Վիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔ Իսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔ Խոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրա Իրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվել Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ Եվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. Զախարովա Արագածոտնի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին Ո՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունի Ինչ անել օձի խայթոցի դեպքում․ առաջին օգնության կանոնները Ռուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. Զախարովա

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին

մարզ: Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն և այլ ծրագրերով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին:

Վարչապետի առաջին կանգառը եղել է Կապան քաղաքում: Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կապանի բժշկական կենտրոնի հարակից կամրջից մինչև Ողջի և Վաչագան գետերի խառնման հատվածում Վաչագան գետի հունի մաքրման, բետոնե հարթակների, գետի հենապատերի վերականգնման և վերանորոգման, մայթերի վերակառուցման աշխատանքներին: Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է ս.թ. հուլիսին 25-ին: Սուբվենցիոն ծրագրով մաքրվել և կահավորվել է 500 գծմ գետի հուն, պայմանագրի արժեքը 295.2 մլն դրամ է, որից 174 մլն դրամը տրամադրել է կառավարությունը:

Նույն համայնքում վարչապետը ծանոթացել է նաև Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներին: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտը նախատեսվում է առաջիկա ամիսներին: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 170 սանի համար նախատեսված, կահավորված մանկապարտեզ: Պայմանագրի արժեքը 295 մլն դրամ է, որից պետական մասնաբաժինը 80 տոկոս է` 236 մլն դրամ:

Կառավարության ղեկավարը հաջորդիվ ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս- Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Սյունիք գյուղից Կապան մուտք գործող հատվածի աշխատանքների ընթացքին: Ճանապարհի երկարությունը 4 կմ է, արժեքը 1,404 մլրդ դրամ, որը հատկացվել է պետական բյուջեից:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է Կապան-Ճակատեն նոր ճանապարհի իրականացված աշխատանքներին: Ճանապարհի երկարությունը 7,5 կմ է, արժեքը 1,454,5 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապան համայնքի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ բնակավայրեր, հանդիպել տեղի բնակիչներին, ծանոթացել նրանց խնդիրներին: Մասնավորապես, դրանք վերաբերել են գյուղատնտեսական կոոպերատիվի ձևավորմանը, խմելու ջրագծի կառուցման, տանիքների վերանորոգման, բնակարանաշինության և այլ թեմաների: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ առկա խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և, ըստ կարևորության և հերթականության, դրանց կտրվեն համապատասխան լուծումներ:

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանում կառավարության ղեկավարը ծանոթացել է Կապան-Ծավ-Մեղրի 17,2 կմ երկարությամբ հատվածում իրականացված նորոգման աշխատանքներին։ Ծրագրի արժեքը 1,046 մլրդ դրամ է, միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Ագարակ-Քաջարան 32 կմ հատվածի շինարարական աշխատանքների ընթացքը: Դրանք մեկնարկել են 2024թ. մայիսին, ավարտը նախատեսված է 2026թ. վերջին: Ծրագրի արժեքը 214.4 մլն. դոլար է, իսկ շինաշխատանքներն իրականացնում են իրանական երկու ընկերություններ: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է վերոնշյալ ծրագրի ռազմավարական բնույթը տարածաշրջանի համար և կարևորել շինաշխատանքների որակյալ ու ժամանակին իրականացումը:

Քաջարանում կառավարություն-համայնք սուբվենցիոն ծրագրի շրջանակում 240 մլն դրամ ընդհանուր արժեքով վերակառուցվել են պուրակներ, մարզահրապարակ և խաղահրապարակ: Կառավարության մասնաբաժինը 50 տոկոս է՝ 120 մլն դրամ։ Քաջարանի Տերյան փողոցի մարզահրապարակի արժեքը 45.3 մլն դրամ է: Վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ, որոնք շնորհակալություն են հայտնել կատարված բարեկարգման աշխատանքների ու ստեղծված պայմանների համար:

Նիկոլ Փաշինյանն այցելել է Կապանի ֆուտբոլային մարզադաշտ, որը կվերակառուցվի և կբերվի պատշաճ տեսքի՝ համապատասխանեցնելով միջազգային մրցումային չափանիշներին: Վերջերս կառավարությունը Կապան քաղաքի ֆուտբոլային մարզադաշտի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին որոշում էր ընդունել։ Վարչապետն ընդգծել է ընդունված որոշման կարևորությունը, ինչը կնպաստի Կապանում ֆուտբոլի զարգացմանն ու մասսայականացմանը:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև Մ-2 Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները: Ճանապարհի երկարությունը 11,04 կմ է, ծրագրի արժեքը` 3,018 մլրդ դրամ: Միջոցները հատկացվել են պետական բյուջեից:

Վարչապետի այսօրվա վերջին կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրում: Այնտեղ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել նորակառույց առանձնատների բաշխման` վիճակահանության արարողությանը: Կառավարության ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է 13 առանձնատուն, թվով 13 ընտանիք, այդ թվում՝ 12 բնակելի տուն կորցրած ընտանիք կստանան բնակելի տուն և անասնագոմ: Ծրագրի արժեքը 1.21 մլրդ դրամ է: Վարչապետ Փաշինյանը շրջել է առանձնատներով` ծանոթացել ստեղծված պայմաններին և շնորհավորել բնակիչներին բնակարանամուտի առիթով:

«Ուզում եմ հավատալ, որ այս թաղամասը Շուռնուխի, Գորիսի, Սյունիքի և Հայաստանի Հանրապետության նոր կյանքի խորհրդանիշն է, որտեղ կան ապրելու և աշխատելու համար բոլոր պայմանները: Ցանկանում եմ բոլորիդ առողջություն, որ աշխատելու ուժ ունենաք և այդ ընթացքում տեսնեք դրա արդյունքը, հարստանաք և մեր երկիրը հարստացնեք»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սյունիքի մարզի տարբեր բնակավայրեր կատարած այցերին և բնակիչների հետ հանդիպումներին, ընդգծել, որ դրանք մեծ էներգիա են հաղորդել: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր բնակավայրերում զգացել է աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին: Վարչապետն ընդգծել է, որ անցնում ենք բարդ պրոցեսով, սակայն այսօր մեր երկիրը կանգուն է, անկախ է, ինքնիշխան է և ամեն օր իր ինքնիշխանության ու անկախության մակարդակը բարձրացնում է, և դա առաջին հերթին հանրության ըմբռնման և աջակցության շնորհիվ:

«Մենք պետք է քայլ-քայլ, հետևողական Իրական Հայաստանը կառուցենք: Սա է Իրական Հայաստանը, որտեղ ապրում են իրական մարդիկ, որտեղ ապրելն ամոթ չէ, որտեղ մարդիկ պետք է սիրեն կյանքը, որտեղ կյանքը սիրելը պետք է հնարավոր լինի, ապրելը, աշխատելը, հարստանալը, բարեկեցիկ ապրելը պետք է հնարավոր լինի»,- նշել է վարչապետը:






Վիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔԻսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔԽոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրաԻրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվելԱվինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. ԱհազանգԵվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. ԶախարովաԱրագածոտնի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմինՈ՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունիԻնչ անել օձի խայթոցի դեպքում․ առաջին օգնության կանոններըՌուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. ԶախարովաԿիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆԵրբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ ՍասունյանԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ էՓարիզ-2024.Այսօր կայանալիք Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներըՀայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլարՎրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանելԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվելԴիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամովԵղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինՕրվա խորհուրդ. հուլիսի 24Ջուր չի լինիՀայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերումՋո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել. Տիգրան ԱբրահամյանՇՏԱՊ.Երևանում 11-ամյա երեխային շենքի բակում ծեծի են ենթարկել. վերջինս հոսպիտալացվել էԱրտառոց դեպք՝ Երևանում․ «Opel»-ի վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա ուղղությամբՄրցույթի արդյունքները կանխորոշված են. «Հրապարակ»«Ժողովուրդ».2023-ին բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամԵրկար ժամանակ լույս չի լինի«Հրապարակ». Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու«Ժողովուրդ». Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնումՆյու Յորքում ուկրաինական պաշտպանությունը գրեթե փլուզվել է. ռազմական աղբյուրներԱՄՆ-ում վերջապես կարողացան գտնել երկրի նախագահին (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ագրարայինի մասնաշենքը՝ ֆրանսիական համալսարանի՞ն«Ժողովուրդ». Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու գործով 6 կալանավորվածներին. ժամկետները մոտենում են ավարտինԻլոն Մասկի սարսափելի ողբերգությունը. «Որդիս «սպանված» է» (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ռուսական բանակը գրոհում է Մաքսիմիլյանովկա՝ ճեղքելով 3 կմ և մտնելով կենտրոն (MAP)Մերձավոր Արևելքում մեծ պատերազմն անխուսափելի է. Forbes⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Թե ասա` ընկեր Արթուր, բա քեզ պե՞տք էր. ԶԱՐՄԱՆՔՉլնեմ, չիմանամ գնացել եք տաք երկրներ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻՉ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՓԱՌՔԻ ՍՐԱՀՈՒՄՈ՛չ Եվրոպան է ցանկանում հովանավոր լինել այս խաղաղության պայմանագրին, ո՛չ էլ` ԱՄՆ-ն. Իսրայելյան ԵԱՏՄ-ն 1 տարում ՀՀ-ին ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը․ ՇարմազանովՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը«FlyOne»֊ը օդանավակայանում ոտնահարել է ռուսների իրավունքները». Ֆադեևը դիմել է դեսպան ՀարությունյանինԱյսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցանած ցորենը. Գոհար ՎարդանյանԱլիեւն ու Նիկոլը սպասում են մեծ շրջադարձերիԻնչ կարող է պայմանավորվել Թրամփը Պուտինի հետ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода