Մոսկվան մնում է Երևանի ամենախոշոր առևտրային գործընկերը. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Մասկը ամսական 45 մլն դոլար կհատկացնի Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովին Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը Բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել․ Ռուբեն Մելիքյան Ստեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ է Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ հերթական բանավեճին Դադարեցնում եմ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը․ մետրոպոլիտենի հետ կապված 2 երազանք ունեմ․ Տաթև Խաչատրյան Հայաստանը գլխացավ է դառնալու Եվրոպայի համար․ Թաթուլ Մանասերյան Մետրոյում ժետոններ այլևս չեն լինի ՈւՂԻՂ. Մամիկոն Ասլանյանը ազատ է արձակվում 2,7 տարվա կալանքից հետո

Մարդիկ Բագրատ Սրբազանից հստակ ծրագիր ու հայեցակարգ են սպասում. քաղաքագետ

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի դեմ ցանկացած պայքար կարեւոր է, քանի որ պետք է ցույց տալ, որ ժողովուրդն ու Փաշինյանը մեկ ամբողջություն չեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ՝ անդրադառնալով Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած սրբազան շարժմանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն ու իր թիմը վերջապես պետք է հասկանան, որ վարչապետի հրաժարականի պահանջով լեցուն հրապարակը ցուցիչ է, որ ներկայիս իշխանությունը եւ իշխանական կուսակցությունը սպառել  են ժողովրդի վստահությունը։

«Հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ժողովուրդը համախմբվեց ոչ թե քաղաքական կամ հասարակական գործչի, այլ հոգեւորականության ներկայացուցչի շուրջ, որը նույնականացվում է հայի ինքնության հիմնարար տարրերից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Շարժմանը նպաստում է նաեւ այն, որ 2018 թվականից սկսած Փաշինյանն ու իր կողմնակիցները ակտիվ պայքար են մղում եկեղեցու դեմ»,- ասաց Ղուկասյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը նաեւ լուրջ սխալներ է թույլ տալիս:

«Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Փաշինյանի ժամանակաշրջանի համար ռեկորդային թվով ցուցարարներ էին հավաքվել։ Ժողովուրդը կոնկրետ գործողությունների ծրագրի էր սպասում, փոխարենը Բագրատ Սրբազանը նրանց տուն ուղարկեց։ Շատերը գնացին ու չվերադարձան։ Այդ պահից բողոքի ակցիաները սկսեցին մարդկանց թվաքանակով նվազել»,- մատնանշեց քաղաքագետը։

Բացի այս, շարունակեց նա, Բագրատ Սրբազանն իր շուրջ է հավաքել նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, որոնց ժողովուրդը չի սատարում։ Եվ այս գործոնը նույնպես բացասաբար է անդրադառնում բողոքի ցույցերի հեռանկարների վրա։

Արման Ղուկասյանը հատուկ ընդգծեց, որ նույն պլանը կրկնելը, որով Փաշինյանը 6 տարի առաջ եկավ իշխանության, լավագույն տարբերակը չէ եւ դժվար թե երկրորդ անգամ աշխատի. «Ժողովուրդը հոգնել է Փաշինյանի հրաժարականի դեկլարատիվ պահանջներից: Այո՛, Փաշինյանն այսօր չափազանց ոչ պոպուլյար գործիչ է, բայց Բագրատ Սրբազանի պայքարն իշխանության դեմ՝ առանց Հայաստանի ապագայի հստակ հայեցակարգի ներկայացման, վստահություն չի ներշնչում ճնշող մեծամասնությանը։ Մարդիկ նրանից եւ հնարավոր նոր կառավարությունից  սպասում են երկիրը ճգնաժամից դուրս բերելու հստակ ծրագիր, սակայն Սրբազանը դա չներկայացրեց։ Բայց հենց դա էր պահանջվում հանրահավաքի առաջին իսկ օրը»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ բանախոսը նշեց, որ նա շարունակում է վարել Հայաստանի շահերից չբխող արտաքին քաղաքականություն։ Եվ ակնհայտ է, որ երկիրը չի կարող գնալ որեւէ ճանապարհով, որը պայմանականորեն կարելի է անվանել «հակաուղի»:

«Այսօր մենք չենք կարող լինել հակառուսական, հակաարեւմտյան, հակաիրանական եւ այլն։ Փաշինյանը ոչ միայն չկարողացավ բարելավել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, այլեւ կարողացավ վատթարացնել հարաբերությունները արտաքին քաղաքական բազմաթիվ խաղացողների հետ։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում կա որոշակի ճգնաժամ, բայց ես չեմ տեսնում հայկական կողմի կամքը այս իրավիճակը կարգավորելու ի շահ հենց Հայաստանի։ Մեր երկիրը տնտեսապես էապես շահում է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններից, ինչը հայտարարում են նաեւ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները։ Մեր շահերից է բխում լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, ումից ունենք տնտեսական լուրջ օգուտներ։ Մենք մեր շահերն ունենք նաեւ արեւմտյան երկրների հետ, եւ իշխանությունների դերը հենց դրանում է, որ աշխատանք տանեն բոլորի հետ, որը բխում է մեր պետության շահերից եւ ոչ թե դառնալ մեծ տերությունների շահերի առճակատման ասպարեզ և մի բան էլ կրակի վրա յուղ լցնել»,- ասաց նա եւ հավելեց, որ ցանկացած քաղաքական ուժ, որը ձգտում է իշխանության, պետք է հստակ ներկայացնի իր ծրագիրը ոչ միայն ներքին խնդիրների լուծման, այլ նաեւ արտաքին ուղենիշների վերաբերյալ, թե ինչպե՞ս ենք կառուցելու հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։



Մոսկվան մնում է Երևանի ամենախոշոր առևտրային գործընկերը. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչՌոնալդուի xG-ն ամենացածրն է եղել Եվրո-2024-ումՄասկը ամսական 45 մլն դոլար կհատկացնի Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովինՀայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրըԲռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել․ Ռուբեն ՄելիքյանՍտեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ էԲայդենը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ հերթական բանավեճինԴադարեցնում եմ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը․ մետրոպոլիտենի հետ կապված 2 երազանք ունեմ․ Տաթև ԽաչատրյանՀայաստանը գլխացավ է դառնալու Եվրոպայի համար․ Թաթուլ ՄանասերյանՄետրոյում ժետոններ այլևս չեն լինիՈւՂԻՂ. Մամիկոն Ասլանյանը ազատ է արձակվում 2,7 տարվա կալանքից հետոՍուրեն Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացին, հանձնարարել ավելացնել կրակային պարապմունքներըՄամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-իցՊերեսն ինձ հավատում էր առաջին օրից. Մբապեի առաջին մեկնաբանությունը ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը խոսել է Հայաստանի նոր զիջումների մասինՍկանդալ. Ռաիսիի մահն օգտագործելով թուրքական անօդաչուն Իրանում հետախուզական նկարահանումներ է արելՈւՂԻՂ. Մամիկոն Ասլանյանը ազատ է արձակվում 2,7 տարվա կալանքից հետոՈվ է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը. Վինիսիուսի շանսերը նվազել ենՕրբանը ԵՄ առաջնորդներին ուղարկել է իր՝ ռուս-ուկրաինական «խաղաղության ծրագիրը» Ի՞նչ, Խորենացին այս մարդկանց չափ խելք չունե՞ր, երբ գրում էր «Հայոց պատմությունը». Գուրգեն ՄելիքյանՏավուշի մարզպետը փորձում է կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ. Ազգային ճակատԲոլոր դատավորները, ովքեր իշխանությանը կծառայեն, թող հիշեն Դանիբեկյանի օրինակը. Վահան Հովհաննիսյան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանաՀ Ր Ա Վ Ե Ր Օրբանի «խաղաղության առաքելության» պատճառով՝ ԵՄ-ն մտադիր է բոյկոտել Հունգարիայի գագաթնաժողովը. PoliticoՕրվա խորհուրդ. հուլիսի 16Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են. Sputnik ԱրմենիաԲայդենը հայտնել է, որ չի հրաժարվի Թրամփի հետ նոր բանավեճերից սեպտեմբերինԱնկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանըԵրևանի կենտրոնում բացվել է Յունիբանկի  «Բայրոն» մասնաճյուղըԽուզարկել են Անի Խաչատրյանի մեքենանՌուբեն Ռուբինյանի գլխավորությամբ պատվիրկություն կմեկնի ԹբիլիսիԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորություններըՀնարավոր են աննշան դրամական մուտքեր. հուլիսի 16-ի աստղագուշակՀուլիսի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին էժանացել էԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այս գիշեր հրաշագործ գիշեր էԷս փոփոխությանը երկար եմ սպասել. Ռոմելա ՍարգսյանԱննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեցինԵրևանի բազմաթիվ հասցեներում նորից ջուր չի լինիՓաշինյանին հարց տված երիտասարդի անհետացման հետքերով․ «Հրապարակ»Իսպանացիները տոնում իրենց թիմի հաղթանակը Եվրո-2024-ում. հավաքականը ժամանել է Մադրիդ (Տեսանյութ)Լույս չի լինելու«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել«Փաստ». «Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»«Ժողովուրդ». Քաղաքական իշխանությունը ՀՀ ԲԴԽ գիտնական անդամի իր սրտի թեկնածուին ընտրել չի կարողանումԵՄ-ում Թրամփի կողմից փոխնախագահի պաշտոնում Վենսի առաջադրումն անվանել են աղետ Ուկրաինայի համար. PoliticoԱդրբեջանական տարբերանշանով բեռնատարը Բագրատաշեն-Իջևան ճանապարհինՎոլչանսկի հյուսիսում ուկրաինական ուժերը շրջապատման մեծ վտանգի առաջ են (Քարտեզ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода