Ռանչպար գյուղում 18-ամյա աղջիկը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդին Բուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացն սկսվել է ՀՀ-ի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելն հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակի Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ Դանիելյան Եվրամիությանն անդամակցումը սուտ է, չի՛ լինելու. Անաստաս Իսրայելյան Երևանում փողոցներն աղբի մեջ են. ավագանու անդամ Կա պայմանավորվածություն՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված. Գառնիկ Դավթյան Պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին. ԱՄՆ դեսպանատուն Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց Google-ի բանակցությունները Wiz-ի գնման վերաբերյալ և բացը AI-ի ծախսերի և AI-ի եկամուտների միջև

Բոլոր շարժերի եւ «մանյովրների» գնահատականը տրվելու է. Վահան Բաբայան

Ներքաղաքական

Ըստ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ, ինչ կատարվում է, ինչ ելույթներ լսում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից, նորություն չէ: Այս մասին նա նշեց «Իրավունք»-ի հետ զրույցում:

- Պարոն Բաբայան, Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ուղիղ հայտարարում է, թե դուրս կգանք ՀԱՊԿ-ից, իսկ ՀԱՊԿ անդամ Բելառուսի հետ, կարծես թե, ընդհանրապես հարաբերությունները սառեցվում են: Ի՞նչ կասեք այս մասին:

- Սա տարիների ընթացքում կուտակված քաղաքական խոսույթ է եւ հայտարարություններ են, որոնք, իհարկե, պետք էր սպասելի լիներ ե՛ւ ընդդիմության, ե՛ւ քաղաքական բոլոր շրջանակների համար, հետեւապես՝ նորություն չէ: ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հաթաթաները լսում ենք երկար ժամանակ, այնպես որ, նոր բան չենք լսել, ինչին պետք է հատուկ անդրադարձ լինի:

- Ամեն դեպքում, նորությունն այն էր, որ ընդդիմությունը ո՛չ Բագրատ սրբազանի շարժման հարթակից, ո՛չ այլ բարձր ամբիոնից չհստակեցրեց՝ իսկ իրենք այդ դիրքորոշմանը՝ դե՞մ են, կո՞ղմ են, թե՞ չեզոք են վերաբերում:

- Ընդդիմություն ասվածը շատ տարբեր է եւ տարբեր հատվածներ է իրենից ներկայացնում: Ես չեմ կարող ընդդիմության անունից խոսել, բայց մեր կուսակցության անունից կարող եմ ասել, որ մենք առաջիկայում կտանք քաղաքական գնահատական՝ ներքին եւ արտաքին հարցերի վերաբերյալ մեր համագումարում, որն անցկացվելու է հուլիսի սկզբին: Նախապատրաստում ենք քաղաքական հայտարարություն, նաեւ բոլոր շարժերի ու «մանյովրների» գնահատականները տրվելու են հենց համագումարին:

- Ինչպե՞ս եք տեսնում Բագրատ սրբազանի շարժման ելքը, ի վերջո, այն ձախողվե՞ց, թե՞ մարտավարական սխալներ թույլ տվեց, որը դեռ հնարավոր է շտկել:

- Եկեք չպատասխանեմ ձեր հարցին: Շարժման վերաբերյալ բացարձակապես ցանկություն չունեմ որեւէ գնահատականներ տալու: Բայց մեր կուսակցության համագումարի օրը մեր կարծիքը կհայտնենք՝ ընդհանուր գործող իրադարձությունների վերաբերյալ:

- Խորհրդարանական ընդդիմության մանդատները պահելը որեւէ խնդիր լուծո՞ւմ է կամ կարո՞ղ է դեռեւս լուծել:

- Բացարձակապես, խորհրդարանական ընդդիմության մանդատները պահելն ինչպես 2022 թվականին, առավել եւս այսօր, հարց չի լուծում: Այդտեղ շատ նրբություններ կան, որ պետք է արձանագրենք, այդ թվում՝ ամենակարեւորը, որ այդ մանդատներով օժտված մարդկանց օգտակարությունը, այսպես ասած, ընդհանուր պայքարի գործում, որեւէ նշանակություն չունեցավ՝ նույնիսկ ունենալով փողոցում տասնյակ հազարավոր մարդկանց առկայություն, որն, ի դեպ, առաջին անգամ չէր, նման դեպք էլի եղավ 2022 թվականին: Այսինքն՝ հիմա մի իրավիճակ է, որ ո՛չ պահելն է մի բան այդ մանդատները, ո՛չ էլ վայր դնելը:

- Այդուհանդերձ, մայիսի 9-ից մինչեւ հունիսի 9-ը շատերը լիահույս էին, որ խորհրդարանական ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսելու եւ հնարավոր է այդ ճանապարհով նրան հեռացնել…

- Մարդիկ շատ բանի հույս ունեն, բայց ես էլի եմ ասում՝ մեր համագումարում կտանք բոլոր գնահատականները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ռանչպար գյուղում 18-ամյա աղջիկը դանակով հարվածել է 17-ամյա երիտասարդինՔաղքենի զանգվածին ուզում են ասել, որ Հայաստանի տարածքները փոքրանում են, բայց «զատո» հեշտացված ձևով կգնաք ԵՄ․ ԹևանյանԲուհերում թափուր մնացած տեղերի լրացուցիչ մրցույթի հայտագրման գործընթացն սկսվել էՀՀ-ի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելն հարաբերությունները բարձրացնում են նոր մակարդակիՍա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ ԴանիելյանԵվրամիությանն անդամակցումը սուտ է, չի՛ լինելու. Անաստաս ԻսրայելյանԵրևանում փողոցներն աղբի մեջ են. ավագանու անդամԿա պայմանավորվածություն՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված. Գառնիկ ԴավթյանԼապորտան` Ուիլյամսի հնարավոր տեղափոխության մասինՊետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին. ԱՄՆ դեսպանատուն Էրիկ Գասպարյանը` կայծակնային շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԽաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց Google-ի բանակցությունները Wiz-ի գնման վերաբերյալ և բացը AI-ի ծախսերի և AI-ի եկամուտների միջևԴեմոկրատները սկսել են հասկանալ, որ այս ընտրություններում իրենք արդեն պարտվել են. ԲալասանյանԵվրամիությունը բանակցություններ է սկսել Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազի մատակարարման շուրջ. Bloomberg Ուժեղ երկրաշարժ՝ Վրաստանում. Տավուշում այն զգացվել է 5-6 բալ, Լոռիում՝ 4 բալ ուժգնությամբ Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը շարունակում են կրճատվել․ 168.amՊատրաստված է Google-ի կողմից 2024 թվականին. Pixel 9, նոր ծալովի սմարթֆոն Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարներինՀՀ պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը. Արթուր ԽաչատրյանՉարենցավանի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել․ ինչն է պատճառըՀայաստանի համար սեպտեմբերից դեկտեմբերը ճակատագրական բարդ շրջան է լինելու. քաղաքագետԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են 8 տրանսպորտային միջոց. կա 3 զոհ, 1 վիրավորՀայտարարությունից հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք Բայդենն ինքն է որոշել դուրս գալ ընտրապայքարից․ ՌԴ ԱԳՆՎերջ, Բայդեն, Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» նպատակները կիրագործվեն. ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հուլիսի 22-ինՀՀ-ի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառիԿրեմլում մեկնաբանել են նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի որոշումըՈրոշ հասցեներում ջուր չի լինիԱդրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովինՀայաստանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով. ՀաջիևՍևանի ավագանուն կյանքից զրկելու գործով կալանավորվեց քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին. մանրամասներ.ArmLur.amՎեոլիա Ջուրը լավ չի կազմակերպում հեղեղատար համակարգերի մաքրումը․ ընկերության հետ պայմանագիրը վերանայելու առաջարկ է ներկայացվելՀոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների. հուլիսի 22-ի աստղագուշակՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտՀրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենաԱննա Հակոբյանը կադրեր է հրապարակել Լոնդոնից․ դստեր հետ է եղել (տեսանյութ) Կա հասարակության մի ստվար զանգված, որը դեմ է դեպի ԵՄ ընթացքին. Արթուր ՀովհաննիսյանԹուրքերի մեծ հոսք է սպասվում, ոտքի՛ կանգնիր, փրկիր քո Հայաստանը. ՀՀ վաստակավոր արտիստՔամալա Հարիս` ԱՄՆ դեմոկրատների նախագահի նոր թեկնածու 1 կգ.ալյուրի մեջ գտել են 15 հազար ռուպի. Հնդիկ բարեգործի բացահայտումըՇաբաթվա հաջողակները․ Ահա՝ ովքեր են նրանքՔոչարյանի երբեմնի «քաղաքական դաշնակից» Վահե Հակոբյանը «Հայաստան» դաշինքը լքելուց զատ լքել է նաև իր ստեղծած «Վերածնվող Հայաստան»-ի նախագահի պաշտոնըԿամալան ավելի լիբերալ է և ավելի քիչ կոմպետենտ, քան Ջոն. Դոնալդ Թրամփ կրտսերՍարսափազդու մանրամասներ Գյումրիից. Սպանել է, ապա մարմինը փորձել պահել ճամփորդական պայուսակի մեջՀարիսին փորձում են ներկուսակցական ընտրությունները շրջանցելով, սարքել նախագահի թեկնածուՌուսներն առաջ են շարժվել Նյու Յորքում և հարավային Տորեցկի ուղղությամբ. Deep StateՊեսկովը մեկնաբանել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարվելու լուրըԵթե ​​Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. ԲոլթոնԻ՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինք

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода