Ունի հեղափոխական հայացքներ․ Ինչ է բացահայտում Սրբազանի աստղային քարտեզը
Թեմա
<<Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարտեզը ցույց է տալիս, որ նա իրականում մեծ պոտենցիալ եւ հնարավորոթյուններ ունի։ Այո, նա ունի հեղափոխաղական հայացքներ, նա ժամանակին քաղաքականությամբ զբաղվելով է հասել եկեղեցի, ինչ-ինչ թռուցիկներ բաժանելիս է եղել, երբ տեսել է ճեմարանը եւ միանգամից որոշում կայացրել թողնել աշխարհիկ կյանքը եւ դառնալ հոգեւորական։ Նա ծնվել է Ցուլ աստղակերպի վերջում, երբ մեկ օրից Երկվորյակ կլիներ։ Դա ցույց է տալիս, որ նա ի սկզբանե օժտված է եղել մեծ հեղափոխական պոտենցիալով։ Բայց այս պահին նրա հնարավորությունները նվազում են եւ կամաց-կամաց այդ հեղափոխական շարժերը կնվազեն>>,-անդրադառնալով Բագրատ սրբազանի աստղային քարտեզին ասել է աստղաբան Գայանե Սարգսյանը։