ՊՆ փոխնախարարն ընդգծել է ատեստավորման գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում
ՀասարակությունԶինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում շարունակվում է զինծառայողների ատեստավորման գործընթացը։
Շարային պատրաստության քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված բարձրաստիճան սպաներին՝ պաշտպանության նախարարի տեղակալը ևս մեկ անգամ ընդգծել է գործընթացի ներդրման կարևորությունը զինված ուժերում՝ որպես բանակի մարտունակության ամրապնդման առանցքային բաղադրիչ։
Առաջիկա օրերին սպաները քննություններ կհանձնեն նաև կրակային, ֆիզիկական և մասնագիտական պատրաստություն առարկաներից։