Ոչինչ եւ ոչ ոք չի մոռացվելու. ուղիղ 6 տարի առաջ այսօրը ձերբակալվեց Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը
Ներքաղաքական«2018 թվականի հունիսի 16-ին ձերբակալվեց Արցախի հերոս, ադրբեջանցիների ահ ու սարսափ՝ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Ցավոք, գեներալի ձերբակալման եւ շոուի իրական պատճառ հանրությունը տեսավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին: Ինչպե՞ս եք պատկերացնում, եթե գեներալին նման կերպ չվարկաբեկեին, իր տեղում լիներ, ո՞ր մի վիժվածքը կարար գրչով 7000 քռ/կմ հող տար, ասեր, որ Շուշին դժբախտ, դժգույն քաղաք ա, կամ ազատագրած հողերն ադրբեջանական են... Ոչինչ եւ ոչ ոք չի մոռացվելու, վիդեոների փողով մոնտաժնիկներից մինչեւ օրենքի սահմաններում եւ լիբերալ-դեմոկրատիա խաղալով՝ ազգային հերոսի ինստիտուտը պղծողներ: Դու՛ վստահ եղի՛ր, մեր քաջ Զորավար: Փա՛ռք, հազար փա՛ռք քաջերին», - գրել է «Հաղթանակի 5 բրիգադ» ՀԿ-ի Մալաթիա-Սեբաստիա տարածքային բաժանմունքի նախագահ ՆԱՐԵԿ ՄԱԿՎԵՑՅԱՆԸ: