Փաշինյանն ու Շոլցը քննարկել են հայ-ադրբեջանակшն սահմանազատումը Սուրեն Վարոսյանը ստանձնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումը Սա նման է հետևյալին, որ մենք իմանանք՝ ինչ-որ մեկը քաղցկեղ է, բայց հիվանդին ասենք՝ դե լավ, ինչ քաղցկեղ, քեզ խաբում են․ Ինչ բացահայտում է արել Ռոսսելխոզնադզորն իրականում Ռուսաստանը պետք է «խորը եզրակացություններ անի»` Հայաստանն անցնում է Արևմուտքի թևի տակ. Զատուլին Արհեստական ինտելեկտի ոլորտում ֆրանսիական ստարտափը մեկնարկային փուլում 220 մլն դոլար է հավաքել Փաշինյան-Ալիև հանդիպման տապալումը կապված է հուլիսի 1-ին կանոնակարգի համաձայնության ձախողման հետ. Աբրահամյան Երկար ժամանակով լույս չի լինի ՀՀ-ն հավատարմագրային կառավարման է այլևս հանձնվել Արևմուտքին. Գևորգյան Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինի հուլիսի 19-ին, 22-ին և 23-ին՝ տասնյակ հասցեներում

Բոլոր կարմիրգդակավոր տխմար ձյունանուշիկները ենթակա են պատասխանատվության. Պետրոսյան

Ներքաղաքական

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ՝ այսօր ոստիկանության գործողությունները ենթակա են մեկ նախադասությամբ որակելու՝ հակաժողովրդական եւ հակաօրինական։ «Իրավունք»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ տարբեր բնորոշումներ կարող է տալ, սակայն մեկ բան ակնհայտ է՝ ոստիկանները գերազանցում են իրենց լիազորությունները, թույլ են տալիս քրեական օրենսգրքով նախատեսված տարբեր արարքներ եւ, հետեւաբար դրանք բոլորը պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։

— Ընդ որում, ես ուզում եմ նաեւ կոչ անել՝ հնչեցնելով իմ մասնագիտական կարծիքը, որ մարդու անհրաժեշտ պաշտպանության իրավունքը, որն ամրագրված է քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածով՝ դա վերաբերում է բոլոր տեսակի ոտնձգություններին։ Այդ թվում նաեւ ոստիկանների կողմից իրականացվող ոչ իրավաչափ վարչարարության դեպքերին։ Այսինքն, եթե քաղաքացին անհրաժեշտ պաշտպանության է դիմում իր նկատմամբ հակաիրավական ներգործություն թույլ տվող անձի, այդ թվում՝ նաեւ ոստիկանի նկատմամբ, ապա նա ենթակա չէ քրեական պատասխանատվության։ Այստեղ նորից պետք է կրկնեմ, որ լիարժեք գործում է անհրաժեշտ պաշտպանության ինստիտուտը եւ այդ ոստիկանները ինչ-որ կոպեկների դիմաց վարձատրվում են ու դրա համար էլ ե՛ւ օրենքն են պատրաստ խախտել, ե՛ւ բարոյական նորմերը։ Պարզապես պետք է հաջորդ իշխանությունը հետեւողականորեն նրանց բոլորին ենթարկի պատասխանատվության։ Նրանք իրավունք չունեն ոստիկան կոչվելու։ Ոստիկանի կոչումն առավել բարձր է։ Նրանք փողոցային գռեհիկ ոստիկաններ են։ Ի դեպ, ոչ ոք քաղաքացուն մոտենալիս չի ներկայանում, չի ներկայացնում իր կարգավիճակը հաստատող փաստաթուղթ։ Օրինակ, եթե Ճանապարհային երթեւեկության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնողները կրում են իրենց համազգեստի վրա սարք, որը նկարում է՝ սրանք առհասարակ, ոչինչ չեն կրում, եւ հայտնի չէ սրանք իրականում ոստիկաննե՞ր են, թե՝ ոչ։

— Հատկապես կարմիրբերետավորներն  այս օրերին աչքի ընկան իրենց խայտառակ վարքագծով՝ Բագրատ սրբազանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ, էլ չասենք ցուցարարներին բիրտ ուժով ձերբակալությունների մասին: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

— Նրանք հավանաբար ինչ-որ դրամի դիմաց զբաղված են նման արարքներով, իսկ առավել ստույգ կերպով եթե իրավաբանական գնահատական տանք՝ սա հանցագործություն է, պաշտոնական լիազորությունների չարաշահում։ Հիշեցնեմ, որ Քրեական օրենսգրքում կա 478-րդ հոդվածը՝ անձանց ապօրինի ձերբակալելու մասին։ Շատ հաճախ, երբ ասում են բերման ենթարկել՝ պետք է խնդրեմ, որպեսզի այդ տերմինը հանենք շրջանառությունից, քանի որ բերման ենթարկում են քրեական վարույթի առկայության դեպքում, իսկ սա ոչ թե բերման ենթարկել է, այլ վարչական ձերբակալում է։ Սակայն Քրեական օրենսգրքի 478-րդ հոդվածում նշվում է, որ քրեական պատասխանատվություն են նախատեսում անձի ապօրինի ձերբակալելու կամ կալանավորելու համար։ Այժմ այդ բոլոր կարմիր գլխարկ տխմար ձյունանուշիկները ենթակա են պատասխանատվության՝ ապօրինի ձերբակալման համար, քանի որ մենք երբ վիճակագրությունն ուսումնասիրում ենք, ձերբակալված անձանց 99 %-ը երեք ժամից ազատ են արձակվել։

Սա նշանակում է, որ նախաքննական մարմինը, ճիշտ գնահատելով իրավիճակը, ճիշտ իրավական գնահատական տալով փաստերին՝ համարում է, որ ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ, քանի որ եթե ձերբակալումը լինի իրավաչափ, ապա դրան պետք է հաջորդի կալանավորումը, որը չի լինում։ Այսինքն՝ ստացվում է, որ քաղաքացիներին այդ կարմիր գդակավոր, այդ անգրագետ հիմարները գիտակցաբար, որ իրենք ապօրինի հրաման են կատարում՝ վերցնում են եւ մարդկանց ձերբակալում են։ Սակայն Քրեական օրենսգրքի 40-րդ հոդվածը հստակ կերպով սահմանում է, թե ե՞րբ է իրավաչափ հրամանի կատարումը, եւ հրամանի կատարումը ե՞րբ է առաջացնում պատասխանատվություն, ե՞րբ է պետական ծառայողը ազատվում հրամանի կատարման դեպքում քրեական պատասխանատվությունից։

Այնպես որ, բոլոր այս իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում ստացվում է, որ կարմիրգդակավորները պետական բյուջեից (իսկ ավելի ստույգ՝ իրենց աշխատավարձը գոյացնող հարկատուների հաշվին զբաղված են այդ հարկատու քաղաքացիներին բռնելով եւ ապօրինի ձերբակալելով, խոշտանգելով ու նման այլ իրավախախտումներ թույլ տալով)։

— Նշեցիք, թե ոստիկանների կողմից որքան օրենքներ են խախտվում այս օրերին։ Ըստ Ձեզ` հնարավո՞ր է ակնկալել, որ օրենքով սահմանված կարգով նրանք ենթարկվելու են պատասխանատվության։

— Գիտեք, անգրագետ մարդը նաեւ անհեռատես է։ Քանի որ հիմնականում այդ կարմիր եւ սեւ բերետավորների ընդհանուր զանգվածը գոյացած են հենց անգրագետներից, նրանք նաեւ անհեռատես են, չեն հավատում, որ գալու է իրենց պատասխանատվության պահը։ Իհարկե, պատգամավորին հայհոյելը եւ, ընդհանրապես, ցանկացած անձի հայհոյելը հրապարակային միջավայրում Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանության հանցանք է։ Մինչդեռ իրենք հույս ունեն, որ չեն պատժվելու։ Իրենք կուրացել են այդ մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձի բույրից, ինքնախաբեության հետ «գրկախառնված» ապրում են, իրենց համոզել են, թե իբր իրենք չեն պատժվելու։ Սակայն չկա հանցանք, որը չպատժվի։ Ես անձամբ լինելու եմ քաղաքական այն ուժի կողքին, ով հավաստի կհամոզի իր ողջամիտ խոսքով, որ իշխանության գալու դեպքում բոլոր այս ծառայողները հաջորդ օրը պետք է ազատվեն աշխատանքից եւ գնան իրենց նախկին զբաղմունքին՝ մեկը ծխախոտ վաճառող, մյուսը գումար հավաքող, մեկը հանցագործ, մյուսը՝ ավազակ։ Նրանք բոլորը պետք է գնան իրենց նախկին զբաղմունքին, քանի որ այսպիսի պետական մակարդակով տեռոր՝ ոչ մի իշխանության օրոք չի եղել։  Ես երբեւէ որեւէ իշխանության պաշտամունքով չեմ զբավել, բայց հանուն ճշմարտության՝ այսպիսի պետական մակարդակով սեփական ժողովրդի նկատմամբ տեռոր, ո՛չ մի իշխանություն իրեն թույլ չի տվել, եւ այս ամենն արվում է ոչ թե ինչ-որ հանուն Հայաստանի անկախության, հանուն Հայաստանի ինքնիշխանության, այլ հանուն փրչոտի՝  իր իշխանությունը պահպանելու համար։ Մեկ անձի, մեկ փրչոտի իշխանությունը պահպանելու համար՝ այսօր իրականացվում է նման համապետական տեռոր։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ



Փաշինյանն ու Շոլցը քննարկել են հայ-ադրբեջանակшն սահմանազատումըՍուրեն Վարոսյանը ստանձնել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների կատարումըՍա նման է հետևյալին, որ մենք իմանանք՝ ինչ-որ մեկը քաղցկեղ է, բայց հիվանդին ասենք՝ դե լավ, ինչ քաղցկեղ, քեզ խաբում են․ Ինչ բացահայտում է արել Ռոսսելխոզնադզորն իրականումՌուսաստանը պետք է «խորը եզրակացություններ անի»` Հայաստանն անցնում է Արևմուտքի թևի տակ. ԶատուլինԱրհեստական ինտելեկտի ոլորտում ֆրանսիական ստարտափը մեկնարկային փուլում 220 մլն դոլար է հավաքելՓաշինյան-Ալիև հանդիպման տապալումը կապված է հուլիսի 1-ին կանոնակարգի համաձայնության ձախողման հետ. ԱբրահամյանԵրկար ժամանակով լույս չի լինիՀՀ-ն հավատարմագրային կառավարման է այլևս հանձնվել Արևմուտքին. ԳևորգյանՕդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԳազ չի լինի հուլիսի 19-ին, 22-ին և 23-ին՝ տասնյակ հասցեներումՈղբերգական դեպք՝ Կոտայքում․ «Յակ» ուղղաթիռը վթարի է ենթարկվել, կա 2 զոհԴանակահարել են հորը, հորաքրոջ ամուսնուն և հորեղբորը․ ոստիկանությունՇՏԱՊ.Երևանում վտանգավոր իրավիճակ է գրանցվել Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանն իր ողջույններն է փոխանցել բոլոր հայերին«Հրապարակ». Ալիևի պահանջը ընթացքի մեջ«Ժողովուրդ». Բնակարան Կոտայքում, 2,5 մլն դրամ հաշվին, 24 մլն դրամի վարկ. ի՞նչ է հայտարարագրել Սոնա ՂազարյանըԱրեգակնային հզոր բռնկումներից հետո Երկիրը կարող է զրկվել ռադիոկապիցԵվրոպան պատրաստ է առճակատման, կարծում են Կրեմլում«Հրապարակ». Արցախի ներկայացուցչությունում փակ հանդիպում է տեղի ունեցել«Ժողովուրդ». Ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերին«Ես տեսա դժոխք, որի անունը Կրինկի է». Դնեպրի ափին գտնվող գյուղը ուկրաինական զինվորՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Շտապօգնության կարիքի դեպքում այս պահին զանգահարել 911 համարովԲայդենն այս շաբաթավերջին հրաժարական կտաՌուսաստանի ուժերը պատրաստվում են գրոհել Պրոգրեսի վրա միանգամից մի քանի կողմերից (Քարտեզ)Բայդենը մինչև շաբաթվա վերջ կարող է մրցապայքարից հեռանալու որոշում կայացնել. Axios Հայրենիքի պաշտպանությունը սուրբ գործ է, հենց սա էլ սերմանում ենք մեր կուրսանտների մեջ. գնդապետ (տեսանյութ)Զարգացել են նաև Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերություններըԷլ ի՞նչ ունի զիջելու ՀայաստանըՈւ՞մ է պատկանում 250 հեկտար տարածքով Ֆրանսիական թաղամասըԵրկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Երևանում 3-4 բալ և Արարատի մարզում 2-4 բալ ուժգնությամբՊապիկյանն ու ԵՄ դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցությունըՍևանի կրակոցները եղել են բարձր խոսելու վերաբերյալ արված դիտողության պատճառովՀՐԱՏԱՊ.«Կիևը Պուտինի վրա մահափորձ է կազմակերպել». ԶախարովաՖոն դեր Լեյենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միությանՄամարդաշվիլին` աշխարհի ամենաթանկ դարպասապահ.TransfermarktԿամանդյուշին «մեգա» ծրագիր է ներկայացնելու. Հայտնի է քավորըԱդրբեջանական ԶԼՄ-երը աղմուկ են բարձրացրել այն կապակցությամբ, որ ՌԴ խաղաղապահ ուժերի պաշտոնական նամակներում Արայիկ Հարությունյանին դիմում էին, որպես «ԼՂՀ նախագահ»Արթուր Վանեցյանը ՄՈՆՈԼԻՏ Է քաղաքական օլիմպում, դուք ճշտեք Ձեր տեղը՝ ապագա Ձեր կամերում....Սիրիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել հայազգի Մարիա ԳաբրիելյանըԻնչու է քրեական հեղինակության որդին հաշվեհարդար սկսել Սևանի ավագանու անդամի դեմ․ հայտնի է կրակոցի բուն պատճառը․ ուշագրավ մանրամասներ. Armlur.am ԵՎՐՈ-2024. Լավագույն գոլը հայտնի է(տեսանյութ)Մեսսիին ներողություն խնդրելու կոչ անելու համար փոխնախարարին ազատել են աշխատանքից ԱԳՆ-ն հերքում է. ադրբեջանական կողմն է մերժել հանդիպման առաջարկը409 մլն դրամ հատկացվեց ԱԱԾ-ինՄխիթարյանի նոր լուսանկարները` նոր մրցաշրջանին ընդառաջ(ֆոտո)Բագրատ Սրբազանին աջակցություն հայտնելու պատճառով ՀՀ իշխանությունները Վիրահայոց թեմին զրկել են կարմիր պետհամարանիշներից․ մանրամասներ. Armlur.amԱշակերտների թիվը նվազել է․ դարձյալ դպրոց է փակվումՀնարավոր է նույնիսկ չհասկանաք՝ ինչպես են ձեր գումարներն անցել ուրիշի ձեռքը․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում էԵրբ եւ ինչու է լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստանը նշանակվել. Օկուպացված Արցախի նախագահի փաստաբանը փակագծեր է բացումՀայաստանի ֆուտբոլի ընտրանին ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 97-րդն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода