Հատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտություն Գիտնականները Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել Մոսկվան մնում է Երևանի ամենախոշոր առևտրային գործընկերը. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Մասկը ամսական 45 մլն դոլար կհատկացնի Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովին Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը Բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել․ Ռուբեն Մելիքյան Ստեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ է Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ հերթական բանավեճին Դադարեցնում եմ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը․ մետրոպոլիտենի հետ կապված 2 երազանք ունեմ․ Տաթև Խաչատրյան Հայաստանը գլխացավ է դառնալու Եվրոպայի համար․ Թաթուլ Մանասերյան

Ռուս և իրանցի մարզիկների հետ գոտեմարտերը կարող եմ առանձնացնել. ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Սպորտ

Վերջերս Երևանի «Դինամո» մարզական համալիրում կայացել է անվանի ըմբշամարտիկ, Աշխարհի կրկնակի չեմպիոն ԲԵՆՈՒՐ ՓԱՇԱՅԱՆԻ անվան 5-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են 110 մարզիկներ 6 երկրից։ Մեր երկրի ներկայացուցիչները նվաճել են 5 ոսկե ու 2 արծաթե մեդալ։ Ոսկե մեդալ նվաճած ըմբիշներից երկուսը Օլիմպիական հավաքականի անդամներ են ՍԼԱՎԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ /67 կգ / և ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԸ /77 կգ /, ինչպես նաև ոսկե մեդալ են նվաճել ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ /63 կգ /, ՀԱՅԿ ՄԵԼԻՔՅԱՆԸ / 72 կգ /, իսկ արծաթե մեդալի են արժանացել ԳԵՎՈՐԳ ՂԱՐԻԲՅԱՆԸ /60 կգ / ՇԱՆԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ / 72 կգ /։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը հանդիպել է ու բացառիկ զրույց ունեցել մեր մեկ այլ ոսկե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Աշխարհի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, ծնունդով Արարատի մարզի Գեղանիստ գյուղից ՎԻԳԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր հաղթանակը.

- Հանդես եկա 87 կգ քաշային կարգում։ Մեկնարկի ժամանակ 2։0 հաշվով հաղթեցի Բելառուսի ներկայացուցչին, հաջորդ գոտեմարտում 3։1 հաշվով պարտության մատնեցի ազգությամբ ռուս մրցակցիս, կիսաեզրափակչում 7։1 հաշվով հաղթեցի մեր երկիրը ներկայացնող ըմբիշին, իսկ ահա եզրափակչում, ոսկե մեդալի համար թեժ պայքար մղեցի ու հաղթեցի իրանցի հակառակորդիս 4։1 հաշվով։

- Վիգեն, իսկ որ գոտեմարտը առավել բարդ տրվեց։

- Ռուս և իրանցի մարզիկների հետ գոտեմարտերը կարող եմ առանձնացնել, սրանք առավել դժվար անցան։ Շատ լավ է, որ արդեն 5-րդ անգամ մեր երկրում անցկացվում է անվանի ըմբիշ Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարը, սա կարևորագույն մարզական իրադարձություն է, ստուգատես բոլոր մարզիկների համար, լավ առիթ է, որ տարբեր երկրներից մեր երկիր այցելեն, մասնակցեն մարզիկները, մի կողմից էլ կզարգանա տուրիստական հոսքը մեր երկրում։

- Վիգեն, հետաքրքիր է, թե որ տարիքից ես սկսել զբաղվել սպորտով։

- 6 տարեկանից սկսեցի զբաղվել սպորտով։ Չորս տարի հաճախել եմ լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոց։ Պարապում էի Հայկ Նազարյանի մոտ, նրա սաները այժմ հիանալի ելույթ են ունենում մեծ մրցաշարերում։ Նա հեռատես է ու զգաց, որ ես այդ մարզաձևում մեծ նվաճումներ չեմ կարողանա գրանցել, տարավ ինձ Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոց, մարզիչ Տիգրան Սահակյանի մոտ։ Հենց այդպես էլ 10 տարեկանում նոր մարզաձևով հունահռոմեական ոճի ըմբշամարտով սկսեցի պարապել։ 5 տարի պարապել եմ, հետո նոր միայն Հայաստանի չեմպիոն դարձել, Եվրոպայի առաջնությանն էլ արծաթե մեդալ նվաճեցի։ Իսկ Աշխարհի առաջնությանը բրոնզե մեդալ։

- Իսկ հետագա ծրագրերի մասին ինչ կասես։

- Հաջորդը կլինի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունը, որը կկայանա Ալբանիայում։

- Սպորտից դուրս, ազատ ժամանակ ինչով ես սիրում զբաղվել։

- Սիրում եմ ընթերցանությամբ զբաղվել. «Վանականը, որը վաճառեց իր Ֆերարին», «Կնքահայրը»... շատ հետաքրքիր գրքեր են։ Ինչպես նաև ֆիլմեր։

- Շնորհակալություն, Վիգեն, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 



Հատապտուղների ամենօրյա գործածությունն օգնում է երկարացնել կյանքը․ հետազոտությունԳիտնականները Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերելՄոսկվան մնում է Երևանի ամենախոշոր առևտրային գործընկերը. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչՌոնալդուի xG-ն ամենացածրն է եղել Եվրո-2024-ումՄասկը ամսական 45 մլն դոլար կհատկացնի Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովինՀայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրըԲռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել․ Ռուբեն ՄելիքյանՍտեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ էԲայդենը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ հերթական բանավեճինԴադարեցնում եմ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը․ մետրոպոլիտենի հետ կապված 2 երազանք ունեմ․ Տաթև ԽաչատրյանՀայաստանը գլխացավ է դառնալու Եվրոպայի համար․ Թաթուլ ՄանասերյանՄետրոյում ժետոններ այլևս չեն լինիՈւՂԻՂ. Մամիկոն Ասլանյանը ազատ է արձակվում 2,7 տարվա կալանքից հետոՍուրեն Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացին, հանձնարարել ավելացնել կրակային պարապմունքներըՄամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-իցՊերեսն ինձ հավատում էր առաջին օրից. Մբապեի առաջին մեկնաբանությունը ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը խոսել է Հայաստանի նոր զիջումների մասինՍկանդալ. Ռաիսիի մահն օգտագործելով թուրքական անօդաչուն Իրանում հետախուզական նկարահանումներ է արելՈւՂԻՂ. Մամիկոն Ասլանյանը ազատ է արձակվում 2,7 տարվա կալանքից հետոՈվ է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը. Վինիսիուսի շանսերը նվազել ենՕրբանը ԵՄ առաջնորդներին ուղարկել է իր՝ ռուս-ուկրաինական «խաղաղության ծրագիրը» Ի՞նչ, Խորենացին այս մարդկանց չափ խելք չունե՞ր, երբ գրում էր «Հայոց պատմությունը». Գուրգեն ՄելիքյանՏավուշի մարզպետը փորձում է կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ. Ազգային ճակատԲոլոր դատավորները, ովքեր իշխանությանը կծառայեն, թող հիշեն Դանիբեկյանի օրինակը. Վահան Հովհաննիսյան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանաՀ Ր Ա Վ Ե Ր Օրբանի «խաղաղության առաքելության» պատճառով՝ ԵՄ-ն մտադիր է բոյկոտել Հունգարիայի գագաթնաժողովը. PoliticoՕրվա խորհուրդ. հուլիսի 16Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են. Sputnik ԱրմենիաԲայդենը հայտնել է, որ չի հրաժարվի Թրամփի հետ նոր բանավեճերից սեպտեմբերինԱնկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանըԵրևանի կենտրոնում բացվել է Յունիբանկի  «Բայրոն» մասնաճյուղըԽուզարկել են Անի Խաչատրյանի մեքենանՌուբեն Ռուբինյանի գլխավորությամբ պատվիրկություն կմեկնի ԹբիլիսիԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորություններըՀնարավոր են աննշան դրամական մուտքեր. հուլիսի 16-ի աստղագուշակՀուլիսի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին էժանացել էԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այս գիշեր հրաշագործ գիշեր էԷս փոփոխությանը երկար եմ սպասել. Ռոմելա ՍարգսյանԱննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեցինԵրևանի բազմաթիվ հասցեներում նորից ջուր չի լինիՓաշինյանին հարց տված երիտասարդի անհետացման հետքերով․ «Հրապարակ»Իսպանացիները տոնում իրենց թիմի հաղթանակը Եվրո-2024-ում. հավաքականը ժամանել է Մադրիդ (Տեսանյութ)Լույս չի լինելու«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել«Փաստ». «Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»«Ժողովուրդ». Քաղաքական իշխանությունը ՀՀ ԲԴԽ գիտնական անդամի իր սրտի թեկնածուին ընտրել չի կարողանումԵՄ-ում Թրամփի կողմից փոխնախագահի պաշտոնում Վենսի առաջադրումն անվանել են աղետ Ուկրաինայի համար. Politico
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода