Ոստիկանությունը երթի միջից մա՞րդ է «գողանում»
Ներքաղաքական«Իրավունքի» տեղեկություններով` հունիսի 5-ին ձերբակալվել էգյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ, նախկին իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԸ: Պարզվում է` նա գնացել էր Վարդենիս` մասնակցելու Բագրատ սրբազանի հանրահավաքին, սակայն ճանապարհին Պարեկային ծառայության աշխատակիցները նրան դուրս են հանել երթի շարքերից ու տեխզննման փաստաթուղթ չունենալու հիմքով` առգրավել մեքենան: Կարապետ Պողոսյանը միայն հասցրել է սոցցանցում գրառում կատարել` տեղեկացնելով, որ իրեն տանում են Մարտունու բաժին. «Ինձ ապօրինի տարան Մարտունու բաժին` երթի միջից»:
Ըստ նախնական տեղեկությունների, նրան ձերբակալել են խուլիգանություն կատարելու կասկածանքով։