Գիտնականները Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերել Մոսկվան մնում է Երևանի ամենախոշոր առևտրային գործընկերը. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Մասկը ամսական 45 մլն դոլար կհատկացնի Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովին Հայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրը Բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել․ Ռուբեն Մելիքյան Ստեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ է Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ հերթական բանավեճին Դադարեցնում եմ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը․ մետրոպոլիտենի հետ կապված 2 երազանք ունեմ․ Տաթև Խաչատրյան Հայաստանը գլխացավ է դառնալու Եվրոպայի համար․ Թաթուլ Մանասերյան Մետրոյում ժետոններ այլևս չեն լինի

Դեւը հասկանալով, որ պարտվում է՝ դիմում է ինչ-որ ծայրահեղ միջոցների. Միհրդատ Մադաթյան

Ներքաղաքական

Անդրադառնալով նիկոլական պաշտոնյաներին` «Իրավունքի» հետ զրույցում «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար, հայտնի հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ նշեց հետեւյալը. «Եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի հետ միասին հավաքված, սրանք ելնելով ինչ-որ ալիքի վրա` խայծ բռնեցին եւ կարողացան որեւէ կերպ տպավորություն ստեղծել՝ կոստյում հագնելով, որ իրենք էլ են անձ, ապա ես վստահորեն կասեմ, որ հոգեբանական եւ մարդկային առումով չկան այնտեղ անձինք, կան բազմաթիվ անձերի համախմբումներ` քննադատ անձ Նիկոլ Փաշինյանի, ղարաբաղասեր անձ Նիկոլ Փաշինյանի եւ ղարաբաղահանձ անձ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա հարց է ծագում` ո՞ր մեկին դրանցից վերաբերվենք որպես անձ, որպեսզի հետը վարվենք։ Ինչ-որ անձի, որ վերցնում ես, պետք է հետը վարվես, չէ՞, հասկանաս՝ ինչպիսի՞ն է այս մարդը, եւ այդ որակի մեջ իր հետ վարվես։ Ո՞րը վերցնենք, «Արցախը Հայաստան է, եւ վերջ» արտահայտությո՞ւնը, թե՞ լուռ նայելով` ինչպես են Արցախից 120.000 մարդ դուրս գալիս եւ ոչ մի բանով չմասնակցել։ Թե՞ վերցնենք այն, որ պատերազմով հանձնեցին տարածքները։ Իսկ գուցե այսօրվա Տավուշի հանձնո՞ւմը վերցնենք: Ասում էին` ինչ ուզում ենք, բանակցում ենք, եւ հետո կուռկուռի ձագի պես նստում էին, որ Ալիեւը իրենց շան տեղ չի դնում։ Ախր բոլորս էլ հիշողություն ունենք եւ հիմար չենք։ Վերջապես 21-րդ դարում համացանց կա, եւ այդ ամենը ձայնագրված կա։ Եկեք որպես անձ չգնահատենք նրանց։ Ինչպես Բագրատ սրբազանն է ասում՝ սա կարող ենք գնահատել, որպես կոտոշավոր, պոչավոր մի դեւ, որի դեմ այսօր եկեղեցին դուրս է եկել պայքարի, եւ եկեղեցին հաղթելու է, քանի որ ես դրանում համոզված եմ։ Մեր հավատքը հաղթելու է։ Այսօրվա դրությամբ` դեւը հասկանալով, որ պարտվում է՝ դիմում է ինչ-որ ծայրահեղ միջոցների, բանսարկության։ Տեսնում ենք՝ ինչպես են ֆեյքերն այժմ ակտիվացել եւ ինչեր ասես գրում են։ Ու որքան վեհ է մեր եկեղեցին, որ նման հիմար բաներին չի անդրադառնում»։

Ըստ Միհրդատ Մադաթյանի, օրվա իշխանությունը վախեցած լինելու մի շարք պատճառներ ունի. «Առաջին հերթին չեն կարողանալու հասցնել իրենց խոստումներն ավարտին, որոնք տվել են իրենց բարեկամներին՝ ադրբեջանցիներին եւ թուրքերին: Կարծում եմ` այս իրավիճակն արդեն շատ շուտով ավարտվելու է: Մինչդեռ տարածքներ էին փաշինյանական հրոսակախումբը խոսք տվել, որ կհանձնեն Ադրբեջանին, իսկ որքան մտածում եմ՝ դա ոչ միայն Տավուշի մարզից է, այլ նաեւ Գեղարքունիքից, Արարատից, Սյունիքից: Բնականաբար, պատասխանատվություն ունեն ոչ միայն սեփական ժողովրդի առջեւ, այլ նաեւ` արտաքին աշխարհի, քանի որ բազմաթիվ խոստումներ են տվել եւ այլն»:

Ինչ վերաբերում է եկեղեցուն վարկաբեկող հայտարարություններին ու սոցցանցային հարձակումներին, հոգեբանն ընդգծեց. «Տեսեք, ես չեմ խոսում պաշտամունքի եւ կրոնական պատկանելության մասին։ Նախ ակնկալիք չունեմ, որ բոլորը պետք է լինեն հավատացյալներ կամ աթեիստներ եւ այլն։ Սակայն հարգանքը մի կառույցի նկատմամբ, որը հայրենանվեր է եղել դարերով՝ ոչ միայն ակնկալում եմ, այլեւ համարում եմ պարտադիր։ Այսօր այդ մարդիկ ակնհայտ կերպով ցույց են տալիս, որ Հայաստանի թշնամիներ են հենց նրանով, երբ ամեն կերպ փորձում են ոտնահարել եկեղեցուն՝ սեփական աթոռները պահելու համար։ Խնդիրն այստեղ է, երբ եկեղեցուն, որպես կառույց՝ փորձում են ոտնահարել։ Բազմաթիվ անգամներ Սրբազանին հարց է տրվել Վեհափառի մասով, եւ բազմաթիվ անգամներ այդ մարդը պատասխանել է, որ Վեհափառը տեղյակ է, երկու օրը մեկ հանդիպում են։ Միեւնույնն է, փորձում են ինչ-որ բաներ գտնել։ Այս է ամբողջը՝ պառակտում մտցնել հայ ազգի եւ իր հավատքի միջեւ»։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ կարդացե՛ք՝ այստեղ:



Գիտնականները Լուսնի վրա քարանձավ են հայտնաբերելՄոսկվան մնում է Երևանի ամենախոշոր առևտրային գործընկերը. ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչՌոնալդուի xG-ն ամենացածրն է եղել Եվրո-2024-ումՄասկը ամսական 45 մլն դոլար կհատկացնի Թրամփի վերընտրմանն աջակցող հանձնաժողովինՀայտնի է Օլիմպիական խաղերում Հայաստանի դրոշակակիրըԲռնություն կիրառած ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել․ Ռուբեն ՄելիքյանՍտեփանակերտի քաղաքապետն ազատության մեջ էԲայդենը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփի հետ հերթական բանավեճինԴադարեցնում եմ Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղարի պարտականությունների կատարումը․ մետրոպոլիտենի հետ կապված 2 երազանք ունեմ․ Տաթև ԽաչատրյանՀայաստանը գլխացավ է դառնալու Եվրոպայի համար․ Թաթուլ ՄանասերյանՄետրոյում ժետոններ այլևս չեն լինիՈւՂԻՂ. Մամիկոն Ասլանյանը ազատ է արձակվում 2,7 տարվա կալանքից հետոՍուրեն Պապիկյանը հետևել է ատեստավորման գործընթացին, հանձնարարել ավելացնել կրակային պարապմունքներըՄամիկոն Ասլանյանն ազատ արձակվեց Վարդաշեն ՔԿՀ-իցՊերեսն ինձ հավատում էր առաջին օրից. Մբապեի առաջին մեկնաբանությունը ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը խոսել է Հայաստանի նոր զիջումների մասինՍկանդալ. Ռաիսիի մահն օգտագործելով թուրքական անօդաչուն Իրանում հետախուզական նկարահանումներ է արելՈւՂԻՂ. Մամիկոն Ասլանյանը ազատ է արձակվում 2,7 տարվա կալանքից հետոՈվ է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը. Վինիսիուսի շանսերը նվազել ենՕրբանը ԵՄ առաջնորդներին ուղարկել է իր՝ ռուս-ուկրաինական «խաղաղության ծրագիրը» Ի՞նչ, Խորենացին այս մարդկանց չափ խելք չունե՞ր, երբ գրում էր «Հայոց պատմությունը». Գուրգեն ՄելիքյանՏավուշի մարզպետը փորձում է կեղտոտ ջրից մաքուր դուրս գալ. Ազգային ճակատԲոլոր դատավորները, ովքեր իշխանությանը կծառայեն, թող հիշեն Դանիբեկյանի օրինակը. Վահան Հովհաննիսյան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սեպտեմբերի սկզբին կակտիվանաՀ Ր Ա Վ Ե Ր Օրբանի «խաղաղության առաքելության» պատճառով՝ ԵՄ-ն մտադիր է բոյկոտել Հունգարիայի գագաթնաժողովը. PoliticoՕրվա խորհուրդ. հուլիսի 16Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանցի տարածքում են. Sputnik ԱրմենիաԲայդենը հայտնել է, որ չի հրաժարվի Թրամփի հետ նոր բանավեճերից սեպտեմբերինԱնկախ բոլոր մարտահրավերներից, Հայաստանը հավատարիմ մնաց կայուն զարգացման նպատակների խոստմանըԵրևանի կենտրոնում բացվել է Յունիբանկի  «Բայրոն» մասնաճյուղըԽուզարկել են Անի Խաչատրյանի մեքենանՌուբեն Ռուբինյանի գլխավորությամբ պատվիրկություն կմեկնի ԹբիլիսիԲԴԽ-ն դադարեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորություններըՀնարավոր են աննշան դրամական մուտքեր. հուլիսի 16-ի աստղագուշակՀուլիսի 16-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. Ռուբլին էժանացել էԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այս գիշեր հրաշագործ գիշեր էԷս փոփոխությանը երկար եմ սպասել. Ռոմելա ՍարգսյանԱննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեցինԵրևանի բազմաթիվ հասցեներում նորից ջուր չի լինիՓաշինյանին հարց տված երիտասարդի անհետացման հետքերով․ «Հրապարակ»Իսպանացիները տոնում իրենց թիմի հաղթանակը Եվրո-2024-ում. հավաքականը ժամանել է Մադրիդ (Տեսանյութ)Լույս չի լինելու«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանին հաջողվել է Ալիեւին համոզել«Փաստ». «Ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն»«Ժողովուրդ». Քաղաքական իշխանությունը ՀՀ ԲԴԽ գիտնական անդամի իր սրտի թեկնածուին ընտրել չի կարողանումԵՄ-ում Թրամփի կողմից փոխնախագահի պաշտոնում Վենսի առաջադրումն անվանել են աղետ Ուկրաինայի համար. PoliticoԱդրբեջանական տարբերանշանով բեռնատարը Բագրատաշեն-Իջևան ճանապարհին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода