Սիցիլիա դարձած իմ Հայաստան Նի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Վիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔ Իսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔ Խոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրա Իրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվել Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ Եվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. Զախարովա Արագածոտնի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին Ո՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունի

Քաղաքացիական բախումների սպասե՞նք

Վերլուծություն

Մինչ ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի «գիրկն էր նետվել» ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով Պարույր Սեւակի բանաստեղծությունը, թե՝ «եթե գրկել՝ այնպե՛ս գրկել, որ նվաղի…» շարժումը Բաղրամյանում, ամերիկյան դիվանագետի խորհրդարան այցելության ճիշտ նույն պահին ԱԺ խորհրդի նիստում մերժվեց խորհրդարանական ընդդիմության արտահերթ նիստ գումարելու պահանջը՝ կառավարության հրաժարականի ուղերձ ընդունելու օրակարգով: Ավելին՝ թեպետ օրենքի ուժով այդ նույն օրակարգով հունիսի 17-ին պետք է գումարվեր արտահերթ նիստ, բայց երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մինչեւ երկու ամսով հետաձգել է ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների հեղինակած ԱԺ ուղերձի նախագիծը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն` հիմնական զեկուցողի` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի բացակայության պատճառով` հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ 2 ամիս ժամկետով: Իսկ Ա. Մինասյանը պնդում է, թե նիստը տեղի է ունենալու: Եվ էլի մնում է հարցերի հարցը, թե ինչու ԱՄՆ դեսպանը հենց ԱԺ խորհրդի նիստի ժամանակ շտապեց ԱԺ, ի՞նչ դեր ունեցավ տեղի ունեցող գործընթացներում: Այս մասին ուշագրավ գրառմամբ է հանդես եկել ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը: Նա հարց է բարձրացնում. «Ո՞ր շրջանակների հետ հանդիպեց դեսպանը եւ արդյոք միայն իշխանական: Մենք հիմա չենք իմանա։ Բայց միայն հիմա։ Քանի որ Վրաստանի օրինակը բոլորիս աչքի առաջ է։ Ներկայիս վրացական իշխանությունները մեղադրում են ԱՄՆ նախկին դեսպանին երկրում հեղափոխություն կազմակերպել փորձելու մեջ։ Կանցնի որոշ ժամանակ, ՀՀ-ում կգա նոր իշխանություն, ով, հուսով եմ, կտա գնահատական ԱՄՆ այս դեսպանի գործունեությանը»։ Իսկ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը համոզված է, որ ԱՄՆ դեսպանի ցուցադրական այցը Ազգային ժողով արվեց՝ ցույց տալու համար, որ նա է Հայաստանում իշխանությունը եւ որոշումներ կայացնողը. «Նա է որոշում՝ կլինի՞ արդյոք Հայաստանում խորհրդարանական ճգնաժամ, թե՝ ոչ, նա է որոշում կլինե՞ն արդյոք Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՝ ոչ եւ, վերջապես, նա է որոշում՝ կլինի՞ Հայաստանում իշխանափոխություն, թե՝ ոչ։ Հենց որ այս իրականությունը բոլորը հստակ գիտակցեն՝ պայքարը շատ ավելի արդյունավետ կդառնա»։

ՈՒՄ ԵՆ ՊԵՏՔ ԲԱԽՈՒՄՆԵՐԸ

Ինչեւէ, նկատենք, որ տիկին դեսպանի ԱԺ այցից որքան էլ «դուխավորվել էին» ՔՊ-ականները, միեւնույն ժամանակ, ներքուստ անհանգիստ են կամ էլ՝ որոշել են ամերիկյան սցենարով ու օրհնությամբ բախումներ հրահրել, շարժումն էլ՝ մարել, այսպես ասած, չորով, դրա համար էլ անոնսավորում են, թե բախումներ է սպասվում՝ ընդունելով իբր մտահոգ դեմքի արտահայտություն: Խնդիրն այն է, որ այսօր Ազգային ժողովում պետք է տեղի ունենա կառավարության հետ հարցուպատասխանը, իսկ դրանից մեկ ժամ առաջ՝ 15:00-ին, արդեն մի քանի օր Բաղրամյան պողոտան փակած Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը պատրաստվում է հավաքի: «Եթե ժողովրդին տարաք հարձակման, ԱԺ-ն բոլոր միջոցներով պաշտպանվելու է», - ԱԺ ամբիոնից մատ է թափ տալիս պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: ԱԺ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն էլ իր հերթին է հայտարարել, թե՝ Բագրատ սրբազանի շարժումը հունիսի 12-ը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի օրը հոկտեմբերի 27-ի է վերածելու: Նույն միտքը տարբեր փաթեթավորումներով ներկայացնում են նաեւ այլ ՔՊ-ականներ` ԱԺ նախագահի գլխավորությանբ: Ալեն Սիմոնյանի ընկալմամբ` «քանի որ այս շարժումը սովորություն ունի կրկնել այն ամենը, ինչը մենք արել ենք 2018-ին, նոր բան չեն կարողանում հորինել, ես ենթադրում եմ, որ փորձելու են բեմադրել այն օրը, երբ վարչապետ Փաշինյանը փորձեց գալ իր աշխատավայր»: Իսկ արեւմտամետ քաղաքագետները, որոնցից է նաեւ Լիլիթ Դալլաքյանը եզրահանգում են. «Փողոցում բախումներ են ցանկանում, որ դիմենք ՌԴ-ին ՀԱՊԿ զորքերը մտցնի Երեւան»: Ինչ խոսք, փայլուն է մտածված՝ Արեւմուտքը սցենարը գծի, դերաբաշխումն իրականացնի, բախումներ հրահրի, իսկ վերջում գցեն Ռուսաստանի գրպանը: Ու ոչ ոք այդ ժամանակ չի էլ հիշի, թե ինչ գործ ուներ վճռորոշ պահին ԱՄՆ դեսպանը ՀՀ Ազգային ժողովում: Իհարկե, մեր ընթերցողները կհարցնեն՝ ի՞նչ իմանանք, թե ՌԴ դեսպանը որտեղ էր: Այս հարցի պատասխանը եւս պարզել է «Իրավունք»-ը՝ ճիշտ նույն օրը, նույն ժամերին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ներկա էր ռուս մեծ գրող Ալեքսանդր Պուշկինի 225-ամյակին նվիրված ներկայացման առաջնախաղին ու չէր խառնվում Հայաստանի ներքին գործերին:

Վերադառնալով հնարավոր բախումների թեմային՝ նշենք, որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը վստահ է, որ եթե բախումներ լինեն, ապա դրանք հրահրողները լինելու է հենց իշխանությունը: «Բախումներ հրահրողները հե՛նց դուք եք, դու՛ք եք գնում վտանգավոր քայլերի»,- զգուշացնում է նա: Թեմային անդրադարձել է Բագրատ սրբազանը եւս, մասնավորապես ընդգծելով. «Իշխանությունից ասում են՝ ես ուզում եմ զոհել մարդկանց, բախումներ հրահրել, որպեսզի ինձ կալանավորեն, տանեն, ու որպեսզի այս իրավիճակից դուրս գամ: Ինչ տեսակ վերագրումներ ուզում են, թող անեն, բախում հրահրողն էլ եք դուք, մարդկանց անօրեն ճանապարհով գործողն էլ եք դուք, մարդկանց խաբած քվեով աթոռին հայտնվածն էլ եք դուք»։

ՈՒՄ Է ԱՊԱՎԻՆՈՒՄ ՇԱՐԺՈՒՄԸ

Ի դեպ, հատկանշական է այն, որ Բագրատ սրբազանի շարժումն էլ առանձնապես Ռուսաստանի հետ հարաբերությունների սերտացման ջահակիրը չէ: Այս մասին է փաստում այն, որ օրերս կայացած «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կոնֆերանսին, որը կրում էր «Առաջին հանրապետության դասերը եւ ներկա իրավիճակը» խորագիրը, շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ասաց, որ հրավիրված է եղել նաեւ Բագրատ սրբազանը, սակայն այդպես էլ հրավերն անարձագանք է մնացել: Իսկ Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Երջանիկ Ղազարյանն «Իրավունք»-ի զրույցում ասել էր, որ ողջունել են Բագրատ սրբազանի շարժումը եւ պատրաստակամություն են հայտնել, եթե հանդիպում լիներ նաեւ քննարկել իրենց տեսակետները եւ լսել Բագրատ սրբազանի տեսակետները. «Ինքներս ելնելով պետության շահերից` ամեն ինչ դրել ենք մի կողմ եւ ողջունել ենք ու պատրաստակամություն ենք հայտնել` սատարելու, բայց մինչ այժմ հանդիպում չի կայացել»: Մինչդեռ ծռերի ԱԺԲ-ի հետ հանդիպումն առաջիններից էր, որ կայացավ Բագրատ սրբազանի հետ:

Ոչ պակաս ուշագրավ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքավորումը` Բագրատ սրբազանի շարժման ընթացքի վերաբերյալ: Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանն ուղիղ հայտարարում է, որ` «Եկեղեցին մասնակից չէ այս շարժմանը»: Նույն պնդումն անում է Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի եւ «Վաչե եւ Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տեր Արարատ քահանա Պողոսյանն է շեշտել. «Շարժման առաջնորդը Բագրատ սրբազանն է եւ ո՛չ Մայր Աթոռ Ս Էջմիածինը, ինչպես ներկայացնում են»:  Ավելին՝ եթե համեմատենք 2018-ի հետ, ապա այն ժամանակ թերեւս ավելի շատ հոգեւորական կար փողոցում, քան հիմա: Ելնելով էլ այս ամենից՝ 1990-1995 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Վահրամ Աթանեսյանն ամփոփում է իրավիճակը հետեւյալ կերպ. «Ամենայն հայոց կաթողիկոսը որոշել է «կանգնեցնել» Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին: Վեհափառը շատ ճիշտ որոշում է ընդունել: Մնում է, որ արքեպիսկոպոսին կառավարության նստավայրից դեմքով շրջի դեպի Մայր Աթոռ: Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին: Քաղաքականությամբ թող կուսակցությունները զբաղվեն: Եկեղեցին ոչ միայն համազգային, այլեւ համամարդկային կառույց է»: Այսքանից հետո` անհասկանալի է, եթե ոչ եկեղեցուն, ապա ո՞ւմ է ապավինում այս շարժումը, եւ ովքե՞ր են այս ծրագրի ճարտարապետները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Սիցիլիա դարձած իմ ՀայաստանՆի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔԻսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔԽոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրաԻրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվելԱվինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. ԱհազանգԵվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. ԶախարովաԱրագածոտնի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմինՈ՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունիԻնչ անել օձի խայթոցի դեպքում․ առաջին օգնության կանոններըՌուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. ԶախարովաԿիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆԵրբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ ՍասունյանԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ էՓարիզ-2024.Այսօր կայանալիք Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներըՀայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլարՎրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանելԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվելԴիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամովԵղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինՕրվա խորհուրդ. հուլիսի 24Ջուր չի լինիՀայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերումՋո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել. Տիգրան ԱբրահամյանՇՏԱՊ.Երևանում 11-ամյա երեխային շենքի բակում ծեծի են ենթարկել. վերջինս հոսպիտալացվել էԱրտառոց դեպք՝ Երևանում․ «Opel»-ի վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա ուղղությամբՄրցույթի արդյունքները կանխորոշված են. «Հրապարակ»«Ժողովուրդ».2023-ին բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամԵրկար ժամանակ լույս չի լինի«Հրապարակ». Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու«Ժողովուրդ». Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնումՆյու Յորքում ուկրաինական պաշտպանությունը գրեթե փլուզվել է. ռազմական աղբյուրներԱՄՆ-ում վերջապես կարողացան գտնել երկրի նախագահին (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ագրարայինի մասնաշենքը՝ ֆրանսիական համալսարանի՞ն«Ժողովուրդ». Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու գործով 6 կալանավորվածներին. ժամկետները մոտենում են ավարտինԻլոն Մասկի սարսափելի ողբերգությունը. «Որդիս «սպանված» է» (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ռուսական բանակը գրոհում է Մաքսիմիլյանովկա՝ ճեղքելով 3 կմ և մտնելով կենտրոն (MAP)Մերձավոր Արևելքում մեծ պատերազմն անխուսափելի է. Forbes⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Թե ասա` ընկեր Արթուր, բա քեզ պե՞տք էր. ԶԱՐՄԱՆՔՉլնեմ, չիմանամ գնացել եք տաք երկրներ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻՉ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՓԱՌՔԻ ՍՐԱՀՈՒՄՈ՛չ Եվրոպան է ցանկանում հովանավոր լինել այս խաղաղության պայմանագրին, ո՛չ էլ` ԱՄՆ-ն. Իսրայելյան ԵԱՏՄ-ն 1 տարում ՀՀ-ին ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը․ ՇարմազանովՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը«FlyOne»֊ը օդանավակայանում ոտնահարել է ռուսների իրավունքները». Ֆադեևը դիմել է դեսպան ՀարությունյանինԱյսօր ադրբեջանցիները հնձել են կիրանցիների ցանած ցորենը. Գոհար Վարդանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода