Սպիտակ տանը մեկնարկել է Բայդենի և Նեթանյահուի հանդիպումը Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը. ՍԱՏՄ Սննդատեսակներ, որոնք ամենալավն են՝ տեսողության լավացման համար ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի հաքերներին մեղադրել են ռազմական գաղտնիքներ գողանալու մեջ Ամենից օգտակար հատկությունները՝ նարնջի հյութի մասին Արայիկ Հարությունյանը Փարիզում ներկա է գտնվել Հայկական տան բացմանը Հնդկաստանն ու Չինաստանը պայմանավորվել են հնարավորինս արագ լուծել իրենց սահմանային խնդիրները Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին․ ՌԴ նախագահի օգնական 100 օր` անազատության մեջ Ecopsychology: 10 րոպեանոց զբոսանքները բնության գրկում թեթևացնում են անհանգստությունն ու դեպրեսիան

Այս շարժումը վեկտոր չունի, ուրիշ խնդիր մի՛ փնտրեք. Վահագն Մելիքյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Բագրատ սրբազանի` «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանն աջակցող Դիվանագետների համահայկական խորհրդի անդամ, արտակարգ եւ լիազոր դեսպան, ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ:

«ԴՐԱ ՏԱԿԻՑ ՀԵՏՈ ՇԱՏ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ԴՈՒՐՍ ԳԱԼ, ԵԹԵ ՉԱՍԵՄ՝ ԱՆՀՆԱՐ Է»

Փաշինյանն ԱԺ ամբիոնից անոնսավորեց, թե՝ դուրս կգանք ՀԱՊԿ-ից: Ո՛չ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումը, ո՛չ Բագրատ սրբազանն անձամբ մինչ այս պահը չեն անդրադարձել այս հարցին եւ չեն հստակեցրել իրենց դիրքորոշումը: Ինչո՞վ է սա պայմանավորված:

— Եթե նկատել եք, նախ շարժման եւ ընդհանրապես՝ սրբազանի ելույթների մեջ աշխարհաքաղաքական անդրադարձներն այդքան շատ չեն: Այս շարժումն ավելի ներհայաստանյան է եւ համաժողովրդական՝ այն առումով, որ խնդիրները, որոնք ունենք այսօր՝ գոյութենականից մինչեւ այն վտանգները, որոնք տեսանելի են արդեն հիմա, դրանք են հիմնականում բարձրաձայնվում՝ կլինի սահմանազատումը, այսպես կոչված, խաղաղության օրակարգը եւ այլն: Վստահ եմ, որ անպայման անդրադարձ կլինի. արդեն սովորական է դարձել, որ վարչապետը հայտարարություն է անում, դրանից անմիջապես հետո սրբագրումներ են փորձում անել, ինչի ապացույցը հենց նույն արտաքին գործերի նախարարի, այսպես կոչված, մի քիչ ավելի մեղմ մոտեցումն էր հարցին, թե՝ չի հայտարարվել, որ վաղը հենց դուրս ենք գալիս, այլ ասվել է, որ եթե այսպես շարունակվի, մենք կորոշենք՝ երբ ենք դուրս գալու եւ այլն: Այս մանկական մոտեցումները լրջագույն աշխարհաքաղաքական հարցերին, եթե շատ մեղմ գնահատական տամ, ուղղակի, ծիծաղի առարկա է դարձնում Հայաստանի վարկը: Եվ ընդհանրապես, պարզապես, ամոթ է նման ձեւով գնահատականներ տալը:

Ի դեպ, Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ այլեւս Բելառուս չի մեկնի, քանի դեռ այնտեղ նախագահ է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ավելին՝ նա ընդգծել է, որ այսուհետ ընդհանրապես Հայաստանի ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի գնալու։ Ձեր դիվանագիտական պրակտիկայում նման դեպք հանդիպե՞լ եք:

— Որեւէ նշանակություն չունի՝ դու այս կամ այն երկրի ղեկավարի հետ ինչ հարաբերությունների մեջ ես, բայց ի՞նչ է նշանակում ուլտիմատիվ այդ տոնը, թե՝ մինչեւ Լուկաշենկոն չգնա, այդ երկիր չեմ գա: Էհ, մի՛ գնացեք, դա ինչ-որ բան է փոխո՞ւմ իր կյանքում, ավելի վատացնելու է ամեն ինչ: Իհարկե, նման դեպք երբեւէ չի եղել եւ չի կարող լինել: Սա դիվանագիտական լեզու չէ, պահի տակ բռնկումների եւ ջղաձգումների արդյունքում այնպիսի արտահայտություններ են անում, որ տակից հետո շատ դժվար է լինելու դուրս գալ, եթե չասեմ, անհնար է լինելու: Չի՛ կարելի այդ մոտեցումներով առաջնորդվել: Դրա համար կա դիվանագիտություն, կա Արտաքին գործերի նախարարություն, կա դեսպաններին կանչել, խոսել, բողոքի նոտաներ տալ: Իսկ նման ոճը դիվանագիտական լեզու չէ, չի կարելի այդ ձեւով հարաբերվել: Սա ընդամենն էմոցիա է եւ ջղաձգում:

«ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ ԻՍՊԱՌ ՉԿԱ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԳԻՏԻ՝ Ո՞ՒՐ Է ԳՆՈՒՄ ԵՐԿԻՐԸ»

Շարժման հարթակից, երբ ներկայացնում էիք արտաքին քաղաքականության վերաբերյալ հնարավոր անցումային կառավարության անելիքները, Ձեր թեզերն ավելի շատ նման էր «եւ-եւ-ի» քաղաքականությանը: Որքանո՞վ է այն իրատեսական այսօր:

— Այդքան «եւ-եւ» չէր, ինչքան շեշտադրումն ավելի շատ առանց հակաների քաղաքականությանն էր վերաբերում: Բայց այստեղ «եւ-եւ»-ն, անշուշտ, աշխատել է եւ աշխատող է:

Բայց հաշվի առնելով Արեւմուտք-Ռուսաստան առճակատումն՝ ինչպե՞ս եք պատկերացնում այդ «եւ-եւ»-ը հիմա:

— Ամեն ինչ հնարավոր է անել, դուք հետեւեք, օրինակ, նույն Ռուսաստանից հնչող արձագանքներին, որ Մոսկվան երբեք էլ դեմ չի եղել, որ Հայաստանը որոշակիորեն դիվերսիֆիկացնի իր հարաբերությունները: Վառ ապացույցը նորից եմ կրկնում՝ «եւ-եւն» է եղել, որն աշխատել է:

Այո, աշխատել է, բայց դա այն ժամանակ էր, երբ Ռուսաստանը հատուկ ռազմական գործողություն չէր սկսել Ուկրաինայում, Արեւմուտք-ՌԴ հարաբերություններն էլ պատերազմական չէին

— Այսօր դու նախ պետք է ունենաս քո ազգային օրակարգը, որն իսպառ չկա, ժողովուրդը չգիտի՝ ո՞ւր է գնում այս երկիրը, չգիտենք՝ վաղն առավոտյան արթնանանք՝ ո՞ւր կհասնենք: Շատ ցցուն օրինակ բերեմ` Վրաստանը, թեպետ չեմ ուզում համեմատական անցկացնել, որովհետեւ շատ տարբեր են իրավիճակները: Վրաստանի օրվա իշխանությունները որդեգրել են մի այնպիսի քաղաքականություն, որն առաջին հերթին հենց բխում է այդ ժողովրդի շահերից: Այստեղ է, որ աշխարհաքաղաքականությունն աշխատում է, եւ մարդիկ կարողանում են ճիշտ հաշվարկներ անել: Սա է խնդիրը:

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ՈՉ ՄԻ ՏԵՂ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԵՎ ՀՂԻ Է ՎՏԱՆԳՆԵՐՈՎ»

Ի դեպ, եթե Բագրատ սրբազանի շարժումը հաջողի, եւ ձեւավորվի անցումային կառավարություն, առաջնահերթությունների մեջ կմտնի՞ Վրաստանի պես Հայաստանում էլ ընդունել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենք:

— Ես չեմ կարող բացառել, չեմ էլ կարող՝ հաստատել, բայց հիմա նմանատիպ բան քննարկելն ուղղակի ժամանակն է: Բայց անպայման պետք է մտնի մի այնպիսի օրակարգ, որ այն կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն հակազգային քաղաքականություն կամ գործունեություն են վարում, ինչ-որ ձեւով պետք է չափ ու սահման իմանան՝ ե՛ւ իրենց խոսույթի մեջ, ե՛ւ իրենց մոտեցումներում, ե՛ւ դիրքորոշումներում: Սա Հայաստանն է, եւ առաջին հերթին դու պետք է կարողանաս սպասարկել քո ազգային շահերը՝ փոխանակ քննարկելու այս կամ այն երկրի շահերը, առավել եւս Ռուսաստանին փորձելու բացատրել, թե որտեղ է իրենց շահը: Իրենք իրենց շահը հրաշալի գիտեն, պետք է փորձենք մեր շահը կառուցել եւ այն համադրելի դարձնել առաջին հերթին դաշնակիցների, երկրորդ հերթին՝ իրավիճակային դաշնակիցների, երրորդ հերթին՝ ընդհանրապես տարածաշրջանային շահերի հետ:

Հիմա այս ամենը նկատի ունենալով՝ սպասե՞լ, որ շարժումը ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված, օրինակ, դատապարտող հայտարարությամբ հանդես կգա, թե՞ կխուսափի այս հարցից: Ի՞նչ խորհուրդ է տվել Դիվանագետների համահայկական խորհուրդը Բագրատ սրբազանին:

— Շատ անկեղծ ասեմ՝ չենք անդրադարձել այս հարցին: Անշուշտ, քննարկում խորհրդի անդամների միջեւ եղել է: Եթե այդպես հոխորտում են, որ դուրս կգան, թող դուրս գան, որեւէ մեկն իրենց չի պահում կամ չի պարտադրում մնալ, ինչո՞ւ դուրս չեն գալիս: Դե թող ԵԱՏՄ-ից էլ ասեն, որ դուրս են գալու, ինչո՞ւ այնտեղից էլ դուրս չեն գալիս: Մի քիչ ավելի պրագմատիկ փորձենք լինել եւ հասկանալ, որ այս ամենը ոչ մի տեղ տանող ճանապարհ է եւ հղի է վտանգներով, որոնք հետո վերականգնելը կամ ինչ-որ ձեւով կասեցնելը շատ-շատ ավելի դժվար է լինելու, քան երեկ: Այս մարտահրավերը, որ նետված է քո ժողովրդին, քո ազգային շահին, դրա տակից հետո դուրս գալ է պետք: Եթե դու չես կարողանալու, դա մնալու է հետագա եկողներին, ինչը շատ ավելի դժվար է դարձնելու իրավիճակը:

Փաստորեն, շարունակում եք «իքս» թողնել, թե, ի վերջո, այս շարժումը, որը քաղաքական հայտ է ներկայացնում՝ անցումային կառավարություն կազմելու, ի՞նչ արտաքին քաղաքական վեկտոր է որդեգրելու:

— Հայաստանակենտրոն, պետականակենտրոն վեկտոր պետք է լինի: Նորից եմ կրկնում՝ դու պետք է ունենաս հստակ ձեւակերպված ազգային օրակարգ՝ բխող տարածաշրջանային օրվա պահանջներից՝ թե՛ փոքր, թե՛ մեծ իմաստով, ինչու ոչ, նաեւ աշխարհաքաղաքական տարբեր շահերից: Այսինքն՝ Հայաստանը դու ոչ թե պետք է դարձնես թատերաբեմ՝ տարբեր հակոտնյա մայրաքաղաքների իրար բախման կիզակետ հենց քո տարածքի վրա, այլ ընդհակառակը՝ պետք է կարողանաս քո տարածքների անվտանգային հարցերը առաջին հերթին լուծես՝ նորից ու նորից փորձելով խոսել աշխարհաքաղաքական ուժեղ կենտրոնների հետ: Այս շարժումը վեկտոր չունի, այն համաժողովրդական է, ազգային է եւ հետապնդում է բուն միայն ազգային օրակարգ եւ ազգային շահերի առաջ մղում: Ուրիշ խնդիր մի՛ փնտրեք: Ինչքան էլ փորձում են ականջներ դնել, թե՝ ովքեր են, ինչ են, ծիծաղ է առաջացնում: Պետք չէ վախենալ այս շարժումից: Ու միջազգային հանրությունն էլ պետք է իմանա, որ այս շարժումն իրենից վտանգ չի ներկայացնում, այն Հայաստանը դարձնելու է ավելի կանխատեսելի եւ ավելի վստահելի գործընկեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Սպիտակ տանը մեկնարկել է Բայդենի և Նեթանյահուի հանդիպումըԱրգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը. ՍԱՏՄՍննդատեսակներ, որոնք ամենալավն են՝ տեսողության լավացման համարԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի հաքերներին մեղադրել են ռազմական գաղտնիքներ գողանալու մեջԱմենից օգտակար հատկությունները՝ նարնջի հյութի մասինԱրայիկ Հարությունյանը Փարիզում ներկա է գտնվել Հայկական տան բացմանըՀնդկաստանն ու Չինաստանը պայմանավորվել են հնարավորինս արագ լուծել իրենց սահմանային խնդիրներըՄոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին․ ՌԴ նախագահի օգնական100 օր` անազատության մեջEcopsychology: 10 րոպեանոց զբոսանքները բնության գրկում թեթևացնում են անհանգստությունն ու դեպրեսիանԱշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ ԲրիտանիայումՄելանյա Թրամփի հուշերը կհրապարակվեն այս աշնանը. ABC NewsՅունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Հանքային ջուրը կարող է վնասակար լինել երիկամների ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում․ բժիշկEuromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» ՀայաստանումԵկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը. ԱՄՆ դեսպանատունը՝ Բոնոյի այցի մասին Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնըՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՖՆ հետ համագործակցային քննարկումներինՌանոսը գոլի հեղինակ է դարձել հոլանդական ակումբի դեմ խաղում(տեսանյութ)«Ես երկար մազերով տիկնիկ էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է, կարճ մազերովը գնեցին». ՇպռոտԱդրբեջանի կողմից ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ ԱԳՆՈւկրաինական խմբավորումը հայտնվել է «կաթսայում» Պրոգրեսի հատվածում. ուկրաինական ռեսուրսՏաք սուրճն ավելի արդյունավետորեն է նվազեցնում բորբոքումն օրգանիզմում. Daily MailԹրամփը նշել է իր վրա մահափորձի հնարավոր պատճառըՇՏԱՊ. Սպանության փորձ՝ Երևանում․ կրակել են «Հոնդա»-ի ուղղությամբՏիգրան Ասատրյանի թոռնիկը 40 օրական է. Ասատրյանների հրապարակումը`այս առիթով.starnews.amԶգուշացնում ենք ՀՀ-ին և հովանավորներին՝ զերծ մնացեք պատերազմի նոր օջախ ստեղծելուց․ Ադրբեջանի ՊՆԽաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակԱՄՆ ՀԴԲ տնօրենը կասկածի տակ է դրել այն, Թրամփի դեմ մահափորձի ժամանակ փամփուշտը դիպել է նրա ականջինՀայոց ցեղասպանության թանգարանը վերջին տարիներին ավելի քան 4000 բացառիկ նյութեր է ստացելԲաքվից հայտարարում են, թե ՀՀ ԶՈՒ-ի կվադրոկոպտերը իբր փորձել է հետախուզական թռիչքներ իրականացնելՀայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը․ պատգամավորը գրություն կուղղի ՍԱՏՄ-ինՍերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնումՀայաստանն ԱՊՀ երկրների շարքում անվանական աշխատավարձի մեծությամբ 6-րդ տեղում է՝ 1908 դոլար ցուցանիշովԹրամփն անհանգստություն կպատճառի Թուրքիային. փորձագետԽաղաղության պայմանագրի՝ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակԱյսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամՀաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն. ՆեթանյահուԱդրբեջանը Գեղարքունիքում օկուպացրած տարածքներ ունի, որից պիտի դուրս գա․ Գեղարքունիքի մարզպետՄինսկի խումբը չի կարող լուծարվել առանց պաշտոնական Երևանի համաձայնությանԹուրքիան սիրիացի վարձկաններ է հավաքագրում. ԶԼՄՄինչև 40 տարեկան կանայք կարող են պետության աջակցությամբ երեխա ունենալ. նախարար (տեսանյութ)Ջուր չի լինի Երևանի և որոշ մարզերի բազում հասցեներում200 մլն ԱՄՆ դոլարի չափով նոր վարկ կունենա Հայաստանը․ հարցը կառավարության օրակարգում էԵթե 1991-ի քարտեզների հիման վրա չշարունակեն, ապա Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ասել, որ իր գրաված բարձունքները չի վերադարձնումԻրանի և Հայաստանի միջև 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման գործարքի մասին լուրը կեղծ էԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել իր ողջ աշխարհաքաղաքականությունը. Իրանցի քաղաքագետըփակագծեր է բացումՀետազոտողները տնային ռոբոտներին սովորեցնում են iPhone-ի սկանավորման վրա հիմնված մոդելավորում«Գժի թղթով» պետությունըԱյս պարզ գործիքը կարող է բացահայտել դեպրեսիայի զարգացման ռիսկը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода