Պաթոլոգիան 80% դեպքերում ընթանում է անախտանիշ.Հայտնի անոթային վիրաբույժը ամենավտանգավոր անոթային խնդրի մասին
ՏեսանյութերԱնևրիզմա-անոթային պաթոլոգիաներից ամենավտանգավորը, որը համարվում է «լուռ մարդասպան» կամ ժամանակային ռումբ՝ հենց իր անախտանիշ ընթացքի պատճառով: Այս հիվանդության վատ կողմերից մեկն այն է, որ մոտավորապես 80 % դեպքերում, այսինքն՝ 5-ից 4-ի մոտ, կարող է անախտանիշ լինել և չդրսևորվել մինչև պատռվելու պահը: Մյուս դեպքերում առկա են որոշակի ախտանիշներ: Դրանք են՝ որովայնի, մեջքի, գոտկատեղի ցավերը, որովայնի հատվածում պուլսացող գոյացության առկայությունը: Երբեմն պատահում է, որ անևրիզմայի խոռոչում առաջանում են թրոմբներ, որոնք կարող են արյան հոսքով պոկվել, խցանել ստորին վերջույթների զարկերակները և դրսևորվել ստորին վերջույթների սնուցման խանգարմամբ՝ իշեմիայով:
ովքե՞ր են առավել հակված այս հիվանդությանը, ինչու դիմել հենց Աստղիկ բկ անևրիզմայի արագ ախտորոշումը ստանալու եւ նրամից հնարավորինս արագ ձերբազատվելու համար այս եւ Աստղիկ բկ-ի անոթային բաժանմունքի ընդգծված առավելությունների մասին զրուցել ենք «Աստղիկ» ԲԿ՝ Անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Էդուարդ Աղիյանի հետ.