ՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում է Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններից Ինչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալ Ամենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են. Նազենի Հովհաննիսյան Երբ Ագրարային համալսարանը ծառերի դիակներով է շրջապատված, շուտով առհասարակ դիմորդ չի ունենա. Երևանի ավագանու անդամ Հոլլի Բերին հրաժարվել է Քիմ Քարդաշյանի հետ նկարահանվել «Ամեն ինչ արդար է» սերիալում ՇՏԱՊ. Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայաքարը Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք Տեղի է ունեցել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնը Օտարերկրյա գործակալների» մասին օրենքով Վրաստանը որոշեց, որ կարող է ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի. Լատվիայի նախագահ

Ազգը կհամախմբվի նաեւ այն ժամանակ, երբ հաշվի առնվեն երկար ճանապարհ անցած կուսակցությունների կարծիքը. Ղազարյան

Ներքաղաքական

«Առաջին հանրապետության դասերը եւ ներկա իրավիճակը» խորագրով «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կողմից օրերս կազմակերպած համաժողովի ժամանակ «Իրավունք»-ը զրուցել է ՀԿԿ կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար ԵՐՋԱՆԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

«ԺԱՄԱՆԱԿԻՆ ԵԹԵ ՉԼՍԵԻՆ ԱՆՏԱՆՏԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԸՆԴՀՈՒՊ ՍԵՎ ԾՈՎ ԷԼ ԷՐ ԵԼՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ»

Առաջին հանրապետության դասերից ի՞նչ կարող ենք քաղել, ինչո՞ւ այդքան կարճ տեւեց:

— Առաջին հանրապետությունը ստեղծվել էր ոչ թե հաղթանակների հիման վրա, այլ եթե պատմությունն ուսումնասիրենք առավել քան խորը, ապա կնկատենք, որ անդրկովկասյան դաշնությունն այն ժամանակ ստեղծվեց նույն անգլիացիների կողմից: Հայաստանում իշխանության բերվեցին դաշնակցականները, Ադրբեջանում` մուսաֆատիստները, իսկ Վրաստանում վրաց մենշեւիկները, որոնք «Պրոմեթեւս» կազմակերպությունն էին ստեղծել՝ պայքարելու բոլշեւիկյան Ռուսաստանի դեմ, այնուհետեւ Խորհրդային Միության դեմ եւ մինչեւ 1926 թվականը դա շարունակվել է: Այն ժամանակ Հայաստանի իշխանությունները կրկին լսելով Արեւմուտքին՝ Անտանտի պետություններին` Անգլիային, Գերմանիային, ինչպես նաեւ Ֆրանսիային, նրանք կատարում էին գործողություններ, որոնք դեմ էին բոլշեւիկյան Ռուսաստանին: Սակայն, շատերը մոռանում են, որ մինչ այդ ամենը դեռեւս Վլադիմիր Լենինի կողմից ընդունվել է Թուրքահայաստանի մասին դեկրետը, որով ճանաչվել է անկախությունը, եւ Հայաստանին տրվում էր անկախություն, ու Արևմտյան Հայաստանի բոլոր հողերը պետք է վերադարձվեին` ճանաչվելով որպես Հայաստանի հողեր: Բացի դա, նաեւ այդ գործողություններն իրականացնելը դրված էր Կովկասի կոմիսար Ստեփան Շահումյանի ուսերին: Ցավոք, նույն այդ կառավարությունները, որոնք արդեն նշեցի, թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում եւ թե՛ Վրաստանում՝ նրանք թույլ չտվեցին այդ ծրագիրն իրականանալու: Թեպետ այն առավել շահավետ էր Հայաստանի համար: Այսինքն, դեռեւս այն ժամանակ խորհրդային բոլշեւիկյան իշխանությունը, միեւնույնն է, քայլեր արել է Հայաստանի իշխանության հետ՝ բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար: Սակայն, Հայաստանի իշխանությունները լսելով հենց արեւմտյան երկրներին՝ Անտանտին, ինչպես այսօր` հավաքական Արեւմուտքին է լսում, ցավոք սրտի, ունեցան այն կորուստները, որոնք ունեցանք: Առավել քան շահեկան առաջարկություններ են եղել Հայաստանի համար, սակայն, ցավոք սրտի, Հայաստանի պատվիրակությունն անտեսում էր: Պետք է չմոռանանք նաեւ այն, որ երբ Մոսկվայի պայմանագիրը կնքվում էր՝ 1921 թվականի մարտի 16-ին, պետք է կնքվեր մարտի 2-ին: Մինչդեռ Հայաստանի պատվիրակությունը ձգձգում էր անընդհատ՝ կապելով Հայաստանի հետ, որի ղեկավարը Լեւոն Շանթն էր, ով հյուրանոցի պատշգամբում նստած, իր բանաստեղծություններն էր գրում: Հայաստանի Կառավարությունը լսելով Անտանտի իր տերերին` ձգձգում էր: Պատմությունից նաեւ մենք հիշում ենք, որ 1921 թվականի փետրվարին, երբ բոլշեւիկները եկան Հայաստանում իշխանության, նրանք Հայաստանի ռազմական մինիստր էին նշանակել Դրոյին, սակայն Դրոն այն ժամանակ հեղաշրջում իրականացրեց: Հայաստանի այն ժամանակվա կառավարության ղեկավարը դիմել էր Մոսկվային: Նրանք պայմանագիրը տվել էին թուրքերին, որպեսզի նրանք այլեւս իշխանություն չներկայացնեին եւ իրավունք չունենային մասնակցելու բանակցություններին: Վերջիններս մերժում էին Ռուսաստանի պատվիրակությունների առաջարկությունները, իսկ Հայաստանն արդեն պաշտպանող չկար: Ավելին, այն ժամանակ այդ ընթացքում նրանք նույնպես հեռագրեր էին ուղարկել Թուրքիա, որ նրանք ընդունում են Ալեքսանդրոպոլի կնքված պայմանագիրը եւ եղբայրական Թուրքիայի հետ բարեկամական շահերը: Այդ ժամանակ Հայաստանը ներկայացնող արտաքին գործերի նախարարին թույլ չտվեցին մասնակցել: Պատճառաբանեցին, որ Հայաստանում նրանք այլեւս իշխանություն չունեն: Այդ ամենից առաջ էլ` 1918 թվականին նաեւ կնքվել էր Բաթումի պայմանագիրը: Մենք չպետք է մոռանանք, որ 1926 թվականի իր հուշերում Սիմոն Վրացյանը Փարիզում գրում էր, որ եթե մայիսին հանձնեինք իշխանությունը բոլշեւիկներին, մենք շատ մեծ տարածքներ էլ մեզ կպահեինք եւ չէինք ունենա այն կորուստները, որոնք ունեցանք: Ցավոք, մենք լսելով Անտանտի երկրներին, գնացինք հակառակ գործողությունների, եւ, այն ժամանակ հակառակ գործողությունների դիմելով, առավել վատ վիճակում ստացանք Հայաստանը: Այսինքն՝ Հայաստանը կարող էր լինել 10.000, սակայն եղավ 30,000 : Իհարկե, մենք շատ ավելին կուզեինք, սակայն այդ շատ ավելիի համար պետք է լիներ առավել լավ դիվանագիտություն: Ոչ թե իրենց տեսնեին իշխանության մեջ` կարծելով, որ այդ իշխանության մեջ, եթե իրենք ոչինչ չունեն, ապա դա պետք չէ Հայաստանի համար: Եթե մի փոքր խորաթափանց լինեին եւ չլսեին Անտանտին՝ կարող եմ վստահեցնել, որ Հայաստանն ընդհուպ Սեւ ծով էլ էր ելք ունենալու: Չմոռանանք նաեւ այն, որ երբ Վաչե Տերտերյանը պատվիրակության կազմում էր, եւ վերջինս բացում է թերթն ու տեսնում, որ Հայաստանը ընդհուպ Բաթում ուներ հնարավորություն դուրս գալու եւ կարող էր դուրս գար մինչեւ Սեւ ծով: Ցավոք սրտի, լսելով Անտանտին Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը հրաժարվում է դրանից, ինչը նաեւ մինչ այսօր դեռեւս կատարվում է:

«ԶԱՆԳԵԶՈՒՐՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՈՉ ԹԵ ԼԵՆԻՆՆ Է ՏՎԵԼ, ԱՅԼ ԱՆԳԼԻԱՆ Է ՏՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ»

— Ի դեպ, կա տարածված կարծիք, որ Զանգեզուրն առաջին անգամ Ադրբեջանին տվել է հենց Լենինը…

— Զանգեզուրն առաջին անգամ ոչ թե Լենինն է տվել, այլ Անգլիան է տվել Ադրբեջանին: Խորհրդային իշխանությունը դա ավելացրեց մինչեւ 30.000 քառակուսի կմ-ի, իսկ ինչ վերաբերում է նրան, թե դա Լենինն է տվել, այդպես չէ, քանի որ այն ժամանակվա իրավիճակից է այդպես եղել: Այն ժամանակ լսելով նրանց` անում էին հակառակ բաները, իսկ Ադրբեջանը, որն ավելի շուտ էր խորհրդայնացվել, ասում էր, որ իրենք սովետական իշխանության կողմն են, իսկ այնտեղ արդեն այլ ազգայնական ուժեր են, որոնք ձեր դեմ են եւ Անտանտի կողմից են: Նշում էին, որ Անտանտը պայքարում է ձեր դեմ եւ ուզում է ձեզ իշխանությունից զրկել: Այն ժամանակ Ալեքսանդր Մյասնիկյանին հաջողվում է պահել Սյունիքը, Լոռին եւ Ալեքսանդրոպոլը: Չմոռանանք, որ այն ժամանակ Ալեքսանդրոպոլում կանգնած էր թուրքական զորքը եւ ոչ մի կերպ այնտեղից դուրս չէր գալիս: Հետագայում վերադարձնելու ակնկալիքով նաեւ համաձայնվեցին ԼՂ-ի ինքնավար մարզի կարգավիճակով՝  Ադրբեջանի կազմում: Ավելին ասեմ, որ այսօրվա Ադրբեջանը` Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չէ, իսկ այն ժամանակ Ղարաբաղն Ադրբեջանի մաս չի եղել: Հայաստանյան դիվանագետներն այս 30 տարիների ընթացքում դա էլ չեն օգտագործել: Այսօր, ցավոք սրտի, պատմությունը նույնն է, կրկնվում է, որից այսօրվա հայաստանյան իշխանավորները լսելով իրենց Արեւմուտքի տերերին՝ բրիտանաթուրքական տանդեմին, կատարում են քայլեր, եւ դրա նպատակը հիմնականում Ռուսաստանը տարածաշրջանից դուրս մղելն է: Դրանով պայմանավորված` նաեւ այսօր կատարում են Արեւմուտքի բոլոր թելադրանքները: Այս ամենից տուժում է հայ ժողովուրդը: Ինչպես բոլոր ժողովուրդները, իհարկե, մենք եւս կողմ ենք խաղաղությանը, բոլորն էլ ուզում են, որ խաղաղություն լինի: Նույնիսկ սահմանագծում եւ սահմանազատում, բայց բոլոր միջազգային օրենքներին համապատասխան եւ ոչ միակողմանի: Այդ ամենի տակ չպետք է լինի միակողմանի զիջում:

Ինչպե՞ս է Հայաստանը հասնելու առանց հակաների քաղաքականության, որի մասին բարձրաձայնվեց Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման հանրահավաքներից մեկի ժամանակ:

— Մենք ողջունում ենք այս շարժումը եւ պատրաստակամություն էինք հայտնել, եթե հանդիպում լիներ նաեւ քննարկել մեր տեսակետները եւ լսել Բագրատ սրբազանի տեսակետները շատ հարցերում: Իհարկե, մենք ամեն ինչ դրել ենք մի կողմ, իրենց մոտ չգիտեմ` դրել ե՞ն, թե` ոչ… Ինքներս ելնելով պետության շահերից` մենք ամեն ինչ դրել ենք մի կողմ եւ ողջունել ենք ու պատրաստակամություն ենք հայտնել` սատարելու, բայց մինչ այժմ հանդիպում չի կայացել: Մենք դրան վատ չենք տրամադրվում եւ գտնում ենք, որ քաղաքական միավոր պետք է դրվի դրա մեջ: Ամբողջ ազգը կհամախմբվի նաեւ այն ժամանակ, երբ հաշվի առնվեն նաեւ երկար ճանապարհ անցած կուսակցությունների կարծիքը:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 






ՇՏԱՊ. Մեր երեխաներին թրքացնում են. Սեմյոն Բաբայանն ահազանգում էԴոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի հեռանալն ընտրություններիցԻնչքան կյանք կար Հովոյի մեջ. հրաժարվում եմ հավատալԱմենաիսկական «տունը» սիրածդ մարդու աչքերն են. Նազենի ՀովհաննիսյանԵրբ Ագրարային համալսարանը ծառերի դիակներով է շրջապատված, շուտով առհասարակ դիմորդ չի ունենա. Երևանի ավագանու անդամՀոլլի Բերին հրաժարվել է Քիմ Քարդաշյանի հետ նկարահանվել «Ամեն ինչ արդար է» սերիալումՇՏԱՊ. Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայաքարըԼոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանքՏեղի է ունեցել «Լավաշի կախարդանքը» խորագիրը կրող հացի փառատոնըՕտարերկրյա գործակալների» մասին օրենքով Վրաստանը որոշեց, որ կարող է ապրել առանց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի. Լատվիայի նախագահՌուսաստանը կշարունակի մշտապես աջակցել Սիրիայի կառավարությանը․ Պուտինը՝ ԱսադինՌոբերտ Քոչարյանը գրառում է կատարելԼոռու մարզում վթարի է ենթարկվել Գյումրու ԲԿ-ի բուժքույրը. կան վիրավորներՌուսաց լեզուն երկրորդական պլան մղելը համարում եմ դավաճանական քայլ. Գայանե ՆերսիսյանԻսրայելը պետք է պատժվի իր գործողությունների համար՝ նման դաժանության կրկնումից խուսափելու համար. ԷրդողանՌուսները գրավել են Պրոգրեսի հյուսիսային ուկրաինական ամրացված շրջանը` շարունակելով մասշտաբային հարձակումը (Քարտեզ)Մաշկի խնամքի միջամտություն՝ սաղմոնի սերմնահեղուկի ներարկմամբ․ այն փորձել է Քիմ ՔարդաշյանըԻգոր Տալկովի սպանության գործով կհարցաքննվեն Օլեգ Գազմանովը, Իգոր Նիկոլաևը, Նատաշա Կորոլևան, Բոգդան Տիտոմիրը, Ալեքսանդր Ցեկալոն և ԼոլիտանՌԴ ԶՈւ-ն ազատագրել է Ռոզովկա ու Պեսչանոե Նիժնեե բնակավայրերը․ ՊՆԱսֆալտը շոգից հալվել էՀանրապետականները վերանայում են Ռուսաստանի նկատմամբ քաղաքականությունը. Fox NewsՀիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի. Հաջիեւը ուլտիմատում է ներկայացրել«Իսկանդեր-Մ» հրթիռները ճշգրիտ հարված են հասցրել ուկրաինակն երկու ռազմական էշելոններին (Տեսանյութ)ՀՐԱՏԱՊ. վառելիքի ճգնաժամ է սպառնումԹալինցու օրը եզրափակվեց շքեղ հրավառությամբԱլկոհոլային լյարդի հիվանդություն. ինչպե՞ս հասկանալ, որ ձեր լյարդը մահանում էԿենդանակերպի այս 3 նշանների կյանքում նոր էջ կսկսվի 2024 թվականի հուլիսի վերջինԵս կկարգավորեմ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այդ սարսափելի պատերազմը․ Թրամփ Ռուբլին գահավիժում է. Տարադրամի փոխարժեքն այս պահինՍարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Քյոլնի» կազմում (տեսանյութ)Իշխող կուսակցությունն օրերս ավետեց նոր պատերազմի մասին. Գառնիկ ԴանիելյանԱվտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկվել հայրը և 3 որդիները․ մասնակիցները մեկ տասնյակ ենՍեպտեմբերին կլինի մեծ հանրահավաքՍԱՐՍԱՓ. անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ. ընկերական շրջապատում նրանց ասում են «Ֆանֆան տյուլպան»Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանունՆիկոլ Փաշինյանն ու կինը բեռլինյան և լոնդոնյան հանգստից վերադարձել են Երևան (տեսանյութ)Ինչպես հասկանալ, որ մարդը ձեր ճակատագիրն է. Տիեզերքի 7 նշան, որոնք չի կարելի բաց թողնելՌուս ու բելառուս մարզիկների նկատմամբ խտրական վերաբերմունք չի լինի. Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավարՀայտնի է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողության տեղն ու ժամըՏնային կալանքի տակ գտնվող Վահագն Չախալյանին խորհրդաժողովի մասնակիցներն իրենց ողջույնները փոխանցեցին եւ ծափահարեցինԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրդեհ է բռնկվել բնակչի տան բակում, այրվել է կենցաղային աղբԻմ կոլեգաներից շատերն ընտրում են ջայլամի քաղաքականություն՝ չխոսել. Մհեր ԱրմենիաԵրևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն. ԼուսանկարՎերանայվում են Երևանում վարձակալությամբ տրամադրված ու անխնամ մնացած այգիների պայմանագրերըՖրանսիայում որոշ ռուս լրագրողների զրկել են ամառային օլիմպիական խաղերը լուսաբանելու իրավունքիցԵս չեմ ընդունում անտարբեր մտավորականներին. Ժասմեն ԱսրյանՎերջին օրերին մեր աղոթքները միայն քեզ համար էին, սիրելի Հովհաննես. Սրբազան պայքարՏաս օր կյանքի ու մահվան պայքար տալուց հետո, ցավոք, Հովհաննեսին չի հաջողվել հաղթել չարաբաստիկ հիվանդությանըԲաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքովՀայաստանը բարելավել է դիրքերը շարժական համացանցի արագության վարկանիշում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода