Քաղցկեղի դեմ պատվաստանյութի առաջին արդյունքները հայտնի կլինեն մինչև այս տարվա վերջ. Մուրաշկո
ԱռողջապահականՌուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտարարել է, որ քաղցկեղի դեմ պատվաստանյութի նախակլինիկական հետազոտությունների առաջին արդյունքները հայտնի կլինեն մինչև 2024 թվականի վերջ։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
Պատվաստանյութը մշակվել է մի քանի գիտական թիմերի համատեղ՝ Համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի կողմից:
«Պատվաստանյութը ներկայումս ենթարկվում է նախակլինիկական ուսումնասիրությունների, որոնց առաջին արդյունքները մենք ակնկալում ենք ստանալ մինչև տարեվերջ, իսկ հետո սկսել կլինիկական փորձարկումները», - ասաց Միխայիլ Մուրաշկոն: