Պայմանավորվածությունների տրամաբանությամբ հաջորդ 4 հայկական գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին. Գեղամյան
ՀասարակությունՆկատվում է ամեն բան այնպես ներկայացնելու փորձ, որ հայկական 8 գյուղերի հանձնումից հետո լինելու է, ինչպես փորձում են ներկայացնել հանրությանը, իրական Հայաստան իրական սահմաններով։ Այս մասին «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ հունիսի 15-ին ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Մայիսին տեղի ունեցավ առաջին 4 գյուղերի հանձնումը, պայմանավորվածությունների տրամաբանությամբ՝ հաջորդ 4 գյուղերի հանձնումը պետք է կատարվի հուլիսի կեսին։ Կորոշվի այսպես կոչված անկլավների հարցը։ Բաքվի առաջնային նպատակը Տիգրանաշենն է, որով անցնում է մեկ այլ մայրուղի, որը Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ (Իրանի- խմբ.)»,- ավելացրել է նա։
«Տեղի կունենա ոչ թե Հայաստանի ապաշրջափակում, այլ Հայաստանի համատարած շրջափակում։
Հայաստանի ներսում կհայտնվեն փոքրիկ միջանցքներ, որոնք կոչված կլինեն ապահովելու Ադրբեջանի կապը այսպես կոչված անկլավների հետ, որոնք կարող են հանձնվել»,- նշել է փորձագետը։
Նա նշել է, որ այսպես կոչված սահմանազատման գործընթացը չի սահմանափակվում 8 բնակավայրերով։
«Այդ բոլոր գործընթացները կարագացնեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումը։ Այս տարվա վերջին Բաքուն նախատեսում է ավարտել ճանապարհաշինարարական աշխատանքներն օկուպացված Արցախում։ Դա վկայում է այն մասին, որ ճնշումն այս հարցում կուժեղանա այս տարվա վերջին-եկող տարվա սկզբին»,- եզրափակել է Գեղամյանը։