Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին․ ՌԴ նախագահի օգնական 100 օր` անազատության մեջ Ecopsychology: 10 րոպեանոց զբոսանքները բնության գրկում թեթևացնում են անհանգստությունն ու դեպրեսիան Աշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ Բրիտանիայում Մելանյա Թրամփի հուշերը կհրապարակվեն այս աշնանը. ABC News Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Հանքային ջուրը կարող է վնասակար լինել երիկամների ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում․ բժիշկ Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Եկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը. ԱՄՆ դեսպանատունը՝ Բոնոյի այցի մասին Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո. ՀԱԿ

Հայ ազգային կոնգրեսը 2024 թվականի հունիսի 12-ին ազգային ժողովի հարակից տարածքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«2024 թվականի հունիսի 12-ին ՀՀ ոստիկանական ուժերը լուսաձայնային նռնակներ և այլ հատուկ միջոցներ են կիրառել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ, որի հետևանքով, ըստ առողջապահության նախարարության տվյալների, թեթև և միջին ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել շուրջ 100 քաղաքացիներ (այդ թվում՝ բազմաթիվ լրագրողներ)։

Տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների և իրավապաշտպանների հրապարակած փաստերն ու գնահատականները վկայում են հետևյալի մասին․

- որևէ օբյեկտիվ փաստ չկա, որը կապացուցեր, թե քաղաքացիները պատշաճ նախազգուշացվել են հատուկ միջոցների կիրառման մասին, ինչն օրենքի պահանջի կոպիտ խախտում է («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),
- առաջին 2-3 լուսաձայնային նռնակների կիրառումից հետո իրավիճակը հանդարտվել էր: Դրանից հետո հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն չի եղել («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
- մնացյալ շուրջ 20 նռնակները կիրառվել են նահանջող, փախչող և վիրավորներին աջակցություն ցուցաբերող քաղաքացիների նկատմամբ:

- արձանագրվել են դեպքեր, որտեղ լուսաձայնային նռնակը կիրառվում էր արդեն իսկ կիրառված նռնակից գետին ընկած քաղաքացիների ու նրանց օգնության հասնողների նկատմամբ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
- լուսաձայնային նռնակները կիրառվել են ՀՀ Առողջապահության նախարարի 2012 թվականի 90-Ն հրամանով սահմանված կարգի խախտմամբ՝ չի պահպանվել մարդկանցից նվազագույնը 2,5 մետր հեռու կիրառելու պահանջը, որի հետևանքով էլ քաղաքացիներն ստացել են մարմնական վնասվածքներ («Իրազեկ քաղաքացիների միավորում»),
- ոստիկանությունը հատել է համաչափության սահմանը և խախտել լուսաձայնային նռնակների կիրառման սահմանափակումները։ Արցունքաբեր գազ պարունակող նռնակները և նման մյուս միջոցները, հաշվի առնելով դրանց բնույթը, մարդուն պատճառող վնասը, ենթակա են կիրառման՝ մահաբեր ուժի չափանիշներին համապատասխան։ («Իրազեկ քաղաքացիների միավորում», իրավապաշտպան Արման Թաթոյան),

- ոստիկանությունը կիրառել է «Զարյա 3» ձեռքի լուսաձայնային նռնակ, որը թույլատրելի է կիրառել միայն զինված հանցագործների նկատմամբ («Հետք օնլայն»),
- տելեգրամյան ալիքներում առկա են բազմաթիվ տեսանյութեր (Առավոտ, Սրբազան պայքար եւ այլք), որոնք վկայում են, որ բերման ենթարկվածների նկատմամբ կիրառվել է բռնություն, ծեծ, նվաստացուցիչ վերաբերմունք և խոշտանգումներ:
Տեղի ունեցածը գնահատելու առումով, պետք է նաև նկատի ունենալ, որ վերջին ամիսներին Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի կտրուկ վատթարացում են արձանագրել և իրավապահ մարմինների գործողությունների խիստ քննադատությամբ են հանդես եկել ԱՄՆ կառավարությունը (ամենամյա տարեկան զեկույցում), ինչպես նաև Human Rights Watch և Freedom House հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերությունները։

Ի լրումն ասվածի, անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը․
1․ Նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման զանգվածայնությունը և խաղաղ բնույթը, Հայաստանի իշխանությունները՝ որպես երկրի ներքին կայունության ապահովման գլխավոր երաշխավոր, սկզբից ևեթ պարտավոր էին հանդես գալ երկխոսության և քաղաքական լուծումներ գտնելու նախաձեռնությամբ: Փոխարենը նրանք որդեգրեցին տրամագծորեն հակադարձ մոտեցում՝ մերժելով շարժման առաջնորդների՝ երկխոսելու բոլոր առաջարկները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն, ըստ այդմ, հերթական անգամ դրսևորեցին ոչ թե պատասխանատու պետական գործիչների, այլ՝ «փողոցային տղայական հասկացություններով» առաջնորդվողների վարքագիծ։

2․ Նույնիսկ դրամատիկ իրադարձություններից անմիջապես առաջ, Փաշինյանը, հանդարտության և ողջախոհության կոչերով հադես գալու փոխարեն, իր անհավասարակշիռ պահվածքով էլ ավելի լարեց իրավիճակը, փաստորեն հրահրելով բռնությունների գործադրումը խորհրդարանի նիստերի դահլիճում գտնվող ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ և ապօրինի գործողությունները՝ նիստը լուսաբանող լրագրողների հանդեպ։

3. Ազգային Ժողովի նիստերի դահլիճում իրավիճակի սրմանը զուգընթաց՝ ոստիկանությունն ապօրինաբար արգելեց դրսում գտնվող պատգամավորների մուտքը Ազգային Ժողով՝ խոչընդոտելով նրանց լիազորությունների կատարումը, ինչն իր հերթին բորբոքեց կրքերը ցուցարարների շրջանում։ Ստեղծված իրավիճակում, այնուամենայնիվ, չկար որեւէ անմիջական սպառնալիք Ազգային Ժողովի բնականոն աշխատանքին եւ անվտանգությանը, որը անհրաժեշտ կդարձներ քաղաքացիների առողջության համար վտանգ ներկայացնող հատուկ միջոցների կիրառումը։

4․ Հունիսի 12-ին ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման հետևանքներն ամենամասշտաբայինն էին 2008թ․ մարտիմեկյան ողբերգությունից հետո։ Պատահական չէ, որ դա տեղի ունեցավ այն իշխանության օրոք, որը, դրժելով սեփական խոստումներն ու պարտավորությունները, փաստորեն փակեց եւ պարտակեց մարտի 1-ի գործը՝ պատասխանատվությունից ազատելով դրա կազմակերպիչներին և կատարողներին։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ քանի դեռ մարտիմեկյան սպանդն ամբողջությամբ բացահայտված և դատապարտված չէ, հայ հասարակությունն ապահովագրված չէ դրա կրկնությունից։ Բարեբախտաբար, հունիսի 12-ին մենք խուսափեցինք վատթարագույնից։

5․ Խիստ մտահոգիչ ու դատապարտելի է այն փաստը, որ, մարտի 1-ի կրկնությամբ, դեպքերից անմիջապես հետո երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը և հանրապետության Նախագահը ոչ միայն ափսոսանք և մտահոգություն չարտահայտեցին տասնյակ վիրավորների փաստի կապակցությամբ, այլև անվերապահորեն արդարացրին ուժային կառույցների գործողությունները՝ ըստ էության ուղղորդելով և կանխորոշելով հետաքննության արդյունքները։

Այսպիսով, կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է, որը, օրինակարգության և ժողովրդի վստահության սրընթաց անկմանը զուգահեռ, երկիրը կառավարելու իր գլխավոր հենարան է դիտում ուժային կառույցները՝ Հայաստանում ոստիկանապետություն հաստատելու հեռանկարով»։






Մոսկվան չի միջամտում այլ պետությունների ներքին գործերին․ ՌԴ նախագահի օգնական100 օր` անազատության մեջEcopsychology: 10 րոպեանոց զբոսանքները բնության գրկում թեթևացնում են անհանգստությունն ու դեպրեսիանԱշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ ԲրիտանիայումՄելանյա Թրամփի հուշերը կհրապարակվեն այս աշնանը. ABC NewsՅունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Հանքային ջուրը կարող է վնասակար լինել երիկամների ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում․ բժիշկEuromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» ՀայաստանումԵկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը. ԱՄՆ դեսպանատունը՝ Բոնոյի այցի մասին Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնըՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Մոսկվայում մասնակցել է ՌԴ ՖՆ հետ համագործակցային քննարկումներինՌանոսը գոլի հեղինակ է դարձել հոլանդական ակումբի դեմ խաղում(տեսանյութ)«Ես երկար մազերով տիկնիկ էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է, կարճ մազերովը գնեցին». ՇպռոտԱդրբեջանի կողմից ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են․ ԱԳՆՈւկրաինական խմբավորումը հայտնվել է «կաթսայում» Պրոգրեսի հատվածում. ուկրաինական ռեսուրսՏաք սուրճն ավելի արդյունավետորեն է նվազեցնում բորբոքումն օրգանիզմում. Daily MailԹրամփը նշել է իր վրա մահափորձի հնարավոր պատճառըՇՏԱՊ. Սպանության փորձ՝ Երևանում․ կրակել են «Հոնդա»-ի ուղղությամբՏիգրան Ասատրյանի թոռնիկը 40 օրական է. Ասատրյանների հրապարակումը`այս առիթով.starnews.amԶգուշացնում ենք ՀՀ-ին և հովանավորներին՝ զերծ մնացեք պատերազմի նոր օջախ ստեղծելուց․ Ադրբեջանի ՊՆԽաղաղության պայմանագրի` Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակԱՄՆ ՀԴԲ տնօրենը կասկածի տակ է դրել այն, Թրամփի դեմ մահափորձի ժամանակ փամփուշտը դիպել է նրա ականջինՀայոց ցեղասպանության թանգարանը վերջին տարիներին ավելի քան 4000 բացառիկ նյութեր է ստացելԲաքվից հայտարարում են, թե ՀՀ ԶՈՒ-ի կվադրոկոպտերը իբր փորձել է հետախուզական թռիչքներ իրականացնելՀայկական կողմը խոչընդոտում է դեպի ՌԴ գյուղմթերքի արտահանումը․ պատգամավորը գրություն կուղղի ՍԱՏՄ-ինՍերգեյ Փարաջանովի մասին պատմող ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնումՀայաստանն ԱՊՀ երկրների շարքում անվանական աշխատավարձի մեծությամբ 6-րդ տեղում է՝ 1908 դոլար ցուցանիշովԹրամփն անհանգստություն կպատճառի Թուրքիային. փորձագետԽաղաղության պայմանագրի՝ Հայաստանի պատասխան առաջարկները մշակման փուլում են. ԱԳՆ խոսնակԱյսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամՀաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն. ՆեթանյահուԱդրբեջանը Գեղարքունիքում օկուպացրած տարածքներ ունի, որից պիտի դուրս գա․ Գեղարքունիքի մարզպետՄինսկի խումբը չի կարող լուծարվել առանց պաշտոնական Երևանի համաձայնությանԹուրքիան սիրիացի վարձկաններ է հավաքագրում. ԶԼՄՄինչև 40 տարեկան կանայք կարող են պետության աջակցությամբ երեխա ունենալ. նախարար (տեսանյութ)Ջուր չի լինի Երևանի և որոշ մարզերի բազում հասցեներում200 մլն ԱՄՆ դոլարի չափով նոր վարկ կունենա Հայաստանը․ հարցը կառավարության օրակարգում էԵթե 1991-ի քարտեզների հիման վրա չշարունակեն, ապա Ադրբեջանը շատ հանգիստ կարող է ասել, որ իր գրաված բարձունքները չի վերադարձնումԻրանի և Հայաստանի միջև 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման գործարքի մասին լուրը կեղծ էԱՄՆ-ն ստիպված կլինի վերանայել իր ողջ աշխարհաքաղաքականությունը. Իրանցի քաղաքագետըփակագծեր է բացումՀետազոտողները տնային ռոբոտներին սովորեցնում են iPhone-ի սկանավորման վրա հիմնված մոդելավորում«Գժի թղթով» պետությունըԱյս պարզ գործիքը կարող է բացահայտել դեպրեսիայի զարգացման ռիսկըԲուֆոնը` Իտալիայի հավաքականի մարզական տնօրենԻրանի և Հայաստանի միջև 500 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման գործարքի մասին լուրը կեղծ էՄոսկվայում ընթանում է Պուտին-Ասադ հանդիպումը (տեսանյութ)Մասկը ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությանը հակասեմական է անվանելԾեծկռտուք է տեղի ունեցել Թուրքիայի խորհրդարանում․ տեսանյութԲաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը կքննարկվի Թուրքիայի ԱԽ նիստումՌուսաստանը հույս ունի, որ Հայաստանը չի ընտրի այն ճանապարհը, որը ժամանակին ընտրել էր Ուկրաինան․ Պեսկով

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода