Եթե Կոնջորյան Հայկոն ճիշտ է, ապա Ասլանյան Հակոբին պետք է մեդալ շնորհել.Armenian info Բուռնաշը տեղափոխվել է հիվանդանոց Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Ինչպես և որտեղ Արսեն Գրիգորյանը պատահական հանդիպեց կնոջն ու օրեր անց նշանադրվեց. բացառիկ մանրամասներ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթ Դուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինել Բախտագուշակ Վարսիկի հարսին ՀՀ-ն կփոխհատուցի 26,000 եվրո Գիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտ Նեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռություն Ահա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկը

Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը

ՍԻՄ - Գլխավոր լուրեր

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման հայտարարությունը

2018 թվականին արեւմտյան ուժերի կողմից Հայաստանում կազմակերպվեց նարնջագույն հեղաշրջում, որի արդյունքում իշխանությունը տրվեց սորոսականների մի խմբակի` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որն անմիջապես սկսեց իրականացնել հակահայ, հակահայաստանյան ու հակասահմանադրական գործունեություն: Այդ քաղաքականության հետեւանքով կործանվեց եւ հայաթափվեց Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդը մշտապես գտնվում է պատերազմական վիճակում` կորցնելով իր զավակներին, հայրենի հողը, միջազգային հեղինակությունը: Ըստ էության, Հայաստանը զրկվել է ինքնիշխանությունից` դառնալով Արեւմուտքի եւ թուրք-ադրբեջանական միութենական պետության կամակատարը: Հայաստանի եւ հայ ժողովրդի կորուստները պայմանավորված են նաեւ նրանով, որ ՀՀ-ում օտարների կամքը իրականացնող նիկոլական խմբակը նպատակադրված եւ հետեւողականորեն փչացրել եւ փչացնում է մեր հարաբերությունները մեր միակ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ:

Այս օրերին իշխանությունը կորցնելու սպառնալիքի ներքո Նիկոլը եւ նրա թիմակիցները հանդես եկան հակառուսական նոր հայտարարություններով` անհիմն ու շինծու մեղադրանքներով եւ կատարեցին միտումնավոր քայլեր ՌԴ-ի հետ հարաբերությունները էլ ավելի բարդացնելու ուղղությամբ, դրանով իսկ էլ ավելի թուլացնելու Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը ու անվտանգության համակարգը եւ Հայաստանը էլ ավելի ստորադասելու արեւմտյան եւ թուրք-ադրբեջանական շահերին:

Մենք խստիվ դատապարտում ենք Նիկոլի` այս օրերին հետեւողականորեն հնչող հայտարարությունները ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ, ինչը նույնպես թիրախավորված է Հայաստանի անվտանգությունը թուլացնելու Նիկոլի կողմից հետեւողականորեն իրականացվող նպատակին:

Նիկոլը ու նրա հանցավոր խմբակը շարունակում են այն թեզը, որ Հայաստանը պետք է դառնա Եվրամիության անդամ: Այդպիսի հայտարարությունը ուղղակիորեն հակասում է հայ ժողովրդի ու Հայաստանի շահերին: Մենք բազմիցս ապացուցել եւ հիմնավորել ենք, որ Եվրամիությունը ոչ միայն չի կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը, ինչպես դա չի արել վերջին տարիների ընթացքում, այլեւ հակադրվում է հայ ժողովրդի արժեհամակարգին:

Մենք դատապարտում ենք ապօրինի վարչախմբի ներկայացուցչի այցն ուկրաինական Բուչա քաղաք եւ այդտեղ արտահայտած հակառուսական եւ իր էության մեջ հակահայկական հայտարարությունները:

ԱԺ ամբիոնից ապօրինի խունտայի ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե` ո՛չ նա, ո՛չ ՀՀ որեւէ ներկայացուցիչ չեն այցելելու Բելառուսի Հանրապետություն մինչեւ այդտեղ իշխանության է գտնվում այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Չենք կարծում, որ դա Բելառուսի համար մեծ կորուստ է կամ էլ թե չէ պատիժ, սակայն ի՞նչ հիմնավորմամբ է Նիկոլը այդպես արագ փչացնում հարաբերությունները մեր ավանդական բարեկամ եւ տնտեսական գործընկեր ԵԱՏՄ անդամ Բելառուսի հետ, երբ նույն Նիկոլը մեծ հաճույքով այցելում է Թուրքիա, վերականգնում է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ եւ մեծագույն հաճույքով հանդիպում է Իլհամ Ալիեւին:

Հասկանալի է, որ այս օրերին, երբ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը ատելությամբ է լցված Նիկոլի հանդեպ եւ տասնյակ-հազարավոր քաղաքացիներ պահանջում են հրապարակներում ու փողոցներում Նիկոլի հրաժարականը, Նիկոլի միակ փրկության թելը գալիս է Արեւմուտքից, եւ Արեւմուտքի աջակցությունը ստանալու համար Նիկոլը անում է ավելի ու ավելի աբսուրդային հայտարարություններ, որոնք արդյունքում վնասում են Հայաստանի Հանրապետությանը ու հայ ժողովրդին: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանների այցերը խորհրդարան եւ կառավարություն անմիջական ազդեցություն ունեցան Նիկոլի ու նրա շրջապատի արեւմտահպատակ եւ ռուսատյաց կեցվածքի վրա: Նիկոլին պաշտպանում է այսօր ԱՄՆ-ի կողմից ձեւավորված եւ դասընթացներ անցած ոստիկանությունը: Ցանկացած պահի, երբ Արեւմուտքը եւ թուրք-ադրբեջանական տանդեմը դադարեցնեն իրենց աջակցությունը Նիկոլին, նրա ապօրինի եւ հակահայ ռեժիմը կդադարեն գոյություն ունենալ:

Մենք խստիվ դատապարտում ենք Նիկոլի ռեժիմի կողմից հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների դեմ կիրառված ապօրինի ուժը, որի արդյունքում մի քանի տասնյակ խաղաղ ցուցարարներ ստացել են ծանր եւ միջին մարմնական վնասվածքներ: Սակայն, եթե այլ դեպքում Արեւմուտքը անասելի հիստերիա կբարձրացներ մարդու իրավունքների խախտման առումով, ապա Նիկոլի պարագայում Արեւմուտքի թե՛ դիվանագիտական ներկայացուցչությունները, թե՛ համապատասխան կազմակերպություններն ու մամուլը քար լռություն են պահպանում, ինչը ցույց է տալիս Արեւմուտքի խորին շահագրգռվածությունը Նիկոլի իշխանությունը Հայաստանում երկարաձգելու, իրենց կամքը Հայաստանում եւ տարածաշրջանում իրականցնելու նապատակով:

Միաժամանակ մեզ համար տարօրինակ է, որ թե՛ խորհրդարանական ընդդիմությունը եւ թե՛ փողոցային պայքարի մասնակիցները չեն դատապարտում Նիկոլի ագրեսիվ կեցվածքը Ռուսաստանի Դաշնության եւ մեր այլ բարեկամ պետությունների հանդեպ: Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ Նիկոլի հրաժարական պահանջելու պատրվակով փողոցային պայքարում ակտիվություն են ցուցաբերում նաեւ Նիկոլին իշխանության բերելու գործընթացի կազմակերպիչները եւ ծայրահեղ ռուսատյաց տարրերն ու խմբավորումները: Այս առումով անհրաժեշտ ենք գտնում, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը նպատակ ունի վերցնել իշխանությունը ՀՀ-ում, հստակեցնի իր դիրքրոշումը Նիկոլի հակառուսական թեզերի ու հայտարարությունների վերաբերյալ, ինչպես նաեւ հրապարակի իր հստակ մոտեցումները Հայաստանի արտաքին քաղաքականության եւ ապագա կառավարության կազմի վերաբերյալ:

Մեր Շարժումը պատրաստ է անցկացնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կոնսուլտացիաներ եւ ավելի մանրամասն ներկայացնել մեր դիտարկումները վերոհիշյալ հարցերի վերաբերյալ:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, ապա այդ թեզը մեր Շարժումը ընդունել եւ հետեւողականորեն պաշտպանել է իր հիմնադրման առաջին իսկ օրվանից, այսինքն` 2021թ. փետրվարի 6-ից:

«ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ»

ՇԱՐԺՄԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵ






Եթե Կոնջորյան Հայկոն ճիշտ է, ապա Ասլանյան Հակոբին պետք է մեդալ շնորհել.Armenian infoԲուռնաշը տեղափոխվել է հիվանդանոց Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԻնչպես և որտեղ Արսեն Գրիգորյանը պատահական հանդիպեց կնոջն ու օրեր անց նշանադրվեց. բացառիկ մանրամասներՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է մրցույթԴուք ծույլ չեք` Ձեզ մոտ կարող է քրոնիկ տխրություն կամ դեպրեսիա լինելԲախտագուշակ Վարսիկի հարսին ՀՀ-ն կփոխհատուցի 26,000 եվրոԳիտնականները ստեղծել են յուրահատուկ ռոբոտՆեոնացիստները Հայաստանում գլուխ են բարձրացնում, ինչի շուրջ կա դավադիր լռությունԱհա 2024 թվականի գլխավոր նորարարությունների ցանկըՄԻԵԴ-ը բախտագուշակ Վարսիկի հարսի գործով վճիռ է կայացրելՄի քանի կարևոր բան, որոնք պետք է գաղտնի պահել՝ գրեթե բոլորիցԱշխարհում լայնածավալ փոփոխությունների արագությունը մեծ թափ է հավաքում. Պուտին (տեսանյութ)Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀՀ սահմանամերձ գյուղերում բնակելի տուն կառուցելու համար պետությունը կաջակցի 21 մլն դրամի չափովԵրևանը դրական է գնահատում ԱՊՀ-ում համագործակցությանն ուղղված ՌԴ-ի ջանքերը. Մհեր ԳրիգորյանԱՊՀ երկրների ապրանքաշրջանառությունը երեք եռամսյակում աճել է ավելի քան 11%-ով. ՄիշուստինԲայրամովը կրկին խոսել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» մասինՎՏԲ-ն և Տրետյակովյան պատկերասրահը 1000 բացիկ են ուղարկում աշխարհի առաջատար թանգարաններին և ԶԼՄ-ներինՊատգամավոր Աննա Մկրտչյանը հանդես է եկել «Դիվանագիտական իրավունք» թեմայով դասախոսությամբԹրամփին չի հաջողվի լուծել ուկրաինական հակամարտությունը 24 ժամում․ՖիկոԱթոռի համար ձեր արժանապատվությունը վաճառել եք, Միրզոյանը խաղաղություն էր մուրում ԵԱՀԿ-ում․ Օսկանյան (տեսանյութ)Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա մենահամերգՄարդն իր տանը նստած է, բայց իր կապիտալն աճում է․ ՓաշինյանՄիշուստինը Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների վարչապետերի հետՍտորագրվել է Հայաստան-Իտալիա պաշտպանական համագործակցության 2025 թվականի ծրագիրըՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար չի ծախսում ավելին, քան ծախսում է պետբյուջեն. ՓաշինյանՎարկեր ունեցող քաղաքացիներն աջակցություն կստանան՝ մի շարք պայմանների բավարարելու դեպքումԱմեն ինչ արված է, որ պետություն չլինի՝ գուբերնիա, ֆորպոստ, տարածք, բայց ոչ պետություն․ Փաշինյան (տեսանյութ)Բայրամովը մանրամասներ է ներկայացրել խաղաղության պայմանագրի նախագծիցՏունը չի տաքանում․ Փաշինյանը բողոքեց կառավարական կեցավայրի ջեռուցումից (տեսանյութ)«Դա անհնար է»․ Զելենսկին խոսել է Ռուսաստանին տարածքներ զիջելու մասինԿոնֆերենցիաների լիգա. «Նոա»- ԱՊOԵԼ, օրվա այլ հանդիպումներ Եվրոպական մրցաշարում հանդես գալը հանուն երկրի է, դա հայրենիքի զգացողության մասին է. Մոտայի կոչը` երկրպագուներինԹրամփը Սի Ծինփինին հրավիրել Վաշինգտոն՝ մասնակցելու երդմնակալությանը. CBSՀայկական օկուպացիոն ուժերը նույնպես դուրս են բերվել Ադրբեջանի տարածքիցԵրևանից Բաքու չվերթի մասին տեղեկությունը վկայում է, թե տեղեկատվական առումով որքան խոցելի է հանրությունը․ ԲադալյանՏիգրան Բարսեղյանի փայլուն հնարավորությունը «Ատլետիկոյի» դարպասին ու վնասվածքը (տեսանյութ)Մծբնա Հայրապետի տոնին պատարագ կմատուցվի Սուրբ Հակոբ եկեղեցումԹոշակի անցած զինծառայողները եւս կարող են պետության աջակցությամբ բնակարաններ ստանալ. Ծրագրի ժամկետ երկարացվեցԲլինկենն Ադրբեջանին կոչ է արել հարգել մարդու իրավունքների պաշտպանության իր միջազգային պարտավորությունները. Բաքուն արձագանքել էԱլիևի օգնականը Ֆրանսիային մեղադրել է «Հայաստանի ռազմականացմանը մասնակցելու» մեջԿառավարության նիստի օրակարգում 61 հարց է, որից 57-ը չի զեկուցվում. Եւս 4 հարց գաղտնի է (ուղիղ)Այն, ինչ տեղի ունեցավ ՔՊ-ական 2 պատգամավորի հետ, մեկ այլ փուլում դրսևորվելու է այլոց նկատմամբ․ ԱբրահամյանՄեր պարտադիր նախագծերից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է․ թուրք նախարարԱստղագուշակ՝ դեկտեմբերի 12-ի համարՇնորհակալ եմ ընդդիմադիր հայացքներ ունեցող մեր հայրենակիցներին կրթվելու գաղափարն առաջնահերթություն ճանաչելու եւ անկախ քաղաքական հայացքներից՝ քննարկումներին մասնակցելու համար. ՀակոբյանԻնչպես է մարդու գոտկատեղի չափն ազդում նրա սրտամկանի աշխատանքի վրաՆպատակաուղղված աշխատանքով և հետևողական քայլերով՝ իրավապաշտպան ոլորտում շարունակելու ենք բարձր արդյունքներ ապահովել մեր վստահորդների համար և շնորհակալ ենք վստահության համարԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top