Ես կկարգավորեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այդ սարսափելի պատերազմը․ Թրամփ Ռուբլին գահավիժում է. Տարադրամի փոխարժեքն այս պահին Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ Դանիելյան Ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել հայրը և 3 որդիները․ մասնակիցները մեկ տասնյակ են Սեպտեմբերին կլինի մեծ հանրահավաք ՍԱՐՍԱՓ. անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան» Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն Նիկոլ Փաշինյանն ու կինը բեռլինյան և լոնդոնյան հանգստից վերադարձել են Երևան (տեսանյութ) Ինչպես հասկանալ, որ մարդը ձեր ճակատագիրն է. Տիեզերքի 7 նշան, որոնք չի կարելի բաց թողնել Հայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության տեղն ու ժամը

Հունիսի 12-ին քպ-ականները եւս մեկ անգամ հաստատեցին, որ Հայաստան աշխարհն օկուպացված է. Ալլա Հակոբյան

Ներքաղաքական
Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքը կարդացի ու եւս մեկ անգամ հիացա մեր հոգեւորականների ՀԱՅԵՐԵՆՈՎ ՄԻՏՔԸ ՇԱՐԱԴՐԵԼՈՒ ունակությանը...
 
Թող ինձ ների գերաշնորհ եպիսկոպոսը, սակայն ես՝ մի ՍՈՎՈՐԱԿԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ մարդ, չեմ կարող քպ-ականների հետ խոսել «ԴՈՒՔ»-ով, որքան էլ դա ենթադրում է դրանց ԶԲԱՂԵՑՐԱԾ պաշտոնը: Բանն այն է, որ ինձ համար այդ պաշտոնները ոչ թե «ԶԲԱՂԵՑՎԵԼ» են ՀՀ ԾԱՌԱՅԵԼՈՒ համար, այլ «ԶԱՎԹՎԵԼ» են՝ այն էլ իմ ազգի ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄԻ՝ թուրքի օգնությամբ, ՀՀ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՄԻՏՈՒՄՈՎ: Զուր չէին Հայաստանի մայրաքաղաքի հենց սրտում ՀՈՒՆԻՍԻ 12-ի ՀԱՅՈՑ ՋԱՐԴԻՑ հետո ոգեւորված թուրքերը համացանցում անթաքույց ՀԵՐՈՍԱՑՆՈՒՄ ԻՐԵՆՑ Նիկոլին...
 
Ցանկացած քպ-ական՝ օգտագործելիս «անպատշաճ ձեւակերպումներ» ու մեկնաբանություններ (կրթությունն ու դիրքը թույլ չեն տալիս Գեւորգ սրբազանին օգտագործել ավելի խիստ ձեւակերպումներ), ոչ թե չի գիտակցում, այլ հենց ՀԱՏՈՒԿ է դա անում, որպեսզի «ե՛ւ Հայաստանում ե՛ւ սփյուռքում, ե՛ւ բարեկամ ե՛ւ թշնամի պետություններում» ընթերցվեն իրենց մտքի գոհարները՝ ուրախացնելով ազգիս թշնամիներին ու ցավ պատճառելով բարեկամներին: ՀԱՆԴՈՒՐԺՈՂ ՀԱՅԸ թշնամու կողմից ներդրված ոհմակին ԴՈՒՐՍ ՇՊՐՏԵԼՈՒ փոխարեն, հեգնանքով դրանց ընդամենը ՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄ էր մարդուն ՊԻՏԱՆԻ բանջարաբոստանային տարբեր կուլտուրաների անվանումներով ու դրանով իսկ բավարարվում: Բայց ներդրված գործակալները նույնիսկ այդ պիտակներին արժանի չէին: Կյանքն ապացուցեց, որ այդ բանջարաբոստանային կուլտորաների ներկայացուցիչները ոչ միայն ՎՆԱՍԱԿԱՐ էին, այլ ՄԱՀԱԲԵՐ: Զուր չէր դրանց «հԵղափոխության» խորհրդանիշը հե՛նց «ԴԱԳԱՂՆԵՐՈՎ ՊԱՐԸ»: Մի «հԵղափոխություն», որն իրականում դարձավ «հՈղափոխություն», իսկ ավելի ստույգ ՀՈՂԱՆՎԻՐՈՒՄ... Անթիվ-անհամար ԴԱԳԱՂՆԵՐՈՎ ՀՈՂԱՆՎԻՐՈՒՄ...
 
Հայկական ավանդույթները պահող հայը իր զավակների հարսանիքները տոնում էր ոչ թե ռեստորաններում, այլ հենց իր տանը՝ ՀԱՅՐԵՆԻ ՕՋԱԽՈՒՄ: Այդ օրը փեսայի կողմի ԱՊԱԳԱ ԲԱՐԵԿԱՄՆԵՐԸ պար էին գալիս հարսի տան դռան շեմին՝ նվերները վեր բարձրացրած:
 
Տարբեր երկրներ քանդող ուժերը գրեցին սցենար նաեւ ՀԱՅԱՍՏԱՆԻ համար... ու քպ-ականները՝ Կառավարության Տան դիմաց (հարսի տան դիմաց) պարացրեցին հարսի կողմի համար՝ ՀՀ ժողովրդի համար, նախատեսված նվերները՝ ԴԱԳԱՂՆԵՐԸ: Որ դա հիրավի սատանայական ծես էր, այդ սատանայի գործակալները լի ու լի ապացուցեցին իրենց ՎԵՑ ՏԱՐՎԱ «իշխանության» տարիների ընթացքում: Սրանք փլուզեցին մեր Հայրենիքի ԲՈԼՈՐ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ՝ սկսած ՍՏՐԱՏԵԳԻԿ նշանակություն ունեցող գյուղատնտեսության, էներգետիկայի, սփյուռքի նախարարությունների փակոմով մինչեւ Հայոց ՍՏՐԱՏԵԳԻԿ ամրոց՝ Արցախի հանձնումը: Մնացել է մեկ ՀՈԳԵՒՈՐ կառույց ու ԱՄՐՈՑ՝ Հայ Առաքելական Եկեղեցին ու պարզից էլ պարզ է, որ սատանան այն փլուզելու միտումով ուժ ու եռանդ չի խնայելու:
Աստծո կողմից ՀԱՅԻՆ տրված հողերի վրա հայի ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ հազարամյակներ պահպանվեց հենց ԱԶԳԻ ՀՈԳՈՒ շնորհիվ: Իր դերն ունեցավ նաեւ 19-րդ դարի հայտնի պատերազմների հետեւանքով Ռուսաստանի Կայսրության մաս դառնալը, որը կանխեց մեր վերջնական մասնատումն ու ոչնչացումը: Չխորանալով պատմական իրադարձությունների մեջ՝ ասեմ, որ թուրքը սիրում է ՀԱՏՈՒԿ ՕՐԵՐԻ պատերազմ սկսել կամ պայմանագրեր ստորագրել: Ուստի, ավելի քան վստահ եմ, որ ՀԱՅՈՑ ՋԱՐԴԸ հունիսի 12-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՀԵՆՑ ՍՐՏՈՒՄ պարզապես զուգադիպություն չէր: Այն հատո՛ւկ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ եւ ԻՐԱԿԱՆԱՑՎԵՑ հենց ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 12-ին, որը Ռուսաստանի դեսպանությունը նշում էր ԱԺ-ից ՈՉ ՀԵՌՈՒ գտնվող ԴՎԻՆ անվանումով համալիրում: Հիշեցնեմ, Դվինը Մարզպանական Հայաստանի ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ դարձավ 428 թվականին, երբ դեռ ողջ էր ՀԱՅՈՑ ՏԱՌԵՐԻ ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը...
Այսպիսով, ՀՈՒՆԻՍԻ 12-ին քպ-ականները ԵՎՍ ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՍՏԱՏԵՑԻՆ, որ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՇԽԱՐՀԸ օկուպացված է... Եվ բացարձակապես ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, որ այդ անձերը ՀԱՅԵՐԵՆ են խոսում, կամ իրենց գլխավերեւում, կամ բերետների վրա կրում են ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ: Տեր իմ, Աստված, Քեզ եմ դիմում աղերսով. «Փրկիր Հայոց Աշխարհը գազանի ճիրաններից...», - ընդգծել է գրող, հրապարակախոս ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ:





Ես կկարգավորեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այդ սարսափելի պատերազմը․ Թրամփ Ռուբլին գահավիժում է. Տարադրամի փոխարժեքն այս պահինՍարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում (տեսանյութ)Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ ԴանիելյանԱվտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել հայրը և 3 որդիները․ մասնակիցները մեկ տասնյակ ենՍեպտեմբերին կլինի մեծ հանրահավաքՍԱՐՍԱՓ. անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանունՆիկոլ Փաշինյանն ու կինը բեռլինյան և լոնդոնյան հանգստից վերադարձել են Երևան (տեսանյութ)Ինչպես հասկանալ, որ մարդը ձեր ճակատագիրն է. Տիեզերքի 7 նշան, որոնք չի կարելի բաց թողնելՌուս ու բելառուս մարզիկների նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի. Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավարՀայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության տեղն ու ժամըՏնային կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանին խորհրդաժողովի մասնակիցներն իրենց ողջույնները փոխանցեցին եւ ծափահարեցինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել բնակչի տան բակում, այրվել է կենցաղային աղբԻմ կոլեգաներից շատերն ընտրում են ջայլամի քաղաքականություն՝ չխոսել. Մհեր ԱրմենիաԵրևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն. ԼուսանկարՎերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերըՖրանսիայում որոշ ռուս լրագրողների զրկել են ամառային օլիմպիական խաղերը լուսաբանելու իրավունքիցԵս չեմ ընդունում անտարբեր մտավորականներին. Ժասմեն ԱսրյանՎերջին օրերին մեր աղոթքները միայն քեզ համար էին, սիրելի Հովհաննես. Սրբազան պայքարՏաս օր կյանքի ու մահվան պայքար տալուց հետո, ցավոք, Հովհաննեսին չի հաջողվել հաղթել չարաբաստիկ հիվանդությանըԲաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքովՀայաստանը բարելավել է դիրքերը շարժական համացանցի արագության վարկանիշումՄարտի դաշտում տարբեր վիրավորումներ ստացած տղաները հյուրընկալել են հայտնի գործիչներինՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ԵՆ ՇՆՈՐՀՎԵԼ ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻՆՏավուշում այսօր նշում են ՎարդավառըՉարենցավանում անչափահասների միջև վիճաբանության ժամանակ գործի են դրվել դանակներ․ կան վիրավորներԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ«ԱՅՍ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԱՎԵԼԻ ՄՈՏԵՑԱ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԻՆ». ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ՊԱՐԳԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆՏարադրամի փոխարժեքները հուլիսի 21-ինԱնհավատալի է, անընդունելի… Եղվարդում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված կուրսանտը 52 հիմնական դպրոցի սան էրՔո բացակայությունը միշտ ենք զգալու, Հովո ջան. Լևոն ՔոչարյանԱշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստներըԱդրբեջանում խոճկորի քթով և առանց բերանի ծնված երեխայի տեսանյութը հրապարակվել է համացանցում (Տեսանյութ)Ավտովթարի զոհ է դարձել Արցախյան ազատամարտի հերոս Շահեն Մեղրյանի եղբորորդինԱգռավը և uիրամարգը. Խnրիմաստ առակ, nրը պետք է կարդան բnլnրըՇքեղ ձմերուկի չրի 3 տարբերակ…պատրաստենք միասին՝ դիտելով տեսանյութըԿորած ամառը վերադառնում է․ Գագիկ ՍուրենյանՍևանում վերջին հրաժեշտը տվեցին Արսեն Աֆիյանին. հուզիչ կադրերԹշնամին ապատեղեկատվություն է տարածելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովԿրակոցներից վիրավորվել է Հայաստանի ծանրամարտի նախկին չեմպիոնըՄահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես ՀարությունյանըՄեր հաղթանակից անմիջապես հետո, ես կլուծեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի ռազմական հակամարտությունը. Թրամփ (Տեսանյութ)Ռուսները կարող եւ հրթիռներ մատակարարել հուսիթներին. ԱՄՆ հետախուզությունԲացառիկ կադրեր. Սու-34-ը 3 տոննայանոց ФАБ-3000 ռումբ է նետում գրեթե մերձավոր տիեզերքից (Տեսանյութ)Ռուսաստանի պատմության ամենաերկար խորովածը՝ 438 մետր (Տեսանյութ)Եմենի վրա Իսրայելի հարձակումը Մերձավոր Արևելքում հակամարտության զարգացման նոր փուլ է. քաղաքագետ Մովսես Ղազարյան (Տեսանյութ)Ժամանակն է, որ ԱՄՆ-ն տիեզերագնացներ ուղարկի Մարս. Իլոն ՄասկԶելենսկին Ռուսաստանի հետ բանակցություններն արդեն հնարավոր է հաամրում. CNN

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода