու է: Աներեւակայելի է պատկերացնել, որ չիմանալով, թե 18 պատգամավոր արդյոք կմիանային այս գործընթացին, Բագրատ սրբազանը գնար այսպիսի արկածախնդրության եւ օր ու ժամ նշեր` վստահ չլինելով այդ գործընթացի հաջողության մեջ: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ ԱՄՆ դեսպանն այցելեց ԱԺ ամենաթեժ պահին, իսկ Բրիտանիայի դեսպանը շտապեց կառավարություն: Ըստ Հ. Բաբուխանյանի` նրանք ստացան հավաստիացումներ Նիկոլից եւ Ալենից, որ հակառուսական գիծը շարունակվելու է ամենակոշտ ձեւով, ինչը Նիկոլն անմիջապես երկու օր շարունակ ապացուցեց իր ելույթներում խորհրդարանական ամբիոնից. «Մարդիկ դուրս են գալիս բողոքի, սրանք օգտագործում են այդ արդարացի հուզումները` Նիկոլին ու իր ոհմակին շանտաժի ենթարկելու համար: Եվ երբ տեսան, որ Նիկոլը կատարում է այն, ինչ իրենց է պետք, որոշեցին, որ կարելի է չգնալ իմպիչմենթի ու հավաստիացրին, որ այդ ՔՊ-ական 18 հոգին չեն միանալու: Այդ նույն ինֆորմացիան թերեւս հասավ նաեւ ընդդիմությանը: Հետեւապես, 18 պատգամավորի չմիանալու դեպքում` այլեւս անիմաստ էր իմպիչմենթի գործընթաց սկսելը: Դրա համար այն փոխվեց ուղերձի նախագծի, որը ոչ մի իրավական հիմք չունեցող փաստաթուղթ է: Ենթադրում եմ, որ դեպքերի զարգացումն այսպես է եղել: Հաջորդ անգամ էլ, երբ էլի հազարավոր մարդիկ կհավաքվեն, չի բացառվում, որ Նիկոլը սկսի Ռուսաստանի մասին ասել այն, ինչ ասում էր Լուկաշենկոյի հասցեին` հավաստիացնելով, որ պատրաստ է մինչեւ վերջ գնալ»:

Ո՞ՐՆ Է ՀԱՋՈՐԴ ՔԱՅԼԸ. ՇՈՒՏՈՎ «ԿԻՐԱՆՑ-2» ՍՑԵՆԱՐԸ ԿԿԻՐԱՌՎԻ ՍՅՈՒՆԻՔՈ՞ՒՄ...

Իհարկե, դեռեւս վաղ է ասել, թե Նիկոլ Փաշինյանն իր տերերին խոստացել է միայն հակառուսական քայլերը կոշտացնել: Որեւէ երաշխիք չկա, որ շուտով ականատեսը չենք լինի, այսպես կոչված, անկլավների հանձնմանը, ինչը տեղավորվում է Փաշինյանի տրված խոստումների փաթեթում: Համենայնդեպս, Նիկոլ Փաշինյանը Կոռնիձորում «Ազատության» հարցին, թե` «հնարավո՞ր է՝ սահմանազատման հաջորդ փուլը հենց Սյունիքից սկսվի», արձագանքեց. «Այո, հնարավոր է, բայց ցանկացած ուրիշ տարածքում էլ հնարավոր է»: Ընդ որում` Փաշինյան Նիկոլը, այցելելով Սյունիք ու ապահովելով տեսարաններ, թե ինչպես են իրենց սյունեցիներն ընդունում` նախկին հայտնի «ողջույնների» փոխարեն` եւս մեկ մեսիջ հղեց իր տերերին, որ Սյունիքում էլ սահմանազատումը կիրականացնի նույնքան հաջողությամբ, ինչպես Կիրանցում: Երիցս իրավացի է Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը, երբ զգուշացնում է. «Շուտով «Կիրանց-2»-ը Սյունիքում...»: Այսքանից հետո հարց է ծագում` ի՞նչ խնդիր էր լուծում խորհրդարանական թիվ մեկ ընդդիմությունը, երբ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանին մի քանի ժամ հարցախեղդ էր անում: Էլ ի՞նչ հարց կա տալու մի մարդու, ով խոստովանում է, թե` «Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, իմ ձախողումն է, որ չեմ ասել»: Վերջիվերջո, ինչի՞ համար էին մեկամսյա այս պոռթկումները, երբ ՀՀ քաղաքացու ազնիվ պայքարը չէր պսակվելու առնվազն նրանով, որ խորհրդարանական ընդդիմությունը վայր չդներ մանդատներն ու ցույց տար աշխարհին, որ Նիկոլի օրոք Հայաստանն, իսկապես, դարձել է ավտորիտար ոստիկանապետություն, որի վրա աչք փակել չի ստացվելու: «Հիմա իրավիճակը հետեւյալն է` իշխանության համար ընդդիմադիր ֆրակցիաների գոյությունը ունի զուտ արտաքին աչքի համար ժողովրդավարության ինչ-որ էլեմենտ ապահովելու եւ ընդունված որոշումների համար լեգիտիմություն ապահովելու համար։ Խորհրդարանական ընդդիմությունն ինքը պետք է կայացնի ռազմավարական որոշում` «մնալ թե՞ չմնալ», - ասում է Քաղաքագիտության եւ դիվանագիտության հանրային դպրոցի դասախոս, քաղաքագետ Արա Պողոսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Քաղքենի զանգվածին ուզում են ասել, որ Հայաստանի տարածքները փոքրանում են, բայց «զատո» հեշտացված ձևով կգնաք ԵՄ․ ԹևանյանԲուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացն սկսվել էՀՀ-ի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելն հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակիՍա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ ԴանիելյանԵվրամիությանն անդամակցումը սուտ է, չի՛ լինելու. Անաստաս ԻսրայելյանԵրևանում փողոցներն աղբի մեջ են. ավագանու անդամԿա պայմանավորվածություն՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված. Գառնիկ ԴավթյանԼապորտան` Ուիլյամսի հնարավոր տեղափոխության մասինՊետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին. ԱՄՆ դեսպանատուն Էրիկ Գասպարյանը` կայծակնային շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԽաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց Google-ի բանակցությունները Wiz-ի գնման վերաբերյալ և բացը AI-ի ծախսերի և AI-ի եկամուտների միջևԴեմոկրատները սկսել են հասկանալ, որ այս ընտրություններում իրենք արդեն պարտվել են. ԲալասանյանԵվրամիությունը բանակցություններ է սկսել Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազի մատակարարման շուրջ. Bloomberg Ուժեղ երկրաշարժ՝ Վրաստանում. Տավուշում այն զգացվել է 5-6 բալ, Լոռիում՝ 4 բալ ուժգնությամբ Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը շարունակում են կրճատվել․ 168.amՊատրաստված է Google-ի կողմից 2024 թվականին. Pixel 9, նոր ծալովի սմարթֆոն Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարներինՀՀ պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը. Արթուր ԽաչատրյանՉարենցավանի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել․ ինչն է պատճառըՀայաստանի համար սեպտեմբերից դեկտեմբերը ճակատագրական բարդ շրջան է լինելու. քաղաքագետԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են 8 տրանսպորտային միջոց. կա 3 զոհ, 1 վիրավորՀայտարարությունից հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք Բայդենն ինքն է որոշել դուրս գալ ընտրապայքարից․ ՌԴ ԱԳՆՎերջ, Բայդեն, Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» նպատակները կիրագործվեն. ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հուլիսի 22-ինՀՀ-ի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառիԿրեմլում մեկնաբանել են նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի որոշումըՈրոշ հասցեներում ջուր չի լինիԱդրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովինՀայաստանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով. ՀաջիևՍևանի ավագանուն կյանքից զրկելու գործով կալանավորվեց քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին. մանրամասներ.ArmLur.amՎեոլիա Ջուրը լավ չի կազմակերպում հեղեղատար համակարգերի մաքրումը․ ընկերության հետ պայմանագիրը վերանայելու առաջարկ է ներկայացվելՀոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների. հուլիսի 22-ի աստղագուշակՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտՀրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենաԱննա Հակոբյանը կադրեր է հրապարակել Լոնդոնից․ դստեր հետ է եղել (տեսանյութ) Կա հասարակության մի ստվար զանգված, որը դեմ է դեպի ԵՄ ընթացքին. Արթուր ՀովհաննիսյանԹուրքերի մեծ հոսք է սպասվում, ոտքի՛ կանգնիր, փրկիր քո Հայաստանը. ՀՀ վաստակավոր արտիստՔամալա Հարիս` ԱՄՆ դեմոկրատների նախագահի նոր թեկնածու 1 կգ.ալյուրի մեջ գտել են 15 հազար ռուպի. Հնդիկ բարեգործի բացահայտումըՇաբաթվա հաջողակները․ Ահա՝ ովքեր են նրանքՔոչարյանի երբեմնի «քաղաքական դաշնակից» Վահե Հակոբյանը «Հայաստան» դաշինքը լքելուց զատ լքել է նաև իր ստեղծած «Վերածնվող Հայաստան»-ի նախագահի պաշտոնըԿամալան ավելի լիբերալ է և ավելի քիչ կոմպետենտ, քան Ջոն. Դոնալդ Թրամփ կրտսերՍարսափազդու մանրամասներ Գյումրիից. Սպանել է, ապա մարմինը փորձել պահել ճամփորդական պայուսակի մեջՀարիսին փորձում են ներկուսակցական ընտրությունները շրջանցելով, սարքել նախագահի թեկնածուՌուսներն առաջ են շարժվել Նյու Յորքում և հարավային Տորեցկի ուղղությամբ. Deep StateՊեսկովը մեկնաբանել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարվելու լուրըԵթե ​​Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. ԲոլթոնԻ՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինքՔլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածու

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода