С-500 համակարգերը մարտական դիրերքում են. Military Watch Magazine
Միջազգային
Ամերիկյան հեղինակավոր Military Watch Magazine հրատարակության համաձայն՝ ռուսական նորագույն С-500 համալիրի առաջին մարտկոցը, որը հատուկ ստեղծված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների դեմ պայքարելու համար, տեղակայվել է Կրասնոդարի երկրամասում՝ Կերչի նեղուցի շրջանում։
Այն պետք է Ղրիմի կամուրջը և հարակից տարածքները հնարավոր հրթիռային հարձակումից պաշտպանի։
Հրապարակայն քիչ տվյալներով, С-500 համակարգերն ի զորու են խոցել գոյություն ունեցող եւ ծրագրավորման փուլում գտնվող բոլոր հրթիռները, այդ թվում` տիեզերական տաարծքում: Մի շարք աղբյուրներ պնդում են նաեւ, որ այս պացառիկ համակարգերը կարող են անգամ ոչնչացնել ցածր ուղեծրով շարժվող արբանյակները, այդ թվում` ռազմական նշանակության: