Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցեր Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերում Առաջին անգամ ֆիքսվել է ռուսական ФАБ-3000 (3 տոննա) ավիառումբի հարվածը (Տեսանյութ) Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, իր շնորհիվ Կլասիկ Էդմոնը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլի նոր պրոյեկտը.Armenian info Կրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացել Դատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնան Գառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն Պետրոսյանին Բագրատ Սրբազանը կմեկնի Կիրանց ՇՏԱՊ. Հանցավոր խումբ է հայտնաբերվել․ 7 անձ կալանավորել է

«Ժողովուրդ». ՀՖՖ-ն միջոցառում կազմակերպող է դարձել. Ֆուտբոլը հետին պլանում է

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Շատ ենք խոսել, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության ոչ պրոֆեսիոնալ, հաճախ զարմանք առաջացնող գործելաոճով հայկական ֆուտբոլը գլորվում է անդունդը: Պետությունից ստանալով հսկայական գումարներ՝ ՀՖՖ-ն սկսել է սպորտային միջոցառումներ հյուրընկալել ու դրանց անցկացման համար պետբյուջեից՝ հարկատուների հաշվին հարյուր միլիոնների գումարներ ստանալ, իսկ այդ միջոցառումներն ուղղակի կապ չունեն ֆուտբոլի զարգացման հետ: Օրինակ՝ ՀՀ կառավարությունը, մարտի 7-ի որոշմամբ, ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ մրցաշարի անցկացման նպատակով ԿԳՄՍՆ-ին փոխանցեց 279 մլն 954 հազար դրամ: Մրցաշարը կայացավ, եզրափակիչ հանդիպումը մարդաշատ էր, սակայն կիսաեզրափակիչները՝ ոչ այնքան: Հասկանալի չէ, թե ինչու այդքան մեծ գումարներ տրվեց պետության կողմից մի միջոցառման, որը, մեծ հաշվով, ոչինչ չէր տալու: Իհարկե, միջոցառման կազմակերպիչնեը պատկառելի գումարներ աշխատեցին, բայց ֆուտբոլը չզարգացավ ու Հայաստանի ֆուտբոլային հեղինակությունը չաճեց:

Հարց է օրինակ՝ եթե այդքան գումար տրամադրվեր սպորտային այլ ֆեդերացիայի, ապա ինչքան դրական արդյունքներ կունենային. բայց ոչ՝ պետությունը միշտ պատրաստ է «անհասկանալի» գումարներ շաղ տալ որեւէ արդյունք չտվող ֆուտբոլի ֆեդերացիային, որտեղ որոշիչ պաշտոններում են ՀԺ-ի նախկին լրագրող Արմեն Նիկողոսյանը ու այժմ ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնող, նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Վերջինս, ի դեպ, ջերմ անձնական հարաբերություններ ունի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, որը կառավարությունից խնդրեց այդքան մեծ գումար: Հիմա էլ ՀՖՖ-ն Production-ի վերածած Արմեններն իրենց հիմնական գործը ու հավաքականների խայտառակ ելույթները թողած՝ նոր զբաղմունք են գտել, այն է՝ Վրաստանի հետ համատեղ 2029 թվականին անցկացնել աշխարհի երիտասարդական առաջնությունը: Իհարկե, հաճելի է խոշոր միջոցառում հյուրընկալելը, սակայն պետությունը պետք է պարզաբանի, թե ինչու հարկատուների հաշվին խոշոր գումարներ է տալիս հատկապես ՀՖֆ-ին, ու որտեղ է հաշվարկը, ուսումնասիրությունը, որով պարզ կդառնա այդ գումարների արդյունավետությունը, դրա նպատակահարմարությունը եւ արդոք ինչ ընկերություններ են մասնակցելու միջոցառումների կազմակերպմանը, շինարարական աշխատանքներին եւ այլն:

Հ.Գ. Վրաստանի հարկատուները թերեւս հարցեր չունենան իրենց կառավարությանը, քանզի այնտեղ ֆուտբոլն իսկապես զարգանում է, ու ոլորտը գտնվում է պրոֆեսիոնալների ձեռքում: Մեր հարեւաններն այս տարի պատմության մեջ առաջին անգամ մասնակցում են Եվրոպայի առաջնությանը, նրանց տարբեր տարիքային հավաքականները հիանալի արդյունքներ են գրանցում, ու Վրաստանի ֆուտբոլը փայլուն ապագա ունի: Ինչ վերաբերում է մեզ, ապա, մեղմ ասած, ոչ փայլուն հանդիպումներ են անցկացնում թե՛ Հայաստանի մեծահասակների հավաքականը, թե՛ տարբեր տարիքայինների ու կանանց հավաքականները: Գրանցված արդյունքների մասին եւս մեկ անգամ անդրադառնալու կարիք, թերեւս, չկա. որոշ դեպքերում գործ ունենք խայտառակ հաշիվների ու արդյունքների հետ: Սրան զուգահեռ՝ Արմենների ղեկավարած ֆեդերացիան անընդհատ կոնֆլիկտների մեջ է ակումբների հետ, մասնավորապես՝ նույնիսկ մարզադաշտ տրամադրելու խնդիր են ստեղծել Հայաստանի չեմպիոն «Փյունիկի»-ի համար. վերջինիս գլխավոր մարզիչը հայտարարեց, որ դիմել են ՈՒԵՖԱ-ին, որպեսզի ՉԼ խաղերը խաղան Թբիլիսիում:

Իհարկե, մենք փորձեցինք մեկնաբանություններ ստանալ ՀՖՖ-ից՝ վերը նկարագրվածի մասին. սակայն անպատասխան մնացին մեր զանգերը եւ երկար ժամանակ է, ինչ ՀՖՖ-ն անպատասխան է թողնում մեր հարցերը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում



Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցերԽոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերումԱռաջին անգամ ֆիքսվել է ռուսական ФАБ-3000 (3 տոննա) ավիառումբի հարվածը (Տեսանյութ)Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, իր շնորհիվԿլասիկ Էդմոնը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլի նոր պրոյեկտը.Armenian infoԿրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացելԴատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնանԳառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն ՊետրոսյանինԲագրատ Սրբազանը կմեկնի ԿիրանցՇՏԱՊ. Հանցավոր խումբ է հայտնաբերվել․ 7 անձ կալանավորել էՀայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ ՄիրզոյանՍերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» կյանքից զրկվելու գործով հարցաքննել են մեքենայում նրա հետ գտնվող ընկերոջըԱդրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հրանոթ, որը պարամետրերով նման է ֆրանսիական CAESAR-ինԸնթանում է ավտոբուսում ՔՊ պատգամավորի հետ կոնֆլիկտով հայտնի Սամվել Վարդանյանի դատական նիստըԱրևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկիից. ՌԴ ԱՀԾՄեզ համար կարևոր է նաև վիզաների ազատականացման հարցը, որը մեզ ավելի կմոտեցնի ԵՄ-ին. Միրզոյան (տեսանյութ)Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ ՇարմազանովԿիմ Չեն Ընը Պուտինին որսորդական շներ է նվիրել (լուսանկարներ)Միշտ հաղթում է հոգեպես ամուրը եւ կամք ունեցողը. ՀՀԿ ԵԿ ղեկավարը հիշեցրել է 3-րդ նախագահի խոսքը1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ խոշոր ավտովթար ԵրևանումՏարադրամի փոխարժեքները հունիսի 20-ինՇարժումը մարում է. Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետոԿկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թիվը․ ՊՆ նոր նախագիծը Այ՛ո, Արցախի նախկին ղեկավարությունը այնքանով էր մեղավոր, որ սխալ էին կառավարում Արցախը. Վահան ԲադասյանԻնքնագլորների քաոտիկ իրավիճակ ունենք, սաղավարտները պարտադիր պետք է լինի. Փաշինյան (տեսանյութ)Երևանում և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում. Le Figaro-ի փոխտնօրենՄոսկվան ակնկալում է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել. ՌԴ ԱԳՆՇՏԱՊ. Արթուր Վարդանյանն «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարելՏոն Ս. թարգմանիչներ Սահակի և ՄեսրոպիԵղվարդում կրակոց է հնչել. հարեւանները բահերով հարվածել են իրար. ինչն է եղել պատճառը.ArmLur.am80 տարեկան հասակում վախճանվել է Վիոլետա ԳևորգյանըՀայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ բացահայտումներԿԳՄՍՆ-ն հերքում է Ադրբեջանի մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումներըԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է (ուղիղ)Փաշինյանական իրականությունում Ադրբեջանի ագրեսիային պատրաստվում են կիսատ-պռատ սահմանային ճշգրտումովՔրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանն ազատվել է պաշտոնիցՀունիսի 20-ի աստղագուշակԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀունիսի 20. Օրվա խորհուրդԲաքուն հոգեխանգարմունքի մեջ է ընկել ու սպառնում է պատերազմով՝ կամ-կամԻրավական հարթության մեջ պետք է տրվի հստակ գնահատական.մոնտաժ է, թե մոնտաժ չէ՞ դաշտ նետված Ձայնագրությունը «Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»«Հրապարակ». «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի«Ժողովուրդ». Ծխախոտային շուկայում քաոսը շարունակվում է. Սպիտակ տուփեր, մաքսանենգ ապրանք և այլնՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փարիզի և Երևանի միջև ռազմական համագործակցության ամրապնդումըՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս«Փաստ». «Օդից կախված» իշխանության հակակովային փշալարերը, այցային շոուն ու... հնարավոր հանրաքվեն
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода