Դատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնան Գառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն Պետրոսյանին Բագրատ Սրբազանը կմեկնի Կիրանց ՇՏԱՊ. Հանցավոր խումբ է հայտնաբերվել․ 7 անձ կալանավորել է Հայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ Միրզոյան Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» կյանքից զրկվելու գործով հարցաքննել են մեքենայում նրա հետ գտնվող ընկերոջը Ադրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հրանոթ, որը պարամետրերով նման է ֆրանսիական CAESAR-ին Ընթանում է ավտոբուսում ՔՊ պատգամավորի հետ կոնֆլիկտով հայտնի Սամվել Վարդանյանի դատական նիստը Արևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկիից. ՌԴ ԱՀԾ Մեզ համար կարևոր է նաև վիզաների ազատականացման հարցը, որը մեզ ավելի կմոտեցնի ԵՄ-ին. Միրզոյան (տեսանյութ)

ԲԱՑԱՌԻԿ. Բժիշկներ, նախկին պատգամավորներ, գեներալ եւ առեղծվածային մի կին

Հանդիպում

Ովքե՞ր  են Իրանի նախագահի թեկնածուները , եր՞բ է մեկնարկելու պաշտոնական քարոզարշավը բացառիկ մանրամասներ է ներկայացրել իրանահայ քաղաքական վերլուծաբան Արտույտ Զոհրաբյանը, նախ ընդգծելով.


-Ավիավթարի հետևանքով Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի զոհվելուց հետո Իրանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 28-ին: Հունիսի 4-ին ավարտվել է Իրանի նախագահի թեկնածուների գրանցումը։ Ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցվել է 80 մարդ, սակայն գրանցվածներից ոչ բոլորն են լինելու թեկնածու, քանի որ 7 օր անց նրանց գործերը քննվելու են Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից՝ նախագահի թեկնածու հաստատելու համար: Մասնակիցների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին: Թեկնածուների թիվը կարող է տատանվել 4-ից 10-ը: Նրանք նախընտրական քարոզարշավ անցկացնելու համար երկու շաբաթ ժամանակ կունենան։ Եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, հուլիսի 5-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը:

Նախագահական ընտրությունները կարևոր քաղաքական իրադարձություն են, որոնք ազդում են Թեհրանի արտաքին և ներքին քաղաքականության վրա՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանի նախագահը պետական հիերարխիայի երկրորդ դեմքն է։ Առաջինը գերագույն առաջնորդն է (ռահբար-պետության գլուխ, առաջնորդ), որը հանրապետության հոգևոր առաջնորդն ու ղեկավարն է, ինչպես նաև երկրի բոլոր զինված ուժերի գլխավոր հրամանատարը։ Հենց ռահբարն է առաջնորդը, որը որոշում է արտաքին և ներքին քաղաքականության գլխավոր գիծը և խստորեն վերահսկում դրա իրականացման ընթացքը։ Իրանի նախագահը երկրի գործադիր իշխանության ղեկավարն է և բարձրաստիճան պաշտոնյան: Իրանի Սահմանադրության 115-րդ հոդվածի համաձայն ՝ նախագահը պետք է ընտրվի կրոնական և քաղաքական առաջնորդներից, որոնք բավարարում են հետևյալ պահանջները՝ իրանական ծագում, Իրանի քաղաքացիություն, կազմակերպչական ունակություններ, արժանապատիվ կենսագրություն և բարեպաշտություն և հավատ Իսլամական Հանրապետության հիմքերին:  Բացի այդ, նախագահի թեկնածուի տարիքը չպետք է լինի 40-ից ցածր և 75-ից բարձր: Ապագա նախագահն ընտրվում է ուղղակի համաժողովրդական քվեարկությամբ 4 տարի ժամկետով և կարող է ընտրվել միայն երկու անընդմեջ ժամկետով:

Քաղաքագետի խոսքերով.

-Գրանցված թեկնածուների թվում են Իսլամական Մեջլիսի 38 նախկին անդամներ, ներկայիս կառավարության 3 նախարար, նախկին կառավարությունների 13 նախարար, Իսլամական Մեջլիսի 1 նախկին խոսնակ, խորհրդարանի 1 գործող խոսնակ, Իրանի 1 նախկին նախագահ և 4 կին: Ալի Սուֆին ամենատարեց թեկնածուն է, նա 75 տարեկան է, իսկ ամենաերիտասարդ թեկնածուներն են Մեհրդադ Բազրփաշը և Համիդա Զարաբադին, որոնք 44 տարեկան են:

Իրանի գերագույն առաջնորդի վարչակազմում ակտիվ դերակատարություն ունեցող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին հրամանատար գեներալ Վահիդ Խաղանյանը եւս իր թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնում: ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող Խաղանյանը եղել է Իրանի ռազմածովային հետախուզության հրամանատար իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ, այնուհետև 4 տարի ղեկավարել է ԻՀՊԿ «Քուդս» էլիտար ստորաբաժանումը: Իրանցի վերլուծաբանները կարծում են, որ նրա մասնակցությունը մրցապայքարին նման է նրան, որ նախագահական մրցապայքարի մեջ մտներ հենց այաթոլլա Խամենեին: Իր թեկնածության պաշտոնական գրանցումից հետո Խաղանյանը լրագրողներին պատմել է կառավարությունում աշխատելու իր փորձի մասին. «45 տարվա ծառայության ընթացքում, այցելելով բոլոր մարզեր, հաշվետվություններ պատրաստելով և դրանք ներկայացնելով որոշումներ կայացնելու համար, ինչպես նաև անմիջականորեն մասնակցելով իրանա-իրաքյան պատերազմին, ես իմ պարտականություններով կարողացել եմ սերտ կապեր հաստատել հասարակության բոլոր շերտերի հետ։ Ես երբեք որևէ խմբակցության անդամ կամ կողմնակից չեմ եղել և չեմ լինի, բայց բոլորի հետ համագործակցել եմ և կհամագործակցեմ»:

Զոհրե Էլահիանը դարձել է առաջին կինը, ով գրանցվել է առաջիկա արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Իրանցի պահպանողական քաղաքական գործիչ Էլահիանը նախկինում երկու անգամ եղել է խորհրդարանի պատգամավոր՝ 2008 – 2012թթ., 2020-2024թթ.: Նախագահական ընտրություններում իր թեկնածությունը գրանցելուց հետո Զոհրե Էլահիանը հայտարարել է. «Իմ կառավարության կարգախոսն է՝ «առողջ կառավարություն, առողջ տնտեսություն և առողջ հասարակություն»»: Եթե նա հաղթի ընտրություններում, Էլահիանը կարող է դառնալ Իրանի պատմության մեջ առաջին կին նախագահը:

Իրենց թեկնածություններն են գրանցել նաև իրանցի այնպիսի հայտնի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Իրանի խորհրդարանի նախկին ղեկավար Ալի Լարիջանին, երկրի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլ Նասեր Հեմմաթին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին: Թեկնածություն են առաջադրել Իրանի առողջապահության եւ բժշկական կրթության նախկին նախարար Մոհամմադ Խաթամին (2001-2005), խորհրդարանի անդամ Մասուդ Պեզեշքիանը, հայտնի պրագմատիկ քաղաքական գործիչ Աբբաս Ահմադ Ախունդին, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախկին փոխնախարար Ահմադ Ռասուլի Նեժադը, դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Մոստաֆա Կավաքեբիանը, անկախության եւ հավասարության կուսակցության գլխավոր քարտուղար Գոդրատալի Հաշմատիանը, խորհրդարանի գործող անդամներ Մոհամմադռեզա Սաբբաղիանը, Աբբաս Մոգթադին եւ Մոհամմադ Խոշչեխրե, ինչպես նաև նախկին խորհրդարանական Մահմուդ Ահմադի-Բիղաշը։

Սաիդ Ջալիլին հայտնի պահպանողական է, որը 2007-2013 թվականներին զբաղեցրել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի պաշտոնը: Նա կարևոր դեր ունի Իրանի արտաքին քաղաքականության մեջ։ Եղել է միջուկային ծրագրի շուրջ Իրանի գլխավոր բանակցողը, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով փոխարտգործնախարարի պաշտոնը: Սաիդ Ջալիլին երկու անգամ պայքարել է նախագահի պաշտոնի համար։ 2013 թվականի ընտրություններում նա զբաղեցրել է երրորդ տեղը ՝ ձայների 11,31%-ով։  Չնայած 2021 թվականի ընտրություններում ի սկզբանե հանդես էր գալիս որպես թեկնածու, նա հետագայում հանեց իր թեկնածությունը ՝ հօգուտ Իբրահիմ Ռաիսիի:

Իրանի նախկին առաջնորդ Մահմուդ Ահմադինեժադը նույնպես մտադիր է առաջադրվել նախագահի պաշտոնում: Նա Իրանի 6-րդ նախագահն էր 2005-2013 թվականներին: Ահմադինեժադը փորձել է մասնակցել ևս երկու ընտրությունների, սակայն նրան թույլ չեն տվել մասնակցել ընտրություններին։ Ահմադինեժադը հայտնի է իր կոշտ հռետորաբանությամբ։ Օրինակ, նա բազմիցս խոսել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին՝ դրանք անվանելով կեղծիք, որը կոչված է արդարացնելու «ահաբեկչության դեմ ԱՄՆ պատերազմը» և Աֆղանստան ներխուժումը: Բացի այդ, նա խոսել է աշխարհի քարտեզից Իսրայելը ջնջելու անհրաժեշտության մասին, ժխտել է Հոլոքոստը, իսկ «սիոնիստական ռեժիմը» որակել որպես «կոռուպցիայի բույն»:

Էսհաղ Ջահանգիրին Հասան Ռոհանիի կառավարությունում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը 2013-2021 թվականներին: Մինչ այդ նա աշխատել է արդյունաբերության եւ հանքերի նախարար, Սպահան նահանգի նահանգապետ եւ խորհրդարանի անդամ: Հայտնի ռեֆորմիստ Ջահանգիրին 2017 թվականին առաջադրվել է նախագահի պաշտոնում։ Շատ դիտորդներ կարծում էին, որ մրցավազքին մասնակցելու նրա որոշումը ռազմավարական քայլ էր՝ ի պաշտպանություն Ռոհանիի: 2024 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ Ջահանգիրին, որը համարվում է տեխնոկրատ, կարող է դժվարություններ ունենալ Պահապանների խորհրդի հավանությունը ստանալու հարցում՝ կատարված հափշտակությունների և կոռուպցիայի համար ընտանիքի մերձավորների դեմ նախկին մեղադրանքների պատճառով:

Գրանցված թեկնածուների թվում են Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմմաթին, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին և այլ հայտնի քաղաքական գործիչներ, ինչպես նաև երկու ներկայիս նախարարներ՝ քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրպաշը և կոոպերատիվների նախարար Սովլաթ Մորթազավին:

Նախընտրական քարոզարշավը կարող է անցկացվել երկու շաբաթից՝ հունիսի 12-26 – ը։



Դատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնանԳառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն ՊետրոսյանինԲագրատ Սրբազանը կմեկնի ԿիրանցՇՏԱՊ. Հանցավոր խումբ է հայտնաբերվել․ 7 անձ կալանավորել էՀայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ ՄիրզոյանՍերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» կյանքից զրկվելու գործով հարցաքննել են մեքենայում նրա հետ գտնվող ընկերոջըԱդրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հրանոթ, որը պարամետրերով նման է ֆրանսիական CAESAR-ինԸնթանում է ավտոբուսում ՔՊ պատգամավորի հետ կոնֆլիկտով հայտնի Սամվել Վարդանյանի դատական նիստըԱրևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկիից. ՌԴ ԱՀԾՄեզ համար կարևոր է նաև վիզաների ազատականացման հարցը, որը մեզ ավելի կմոտեցնի ԵՄ-ին. Միրզոյան (տեսանյութ)Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ ՇարմազանովԿիմ Չեն Ընը Պուտինին որսորդական շներ է նվիրել (լուսանկարներ)Միշտ հաղթում է հոգեպես ամուրը եւ կամք ունեցողը. ՀՀԿ ԵԿ ղեկավարը հիշեցրել է 3-րդ նախագահի խոսքը1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ խոշոր ավտովթար ԵրևանումՏարադրամի փոխարժեքները հունիսի 20-ինՇարժումը մարում է. Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետոԿկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թիվը․ ՊՆ նոր նախագիծը Այ՛ո, Արցախի նախկին ղեկավարությունը այնքանով էր մեղավոր, որ սխալ էին կառավարում Արցախը. Վահան ԲադասյանԻնքնագլորների քաոտիկ իրավիճակ ունենք, սաղավարտները պարտադիր պետք է լինի. Փաշինյան (տեսանյութ)Երևանում և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում. Le Figaro-ի փոխտնօրենՄոսկվան ակնկալում է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել. ՌԴ ԱԳՆՇՏԱՊ. Արթուր Վարդանյանն «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարելՏոն Ս. թարգմանիչներ Սահակի և ՄեսրոպիԵղվարդում կրակոց է հնչել. հարեւանները բահերով հարվածել են իրար. ինչն է եղել պատճառը.ArmLur.am80 տարեկան հասակում վախճանվել է Վիոլետա ԳևորգյանըՀայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ բացահայտումներԿԳՄՍՆ-ն հերքում է Ադրբեջանի մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումներըԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է (ուղիղ)Փաշինյանական իրականությունում Ադրբեջանի ագրեսիային պատրաստվում են կիսատ-պռատ սահմանային ճշգրտումովՔրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանն ազատվել է պաշտոնիցՀունիսի 20-ի աստղագուշակԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀունիսի 20. Օրվա խորհուրդԲաքուն հոգեխանգարմունքի մեջ է ընկել ու սպառնում է պատերազմով՝ կամ-կամԻրավական հարթության մեջ պետք է տրվի հստակ գնահատական.մոնտաժ է, թե մոնտաժ չէ՞ դաշտ նետված Ձայնագրությունը «Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»«Հրապարակ». «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ «ռազբորկա» է եղել, որը վերածվել է ծեծկռտուքի«Ժողովուրդ». Ծխախոտային շուկայում քաոսը շարունակվում է. Սպիտակ տուփեր, մաքսանենգ ապրանք և այլնՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փարիզի և Երևանի միջև ռազմական համագործակցության ամրապնդումըՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀԱՊԿ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս«Փաստ». «Օդից կախված» իշխանության հակակովային փշալարերը, այցային շոուն ու... հնարավոր հանրաքվենՍարգիս Գալստյանի կինը ոչ ոքի հետ չի շփվում. Նոր մանրամասներ«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետՈչ ընդիմություն կա, ոչ հայ մնալու միտում, ոչ էլ թուրքի հետ ապրել/մեռնելու վախ….Պուտինի Փհենյան այցի երկու կարեւորագույն արդյունքներըԱգրեսիայի դեպքում ՌԴ-ն եւ Հս. Կորիան պայմանավորվել են իրար օգնելՀուսիթիները ոչացրել են հերթական նավը (Տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода