Ավտոշարասյուններն այս անգամ Հայաստանի տարբեր մարզերից ու Երևան քաղաքից պետք է մեկնարկեն և ձգվեն դեպի Լեռնային Ղարաբաղ. ՖՈՏՈ
ՆերքաղաքականՕկուպացված Արցախի այլեւս նախկին խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը նոր թեզ է սկսել տարածել, թե բա.
Իննը ամիս, իննը օրը լրանալուց հետո, ավտոշարաշսյուներն այս անգամ Հայաստանի տարբեր մարզերից ու Երևան քաղաքից պետք է մեկնարկեն և ձգվեն դեպի Լեռնային Ղարաբաղ: Վերադարձը պետք է կազմակերպել մի քանի փուլով: Որևէ երկրի, այդ թվում և Հայաստանի հետ խորհրդակցելու կամ պայմանավորվելու կարիք ու անհրաժեշտություն չունենք: Մենք վերադառնում ենք մեր պապենական օջախները և ոչ մի ուժ չի կարող արգելափակել մեր ճանապարհը: Մեզ մնում է լուծել միայն մեկ խնդիր՝ ո՞վ է այն տղամարդը, որ պատրաստ է իր ուսերին ստանձնել առաջնորդի դերը: Մեզ այլ տարբերակ չեն թողել: Ժամն է ու պահը ապացուցելու, որ մենք չենք հաշտվել Արցախի կորստյան հետ: Մենք պետք է տեր կանգնենք մեր երկրին: Ավել-պակաս խոսելու մեր ողջ բառապաշարը քամուն տվել, սպառել ենք, մեզանիից կոնկրետ գործ է պահանջվում: Ես գիտեմ, թե ում կարելի է վստահել, բայց որոշենք միասին, առանց իշխանությունների մասնակցությամբ: Անկազմակերպ բռնատեղահանմանը պետք է հաջորդի կազմակերպված հայրենադարձությունը: Ի գործ: