Ականատես եղանք Վեհափառ Հայրապետի նկատմամբ խուլիգանական պահվածքի. Ուկրաինայի Հայոց թեմի հոգևոր դասի հայտարարությունը
ՀասարակությունՈւկրաինայի Հայոց թեմի հոգևոր դասը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Մայիսի 28-ին, երբ համայն հայությունը տոնախմբում է Հայաստանի Առաջին Հանրապետության 106-րդ տարեդարձը` կռված Սարդարապատի, Ղարաքիլիսայի և Բաշ-Ապարանի հերոսամարտերում, ականատես եղանք Վեհափառ Հայրապետի նկատմամբ խուլիգանական պահվածքի` կազմակերպված ՀՀ օրինապահ մարմինների մակարդակով:
Հանուն Ուկրաինայի հայոց թեմի հոգևոր դասի` դատապարտում ենք ներկա իշխանությանց դրսևորած նմանօրինակ ամոթալի գործողությունները:
Հավատարմություն ենք հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Հայրապետական ազգընտիր գահակալին»: