Հայերի հետ կան չունի. Ով է Վահիդ Խաղանյանը իրականում. Բացառիկ մանրամասներ
ՀանդիպումԻրանի նախագահի թեկնածու է առաջադրվել հայազգի գեներալ Վահիդ Խաղանյանը։ Այս մասին գրում են իրանական ԶԼՄ-ները
Ըստ լրատվամիջոցների՝ Վահիդ Խաղանյանը նախկինում եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, Ալի Խամենեիի մերձավոր օգնականը։ Ով է նա , եւ ինչքանո՞վ է հայ համայնքը նրան ճանաչում, ինչո՞վ է աչքի ընկել մինչ օրս։ Եվ ահա Թեհրանում Հայ դատի հանձնախմբի նախագահ Իսաակ Յունանեսյանը, «Իրավունքի» հետ զրույցում հերքեց տարածված լուրը նշելով.
-Տարածված լուրը իրականությանը չի համապատասխանում, Վահիդ Հաղամիա հայ չէ, նա պարսիկ է եւ ոչ մի կապ չունի հայերի հետ: Ազգանունն է թյուրիմացության տեղիք տվել։
Վահիդ Հաղանիանը ծնվել Թեհրանում: Ծագումով նա Մուհամմադ մարգարեի հորեղբոր տղան է։ Վահիդ Հաղանիանը 1979թ. Հեղափոխությունից հետո միացել է Իսլամական հեղափոխական կոմիտեներին և դարձել Արևմտյան Թեհրանի հարձակողական խմբերի անդամ։ 1984 թվականին նա միացել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և ղեկավարել Թեհրանի անվտանգության պարեկությունը՝ հայտնի որպես «Սարալլահի պարեկներ»։