Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ Դանիելյան Եվրամիությանն անդամակցումը սուտ է, չի՛ լինելու. Անաստաս Իսրայելյան Երևանում փողոցներն աղբի մեջ են. ավագանու անդամ Կա պայմանավորվածություն՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված. Գառնիկ Դավթյան Պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին. ԱՄՆ դեսպանատուն Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց Google-ի բանակցությունները Wiz-ի գնման վերաբերյալ և բացը AI-ի ծախսերի և AI-ի եկամուտների միջև Դեմոկրատները սկսել են հասկանալ, որ այս ընտրություններում իրենք արդեն պարտվել են. Բալասանյան Եվրամիությունը բանակցություններ է սկսել Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազի մատակարարման շուրջ. Bloomberg Ուժեղ երկրաշարժ՝ Վրաստանում. Տավուշում այն զգացվել է 5-6 բալ, Լոռիում՝ 4 բալ ուժգնությամբ

Մոսկվան որպես բացահայտ ոչ բարեկամական քայլ է դիտարկում` հայկական պատվիրակության այցը Բուչա

Վերլուծություն

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում արձագանքելով Կիեւի մարզի Բուչա քաղաք հայ պաշտոնյաների այցելության մասին տեղեկություններին եւ այդ կապակցությամբ NEWS.ru-ի թղթակցի հարցին` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հայ խորհրդարանականները Մոսկվային կհանձնեն Բուչայի սադրանքի ժամանակ զոհվածների ցուցակը, որը ստացվել է Կիեւից: Ըստ Զախարովայի, Հայաստանի պատվիրակությունն ունի զոհերի ցուցակ՝ Կիեւի վարչակարգի կողմից վերագրված ռուսական բանակին, որ այդ մարդկանց իբր սպանել է ռուսական կողմը։

ՇԱՏ ՀՈՒՍՈՎ ՄԻ ԵՂԵՔ, ՏԻԿԻՆ ԶԱԽԱՐՈՎԱ, ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ԸՆԿԵՐՆԵՐ ՄԻ՛ ԱՆՎԱՆԵՔ

«Մենք մեծ հույս ունենք, որ հայկական կողմը, հայկական պաշտոնական պատվիրակությունն այդ մարդկանց ցանկը կկիսի ռուսական կողմի հետ»- ТАСС- ի տեղեկացմամբ` ասել է Զախարովան եւ ընդգծել. «Մենք 2 տարի չենք կարողանում հասնել նրան, որ մեզ գոնե ինչ-որ մեկը, ներառյալ ՄԱԿ-ը, տրամադրի տվյալներ այն մարդկանց ցուցակով, ովքեր իբր այնտեղ զոհվել են»:

Մենք չգիտենք, թե որտեղի՞ց է Զախարովային վերոնշյալ տեղեկությունը՝ հայկական պատվիրակությունի՞ց է ինչ- որ մեկը հայտնել այդ մասին, ուկրաինական կողմի՞ց է դուրս եկել այդ տեղեկատվությունը, թե՞ ռուսական հետախուզությունն է կարողացել ինչ- որ կերպ իմանալ, սակայն կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ եթե այդ մասին ասել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը, ուրեմն` հայկական կողմի մոտ ցուցակի առկայության մասին ՌԴ ԱԳՆ-ում մի բան գիտեն: Այսինքն՝ ուկրաինական կողմից հայկական պատվիրակությանն իսկապես փոխանցվել է ինչ- որ անձանց ցուցակ, որոնց Զելենսկու վարչակարգը համարում է սպանված ու նրանց սպանությունը վերագրել ու վերագրում է ՌԴ Զինված ուժերին:

Եվս մեկ մեջբերում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքից. «Մենք տեսել ենք, թե ինչպես են այս քաղաք այցելում ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի անվերջանալի պատվիրակությունները։ Մենք հիմա նրանց հետ ոչ մի կերպ չենք շփվում, նրանցից որեւէ լավ կամ կառուցողական բան սպասել պետք չէ: Իսկ, ահա, հայկական կողմի հետ մենք կանոնավոր շփումներ ենք պահպանում։ Շատ հուսով ենք, որ մարդկանց ցուցակը, որոնք այնտեղ (Բուչայում. – ծանոթագրությունը՝ ՏԱՍՍ-ի) իբր զոհվել են, հայ ընկերները կփոխանցեն»։

Շատ հուսով մի եղեք, տիկին Զախարովա, եւ հայկական կողմի պաշտոնական ներկայացուցիչներին ընկերներ մի՛ անվանեք: Նրանք Ձեր եւ Ռուսաստանի նկատմամբ իրենց թշնամական վերաբերմունքով առանձնապես չեն տարբերվում ԵՄ- ի, ԱՄՆ-ի, Կանադայի պատվիրակության անդամներից եւ ղեկավար շրջանակներից: Հայաստանի Ազգային ժողով կոչվածի նախագահի հունիսի 7-ի հայտարարությունը պետք է, որ Ձեզ համար սառը ցնցուղ լինի՝ հասկանալու համար, որ Ձեր լավատեսությամբ սխալվել եք, եթե, իհարկե, այն պայմանավորված չէ տվյալ պահին անհրաժեշտ դիվանագիտությամբ, այսինքն՝ իրականությունը շատ լավ էլ գիտեք, բայց անհրաժեշտ եք համարել այդպես արտահայտվել:

ԱԼԵՆԸ ԶԱԽԱՐՈՎԱՅԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՐԵՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ՍՏԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ, ԱՅՍՊԵՍ ԱՍԱԾ, «ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՎՈՎ»` ԾԱՂՐԵԼ

Նիկոլի իշխանությունը, որը ոչ միայն Հայաստանի եւ հայերիս, այլեւ Ռուսաստանի նենգ թշնամին է, անպատժելիությունից այնքան է լկտիացել, որ Ազգային ժողով կոչվածի նախագահի պաշտոնում հայտնված Ալենն իրեն թույլ է տալիս աշխարհի ուժային կենտրոններից մեկը հանդիսացող հսկա ու հզոր ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հրապարակայնորեն մեղադրել ստախոսության մեջ եւ, այսպես ասած, «դիվանագիտական լեզվով»` ծաղրել: Եվ ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը կուլ կտա՞ Ալենի վիրավորանքը… Հետեւանքներն անխուսափելի են լինելու:

Հունիսի 7-ին, Ազգային ժողով կոչվածում, լրագրողների հետ զրույցում խորհրդարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն անդրադառնալով Զախարովայի կոչին, ասել է՝ ես իրեն եւ ստեր չեմ մեկնաբանում:

«Ասել է նաեւ, որ ինչ-որ պատվիրակություն է գնացել Ուկրաինա: Ոչ մի պատվիրակություն չի գնացել Հայաստանից»,- նշել է Ալենը եւ քիչ անց հավելել. «Ընդհանուր առմամբ, ես աբսուրդներ ու ստեր, որն արդեն գործելաոճ է դարձել, չեմ մեկնաբանում: Նա ուղղակի սուտ է խոսում»:

Դիտարկմանը, որ Նոր Նորքի թաղապետն էր մեկնել Ուկրաինա, Ալենը հեգնանքով կամ, ըստ էության, ծաղրանքով արձագանքել է. «Ես կփոխանցեմ Նոր Նորքի թաղապետարանին, Նոր Նորքի թաղապետարանը պաշտոնապես կպատասխանի Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչությանը: Ես խոսք եմ տալիս, որ թաղապետարանը կպատասխանի կամ կգրի: Կարող է մեր հարեւանի ամուսինն էլ է գնացել Ուկրաինա: Չի կարող որեւէ պատգամավոր տեղ գնա, ու որեւէ մեկը դրա մասին չիմանա, էլ չեմ ասում պատգամավորական խումբ: Սուտ է…»:

Այսպիսով Ալենն ակնարկել է, որ վայել չէ, որ ինքը կամ Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանեն ՌԴ արտգործնախարարությանը, այն Նորքի թաղապետարանի (վարչական շրջանի) մակարդակի է, նրանք էլ կպատասխանեն… Լո՞ւրջ… Եվ հայկական պատվիրակություն իսկապես չի՞ գնացել Բուչա, չի՞ եղել այնտեղ՝ հակառուսական յուրօրինակ խառնաժողովին մասնակցելու…

Եղել է, այս պահին մեզ նշված պատվիրակության անդամներից ընդամենը երկուսն են հայտնի՝ Նիկոլի նախկին մամուլի քարտուղար, Նիկոլի էմիսար, այժմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը եւ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ինչը, սակայն, բնավ չի բացառում, որ պատվիրակության կազմում նրանցից բացի, այլ անդամներ էլ եղած լինեն:

ԷԱԿԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑՆ Է ԲՈՒՉԱ ԵՎ ՀԻՇՅԱԼ ՑՈՒՑԱԿԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ ՆՐԱՆ

Տվյալ դեպքում էականը պատվիրակության կազմում խորհրդարանականների լինել- չլինելը չէ, այլ հայկական պատվիրակության լինելը Բուչայում, ինչպես նաեւ հիշյալ ցուցակի փոխանցումը նրան: Ոչինչ չի փոխվում նրանից, որ Ուկրաինայի Բուչա քաղաքում, մեղմ ասած, զրպարտչական բնույթ ունեցող հակառուսական խառնաժողովին մասնակցել է ոչ թե Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, այլ պարզապես հայկական պատվիրակությունը:

Չի փոխվում թե՛ Հայաստանի հակահայկական ու հակառուսական իշխանության կողմից Ռուսաստանի նկատմամբ արդեն տեւական ժամանակ հետեւողականորեն վարվող թշնամական քաղաքականության, թե՛ Հայաստանի կամ, առնվազն, Հայաստանի իշխանությունների համար դրա հետեւանքների տեսանկյունից:

Հայաստանի Ազգային ժողով կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալենը, որպես երկրի ղեկավարության աստիճանակարգությունում թիվ 3 պաշտոնյա, պատասխանատու է եւ իրեն պետք է այդպիսին համարի Բուչայում հակառուսական միջոցառմանը հայկական պատվիրակության մասնակցության համար, անկախ նրանից՝ տվյալ պատվիրակությունը խորհրդարանակա՞ն է եղել, թե` ոչ:

ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ «ՌՈՒՍԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՄ» ՊԱՅՔԱՐՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Բուչա քաղաքի վարչակազմը ս. թ. մայիսի 31-ին լուսանկարներով հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի, Բուչա են այցելել Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը եւ Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։

ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս վերահաստատելով, որ Բուչայում եղել է նաեւ հայկական պատվիրակություն, հայտարարել է՝ Մոսկվան որպես բացահայտ ոչ բարեկամական քայլ է դիտարկում Երեւանից պատվիրակության այցը Բուչա:

«Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի եւ (Ուկրաինայում.- Ա. Հ.) Հայաստանի դիվանագիտական առաքելության ղեկավար Վլադիմիր Կարապետյանի այցը Բուչա՝ գնահատում ենք որպես պաշտոնական Երեւանի կողմից բացահայտ ոչ բարեկամական քայլ»,- «РИА Новости»- ի փոխանցմամբ, նշված է ԶԼՄ-ների հարցին Զախարովայի պատասխանում:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան այլ բան չէր էլ սպասում Տեր-Մարգարյանից՝ «Հանրապետություն» արեւմտամետ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի զինակցից, բայց «ցավալի է, որ դրան համերաշխություն են հայտնում» հանրապետության իշխանությունները։

Բացի վերոնշյալից, Մոսկվան բողոքի նոտա է հղել Հայաստանի ԱԳՆ-ին՝ Ուկրաինայի զինված ուժերի կարիքների համար օգնության փոխանցման, ինչպես նաեւ Ռուսաստանի հասցեին անթույլատրելի արտահայտությունների կապակցությամբ: Ինչպես նշվում է հրապարակման մեջ, հայ ներկայացուցիչները Բուչայում հայտարարել են «ռուսական ագրեսիայի դեմ» պայքարում Ուկրաինայի հետ համերաշխության մասին:

«Մենք մտահոգված ենք նրանց կողմից Ուկրաինայի ԶՈւ կարիքներին օգնություն տրամադրելով եւ այնտեղ Ռուսաստանի դեմ արված անընդունելի հայտարարություններով։ Մենք բողոքի նոտա ենք հղել Հայաստանի ԱԳՆ-ին»,- հայտարարել է Զախարովան NEWS.ru- ին:

Ընդգծենք, որ Հայաստանի եւ հայերիս թիվ 1 ներքին թշնամի Նիկոլի իշխանության հիշյալ գործողություններն ու հայտարարությունները ոչ թե ՌԴ ռազմավարական դաշնակցի, այլ թշնամու գործողություններ ու հայտարարություններ են, եւ Մոսկվան դրանցից գործնական հարթությունում որքան շուտ համապատասխան հետեւություններ կատարի, այնքան շուտ կչեզոքացնի թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի ազգային անվտանգության հանդեպ եղած սպառնալիքները:

Կիեւի ձեռագիրը նույնն է, ինչ Բաքվի ձեռագիրը, որը տեւական ժամանակ, նաեւ վերջին օրերին կեղծ տեսանյութեր է տարածում Խոջալուում 1992թ. փետրվարի 26-ին հայերի կողմից իբր իրականացված գազանությունների (իրենք նաեւ ցեղասպանություն են համարում) վերաբերյալ: Բնավ չենք զարմանա, եթե Նիկոլը եւ նրա ոհմակը, իշխանությունից չհեռացվելու պարագայում, առաջիկայում ճանաչեն Խոջալուում Հայաստանի կողմից իբր կատարած ադրբեջանցիների ցեղասպանությունը: Մեր ներքին թշնամիներից ու Բաքվի կամակատարներից դա միանգամայն սպասելի է:

ԲՈՒՉԱՅԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Կրեմլը պնդում է, որ Բուչայի իրադարձությունների ուկրաինական վարկածը բեմադրություն է, ապատեղեկատվություն եւ սուտ, Պեսկովը նշել է նաեւ, որ Կիեւը չի խորշում որեւէ կեղծիքից:

Ս. թ. ապրիլի վերջին Զախարովան հայտնել էր, որ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցչությունը նամակ է տարածել, որում մերկապարանոց մեղադրել է ռուսական բանակին Բուչայում իբր ավելի քան 9000 ռազմական հանցագործությունների կատարման մեջ, որոնք 1800 մարդու մահվան պատճառ են դարձել:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցնելով, որ մի քանի հարյուր ռուսական զինվորականներ 2022թ. փետրվարի 27-ից մինչեւ մարտի 31-ը եղել են Բուչա քաղաքում, ուկրաինական կողմի հիշյալ մեղադրանքները համարել է իրականությունից բացարձակապես հեռու եւ նշել, որ Բուչայի քաղաքապետ Ա. Ֆեդորչուկը ռուսական ստորաբաժանումների հետքաշումից հետո տեսանյութ է հրապարակել, որում ոչ մի խոսք չի ասել այնտեղ իբր տեղի ունեցած «զանգվածային սպանությունների» մասին: Տեսանյութում, որը հայտնվել է ռուսական զորքերի դուրս գալուց հետո, եւ որը նկարահանվել է ուկրաինացիների կողմից ու տարածվել սոցիալական ցանցերում, տեղեկություններ չկան խաղաղ բնակիչների սպանությունների եւ մահվան մասին:

Ուշագրավ է, որ առաջինը քաղաք են մտել ոչ թե քննիչներն ու քրեագետները, այլ արեւմտյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները։ Վերոնշյալ փաստը, նկատենք, արդեն իսկ հուշում է ուկրաինական իշխանությունների կողմից Բուչայում ՌԴ Զինված ուժերի «բարբարոսությունների» բեմականացման, սարքովի եւ հորինովի լինելու մասին:

Դեռ 2022թ. ապրիլին ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել է Կիեւի մարզի Բուչա քաղաքում ուկրաինական սադրանքից հետո քրեական գործ հարուցելու մասին՝ ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածով (ՌԴ Զինված ուժերի օգտագործման մասին ակնհայտ կեղծ տեղեկատվության հրապարակային տարածում)։ Նա նշել է, որ Ուկրաինայի ՊՆ-ն ՌԴ զինծառայողներին վարկաբեկելու եւ կանխամտածված, նախապես ծրագրված սադրանքի նպատակով, արեւմտյան ԶԼՄ-ներով տարածել է տեսանյութեր Բուչայից՝ իբր որպես խաղաղ բնակիչների զանգվածային ոչնչացման ապացույց: Սակայն, ինչպես հայտնի է Բուչայի վարչակազմի ղեկավարի 2022թ. մարտի 31-ի հայտարարություններից, ռուսական բանակը տվյալ բնակավայրից դուրս է եկել դեռեւս մարտի 30-ին։

ՌԴ ՊՆ- ում ընդգծել են, որ Բուչայի՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվելու ընթացքում տեղի ոչ մի բնակիչ չի տուժել որեւէ բռնի գործողություններից, իսկ Կիեւի հրապարակած նյութերը՝ իբր վկայող ռազմական հանցագործությունների մասին, սադրանք են:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 






Սա մեկ անձի, մեկ կուսակցության ու մեկ քաղաքական շարժման անելիքը չէ. Գառնիկ ԴանիելյանԵվրամիությանն անդամակցումը սուտ է, չի՛ լինելու. Անաստաս ԻսրայելյանԵրևանում փողոցներն աղբի մեջ են. ավագանու անդամԿա պայմանավորվածություն՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված. Գառնիկ ԴավթյանԼապորտան` Ուիլյամսի հնարավոր տեղափոխության մասինՊետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն ՊՆ-ում մտադիր է աշխատանքը սկսել առաջիկա ամիսներին. ԱՄՆ դեսպանատուն Էրիկ Գասպարյանը` կայծակնային շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԽաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը պաշտոնապես հաստատվեց Google-ի բանակցությունները Wiz-ի գնման վերաբերյալ և բացը AI-ի ծախսերի և AI-ի եկամուտների միջևԴեմոկրատները սկսել են հասկանալ, որ այս ընտրություններում իրենք արդեն պարտվել են. ԲալասանյանԵվրամիությունը բանակցություններ է սկսել Ուկրաինայի տարածքով Ադրբեջանից գազի մատակարարման շուրջ. Bloomberg Ուժեղ երկրաշարժ՝ Վրաստանում. Տավուշում այն զգացվել է 5-6 բալ, Լոռիում՝ 4 բալ ուժգնությամբ Հայաստան մտնող ֆինանսական հոսքերը շարունակում են կրճատվել․ 168.amՊատրաստված է Google-ի կողմից 2024 թվականին. Pixel 9, նոր ծալովի սմարթֆոն Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարներինՀՀ պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը. Արթուր ԽաչատրյանՉարենցավանի բնակիչները պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել․ ինչն է պատճառըՀայաստանի համար սեպտեմբերից դեկտեմբերը ճակատագրական բարդ շրջան է լինելու. քաղաքագետԽոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են 8 տրանսպորտային միջոց. կա 3 զոհ, 1 վիրավորՀայտարարությունից հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք Բայդենն ինքն է որոշել դուրս գալ ընտրապայքարից․ ՌԴ ԱԳՆՎերջ, Բայդեն, Ուկրաինայում «ռազմական հատուկ գործողության» նպատակները կիրագործվեն. ՄեդվեդևՏարադրամի փոխարժեքները հուլիսի 22-ինՀՀ-ի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ցանկացած ոտնձգության դեպքում Արևմուտքը պետք է պատժամիջոցներ կիրառիԿրեմլում մեկնաբանել են նախագահական մրցապայքարից դուրս գալու Բայդենի որոշումըՈրոշ հասցեներում ջուր չի լինիԱդրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովինՀայաստանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով. ՀաջիևՍևանի ավագանուն կյանքից զրկելու գործով կալանավորվեց քրեական հեղինակություն «Նորատուսցի Ալիկի» եղբոր որդին. մանրամասներ.ArmLur.amՎեոլիա Ջուրը լավ չի կազմակերպում հեղեղատար համակարգերի մաքրումը․ ընկերության հետ պայմանագիրը վերանայելու առաջարկ է ներկայացվելՀոգնածությունը կարող է հանգեցնել առողջական լուրջ խնդիրների. հուլիսի 22-ի աստղագուշակՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտՀրաժեշտ ժետոնին. Երևանի քաղաքապետարանում վստահ են` անգամ թոշակառուն դժվարություն չի ունենաԱննա Հակոբյանը կադրեր է հրապարակել Լոնդոնից․ դստեր հետ է եղել (տեսանյութ) Կա հասարակության մի ստվար զանգված, որը դեմ է դեպի ԵՄ ընթացքին. Արթուր ՀովհաննիսյանԹուրքերի մեծ հոսք է սպասվում, ոտքի՛ կանգնիր, փրկիր քո Հայաստանը. ՀՀ վաստակավոր արտիստՔամալա Հարիս` ԱՄՆ դեմոկրատների նախագահի նոր թեկնածու 1 կգ.ալյուրի մեջ գտել են 15 հազար ռուպի. Հնդիկ բարեգործի բացահայտումըՇաբաթվա հաջողակները․ Ահա՝ ովքեր են նրանքՔոչարյանի երբեմնի «քաղաքական դաշնակից» Վահե Հակոբյանը «Հայաստան» դաշինքը լքելուց զատ լքել է նաև իր ստեղծած «Վերածնվող Հայաստան»-ի նախագահի պաշտոնըԿամալան ավելի լիբերալ է և ավելի քիչ կոմպետենտ, քան Ջոն. Դոնալդ Թրամփ կրտսերՍարսափազդու մանրամասներ Գյումրիից. Սպանել է, ապա մարմինը փորձել պահել ճամփորդական պայուսակի մեջՀարիսին փորձում են ներկուսակցական ընտրությունները շրջանցելով, սարքել նախագահի թեկնածուՌուսներն առաջ են շարժվել Նյու Յորքում և հարավային Տորեցկի ուղղությամբ. Deep StateՊեսկովը մեկնաբանել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից հրաժարվելու լուրըԵթե ​​Թրամփը դառնա նախագահ, անպայման դուրս կգա ՆԱՏՕ-ից. ԲոլթոնԻ՞նչ իրավունքներ ունեն աշխատանք փնտրող անձինքՔլինթոնների կլանը պաշտպանել է Կամալա Հարրիսին, որպես նախագահի թեկնածուԱլիևի ելույթը Շուշիում․ նախկին հայկական գյուղերում այսօր բնակվում են Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիներ«Միջուկային կոճակն ոչ ադեկտվատի ձեռքին է». Հանրաետականները Բայդենից պահանջում են անհապաղ հրաժարական տալՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում է

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода