Ավագանու մանդատներն աշնանն են հաշվելու Սիցիլիա դարձած իմ Հայաստան Նի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Վիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔ Իսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔ Խոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրա Իրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվել Ավինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. Ահազանգ Եվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. Զախարովա Արագածոտնի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

Ցավոք, սերը դարձել է Սովետի ժամանակ ամերիկյան ավտո՝ Երեւանի փողոցներում. Իշխան Ղարիբյան

Մշակութային

«Վաճառեք ձեր ամուսնուն»՝ «Թատրոն կայարան»-ում, գինը՝ սակարկելի, հետեւանքները՝ անդառնալի, եթե, այնուհանդերձ, ամուսինները չտան միմյանց երկրորդ շանս: Այսպիսին էր Կարապետ Քարաջյանի ռեժիսուրայով թատրոնի բեմ բարձրացած նոր ներկայացումը, որը յուրատեսակ թատերական եռանկյունի է՝ գայթակղության, սիրո եւ դավաճանության պայքարում: Ներկայացման հերոսների հարաբերությունները հասնում են զավեշտի աստիճանի, բայց արդյունքում բարոյականը՝ նորին մեծություն սերը եւ ընտանիքը հաղթում են: Այո՛, երբ սերն է խոսում, ամեն բան լռում է:

«Իրավունք»-ի հետ զրույցում ներկայացման գլխավոր հերոսին մարմնավորած դերասան ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆՆ ասաց, որ «Թատրոն կայարան»-ում սա իր անդրանիկ քայլերն են, բայց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարապետ Քարաջյանի եւ տնօրեն Արթուր Պետրոսյանի հետ առաջին անգամ չէ, որ համագործակցում են, քանի որ աշխատում են միասին նաեւ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

- Ի՞նչ կասեք ներկայացման փորձերի եւ ընդհանրապես՝ մինչեւ առաջնախաղը կատարված աշխատանքների մասին:

- Իրականում ամեն ինչ շատ բարդ էր տրվում՝ այն առումով, որ թե՛ ես, թե՛ ներկայացման մյուս հերոսներին կերտած դերասանուհիներ Արաքսյա Մելիքյանը եւ Քնարիկ Զաքարյանը շատ-շատ զբաղված էինք: Բեմադրիչը կես մարդ էր դառնում՝ մինչեւ կարողանում էր երեքիս մի տեղ հավաքել՝ փորձեր անցկացնելու համար: Նույնիսկ դեպքեր են եղել, որ չեմ կարողացել գնալ փորձերի, Կարապետ Քարաջյանն է ինձ փոխարինել, հետո ես ինտեգրվել եմ: Նույնիսկ վերջին մեկ շաբաթը փորձերն արել ենք գիշերները՝ մինչեւ ժամը՝ 02:00-03:00-ը, որովհետեւ միայն գիշերն էինք ազատ լինում: Բայց, փառք Աստծո, հավաքվեցինք եւ կարողացանք կյանքի կոչել ներկայացումը:

- Փաստորեն, տարիների ընթացքում Դուք կառչած չմնացիք մեկ թատրոնից եւ հանդես եկաք տարբեր բեմերում: Որքանո՞վ է հեշտ Ձեզ համար հարմարվել տարբեր ստեղծագործական անձնակազմերի հետ:

- Բացարձակ խնդիր չէ: Այսօր ես ներկայացումներ ունեմ ե՛ւ Երգի պետական թատրոնում, ե՛ւ «Թատրոն տանիք»-ում, ե՛ւ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ե՛ւ արդեն նաեւ «Թատրոն կայարան»-ում: Ես սիրում եմ տարբեր կոլեկտիվների, տարբեր մարդկանց հետ աշխատել, որովհետեւ անընդհատ նոր բան ես սովորում: Ինչպես իմ վարպետ Հակոբ Ղազանչյանն է միշտ ասում՝ երբ ասես՝ արդեն դարձել եմ դերասան, կարող ես այլեւս ուրիշ գործով զբաղվել: Այսինքն՝ այդ աճը չպետք է կանգնի: Այս առումով ես շատ երջանիկ դերասան եմ ինձ համարում, որ միշտ լավ ու դրական մարդկանց եմ հանդիպում, որոնցից ինչ-որ բան հաստատ սովորում եմ, չգիտեմ՝ գուցե իրենք էլ ինձնից:

- Վերադառնանք նոր ներկայացմանը՝ «Վաճառեք ձեր ամուսնուն». շատ ինտրիգային եւ խոսուն վերնագիր է, իսկ մեր իրականության հետ աղերս ունի՞: Հնարավոր համարո՞ւմ եք նման իրավիճակ կյանքում:

- Երբ ներկայացման աֆիշը դրվեց թատրոնի սոցցանցային էջում, մի կին գրել էր՝ «Ես նվիրում եմ, եկեք, տարեք»: Այսքանից հետո՝ հիմա չգիտեմ ինչպես պատասխանեմ (ծիծաղում է, - հեղինակ): Իհարկե, վաճառելը չափազանցված է, բայց ընդհանրապես, իմ կարծիքով, Կարապետ Քարաջյանը շատ ռեալիստիկ է բեմադրել: Ավելին՝ «Վաճառեք ձեր ամուսնուն» ներկայացման մեջ կա մեծագույն ալիգորիա՝ եթե մի կին պատրաստ է վաճառել իր ամուսնուն, արժեզրկվում է լիովին: Արաքսյա Մելիքյանի կերպարը՝ Բիատրիչեն, վերջիվերջո, որոշում է ամուսնուն երկրորդ հնարավորություն տալ, որովհետեւ նրանց հարաբերությունների հիմքում իրական սերն է:

- Ներկայացման գլխավոր մեսիջը հենց սա՞ է, որ, այնուամենայնիվ, երկրորդ շանս պետք է տալ:

- Ընդհանրապես այս տեսակ ներկայացումներում աշխատում եմ այդ մեսիջ բառից խուսափել, որովհետեւ հիմա շատ հեղհեղուկ ժամանակներում ենք ապրում ու ամենաանմեղ բեմից հնչած մեսիջը կարող է պատճառ դառնալ, որ Ֆեյսբուքում մի ամբողջ օգտատերերի բանակ մեկնաբանություններում ինչ ասես գրեն: Իհարկե, ես ունեմ իմ հստակ դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ, որոնք գերադասում եմ արտահայտել բեմից: Կոնկրետ այս ներկայացումը թեթեւ կատակերգություն է, որտեղ սերը վերջում պարտադիր պետք է հաղթի: Օրինակ, «Թատրոն տանիք»-ում խաղում ենք «Բարեւ, սիրելիս» ներկայացումը եւ այնտեղ լրիվ ուրիշ իրավիճակ է, էլի կատակերգություն է, բայց ավելի շատ այն մասին է, որ մարդիկ խոսեն միմյանց հետ, միգուցե սխալ ե՞ն, երբեք ամեն մեկը չմտնի իր կաղապարի մեջ եւ որոշի, թե դիմացինն ինչ է մտածում եւ սկսեն իրար սպանել: Ցավոք, այսօր սերը դարձել է Սովետի ժամանակ ամերիկյան ավտո՝ Երեւանի փողոցներում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Ավագանու մանդատներն աշնանն են հաշվելուՍիցիլիա դարձած իմ ՀայաստանՆի­կոլը գեյ­րո­պա­յի հետ վի­զա­յին ա­զա­տա­կա­նաց­ման է գնում. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՎիզաների ազատականացումն ի՞նչ է բերելու այս երկրին. ոչ մի բան. ԶԱՐՄԱՆՔԻսկ ողջ թուքումուրը կուտի Զավենիչը. ԲԱՄԲԱՍԱՆՔԽոշոր ավտովթար Երևան֊ Սևան մայրուղու վրաԻրանի և Ադրբեջանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել. սահմանապահներ են վիրավորվելԱվինյանի տնկած տույաների 95 տոկոսը չորացած է. ԱհազանգԵվրամիության՝ Հայաստանին ռազմական օգնության հատկացումը պատերազմի հրահրելու միտում ունի. ԶախարովաԱրագածոտնի գյուղերից մեկի տան բակում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմինՈ՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունիԻնչ անել օձի խայթոցի դեպքում․ առաջին օգնության կանոններըՌուսաստանը պատրաստ է Երևանին և Բաքվին հարթակ տրամադրել երկկողմ ձևաչափով բանակցությունների համար. ԶախարովաԿիևը պատրաստ է բանակցել Մոսկվայի հետ. Ուկրաինայի ԱԳՆԵրբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ ՍասունյանԲասկետբոլի Հայաստանի Մ18 հավաքականը հաղթել է Մոլդովային. հաջորդ հանդիպումն Ադրբեջանի հետ էՓարիզ-2024.Այսօր կայանալիք Օլիմպիական խաղերի ֆուտբոլային հանդիպումներըՀայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը. 1 տարում ընդհանուր արժեքը՝ 600 մլն դոլարՎրաստանում հայտնել են՝ իշխող կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլիին ուզում են սպանելԱՄՆ սենատոր Մենենդեսը հրաժարական է տվելԴիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամովԵղանակը՝ առաջիկա օրերինՏարադրամի փոխարժեքները հունիսի 24-ինՕրվա խորհուրդ. հուլիսի 24Ջուր չի լինիՀայ մարզիկների ժամանակացույցը Փարիզի Օլիմպիական խաղերումՋո Բայդենն այսօր ուղերձով կդիմի ժողովրդին6 տարի, լավ օրվա խոստումով, քանդել են համակարգեր, ինստիտուտներ, բայց դեռ ոչինչ չեն սարքել. Տիգրան ԱբրահամյանՇՏԱՊ.Երևանում 11-ամյա երեխային շենքի բակում ծեծի են ենթարկել. վերջինս հոսպիտալացվել էԱրտառոց դեպք՝ Երևանում․ «Opel»-ի վարորդը քաղաքացուն հարցրել է՝ հա՞յ է, թե՞ ոչ, ապա զենքը պահել նրա ուղղությամբՄրցույթի արդյունքները կանխորոշված են. «Հրապարակ»«Ժողովուրդ».2023-ին բյուջեյի պակասուրդը կազմել է -179 մլն դրամԵրկար ժամանակ լույս չի լինի«Հրապարակ». Հոգեւորականները չեն գնացել Սրբազանին ողջունելու«Ժողովուրդ». Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնումՆյու Յորքում ուկրաինական պաշտպանությունը գրեթե փլուզվել է. ռազմական աղբյուրներԱՄՆ-ում վերջապես կարողացան գտնել երկրի նախագահին (Տեսանյութ)«Հրապարակ»․ Ագրարայինի մասնաշենքը՝ ֆրանսիական համալսարանի՞ն«Ժողովուրդ». Ինչ է սպասվում 36 կգ ոսկու, 293 մլն ռուբլու գործով 6 կալանավորվածներին. ժամկետները մոտենում են ավարտինԻլոն Մասկի սարսափելի ողբերգությունը. «Որդիս «սպանված» է» (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ռուսական բանակը գրոհում է Մաքսիմիլյանովկա՝ ճեղքելով 3 կմ և մտնելով կենտրոն (MAP)Մերձավոր Արևելքում մեծ պատերազմն անխուսափելի է. Forbes⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Թե ասա` ընկեր Արթուր, բա քեզ պե՞տք էր. ԶԱՐՄԱՆՔՉլնեմ, չիմանամ գնացել եք տաք երկրներ. ԲԱՄԲԱՍԱՆՔԱՆՎԱՆԻ ՄԱՐԶԻՉ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՓԱՌՔԻ ՍՐԱՀՈՒՄՈ՛չ Եվրոպան է ցանկանում հովանավոր լինել այս խաղաղության պայմանագրին, ո՛չ էլ` ԱՄՆ-ն. Իսրայելյան ԵԱՏՄ-ն 1 տարում ՀՀ-ին ավելի մեծ օգուտ է տալիս, քան ԵՄ-ի «տժվժիկ» դարձրած 10 միլիոնը․ ՇարմազանովՓրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը«FlyOne»֊ը օդանավակայանում ոտնահարել է ռուսների իրավունքները». Ֆադեևը դիմել է դեսպան Հարությունյանին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода