«Կարծում եմ` լավ եմ աշխատել». Կադաստրի պետը` իր պաշտոնավարման մասին
Արխիվ 16-20
Կառավարության անդամները չգիտեն, թե նոր ձեւավորվող կառավարությունում իրենք կաշխատե՞ն, թե՞ կգնան «թոշակի»: Վարչապետը, ՀՀԿ-ն կորոշեն»,- համեստորեն ասում են գործադիր մարմնի անդամները` չցանկանալով ինքնադատ կարծիք հայտնել իրենց աշխատանքի մասին: Կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահ, ՀՀԿ-ական Մարտին Սարգսյանը եւս սպասում է կառավարության որոշմանը: «Դե աշխատանքը կգնահատի կառավարությունն ու ժողովուրդը: Բայց, կարծում եմ, լավ եմ աշխատել»,- ասաց Մարտին Սարգսյանը:
Նրա հավաստիացմամբ Կարեն Կարապետյանը ո՛չ հրապարակային, ո՛չ էլ կուլիսներում կադաստրի պետական կոմիտեի աշխատանքից չի դժգոհել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ