Իրանում բացվել է Պարսից ծոցը Կասպից ծովի հետ կապող Ռեշտ-Կասպյան երկաթգիծը Արդյո՞ք «ժառանգաբար» փոխանցվում է սուրճի հանդեպ հակումը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ Լիտվայում Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցեր Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերում Առաջին անգամ ֆիքսվել է ռուսական ФАБ-3000 (3 տոննա) ավիառումբի հարվածը (Տեսանյութ) Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, իր շնորհիվ Կլասիկ Էդմոնը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլի նոր պրոյեկտը.Armenian info Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը

Ի՞նչ ներողություն, եթե չկան աշխատանքից ազատվածներ. Զարմանք

Զարմանք

Այն, որ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ անցել է Գեբելսյան քարոզչության, փաստեց հենց հեռուստատեսությունը` իր ուշացած ներողությամբ: Երկրի պետական Առաջին ալիքը բարձրացված աղմուկից հետո` ստիպված եղավ ներողություն խնդրել` իր խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել էին` իբրեւ Բագրատ սրբազանի շարժման հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։ «Արցախի բարբառի կամայական թարգմանությունը «վրիպակ» չէ, այլ՝ միտումնավոր մոլորեցում», - արձանագրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Պատմաբան Վահե Սարգսյանն էլ հիշեցնում է` այսպես «վրիպակներով» էլ Արցախը հանձնեցին, ու իրենց թվում է՝ մի օր ներողություն կհայցեն, կանցնի, կգնա... Եվ, իսկապես, ի՞նչ ներողություն, եթե չկան աշխատանքից ազատվածներ: Ու սա՞ է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին պահվող պետական հեռուստաալիքը:

Նիկոլական Հայաստանում ո՛չ Հանրայինն է իր տեղում, ո՛չ էլ որոշ մշակութային գործիչներ, թեպետ այս դեպքում մեծ մեղք է սույն անձին մշակութային գործիչ անվանելը: Իշխանությունը, ձեռքերը փրփուրներին գցած, էլ չգիտի ինչպես վարկաբեկի Բագրատ սրբազանի շարժումը, ուստի` գործի է դրել նաեւ դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԻՆ, որն, ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո ուրախանում էր, թե Ալիեւի դեմքին հանգստություն է իջել: Նա սոցցանցում մի միտք է «երկնել», թե` «Բագրատ սրբազանին եթե սափրեն, «դհոլչի» Արթուրին կնմանվի...»: Ու այդ ցինիկ եւ լկտի գրառումը տարածում են նիկոլական լրատվականներով ու Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքով: Եվ սա՞ է պետական քարոզչամեքենայի մակարդակը, ինչ խոսք, ռեկորդային է, երբ հնարավոր է իջնել պլինտուսի մակարդակից էլ ավելի ներքեւ: «Իսկ այդ նույն Հովիկ անունով թյուրիմացությունը չի նկատե՞լ, որ իր սիրելի Նիկոլը շատ նման է Էլչիբեյին, իսկ ԱԽՔ-ի Արմենն էլ Էրդողանի երիտասարդ «կրկնօրինակն» է...», - հարց է բարձրացնում Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը ստանձնած ջահակիրները մեկը մյուսից ավելի «ունիկալ» են: Սփյուռքի հատուկ հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆՆ էլ հայտարարել է, թե` Բագրատ սրբազանին չի տեսնում վարչապետի պաշտոնում: Ով խոսի, խոսի, բայց Զարեհը խոսելու տեղ ունի՞: Ինչպես ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն է պնդում, Սփյուռքում, նույնիսկ իր հայրենի քաղաք Լոս Անջելեսում, հանրային բաց հանդիպման մասնակցելու համարձակություն չունեցողն ինչպե՞ս կարող է ինքն իրեն Սփյուռքի հանձնակատարի պաշտոնում տեսնել, բայց Բագրատ սրբազանին վարչապետի պաշտոնում` ոչ: Ի դեպ, քաղաքագետն ուշագրավ հարց է բարձրացնում. «Նիկոլի այս ծառային հաջորդ անգամ հարցրեք` ե՞րբ է պատրաստվում այցելել օդային ճանապարհով ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Իրանի հայկական համայնք»:

Երբ տխրեք մեր երկրում տիրող իրավիճակից ու Նիկոլի իշխանությունից, հիշեք, որ աշխարհում Սերբիա կա, որտեղ իշխանության է ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎՈՒՉԻՉԸ։ Այս մասին գրում է քառօրյա եւ 44 օրյա պատերազմի մասնակից Հակոբ Պէրպէրեանը: Պարզվում է` չեմպիոնության վերջին խաղին, երբ բասկետբոլի ազգային լիգան` «Պարտիզանը», 59-47 հաշվով առաջատար էր, մրցավարները անսպասելի որոշում են խաղը դադարեցնել` պատճառաբանելով, թե «Պարտիզանի» երկրպագուները հայհոյում են իշխանություններին։ «Պարտիզանի» բասկետբոլիստները 2 ժամ խաղահրապարակում սպասում են խաղի վերսկսմանը, երկու ժամ հետո` տեսնում են անհույս է, չի վերսկսվելու, թողնում ու գնում են տներով։ Իսկ հետո` մրցավարներն ու մրցակիցները հանկարծ հայտնվում են խաղահրապարակում ու հայտարարում` խաղը շարունակելու մասին։ Բնականաբար, «Պարտիզանի» բասկետբոլիստները չեն մասնակցում, քանի որ արդեն տուն էին գնացել: Եվ արդյունքում գրանցվում է «Պարտիզանի» տեխնիկական պարտությունը։ 



Իրանում բացվել է Պարսից ծոցը Կասպից ծովի հետ կապող Ռեշտ-Կասպյան երկաթգիծըԱրդյո՞ք «ժառանգաբար» փոխանցվում է սուրճի հանդեպ հակումըՄոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհԱդրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ, ինչն առնվազն հարցեր է առաջացնում. Միրզոյանը՝ ԼիտվայումԵՎՐՈ-2024. Սերբիայի և Սլովենիայի հավաքականները հաղթողին չպարզեցին (տեսանյութ)Քննարկվել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանը առնչվող հարցերԽոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի Տաշիր, Գյուլագարակ և այլ բնակավայրերումԱռաջին անգամ ֆիքսվել է ռուսական ФАБ-3000 (3 տոննա) ավիառումբի հարվածը (Տեսանյութ)Շատերդ քաղաքական կենսագրություն եք սկսել կերտել իր օրոք, իր շնորհիվԿլասիկ Էդմոնը պատրաստվում է կյանքի կոչել Նիկոլի նոր պրոյեկտը.Armenian infoԱդրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանըԿրակոցներ՝ Երևանում․ տղամարդը «Range Rover»-ով հարվածել է քաղաքացու մեքենային, կրակել և հեռացելԴատարանը մտավախություն ունի՝ եթե Սամվել Վարդանյանի տանը մարդիկ հյուրընկալվեն, գաղափարակից կդառնանԳառնիկ Դանիելյանի պատասխանը Սուրեն ՊետրոսյանինԲագրատ Սրբազանը կմեկնի ԿիրանցՇՏԱՊ. Հանցավոր խումբ է հայտնաբերվել․ 7 անձ կալանավորել էՀայաստանը խորացնում է գործընկերությունը Եվրամիության հետ․ Արարատ ՄիրզոյանՍերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» կյանքից զրկվելու գործով հարցաքննել են մեքենայում նրա հետ գտնվող ընկերոջըԱդրբեջանը ցանկանում է գնել թուրքական T-155 Yavuz հրանոթ, որը պարամետրերով նման է ֆրանսիական CAESAR-ինԸնթանում է ավտոբուսում ՔՊ պատգամավորի հետ կոնֆլիկտով հայտնի Սամվել Վարդանյանի դատական նիստըԱրևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկիից. ՌԴ ԱՀԾՄեզ համար կարևոր է նաև վիզաների ազատականացման հարցը, որը մեզ ավելի կմոտեցնի ԵՄ-ին. Միրզոյան (տեսանյութ)Ինչու՞ են նիկոլիստները ու կեղծ ընդդիմադիրները «վառված» Սերժ Սարգսյանից ու ՀՀԿ-ից․ ՇարմազանովԿիմ Չեն Ընը Պուտինին որսորդական շներ է նվիրել (լուսանկարներ)Միշտ հաղթում է հոգեպես ամուրը եւ կամք ունեցողը. ՀՀԿ ԵԿ ղեկավարը հիշեցրել է 3-րդ նախագահի խոսքը1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ խոշոր ավտովթար ԵրևանումՏարադրամի փոխարժեքները հունիսի 20-ինՇարժումը մարում է. Սուրեն Պետրոսյանի առաջին մեկնաբանությունը «անհետանալուց» հետոԿկրճատվի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվողների թիվը․ ՊՆ նոր նախագիծը Այ՛ո, Արցախի նախկին ղեկավարությունը այնքանով էր մեղավոր, որ սխալ էին կառավարում Արցախը. Վահան ԲադասյանԻնքնագլորների քաոտիկ իրավիճակ ունենք, սաղավարտները պարտադիր պետք է լինի. Փաշինյան (տեսանյութ)Երևանում և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը Ֆրանսիայից գնել է 36 միավոր CAESAR համակարգ, որոնք պետք է մատակարարվեն առաջիկա 15 ամսվա ընթացքում. Le Figaro-ի փոխտնօրենՄոսկվան ակնկալում է մինչև տարեվերջ Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել. ՌԴ ԱԳՆՇՏԱՊ. Արթուր Վարդանյանն «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարելՏոն Ս. թարգմանիչներ Սահակի և ՄեսրոպիԵղվարդում կրակոց է հնչել. հարեւանները բահերով հարվածել են իրար. ինչն է եղել պատճառը.ArmLur.am80 տարեկան հասակում վախճանվել է Վիոլետա ԳևորգյանըՀայերի կոտորածների անհերքելի ապացույցներն առկա են հենց թուրքական արխիվներում․ բացահայտումներԿԳՄՍՆ-ն հերքում է Ադրբեջանի մեդիահարթակներում տեղ գտած հրապարակումներըԿառավարության նիստի օրակարգում 46 հարց է, որից 43-ը չի զեկուցվում. ևս 3 հարց գաղտնի է (ուղիղ)Փաշինյանական իրականությունում Ադրբեջանի ագրեսիային պատրաստվում են կիսատ-պռատ սահմանային ճշգրտումովՔրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանն ազատվել է պաշտոնիցՀունիսի 20-ի աստղագուշակԵՎՐՈ-2024. Օրվա հանդիպումներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՀունիսի 20. Օրվա խորհուրդԲաքուն հոգեխանգարմունքի մեջ է ընկել ու սպառնում է պատերազմով՝ կամ-կամԻրավական հարթության մեջ պետք է տրվի հստակ գնահատական.մոնտաժ է, թե մոնտաժ չէ՞ դաշտ նետված Ձայնագրությունը «Փաստ». Ինչպե՞ս և ինչո՞ւ հանկարծ տեղի ունեցավ տրամադրությունների «փոփոխություն»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода