Արդյո՞ք «ժառանգաբար» փոխանցվում է սուրճի հանդեպ հակումը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ Լիտվայում Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցեր Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերում Առաջին անգամ ֆիքսվել է ռուսական ФАБ-3000 (3 տոննա) ավիառումբի հարվածը (Տեսանյութ) Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, իր շնորհիվ Կլասիկ Էդմոնը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլի նոր պրոյեկտը.Armenian info Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Կրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացել

Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի. Կարեն Իգիթյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Հայկական նախագծի» համահիմնադիր, կովկասագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԸ։

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է»

— Պարոն Իգիթյան, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը որքանո՞վ է անհանգստացնում Ադրբեջանին։

Ադրբեջանին անհանգստացնում է յուրաքանչյուր քաղաքական ուժ Հայաստանում, որը կարող է դեմ լինել միակողմանի զիջումներին։ Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վտանգված է` Ադրբեջանում միանգամից անհանգստանում են, քանի որ Փաշինյանի կառավարությունն իրենց համար շատ արժեքավոր գործընկեր է, ում հետ իրենք համագործակցում են եւ հասնում իրենց նպատակներին։

Ներկա իրավիճակը, Ձեր գնահատմամբ` հղի՞ է նոր ռազմական գործողությունների վտանգով:

Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի։ Եթե մենք հետ նայենք, ապա 2020 թվականից հետո կտեսնենք, որ այն ժամանակ ասվում էր, թե հարցը լուծվել է, խաղաղության դարաշրջան է եւ այլն։ Մինչդեռ Ադրբեջանը մինչ այժմ շարունակում է ամեն տարի միայն ավելացնել իր ռազմական բյուջեն եւ ակնհայտորեն պատրաստվում է նոր ագրեսիայի։ Դրա վառ ապացույցն այն է, երբ ամեն տարի մենք տեսնում ենք, որ այդ ագրեսիաները նրանք իրականացնում են։ 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին օկուպացրին Հայաստանի տարածքները, 2022 թվականին արդեն սկսեցին գործողություններն Արցախում։ Ինչպես գիտենք, 2022 թվականի սեպտեմբերին մեծ պատերազմ սկսվեց. Ջերմուկի պատերազմը։ Սյունիքում էլ է եղել, եւ կրկին մեծ տարածքներ օկուպացրին։ Համեմատության համար նշեմ, որ այդ ժամանակ մեր մարդկային զոհերը երեք անգամ առավել շատ էին, քան ապրիլյանի ժամանակ։ 2023 թվականին նաեւ տեղի ունեցավ Արցախի վրա կրկին հարձակումը եւ հայաթափումը։ Սա, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանն էր։ Այժմ նույնկերպ Ադրբեջանը պլանավորում է շարունակել։

Ի դեպ, այստեղ էլ պետք է շեշտենք, որ Ադրբեջանն այդ գործողությունների ժամանակ հստակ ուներ պայմանավորվածություններ՝ նման բան չանել։ Վերջինս պարտավորված էր ուժ չկիրառել, նոր ագրեսիաներ չսկսել եւ այլն, եւ այլն։ Մինչդեռ իրենց պլանները նրանք չէին փոխում, այլ պլանավորում էին եւ հենց պլանավորածն էլ իրականացրին։ Այժմ կրկին մենք տեսնում ենք, որ նույն գործընթացն են նրանք շարունակում կիրառել։ Իրենք առանց որեւէ մի կրակոցի` ստանում են հայկական տարածքներ եւ դիրքեր։ Անգամ Ալիեւն է ասում. «Եվ այսպես էլ լինելու է, մենք գնալու ենք առաջ»։

«ՀՀ ՇԱՀԱԿԻՑ ԵՎ ԴԱՇՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱՆ ՆՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ»

Այս պարագայում ինչպիսի՞ այլընտրանք պետք է առաջարկվի Հայաստանի կողմից, եթե, օրինակ, հնարավոր լինի հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

— Պետք է ձեւավորվի նոր մի կառավարություն, որը կունենա քաղաքական էլիտայի աջակցությունը, ինչ-որ չափով Բագրատ սրբազանի շարժումը, որն իր մոտ ստացվում է։ Երկրորդ հերթին պետք է նշեմ, որ այն տիրող իրավիճակը, որի մեջ այժմ գտնվում է Հայաստանը, ՀՀ շահակից եւ դաշնակից երկրները պետք է թույլ չտան նոր ադրբեջանական ագրեսիան։ Սա շատ կարեւոր է, քանի որ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Փաշինյանի սպառնալիքները, որոնք իրենք հնչեցնում են հայ ժողովրդին՝ այն է, որ եթե Փաշինյանը չլինի, ապա կլինի պատերազմ, սա պետք է միաժամանակ կասեցվի։

Կա՞ն մտավախություններ, որ առաջիկայում իրավիճակն առավել քան վատթարացման կարող է գնալ։

— Էլի եմ ասում` Ադրբեջանի պլանները չեն փոխվել, այլ ընդհակառակը՝ Ադրբեջանն այժմ քիչ-քիչ ստանում է այն, ինչ ինքն ուզում է, այսպես կոչված, խաղաղ ճանապարհով։ Այսինքն, առանց ուժի կիրառման, սակայն ուժի սպառնալիքով։ Դեռեւս շարունակելու են այս գործողությունները, քանի որ պետք է հասկանանք, որ Ադրբեջանում տասնամյակներ շարունակ քարոզվում է ագրեսիա հայերի նկատմամբ` դպրոցական մակարդակից ընդհուպ  ակադեմիա ու մինչև երկրի ղեկավարություն։ Վերջիններս նշում են, որ հայերն այստեղ եկած ազգ են, բոլոր տարածքներն ադրբեջանական են եւ պետք է լինեն ադրբեջանական։ Պետք է նկատել, որ նրանց նպատակները լիովին պարզ են։

— Վերջին օրերին նաեւ ակտիվ կերպով քննարկվում է, թե Գեղարքունիքի մարզից 12 դիրք արդեն հանձնվել է Ադրբեջանին։ Որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը:

-Խոսակցությունները, որոնք շրջանառվում էին 12 դիրքերի հանձման մասին, որոշ ժամանակ անց հերքվել են։ Սակայն մյուս կողմից պետք է նաեւ նկատի ունենանք, որ այդ ամենն այս պահին եթե հերքվել է, ապա դա չի նշանակում, որ նման նպատակ չունի Ադրբեջանը, կամ նման խոսակցություն չկա Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների միջեւ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Արդյո՞ք «ժառանգաբար» փոխանցվում է սուրճի հանդեպ հակումըՄոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհԱդրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ ԼիտվայումԵՎՐՈ-2024. Սերբիայի և Սլովենիայի հավաքականները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցերԽոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերումԱռաջին անգամ ֆիքսվել է ռուսական ФАБ-3000 (3 տոննա) ավիառումբի հարվածը (Տեսանյութ)Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, իր շնորհիվԿլասիկ Էդմոնը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլի նոր պրոյեկտը.Armenian infoԱդրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանըԿրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացելԴատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնանԳառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն ՊետրոսյանինԲագրատ Սրբազանը կմեկնի ԿիրանցՇՏԱՊ. Հանցավոր խումբ է հայտնաբերվել․ 7 անձ կալանավորել էՀայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ ՄիրզոյանՍերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» կյանքից զրկվելու գործով հարցաքննել են մեքենայում նրա հետ գտնվող ընկերոջըԱդրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հրանոթ, որը պարամետրերով նման է ֆրանսիական CAESAR-ինԸնթանում է ավտոբուսում ՔՊ պատգամավորի հետ կոնֆլիկտով հայտնի Սամվել Վարդանյանի դատական նիստըԱրևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկիից. ՌԴ ԱՀԾՄեզ համար կարևոր է նաև վիզաների ազատականացման հարցը, որը մեզ ավելի կմոտեցնի ԵՄ-ին. Միրզոյան (տեսանյութ)Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ ՇարմազանովԿիմ Չեն Ընը Պուտինին որսորդական շներ է նվիրել (լուսանկարներ)Միշտ հաղթում է հոգեպես ամուրը եւ կամք ունեցողը. ՀՀԿ ԵԿ ղեկավարը հիշեցրել է 3-րդ նախագահի խոսքը1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ խոշոր ավտովթար ԵրևանումՏարադրամի փոխարժեքները հունիսի 20-ինՇարժումը մարում է. Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետոԿկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թիվը․ ՊՆ նոր նախագիծը Այ՛ո, Արցախի նախկին ղեկավարությունը այնքանով էր մեղավոր, որ սխալ էին կառավարում Արցախը. Վահան ԲադասյանԻնքնագլորների քաոտիկ իրավիճակ ունենք, սաղավարտները պարտադիր պետք է լինի. Փաշինյան (տեսանյութ)Երևանում և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում. Le Figaro-ի փոխտնօրենՄոսկվան ակնկալում է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել. ՌԴ ԱԳՆՇՏԱՊ. Արթուր Վարդանյանն «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարելՏոն Ս. թարգմանիչներ Սահակի և ՄեսրոպիԵղվարդում կրակոց է հնչել. հարեւանները բահերով հարվածել են իրար. ինչն է եղել պատճառը.ArmLur.am80 տարեկան հասակում վախճանվել է Վիոլետա ԳևորգյանըՀայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ բացահայտումներԿԳՄՍՆ-ն հերքում է Ադրբեջանի մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումներըԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է (ուղիղ)Փաշինյանական իրականությունում Ադրբեջանի ագրեսիային պատրաստվում են կիսատ-պռատ սահմանային ճշգրտումովՔրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանն ազատվել է պաշտոնիցՀունիսի 20-ի աստղագուշակԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀունիսի 20. Օրվա խորհուրդԲաքուն հոգեխանգարմունքի մեջ է ընկել ու սպառնում է պատերազմով՝ կամ-կամԻրավական հարթության մեջ պետք է տրվի հստակ գնահատական.մոնտաժ է, թե մոնտաժ չէ՞ դաշտ նետված Ձայնագրությունը «Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»«Հրապարակ». «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода